ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԼՐԱԲԵՐՆԵՐԻՆ ՄԱՅԻՍ 24
Ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք անելու ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելն Աստծուց է, Ով մեզ բավական էլ արեց Նոր Կտակարանի պաշտոնյաներ լինելու’ ոչ թե գրի, այլ հոգու. որովհետև գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է: Բ Կորնթացիս 3.5, 6: YRPArm 155.1
Միայն անընդհատ շնորհի թարմ պաշարներ ստացողները կունենան իրենց առօրյա կարիքներին համաչափ պահանջվող ուժն ու այն օգտա-գործելու կարողությունները: Ինչ-որ ապագա ժամանակի սպասելու փոխարեն’ հոգևորության ուժի յուրահատուկ նվիրաբերության միջոցով նրանք կստանան հոգիներ շահելու պիտանիություն, նրանք ամեն օր իրենց կհանձնեն Աստծուն, որպեսզի Նա կարողանա նրանց դարձնել Իր օգտագործման համար պիտանի անոթներ: Ամեն օր նրանք բարելավում են իրենց տրամադրության տակ գտնվող ծառայության հնարա-վորությունները, ամեն օր Տիրոջն են վկայում, ուր էլ որ լինեն’ տնային աշխատանքի համեստ մի վայրում թե օգտակարության մի հանրային ոլորտում: YRPArm 155.2
Նվիրված աշխատողի համար հրաշալի սփոփանք կա այն գիտակցման մեջ, որ նույնիսկ Քրիստոսն Իր երկրային կյանքի ընթացքում ամեն օր փնտրում էր Իր Հորը’ անհրաժեշտ շնորհի թարմ մատակարարման համար, և Աստծո հետ այս հաղորդակցությունից Նա ուժ և օրհնություն էր տալիս ուրիշներին: Տեսեք Աստծո Որդուն’ ծնկի եկած աղոթքի Իր Հոր առաջ: Թեև Նա Աստծո Որդին է, Նա ամրացնում է Իր հավատն աղոթքով, և երկնքի հետ հաղորդակցությունը Նրա մեջ ուժ է կուտակում չարին դիմակայելու և մարդկանց կարիքներին ծառայելու համար: YRPArm 155.3
Որպես մեր ցեղի ավագ Եղբայր’ Նա գիտի տկարություններով հա-մակված և մեղքի ու փորձությունների աշխարհում ապրող մարդկանց կարիքները, ովքեր դեռևս ցանկություն ունեն ծառայելու Իրեն: Նա գիտի, որ այն լրաբերները, ում Նա ուղարկելու համար պատրաստ է համարում, թույլ ու սխալական մարդիկ են, սակայն իրենց ամբողջովին Իր ծա-ռայությանը նվիրաբերած անձանց Նա աստվածային աջակցություն է խոստացել: Նրա սեփական օրինակը երաշխիք է, որ ջանասեր, համառ, առ Աստված լիակատար կախման և Նրա գործին անմնացորդ նվիրման տանող հավատով արված աղոթքը մարդկանց կբերի Սուրբ Հոգու աջակցությունը մեղքի դեմ ճակատամարտում: Գործք առաքելոց, 55, 56: YRPArm 155.4