ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

347/367

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՋՈՐԴՆ ԱՎԵԼԻ Է ՀԵՇՏԱՑՆՈՒՄ դեկտեմբեր 11

Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց: Հռոմեացիս 8.37: YRPArm 363.1

Ձեր առաջ ծառացած գործը ձեր կյանքի մնացած օրերը լավացնելու, ձեր բնավորությունը բարեփոխելու և վեհացնելու համար է: Նորոգված հոգում նոր կյանք է սկսվում: Քրիստոսը ներսում ապրող Փրկիչն է: Այն, ինչից հրաժարվելը բարդ է թվում, պետք է պարզապես ջանք անել և թողնել: Ամբարտավան, հրամայական բառեր չպետք է ասվեն, ինչի արդյունքում թանկագին հաղթանակ կտարվի: YRPArm 363.2

Յուրաքանչյուր ինքնամերժման, ես-ի խաչելության արդյունքը կլինի իրական երջանկությունը: Մեկ հաղթանակից հետո հաջորդն ավելի հեշտ է տրվում: Եթե Մովսեսն արհամարհեր Աստծուց իրեն տրված հնարավորություններն ու առավելությունները, նա կանտեսեր երկնքից տրված լույսը և կդառնար հուսալքված, թշվառ մարդ: Մեղքը գալիս է ներքևից, և երբ դրան տեղ ենք տալիս, սատանան ամրանում է հոգում, որպեսզի այնտեղ վառի դժոխքի կայծերը: Աստված չի տվել Իր օրենքը հոգիների փրկությունը կանխելու համար. Նա ցանկանում է, որպեսզի բոլորը փրկվեն: Մարդն ունի լույս և հնարավորություններ, և եթե օգտա-գործի դրանք, կարող է հաղթել: Դուք ձեր կյանքով կարող եք ցույց տալ Աստծո շնորհի զորությունը հաղթանակելու գործում: YRPArm 363.3

Սատանան փորձում է իր գահը տեղադրել հոգու տաճարում: Երբ նա է կառավարում, իրեն ցուցադրում է վատ և բարկացկոտ բառերով, դառը խոսքերով, որոնք տրտմեցնում և վիրավորում են, բայց քանի որ լույսը ոչ մի կապ չունի խավարի հետ, իսկ Քրիստոսը՝ Բելիարի, մարդն ամբողջովին պետք է պատկանի կա'մ մեկին, կա'մ մյուսին: Հանձնվելով զվարճու-թյուններին, ագահությանը, մոլորություններին, խաբեություններին կամ որևէ տեսակի մեղքի’ մարդը քաջալերում է իր սրտում տեղ գտած սա-տանայի սկզբունքները և փակում է երկնքի դուռն իր իսկ առջև: Մեղքի պատճառով սատանան դուրս վռնդվեց երկնքից, և մեղքին անձնատուր եղած և մեղքը խրախուսող ոչ մի մարդ չի մտնի երկինք, որովհետև սա-տանան կրկին հենակետ կունենա այնտեղ: YRPArm 363.4

Երբ մարդն ամեն օր ջերմեռանդորեն զբաղվում է իր բնավորության արատները վերացնելու գործով, նա փայփայում է Քրիստոսին իր հոգու տաճարում, և Քրիստոսի լույսը նրանում է: Քրիստոսի երեսի լույսի պայ-ծառ շողերի ներքո նրա ողջ լինելիությունը վեհանում է և ազնվանում: Վկայություններ եկեղեցու համար 4:345, 346: YRPArm 363.5