ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 4
Ես կգոհանամ Քեզանից, Տեր, իմ բոլոր սրտով. կպատմեմ Քո ամեն հրաշքները։ Ուրախ կլինեմ ու կցնծամ Քեզանով, սաղմոս կասեմ Քո անունին, ով Բարձրյալ: Սաղմոս 9.1, 2: YRPArm 72.1
Մենք պետք է ավելի մեծ հավատ ունենանք: Եկեք սկսենք հավատալ փրկությանը: Եկեք Աստծուն գանք հավատով’ լիովին վստահ լինելով, որ եթե հանձնվենք Նրան, Նա մեր բնավորությունը կդարձնի Քրիստոսի բնավորության նման: Մենք պետք է սա կրկնենք նորից ու նորից: Այ-նուհետև, միավորված Քրիստոսի հետ, մենք կարող ենք բացահայտել Նրան աշխարհին: Եվ հետո կդադարի մեր թափընդհատ և բախտապավեն աշխատանքը: YRPArm 72.2
Եկեք պատվենք Աստծուն’ ամուր հավատ և անսասան վստահություն ցուցաբերելով: Եկեք հիշենք, որ Նա չի փառավորվում դյուրագրգիռ և ապերջանիկ հոգու դրսևորումից: Աստված հոգ է տանում Իր ծաղիկների մասին: Նա նրանց գեղեցկություն ու անուշահոտություն է տալիս: Արդյո՞ք Նա մեզ ավելի շատ ուրախության բուրմունք չի տա: Արդյո՞ք Նա չի վերականգնի մեր մեջ աստվածային պատկերը: Այդ դեպքում եկեք հավատանք Նրան: Եկեք հիմա, հենց հիմա դնենք մեզ այնտեղ, ուր Նա մեզ կարող է տալ Իր Սուրբ Հոգին: Այնուհետև կարող ենք աշխարհին վկայություն տալ, թե ինչ կարող է իսկական հավատն անել մարդու հետ: Մեր սրտերը լցնող մեր Փրկչի ուրախությունը խաղաղություն և վստա-հություն է տալիս մեզ ասելու. «Ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է” (Հոբ 19.25): YRPArm 72.3
Իր Խոսքում Տերը պարզ է դարձրել, որ Իր ժողովուրդն ուրախ ժողո-վուրդ է: Իրական հավատը ձեռքերը վեր է բարձրացնում և հույսը դնում է Նրա վրա, Ով կանգնած է խոստման հետևում. «Եվ շատ պիտի լինի քո որդիների խաղաղությունը (Եսայիա 54.13): «Այսպես է ասում Տերը. Ահա Ես բերում եմ խաղաղությունը նրա վրա գետի պես” (Եսայիա 66.12): «Ահա Ես ստեղծում եմ Երուսաղեմը բերկրանք և նրա ժողովուրդը’ ուրախություն» (Եսայիա 65.18): Աստծո մեջ մենք կարող ենք «ուրախ լինել անպատմելի և փառավոր խնդությունով» (Ա Պետրոս 1.8): «Եվ կօրհնվեն Նրանով, ամեն հեթանոսները երանի կտան Նրան» (Սաղմոս 72.17): Եկեք ձգտենք կրթել հավատացյալներին ուրախանալու Աստծով: Հոգևոր ուրախությունը գործուն հավատի արդյունք է: Աստծո ժողովուրդը պետք է հավատով և Սուրբ Հոգով լի լինի: Եվ Նա կփառավորվի նրանցում: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1905թ. ապրիլի 1: YRPArm 72.4