ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՓեՏՐՎԱՐ 29
Ուրեմն ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անստույգ, այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով։ Այլ իմ մարմինը ճնշում եմ և նվաճում, որ միգուցե ուրիշներին քարոզելով’ ինքս անպիտան գտնվեմ։ Ա Կորնթացիս 9.26, 27: YRPArm 67.1
Աստված Իր ժողովրդին առաջնորդում է քայլ առ քայլ: Քրիստոնյայի կյանքը պայքար է ու երթ: Այս պատերազմում զինադադար չկա, ջանքերը պետք է լինեն շարունակական և համառ: Անդադար ջանքերի շնորհիվ է, որ մենք հաղթող ենք դուրս գալիս սատանայի գայթակղություններից: Քրիստոնեական ամբողջականությունը պետք է որոնել անդադար եռանդով և պահպանել ամուր նպատակամղվածությամբ: YRPArm 67.2
Քրիստոնեական գիտությունը պետք է յուրացվի, գիտություն, որը շատ ավելի խորն է, լայն ու բարձր, քան ցանկացած մարդկային գիտություն, քանզի երկինքը երկրից բարձր է: Միտքը պետք է դառնա կարգապահ, կիրթ ու վարժ, որովհետև մենք պետք է ծառայություն մատուցենք Աստծուն այնպիսի ճանապարհներով, որոնք ներդաշնակ չեն մեր բնածին հակումների հետ: Մենք ունենք ժառանգական և ձեռքբերովի չար հակումներ, որոնք պետք է հաղթահարվեն: Հաճախ կյանքի կրթությունն ու վարժվածությունը պետք է անտեսվեն, որպեսզի մարդը կարողանա դառնալ Քրիստոսի դպրոցի աշակերտը: Մեր սրտերը պետք է կրթվեն, որպեսզի ամուր մնան Աստծո մեջ: Մենք պետք է ձևավորենք սովորություններ’ դիմակայելու գայթակղություններին: Պետք է սովորենք վեր նայել: Հարկավոր է հասկանալ, թե ինչպես են մեր առօրյա կյանքի վրա ազդում Աստծո Խոսքի սկզբունքները, որոնք բարձր են ինչպես երկինքը, և որոնք ներառում են հավերժությունը: Յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք պետք է համապատասխանի այս սկզբունքներին: YRPArm 67.3
Սուրբ Հոգու թանկագին շնորհը մեկ րոպեում չի զարգանում: Հա-մարձակությունը, տոկունությունը, խոնարհությունը, հավատը, Աստծո’ փրկելու զորության հանդեպ անսասան վստահությունը ձեռք են բերվում տարիների փորձի հետ: Դեպի ճշմարիտը տանող սուրբ ջանքերով և ճշմարտությանը ամուր հավատարմությամբ է, որ Աստծո զավակները պետք է կերտեն իրենց ճակատագիրը: YRPArm 67.4
Մենք կորցնելու ժամանակ չունենք: Չգիտենք, թե երբ կավարտվի մեր փորձաշրջանը: Հավերժությունը ձգվում է մեր առջև: Վարագույրը շուտով կբարձրանա: Քրիստոսը շուտով կգա: Աստծո հրեշտակները փորձում են մեզ վեր հանել մեզանից և երկրային արժեքներից: Թող որ նրանց աշխատանքն իզուր չլինի: Վկայություններ եկեղեցու համար 8.313, 314: YRPArm 67.5