ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

143/367

ՏՊԱՎՈՐԵԼՈՎ ՄՏՔԵՐԸ ԳՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՅԻՍ 21

Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար, և ես ասացի. ահա ես, ինձ ուղարկիր: Եսայիա 6.8: YRPArm 152.1

Աղոթեք և աշխատեք: Շատ բան հնարավոր կլինի իրականացնել Քրիստոսի նման խոնարհ աղոթք անելով, քան առանց աղոթքի բազմաթիվ բառերով: Աշխատեք պարզությամբ, և Տերը կաշխատի գրական ավետարանչի հետ: Սուրբ Հոգին կներգործի մտքերի վրա ճիշտ այնպես, ինչպես ներգործում է նրանց մտքերի վրա, ովքեր լսում են Աստծո Խոսքը քարոզող և Նրա կողմից ուղարկված ծառայողների խոսքը: Սուրբ հրեշ-տակների նույն ծառայությունն այցելում է նաև նրանց, ովքեր նվիրվում են գրական ավետարանչությանը’ կրթելու մարդկանց ճշմարտության իմացության մեջ: YRPArm 152.2

Տղամարդիկ և կանայք կարող են միասին արդյունավետ աշխատել, եթե իրենց սրտի խորքում զգում են, որ կատարում են Տիրոջ գործը’ ծառայելով ժամանակների ճշմարտությանն անիրազեկ հոգիներին: Նրանք նախազգուշացման բառեր են հնչեցնում գլխավոր և երկրորդական ճա-նապարհներին գտնվող մարդկանց Աստծո մեծ օրվան պատրաստելու համար, որը շուտով կկոտրվի աշխարհի վրա: Մենք կորցնելու ժամանակ չունենք: Մենք պետք է խրախուսենք այս գործը: Ո՞վ դուրս կգա այժմ մեր հրատարակություններով: Թող որ նրանք կարդան Եսայիա 6-րդ գլուխը և իրենց սրտի համար քաղեն այդ դասը: YRPArm 152.3

«Եվ ես ասացի, վա՜յ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շրթունքով մարդ եմ, և ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին: Եվ սերովբեների մեկը թռավ ինձ մոտ’ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վրայից, և նրանով դիպավ իմ բերանին և ասաց. ահա սա դիպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քավվեց: Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար. և ես ասացի. ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.5-8): YRPArm 152.4

Այս պատկերը կգործի կրկին ու կրկին, եթե գրական ավետարանիչները սերտորեն մոտենան Քրիստոսին’ կրելով Նրա լուծը և ամեն օր Նրանից սովորելով, թե ինչպես խաղաղության և մխիթարության լուրը տանեն վշտացածներին ու հիասթափվածներին, տրտմածներին ու կոտրված սրտերին: Լցնելով նրանց Իր սեփական Հոգով’ Քրիստոսը’ մեծագույն Ուսուցիչը, պիտանի է դարձնում նրանց բարի և կարևոր գործ անելու համար: Աստվածաշնչի արձագանք, 1899թ. սեպտեմբերի 18: YRPArm 152.5