ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂՂՈՐԴԵԼ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅԻՍ 20
Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը, և թագավորները’ դեպի քեզ վրա ծագած պայծառությունը: Եսայիա 60.3: YRPArm 151.1
Մեր հրատարակչությունները հիմնվել են Տիրոջ գործն առաջ տանելու, երկնային լույսը աշխարհի բոլոր ծայրերն ուղարկելու, թանկարժեք հոգիները հոտին միավորելու համար: Թող որ հրատարակչության աշխատանքը լինի ավետարանչական ծիլ, որը կանի Տիրոջ’ հոգիներ դարձի բերելու գործը: Աշխատեք, դիտեք և աղոթեք հոգիների համար, կարծես թե նրանք հաշվետվություն են ներկայացնելու: Այս տարի փորձեք չարի դեմ Աստծո նախապատրաստած դեղամիջոցը: Ամեն մարդ, նայելով Հիսուսին, թող անի այն, ինչ նրանից պահանջում է Տերը, Ով յուրաքանչյուր հոգու Սեփականատերն է: Մարդիկ, ովքեր դեր են խաղացել այս գործում, թող հիշեն, որ Աստված կոչ է անում իրենց լինել քրիստոնյա աշխատողների խումբ, աշխարհի տեսարան՝ հրեշտակների էլ, մարդկանց էլ: Թող որ փոքր խմբերը միավորվեն երեկոյան կամ վաղ առավոտյան՝ Աստվածաշունչն ինքնուրույն ուսումնասիրելու համար: Թող որ նրանք ունենան աղոթքի հատուկ ժամեր, որպեսզի Սուրբ Հոգին նրանց զորացնի, լուսավորի և սրբագործի: Սա այն աշխատանքն է, որ Քրիստոսն ուզում է կատարված տեսնել յուրաքանչյուրի սրտում, ով ընդգրկված է հրատարակչական գործի ցանկացած բաժնում: Եթե դուք դա անեք, մեծ օրհնություն կստանաք Նրանից, Ով իր ողջ կյանքը նվիրեց ծառայությանը, Նրանից, Ով փրկագնեց ձեզ Իր սեփական կյանքով: YRPArm 151.2
Դուք պետք է ունենաք Սուրբ Հոգու ուժը, այլապես չէք կարող հաղ-թողներ լինել: Վկայություններ պետք է ունենաք այն հաճելի ծանո-թությունից, որ արել եք ձեր աշխատակիցների հետ այս թանկարժեք ժամանակներում, երբ փնտրում էիք Աստծո օրհնությունը: Թող որ յուրա-քանչյուրն իր փորձը պատմի պարզ բառերով: Դա ավելի շատ մխիթա-րություն և ուրախություն կբերի հոգուն, քան այն բոլոր երաժշտական գործիքները, որոնք կարող են լինել Խորանում: Թող որ Քրիստոսը մտնի ձեր սրտերը: YRPArm 151.3
Յուրաքանչյուր հավատացյալի աշխատանք որոշիչ է: Այն ամենօրյա պայքար է: Քրիստոսը հրատարակչական գործում ներգրավված աշխա-տակիցներին և ղեկավարներին ասում է. «Դուք եք իմ վկաները” (Եսայիա 43.10): Խորհեք այդ մասին, խոսեք այդ մասին, արեք դա: Երկինքը շատ մոտ է: Բացեք երկինք տանող դուռն ու փակեք երկիր տանող դուռը: Աստված աշխատողներ է կանչում գործի ցանկացած բաժին: Կլսե՞ք արդյոք Նրա ձայնն ու կբացե՞ք ձեր սրտի դուռը Հիսուսի առաջ: Կսիրե՞ք արդյոք Նրան, Ով Իր կյանքը տվեց ձեզ համար: Ձեռագրեր, 12.46, 47: YRPArm 151.4