ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

149/367

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄԱՐԱՑՈՒ ԳՈՐԾՆ ԱՆԵԼԻՍ ՄԱՅԻՍ 27

Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ և նրան տեսնելով՛ գթաց և մոտ եկավ, նրա խոցերը փաթաթեց’ վրան ձեթ և գինի ածելով, և իր անասունի վրա դրած’ տարավ նրան մի իջևան և նրան հոգ տարավ: Ղուկաս 10.33, 34: YRPArm 158.1

Ինձ ցույց տրվեց, որ բժշկական ավետարանչական գործը հետընթացի ամենախորքերում կբացահայտի մարդկանց, ովքեր ժամանակին ունեցել են փայլուն միտք, հարուստ որակավորում, և իրենց ընկած վիճակից կփրկվեն սեփական աշխատանքի շնորհիվ: Ճշմարտությունը, ինչպես այն Հիսուսում է, կբերվի մարդկային մտքերի առաջ, երբ նրանց և’ հոգևոր, և’ ֆիզիկական կարիքներին կարեկից ու հոգատար մոտեցում կցուցաբերվի: Սուրբ Հոգին աշխատում և համագործակցում է մարդկային ռեսուրսների հետ, ովքեր աշխատում են նման հոգիների համար, և ոմանք բարձր կգնահատեն իրենց հավատը ժայռի վրա կառուցելը: YRPArm 158.2

Չպետք է տարօրինակ վարդապետություն տալ այն մարդկանց, ում Աստված սիրում և խղճում է, սակայն քանի որ նրանց ֆիզիկական օգ-նություն են ցուցաբերում առողջապահական ծառայության աշխատա-կիցները, Սուրբ Հոգին համագործակցում է ծառայողների հետ’ ավելաց-նելու բարոյական ուժերը: Մտավոր ուժերն արթնանում են, և այս խեղճ մարդկանցից շատերը կփրկվեն Աստծո թագավորությունում: YRPArm 158.3

Ոչինչ երբևէ չի կարող և չի բնութագրի ճշմարտության ներկայացման աշխատանքը, որպեսզի օգնի մարդկանց հենց այնտեղ, ուր նրանք գտնվում են, ինչպես սամարացին: Եկեղեցիների կողմից փոխանցված խեղճ մեղավորներին փրկելու համար հավուր պատշաճի կատարված աշխատանքը կլինի այն կետը, որտեղ ճշմարտությունը մշտական տեղ կգտնի: Կարիք կա, որպեսզի մեր մեջ’ որպես ժողովուրդ, հաստատվի իրերի այլ կարգ, և երբ այս կարգի գործը կատարվի, ընդհանրապես այլ մթնոլորտ կստեղծվի: Այն կշրջապատի աշխատողների հոգիները, որովհետև Սուրբ Հոգին հաղորդակցվում է բոլոր նրանց հետ, ովքեր կատարում են Աստծո ծառայությունը, և նրանք, ովքեր առաջնորդվում են Սուրբ Հոգով, զորություն կլինեն Աստծո համար կործանման եզրին կանգնած հոգիներին բարձրացնելու, ուժեղացնելու և փրկելու գործում: Բարեկեցության ծառայություն, 131, 132: YRPArm 158.4