ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

37/367

ԿԱՎ ԲՐՈՒՏԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՓեՏՐՎԱՐ 5

Եվ ավերվեց այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավին պատահում է, և նա դարձավ ու մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ Եվ Տիրոջ խոսքն եղավ ինձ’ ասելով. Մի՞թե Ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը. ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես եք դուք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն։ Երեմիա 18.4-6: YRPArm 43.1

Ես վայր եմ դնում իմ գրիչն ու բարձրացնում հոգիս աղոթքով, որ Աստ-ված Իր շունչը փչի չորացած ոսկորների նմանվող ուրացողների վրա, որ նրանք էլ ապրեն: Վերջը մոտ է, այն մեզ մոտ է գալիս թաքուն և գաղտա-գողի, այնքան աննկատ, այնքան անձայն, ինչպես գողն է թաքուն մոտենում գիշերը, որ կարող է հանկարծակիի բերել քնած պահակներին և անպատրաստներին: Թող Տերն Իր Սուրբ Հոգին տա այն սրտերին, ովքեր այսօր հանգիստ են, որպեսզի նրանք այլևս չքնեն, ինչպես մյուսները, այլ լինեն ուշադիր և սթափ: YRPArm 43.2

Ո՞վ կհամաձայնի, նույնիսկ հիմա, երբ անց է կացրել իր կյանքի մեծ մասը, իր կամքը հանձնել Աստծո ձեռքը որպես կավ Բրուտի ձեռքում և համագործակցել Աստծո հետ’ ձևավորվելով Նրա ձեռքում որպես պատվի անոթ: Օ՜, ինչպիսին պետք է լինի կավը Բրուտի ձեռքերում, ինչքան դյուրազգաց’ աստվածային կնիքն ստանալու համար’ կանգնելով արդա-րության պայծառ ճառագայթների ներքո: Ոչ մի երկրային և եսասիրական դրդապատճառ չպետք է կյանք ստանա, այլապես չեք կարող կրել աստվածային պատկերը: Ճշմարտության Հոգին սրբացնում է մարդուն: Երբ այս գործի մեծությունն ընկալվի, մարդու մտքերը կբերվեն Քրիստոսի «գերության» մեջ: Սա դուրս է մեր անձնական ընկալունակության սահմաններից, բայց այնուամենայնիվ դա կլինի: Այնուհետև, իմաստուն կվարվե՞նք մենք արդյոք, եթե կախվածություն պահպանենք մեր սեփական գործերից: Պետք է թույլ տանք, որ Աստված աշխատի մեզ համար: Կա՞ արդյոք որևէ գերազանցություն, որը հայտնվում է մեր բնավորության կամ վարքագծի մեջ: Արդյո՞ք դա սկիզբ է առնում սահմանափակ մարդկային բնույթից: Ո'չ, այդ ամենն Աստծուց է’ կավի վրա ունեցած բրուտի իշխանության մեծագույն կենտրոնն ու դրսևորումը: YRPArm 43.3

Նրանք, ում Տերն օրհնել է ճշմարտության գանձերով, կարթնանան և կասեն ի սրտե. «Տե'ր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Լույսն աճում է’ լուսավորելու յուրաքանչյուր մարդու, ով կփոխանցի այդ լույսն ուրիշներին: Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 4: YRPArm 43.4