ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

348/367

ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ դեկտեմբեր 12

Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Հռոմեացիս 8.1: YRPArm 364.1

Խոստացվել է, որ Սուրբ Հոգին կլինի նրանց հետ, ովքեր պայքարում են հաղթանակի համար՝ ցուցադրելով ուժի զորությունը, մարդկանց գերբնական ուժ տալով և անտեղյակներին ցույց տալով Աստծո թագա-վորության հրաշքները: Սուրբ Հոգին պետք է լինի մեր օգնականը: Աստծո միածին Որդին խոնարհեցրեց Իրեն, դիմացավ խորամանկ թշնամու փորձություններին և պայքարեց նրա դեմ Իր երկրային կյանքի ողջ ըն-թացքում: Եվ մահացավ Անմեղը’ մեղավորների փոխարեն, որպեսզի մարդկությունը չկործանվի. ի՞նչ օգուտ կլիներ դրանից, եթե Հոգին չտրվեր որպես շարունակաբար աշխատող, վերածնող ներգործություն՝ արդյունավետ դարձնելու համար մեր դեպքում այն, ինչը մշակել էր աշ-խարհի Փրկագնողը: YRPArm 364.2

Աշակերտներին տրված Սուրբ Հոգին օգնեց նրանց ամուր կանգնել կռապաշտության դեմ և վեհացնել միմիայն Աստծուն: YRPArm 364.3

Սուրբ Հոգին առաջնորդում էր սուրբ պատմիչների գրիչը՝ Քրիստոսի թանկագին բառերի և գործերի արձանագրությունը ներկայացնելու աշխարհին: Սուրբ Հոգին անընդհատ գործում է’ փորձելով մարդկանց ու-շադրությունը հրավիրել Գողգոթայի խաչի վրա կատարված մեծագույն զոհաբերությանը, բացահայտելու աշխարհին մարդու նկատմամբ Աստծո սերը և դատապարտված հոգուն՝ Սուրբ Գրքի թանկագին խոստումները: YRPArm 364.4

Սուրբ Հոգին է, որ խավարած մտքին բերում է արդարության Արևի պայծառ շողերը: Սուրբ Հոգին է, որ մարդու սիրտը բոցավառում է հա-վիտենության ճշմարտությունների զարթոնք ապրած գիտակցությամբ: Սուրբ Հոգին է, որ մտքին ներկայացնում է արդարության բարոյական չափանիշը և հանդիմանում է մեղքը: Սուրբ Հոգին է, որ տալիս է Աստծո ուզած տրտմությունը, որն ապաշխարություն է գործում առանց զղջալու և ներշնչում է հավատ Նրա նկատմամբ, Ով միակն է, որ կարող է փրկել բոլոր մեղքերից: Սուրբ Հոգին է, որ աշխատում է բնավորությունը վերափոխելու ուղղությամբ’ մարդկանց կապվածությունները հեռացնելով ժամանակավոր և կործանվող արժեքներից և կենտրոնացնելով դրանք անմահ ժառանգության, երբեք չկործանվող հավիտենական արժեքների վրա: Սուրբ Հոգին վերստեղծում, նորոգում և սրբագործում է մարդկանց, որպեսզի նրանք կարողանան դառնալ արքայական ընտանիքի անդամներ, երկնային Թագավորի զավակներ: Ժամանակների նշանները, 1893թ. ապրիլի 17: YRPArm 364.5