ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

36/367

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆԵՐ ՓեՏՐՎԱՐ 4

Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը’ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: Բ Պետրոս 1.4: YRPArm 42.1

Առողջ քրիստոնյան այն մարդն է, ում ներսում ձևավորված է Քրիստոսը՝ փառքի հույսը: Նա սիրում է ճշմարտությունը, մաքրությունը, սրբությունը և կցուցաբերի հոգևոր կենսունակություն՝ ունենալով սեր առ Աստծո Խոսքն ու փնտրելով շփում նրանց հետ, ովքեր ծանոթ են Աստծո Խոսքին՝ բռնելու համար Աստծո տված լույսի յուրաքանչյուր ճառագայթ, որը բացահայտում է Քրիստոսին և Նրան դարձնում ավելի թանկ մարդու համար: Նա, ով ունի առողջ հավատ, տեսնում է, որ Քրիստոսն է մարդու կյանքը, որ Նա է իրենում դեպի հավիտենական կյանք ցայտող աղբյուրը, և նա ուրախությամբ տալիս է իր ողջ ուժն իր Տիրոջը հնազանդվելուն: Սուրբ Հոգին Իր կենարար ազդեցությամբ մշտապես պահում է նման մարդուն Աստծո սիրո մեջ: YRPArm 42.2

Քրիստոնյային են ուղղված հետևյալ բառերը. «Շնորհք և խաղա-ղություն շատանա ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունով: Ինչպես որ Նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով: Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը՝ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով՝ ձեր հավատքով ներկայացրեք առաքինություն, և առաքի-նությունով՝ գիտություն, և գիտությունով՝ ժուժկալություն, և ժուժկալու-թյունով՝ համբերություն, և համբերությունով՝ աստվածապաշտություն, և աստվածապաշտությունով՝ եղբայրասիրություն, և եղբայրասիրությունով՝ սեր: Որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով՝ դատարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունում: Բայց նա, որ այս բաներն իրեն մոտ չունի, կույր է և կարճատես՝ մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվելը: Սրա համար, եղբայրներ, ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատ անեք, որովհետև սրանք անելով՝ երբեք հանցանքի մեջ չեք ընկնի: Որովհետև այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը” (Բ Պետրոս 1.2-11): Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. դեկտեմբերի 11: YRPArm 42.3