ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

62/367

ՄԱՐՏ—ՊՏՂԱԲԵՐ ՀՈԳՈՒՄ

ՍՈՒՐԲ ԲՈՒՐՄՈՒՆՔ ՄԱՐՏ 1

Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ Իմ Հորից խնդրեք Իմ անունով, տա ձեզ։ Հովհաննես 15.16: YRPArm 69.1

Շատ պտուղ տալու համար մենք պետք է առավելագույնս օգտա-գործենք մեր առավելություններն ու հնարավորությունները’ դառնալով հոգևորապես ավելի ու ավելի պատրաստված: Մենք պետք է մի կողմ դնենք միջակությունը, հպարտությունը, աշխարհիկությունը և ամեն օր ստանանք աստվածային աջակցություն: Հոգևորապես աճելու համար պետք է կիրառեք Ավետարանի տված բոլոր միջոցները և պատրաստ լինեք ձեռք բերել բարեպաշտություն Սուրբ Հոգու ազդեցությամբ, քանի որ սերմը ծիլից մինչև հասուն հասկ զարգանում է անտեսանելի գերբնական ուժի միջոցով: YRPArm 69.2

Այն խոստումը, որով Հիսուսը մխիթարեց Իր աշակերտներին դա-վաճանությունից և խաչելությունից անմիջապես առաջ, Սուրբ Հոգու, ինչպես նաև աստվածային ազդեցության և ներգործության խոստումն էր’ առատապես բացված նրանց, քանի որ այս օրհնություններն իրենց հերթին կբերեին այլ օրհնությունների: Սուրբ Հոգին փչում է այն մարդու վրա, ով խոնարհաբար կենում է Քրիստոսում որպես իր հավատի Հեղինակ և Ավարտող, և նման հավատացյալը հավիտենական կյանքի պտուղ կտա: Նրա ազդեցությունը բուրումնավետ կլինի, և Հիսուսի անունը կլինի երաժշտություն նրա ականջների և մեղեդի’ նրա սրտի համար: YRPArm 69.3

Քրիստոնյան կլինի կյանքի համ ու հոտ մյուսների համար, թեև հնա-րավոր է, որ նա չկարողանա բացատրել իր փորձառության առեղծվածը: Սակայն նա կիմանա, որ երբ ամպերն ու խավարը շրջապատում են իրեն, և նա կանչում է Տիրոջը, խավարն անհետանում է, և հոգու տաճարում խաղաղություն և ուրախություն է տիրում: Նա կիմանա’ ինչ ասել է Աստծո ներող սիրո բացահայտում սրտի համար, զգալ այն խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, փառք, գոհություն և երկրպագություն զգալ Նրա նկատմամբ, Ով սիրեց մեզ և լվաց մեր մեղքերից Իր սեփական արյամբ: Նա խաղաղություն ունի Հիսուս Քրիստոսի միջոցով և ուրախություն’ Սուրբ Հոգում: Քրիստոսի հետ մի լինելով’ նրա հոգին դառնում է հնազանդ Նրա կամքին, և երկինքն է փայփայվում նրա սրտում, մինչ նա պարուրված է անսահման սիրո գրկում: Նման քրիստոնյաներն ավելի շատ պտուղ կբերեն Աստծո փառքի համար: Նրանք ճշգրտորեն կներկայացնեն Աստծո բնավորությունը և աշխարհին ցույց կտան Նրան բնորոշ հատկանիշները: Ժամանակների նշանները, 1893թ. ապրիլի 3: YRPArm 69.4