ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

150/367

ԳՈՒԹ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ. ԱՍՏԾՈ ՀՈԳԻՆ ԳՈՐԾԵԼԻՍ ՄԱՅԻՍ 28

Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ, թե ընկեր է եղել այն ավազակների ձեռքն ընկած մարդուն: Նա էլ ասաց. Նա, որ ողորմություն արեց նրան: Ապա Հիսուսը նրան ասաց. Գնա, դու էլ այնպես արա: Ղուկաս 10.36, 37: YRPArm 159.1

Անհնար է, որ այն սիրտը, որտեղ Քրիստոսն է ապրում, սեր չունենա: Եթե մենք սիրում ենք Աստծուն, որովհետև Նա սկզբից սիրեց մեզ, մենք պետք է սիրենք բոլորին, ում համար Քրիստոսը մահացավ: Առանց մարդկության հետ հաղորդակցվելու՝ մենք չենք կարող հաղորդակցվել Աստվածության հետ, որովհետև Նրանում, Ով նստում է տիեզերքի գահի վրա, մարդկությունն ու աստվածայնությունը միավորվեցին: Կապվելով Քրիստոսի հետ’ մենք կապվում ենք մեր եղբայրների հետ սիրո շղթայի ոսկի օղակներով: Այնուհետև Քրիստոսի գութն ու կարեկցանքը կդրսևորվեն մեր կյանքում: Մենք չպետք է սպասենք, որպեսզի կարի-քավորներին ու դժբախտներին բերեն մեզ մոտ: Մեզ չպետք է աղերսեն զգալ ուրիշների վիշտը: Մեզ համար այնքան բնական կլինի ծառայելը կարիքավորներին և տառապյալներին, որքան Քրիստոսի համար բնական էր բարին գործելը: YRPArm 159.2

Որտեղ կա սիրո և կարեկցանքի ազդակ, որտեղ սերը հասնում է այլոց բարձրացնելու և օրհնելու համար, այնտեղ կա Աստծո Սուրբ Հոգու աշխատանք: Մարդիկ, ովքեր հեթանոսության խորքերում տեղեկություն չունեին Աստծո գրված օրենքի մասին, ովքեր երբևէ չէին լսել Քրիստոսի անունը, բարի են եղել Նրա ծառաների նկատմամբ’ սեփական կյանքը վտանգելով պաշտպանելով նրանց: Նրանց գործերը ցույց են տալիս աստվածային զորության աշխատանքը: Սուրբ Հոգին սերմանել է Քրիստոսի շնորհը վայրենիների սրտում’ արթնացնելով կարեկցանք ի հեճուկս նրանց բնույթի, ի հեճուկս նրանց դաստիարակության: «Լույսը, որ ամեն մարդու լուսավորում է, որ գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9), փայլում է նրա հոգում, և այս լույսը, եթե դրան հետևի, կուղղորդի նրա ոտքերը դեպի Աստծո արքայություն: YRPArm 159.3

Երկնքի փառքն ընկածներին վեր բարձրացնելու, ընկճվածներին մխիթարելու մեջ է: Եվ որտեղ Քրիստոսն ապրում է մարդկանց սրտերում, Նա կբացահայտվի նույն կերպ: Որտեղ այն գործի, Քրիստոսի կրոնը կօրհնվի: Որտեղ այն աշխատի, այնտեղ կլինի պայծառություն: Աստված ազգության, ռասայի կամ կաստայի միջև խտրականություն չի դնում: Նա է ողջ մարդկության Արարիչը: Բոլոր մարդիկ պատկանում են մեկ ընտանիքի արարչագործությամբ, և բոլորը մեկ են փրկագնմամբ: Քրիստոսի առակները, 384-386: YRPArm 159.4