ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

147/367

ԱՇԽԱՏԵԼՈՎ ԽՈՆԱՐՀ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՅԻՍ 25

Որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ: Ա Կորնթացիս 1.25: YRPArm 156.1

Աստված կդիպչի հասարակության մեջ համեստ դիրք ունեցող մարդ-կանց սրտերին, մարդիկ, ովքեր չեն դարձել անտարբեր լույսի պայծառ շողերի հանդեպ’ ճշմարտության լույսի մասին չափազանց երկար խոր-հելով և հրաժարվելով որևէ փոփոխություն կատարել այնտեղ: Սրանցից շատերին կնկատենք Աստծո Հոգուց մղված այս ու այն կողմ վազելիս՝ շտապելով լույսը տանելու ուրիշներին: ճշմարտությունը, Աստծո Խոսքը նրանց ոսկորները խավարում նստածներին լուսավորելու բոցավառ ցանկությամբ լցնող կրակ է: YRPArm 156.2

Շատերը, նույնիսկ անկիրթները, այժմ հռչակում են Տիրոջ խոսքերը: Երեխաները, Հոգով լցված, գնում և հայտարարում են երկնքի լուրը: Հոգին հեղվում է բոլոր նրանց վրա, ովքեր տեղի են տալիս Նրա հուշումներին, և դուրս շպրտելով բոլոր մարդկային մեքենայությունները, դրանք կապող կանոններն ու նախազգուշացման մեթոդները՝ նրանք կհայտարարեն ճշմարտությունը Հոգու ուժի զորությամբ: Շատ բազմություններ կստանան հավատ ու կմիանան Տիրոջ բանակին: YRPArm 156.3

Տիրոջ բացահայտ հետևորդներից շատերը ներկա օրերում չեն հանձնում իրենց Նրա Հոգու առաջնորդությանը, այլ փորձում են կապկպել Սուրբ Հոգուն և ուղղորդել Նրան իրենց ճանապարհով: Բոլոր այս մարդիկ պետք է թողնեն իրենց ինքնավստահությունը և իրենց անմնացորդ հանձնեն Տիրոջը, որպեսզի Նա կարողանա մշակել Իր բարի կամքը նրանց մեջ և նրանց միջոցով: YRPArm 156.4

Վերջին յոթ պատուհասները շատ մոտ են անհնազանդների վրա թափվելուն: Շատերն Ավետարանի հրավերին ուշադրություն չեն դարձրել, նրանք ստուգվել և փորձվել են, սակայն նրանց առաջ հառնել են սարերի պես խոչընդոտներ՝ արգելափակելով նրանց առաջընթացը: Հավատով, հաստատակամությամբ և քաջությամբ շատերը կհաղթահարեն այս խոչընդոտներն ու կքայլեն փառահեղ լույսի ներքո: Համարյա անգիտաբար պատնեշներ են ստեղծվել դժվարին ու նեղ ճանապարհին, գլորման քարեր են դրվել կածանի վրա. այս ամենը կհեռացվեն: Կեղծ հովիվների՝ իրենց հոտի վրա կարգած պաշտպանները կոչնչանան, հազարավոր մարդիկ կգան դեպի լույսը և կաշխատեն դրա տարածման համար: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 23: YRPArm 156.5