ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

144/367

ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՅԻՍ 22

Սրանք երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար որոշեք Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որ ես դրանց կանչել եմ: Այն ժամանակ ծոմ պահեցին և աղոթք արին, նրանց վրա ձեռք դրին, արձակեցին: Եվ նրանք էլ, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա, և այն տեղից նավով գնացին Կիպրոս: Գործք առաքելոց 13.2-4: YRPArm 153.1

Օ՜, ինչքա՜ն է մեզ հարկավոր աստվածային Ներկայությունը: Յու-րաքանչյուր աշխատող պետք է ներկայացնի իր աղոթքն առ Աստված Սուրբ Հոգու մկրտության համար: Խմբերը պետք է միասին հավաքվեն’ կանչելու Աստծուն հատուկ օգնության երկնային իմաստության համար, որպեսզի Աստծո ժողովուրդն իմանա ինչպես ծրագրել, նախագծել և իրականացնել աշխատանքը: Մարդիկ հատկապես պետք է աղոթեն, որպեսզի Տերն ընտրի իր գործակալներին և մկրտի Իր ավետարանիչներին Սուրբ Հոգով: YRPArm 153.2

Աշակերտներն աղոթում էին տասն օր շարունակ, մինչև ստացան Պենտեկոստեի օրհնությունը: Պահանջվեց այդ ողջ ժամանակը, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է նշանակում անել արգասավոր աղոթք, լինել ավելի ու ավելի մոտ Աստծուն, խոստովանել մեղքերը, խոնարհեցնել սրտերն Աստծո առաջ, հավատով նայել Հիսուսին և վերափոխվել Նրա պատկերով: Երբ օրհնությունը եկավ, լցրեց նրանց հավաքված ողջ տեղը, և օժտված զորությամբ’ նրանք գնացին Տիրոջ համար արդյունավետ աշխատանք կատարելու: YRPArm 153.3

Մենք պետք է Սուրբ Հոգու հեղման համար այնքան ջանասիրաբար աղոթենք, ինչպես աղոթում էին աշակերտները Պենտեկոստեի օրը: Եթե նրանք Հոգու կարիքն ունեին այն ժամանակ, այժմ մենք Նրա կարիքն ավելի շատ ունենք: Բարոյական խավարը հուղարկավորության վարագույրի նման ծածկել է երկիրը: Բոլոր տեսակի կեղծ ուսմունքները, հերձվածողություններն ու սատանայական խաբեությունները մոլորեց-նում են մարդկանց: Առանց Աստծո Հոգու ու զորության իզուր կլիներ աշ-խատել ճշմարտությունը ներկայացնելու համար: Մենք պետք է Սուրբ Հոգին ունենանք, որպեսզի այն ամուր պահի մեզ հակամարտության ժամանակ, «որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12): YRPArm 153.4

Մենք չենք ընկնի, քանի դեռ մեր հույսն ու վստահությունը Աստծո մեջ է: Թող որ մեզանից յուրաքանչյուրը’ և’ ծառայողները, և’ մնացյալները, Պողոսի նման ասեն. «Ուրեմն ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անս-տույգ. այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով» (Ա Կորնթացիս 9.26) , սակայն սուրբ հավատով և հույսով ակնկալելով ստանալ մրցա-նակը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 153.5