ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐ ՄԱՐՏ 3
Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ Նրան չճանաչեց: Ա Հովհաննես 3.1: YRPArm 71.1
Հովհաննեսն ասում է. «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք»: Ոչ մի լեզու չի կարող արտահայտել այս սերը. մենք կարող ենք նկարագրել այն ընդամենը մի թույլ աստիճանով, մինչդեռ այդ սերը ամեն գիտությունից գերազանց է: Կպահանջվի Անվերջի լեզուն’ արտահայտելու մի զգացմունք, որը մեզ հնարավորություն տվեց Աստծո որդիներ կոչվել: Քրիստոնյա դառնալով’ մարդը հետ չի գնում: Կենդանի Աստծո հետ կապի մեջ լինելու մեջ ամոթ բան չկա: YRPArm 71.2
Հիսուսը կրեց նսեմացումը, ամոթն ու նախատինքը, որոնք իրավամբ պատկանում էին մեղավորին: Նա երկնքի Տիրակալն էր, փառքի Արքան, Նա հավասար էր Հոր հետ, բայց, այդուհանդերձ, մարդեղություն հագավ Իր աստվածության վրա, որպեսզի այդ մարդեղությունը դիպչեր մարդ-կությանը, աստվածությունը բռներ աստվածությանը: Եթե Նա գար որպես հրեշտակ, չէր կարող մասնակից լինել մեր տառապանքներին, չէր փորձվի բոլոր հարցերում, ինչպես մենք ենք փորձվում, չէր կարող կարեկից լինել մեր ցավերին, սակայն Նա եկավ մեր մարդեղության հանդերձանքով’ որպես մեր փոխարինող և երաշխավոր’ հաղթելու խավարի տիրակալին մեր փոխարեն և մեզ դարձնելու հաղթողներ Իր արժանիքների շնորհիվ: YRPArm 71.3
Կանգնած Գողգոթայի խաչի ստվերի ներքո’ մեր սրտերը լցվում են Նրա սիրով: Երբ նայում եմ Նրան, Ում իմ մեղքերը խոցեցին, ի վերուստ տրված ներշնչում է իջնում սրտիս, և թող որ այս ներշնչանքն իջնի յուրա-քանչյուրիդ վրա Սուրբ Հոգու միջոցով: Մինչև չստանաք Սուրբ Հոգին, չեք կարող Աստծո սերն ունենալ ձեր սրտում, սակայն Քրիստոսի հետ կենդանի կապի միջոցով մենք ոգեշնչվում ենք սիրով, եռանդով և վճռականությամբ: YRPArm 71.4
Մենք մարմարե քարեր չենք, որոնք արտացոլում են արևի լույսը, բայց տոգորված չեն կյանքով: Մենք կարող ենք պատասխանել արդարության Արևի պայծառ ճառագայթներին, քանի որ Քրիստոսը լուսավորում է մեր հոգիներն ու տալիս լույս և կյանք: Մենք խմում ենք Քրիստոսի սիրուց, ինչպես ճյուղերն են սնուցվում որթատունկից: Եթե պատվաստվենք Քրիստոսին և թել առ թել միանանք կենդանի Որթին, մենք այս փաստի վկայությունը կտանք’ պտղի առատ ողկույզներ կրելով: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. սեպտեմբերի 27: YRPArm 71.5