ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՐԱՑԱԾ ՈՍԿՈՐՆԵՐԸ ԿՅԱՆՔ ԵՆ ԱՌՆՈՒՄ ՓեՏՐՎԱՐ 6
Եվ Ես Իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կկենդանանաք, և Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ Ես’ Տերս, խոսեցի և կատարեցի, ասում է Տերը։ Եզեկիել 37.14: YRPArm 44.1
Մարդը չէ, որ կյանք է ոգեշնչում: Իսրայելի Տեր Աստվածը կանի այդ մասը’ զարթոնք տալով անկենդան հոգևոր բնույթին: Զորաց Տիրոջ շունչը պետք է մտնի անկենդան մարմինների մեջ: Դատաստանի օրը, երբ բոլոր գաղտնիքները բացվեն, կիմացվի, որ Աստծո ձայնը խոսել է մարդկանց միջոցով և թարմացրել է թոշնած գիտակցությունը, թափահարել կենսազուրկ ունակությունները և դրդել մեղավորին ապաշխարության, զղջման և մեղքից հրաժարվելու: Այն ժամանակ հստակ կերպով կերևա, որ Հիսուս Քրիստոսի հավատը անձերի միջոցով է ներարկվել մարդկանց մեջ, և Տերը երկնքից հոգևոր կյանք է փչել մեղքի և օրինազանցության մեջ մեռածների վրա, և նրանցում զարթոնք է ապրել հոգևոր կյանքը: YRPArm 44.2
Չորացած ոսկորների այս համեմատությունը կիրառվում է ոչ միայն աշխարհի, այլ նաև նրանց նկատմամբ, ովքեր օրհնվել են մեծագույն լույսով, քանի որ նրանք ևս նման են հովտում թափթփված կմախքներին: Նրանք ունեն մարդկային կազմվածք, մարմնի ձև, սակայն չունեն հոգևոր կյանք: Առակում չորացած ոսկորները իրար միացած չեն մնում մարդու մարմնի ձևով, քանի որ վերջույթների և ընդհանուր տեսքի հա-մաչափությունը բավական չէ: Կյանքի շունչը պետք է կյանք տա մարմնին, որպեսզի այն ուղիղ կանգնի և ակտիվանա: Այս ոսկորները ներկայացնում են Իսրայելի տունը’ Աստծո եկեղեցին, և եկեղեցու հույսը Սուրբ Հոգու կենարար ազդեցությունն է: Աստված պետք է փչի չորացած ոսկորների վրա, որպեսզի նրանք կարողանան ապրել: YRPArm 44.3
Աստծո Հոգին Իր կենարար ուժով պետք է գտնվի յուրաքանչյուր մարդու մեջ, որպեսզի բոլոր հոգևոր մկաններն ու ջլերը գործեն: Առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո շնչի տեղի է ունենում գիտակցության ընդարմացում և հոգևոր կյանքի կորուստ: Շատերի անունները, ովքեր չունեն հոգևոր կյանք, գրված են եկեղեցու ցուցակներում, բայց ոչ Գառի կյանքի գրքում: Նրանք կարող են միանալ եկեղեցուն, սակայն միավորված չեն Տիրոջ հետ: Նրանք կարող են ջանասեր լինել որոշակի պարտականություններ իրականացնելիս և համարվեն կենդանի մարդիկ, սակայն նրանցից շատերը նմանների շարքում են’ «անուն ունես’ թե կենդանի ես, բայց մեռած ես» (Հայտնություն 3.1): ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, Էլեն Ուայթի մեկնաբանություններ, հատոր 4, 1165, 1166: YRPArm 44.4