ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

5/367

ՀՈԳԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ՀՈՒՆՎԱՐ 4

Նույն Ինքը’ Հոգին, վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք: Հռոմեացիս 8.16: YRPArm 10.1

Եթե Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք, ո՞րն է արդյունքը: Հավատացող հոգին հասնում է Աստծո կամքին կատարելապես հնազանդվելու վիճակի: Երկնքի Մեծությունն իջնում է սուրբ ու մտերմիկ շփման մակարդակի Աստծուն ամբողջ հոգով փնտրողների հետ, և Աստծո զավակը Նրա շնորհի լիարժեք դրսևորման միջոցով մեղմանում է՝ ձեռք բերելով երեխայական կախվածություն Աստծուց: Դուք պետք է հանձնեք ձեր հոգին և մարմինն Աստծուն՝ կա-տարելապես վստահ լինելով ձեզ օրհնելու Նրա ցանկությանն ու իշխա-նությանն այնքան անօգնական և անարժան, ինչպիսին որ կաք: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12): YRPArm 10.2

Մի անհանգստացեք, այլ եղեք նախանձախնդիր հավատի մեջ՝ ու-նենալով մեկ նպատակ՝ հոգիներ շահել Հիսուս Քրիստոսի՝ խաչված Փրկագնողի համար: Սա տրամաբանական քարոզ չէ, քարոզ, որը պետք է համոզի բանականությունը. դա բավարար չէ: Սիրտը պետք է համոզվի և հալվի քնքշությամբ: Մեր կամքը պետք է հանձնվի Աստծո կամքին, և մեր բոլոր ձգտումները պետք է ուղղված լինեն երկինք: Մենք պետք է սնվենք կենդանի Աստծո Խոսքով: Այն պետք է կիրառվի առօրյա կյանքում, պետք է պարուրի և կառավարի մարդուն... YRPArm 10.3

Երբ մեր մշտական հույսը Հիսուսն է, մեր զոհն Աստծուն կլինենք մենք ինքներս: Մեր կախվածությունը կլինի Հիսուս Քրիստոսի արդարությունն ու միջնորդությունը՝ որպես մեր միակ հույս: Չկա շփոթմունք, չկա անվստահություն, քանի որ հավատով մենք տեսնում ենք Հիսուսին՝ ձեռնադրված Աստծուց այս նպատակի համար, որպեսզի հաշտեցնի մեղավոր աշխարհն Աստծո հետ: Հավատարիմ հանդիսավոր ուխտին՝ Նա կանգնած է միջնորդելու բոլոր նրանց համար, ովքեր գալիս են դեպի Աստված Իր միջոցով, և իրականացնելու նրանց փրկությունը, եթե միայն նրանք հավատան: Մեզ տրված է հաստատուն քայլերով դեպի շնորհի գահը գալու առավելություն, որպեսզի ստանանք ողորմություն և գտնենք շնորհ կարիքի պահին մեզ օգնելու համար: Ձեռագիր թողարկումներ 14:276, 277: YRPArm 10.4