ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԽԻԹԱՐԻՉԸ, ՀՈՒՆՎԱՐ 2
Բայց երբ որ Նա’ ճշմարտության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի’ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ։ Հովհաննես 16.13: YRPArm 8.1
Ինչպե՞ս կարող ենք դիմակայել փորձության օրը, եթե չենք հասկանում Քրիստոսի խոսքերը: Նա ասաց. «Այս խոսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.25, 26): Սուրբ Հոգին մեզ պետք է հուշի Քրիստոսի բառերը: Իր աշակերտների հետ վերջին զրույցի ժամանակ Քրիստոսն ընտրեց Սուրբ Հոգու գործունեության թեման: Նա նրանց առաջ բացեց ճշմարտության մի լայն ճանապարհ: Նրանք պետք է ընդունեին Նրա խոսքերը հավատով, և Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, կհիշեցներ նրանց ամեն ինչ: YRPArm 8.2
Այս խոստմամբ Քրիստոսի տված մխիթարությունն այն էր, որ աստ-վածային ազդեցությունը կուղեկցի Նրա հետևորդներին մինչև վերջ: Սակայն այս խոստումն այսօր մարդիկ չեն ընդունում և չեն հավատում դրան, նրանց կողմից դա չի փայփայվում, և դրա իրականացումն այսօր չի երևում եկեղեցում: Աստծո Հոգու պարգևի խոստումն այսօր եկեղեցու կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում: Մարդիկ դրա արժեքը չեն գիտակցում, և արդյունքում ունենում ենք ակնկալելի պատկեր՝ հոգևոր երաշտ, հոգևոր խավար, հոգևոր անկում և մահ: Մանրուքներն զբաղեցնում են մեր միտքն ու հոգին, իսկ եկեղեցու աճի և զարգացման համար անհրաժեշտ աստվածային ուժը, որի տիրապետումը որպես տրամաբանական շարունակություն կբերի անթիվ-անհամար օրհնութ-յուններ, պակասում է, թեև այն մեզ առաջարկվում է անվերջ լիությամբ: Ինչքան եկեղեցիները բավարարվեն փոքր բաներով, այնքան կորա-կազրկվեն Աստծո մեծ բաներն ստանալու համար: Իսկ ինչո՞ւ մենք ծարավ չենք Սուրբ Հոգու պարգևի, եթե դա սիրտը մաքուր պահելու միակ ճանապարհն է: Տերը նախատեսել է, որ աստվածային զորությունը հա-մագործակցի մարդկային ջանքերի հետ: YRPArm 8.3
Քրիստոնյայի համար շատ կարևոր է հասկանալ Սուրբ Հոգու խոստման իմաստը մեր Տեր Հիսուսի երկրորդ գալուստից առաջ: Խոսեք այդ մասին, աղոթեք այդ մասին, քարոզեք այդ մասին, քանի որ Տերն ավելի շատ է ցանկանում տալ մեզ Սուրբ Հոգին, քան ծնողները բարի նվերներ կտան իրենց երեխաներին: Ռևյու ընդ Հերալդ, 1892 թ. նոյեմբերի 15: YRPArm 8.4