ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

4/367

ՀՈԳՈՒ ԲՆՈՒՅԹԸ’ ԱՌԵՂԾՎԱԾ ՀՈՒՆՎԱՐ 3

Ճշմարտության Հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել որ չի տեսնում Նրան և ոչ էլ ճանաչում Նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի։ Հովհաննես 14.17: YRPArm 9.1

Մեզ համար էական չէ փորձել պարզել, թե ինչ է Սուրբ Հոգին: Քրիս-տոսն ասում է, որ Հոգին Մխիթարիչն է’ «ճշմարտության Հոգին, որ Հորիցն է դուրս գալիս”: Սուրբ Հոգու մասին հստակ կերպով ասվում է, որ մարդկանց դեպի ճշմարտությունն առաջնորդելու Իր գործում «Իր անձից չի խոսի» (Հովհաննես 15.26, 16.13): YRPArm 9.2

Սուրբ Հոգու բնությունն առեղծված է: Մարդիկ չեն կարող այն բա-ցատրել, որովհետև Տերն այն չի բացահայտել մարդկանց: Տարօրինակ հայացքներ ունեցող մարդիկ կարող են Սուրբ Գրքի հատվածները միա-վորել և մարդկայնորեն կարծիք ձևավորել, սակայն դա չի ամրացնի եկե-ղեցին: Մարդկային ընկալման համար այսաստիճան խորն առեղծվածների առնչությամբ լռությունը մեծ արժեք է: YRPArm 9.3

Սուրբ Հոգու պաշտոնը պարզորոշ նկարագրված է Քրիստոսի բա-ռերում. «Եվ Նա, երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, և’ արդարության համար, և’ դատաստանի համար” (Հովհաննես 16.8): Հենց Սուրբ Հոգին է դատապարտում մեղքը: Եթե մեղավորն արձագանքում է Հոգու կենարար ազդեցությանը, Նա նրան կբերի ապաշխարության և աստվածային պահանջներին հնազանդվելու կարևորության գիտակցմանը: YRPArm 9.4

Արդարության ծարավ ապաշխարած մեղավորին Սուրբ Հոգին բա-ցահայտում է Աստծո Գառին, Ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: «Իմիցը կառնի և կպատմի ձեզ”, - ասաց Քրիստոսը: «Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 16.14, 14.26): YRPArm 9.5

Հոգին տրված է որպես վերափոխող գործակալ, որպեսզի արդյունավետ դարձնի մեր Փրկագնողի մահվամբ իրականացված փրկությունը: Հոգին մշտապես փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել Գողգոթայի խաչի վրա իրականացված մեծ զոհաբերության վրա, որպեսզի աշխարհին ցույց տա Աստծո սերը և դատապարտված հոգիներին բացի Սուրբ Գրքի թանկագին ճշմարտությունները: Գործք առաքելոց, 51, 52: YRPArm 9.6