ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՊՏՈՒՂՆ Է ՄԱՐՏ 2
Ողորմիր ինձ, Աստված, Քո ողորմության պես և Քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունները: Իսպառ լվա ինձ իմ անօրենությունից և սրբիր ինձ իմ մեղքից: Սաղմոս 51.1, 2: YRPArm 70.1
Ապաշխարությունը փրկող շնորհի առաջին պտուղներից մեկն է: Մեր Մեծ Ուսուցիչը սխալական, ընկած մարդուն ուղղված Իր դասերում ներ-կայացնում է Իր շնորհի կենսատու ուժը’ հայտարարելով, որ այդ շնորհի միջոցով տղամարդիկ և կանայք կարող են ապրել սրբության և մաքրու-թյան նոր կյանք: Նա, ով ապրում է այս կյանքով, իրականացնում է երկ-նային արքայության սկզբունքերը: Ուսուցանվելով Աստծո կողմից’ նա մյուսներին ճիշտ ճանապարհով է տանում: Նա կաղերին անորոշության ճանապարհով չի առաջնորդի: Սուրբ Հոգու աշխատանքը նրա կյանքում ցույց է տալիս, որ նա աստվածային բնության կրող է: Այսպիսով յուրա-քանչյուր մարդ, ում հետ աշխատում է Սուրբ Հոգին, այնքան առատորեն է ստանում հարուստ շնորհը, որ նրա բարի գործերին նայելով՝ անհավատ աշխարհն ընդունում է, որ նա կառավարվում է աստվածային զորությամբ, ապավինում է այդ զորությանը և առաջնորդվում է դրանով՝ փառավորելու Աստծուն: Աստծո զարմանալի շնորհը, 138: YRPArm 70.2
Կան մարդիկ, ովքեր, չնայած Քրիստոսի շնորհի հրավերներին, շա-րունակում են ապրել անաստված կյանքով: Նման մարդկանց Աստված ասում է. «Մինչև ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտություն սիրեք...Հետ դարձեք դեպի Իմ հանդիմանությունը, ահա Ես Իմ Հոգին կթափեմ ձեզ վրա, Իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ” (Առակաց 1.22, 23): Ժամանակների նշանները, 1905թ. հունիսի 28: YRPArm 70.3
Ապաշխարությունը մեղքից Սուրբ Հոգու աշխատանքի առաջին պտուղն է կյանքում: Դա միակ գործընթացն է, որով անսահման մաքրությունն արտացոլում է Քրիստոսի պատկերը Նրա կողմից փրկագնված մարդկանց մեջ: Քրիստոսում է բնակվում ամեն լիությունը: Այն գիտությունը, որը ներդաշնակ չէ Նրա հետ, արժեք չունի: Նա մեզ սովորեցնում է ամեն բան վնաս համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար: Այս իմացությունն ամենաբարձր գիտությունն է, որ որևէ մարդ կարող է ձեռք բերել: ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, 6.1068, Էլեն Ուայթի մեկնաբանություններ: YRPArm 70.4