ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐԵԼՈՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ դեկտեմբեր 10
Չգիտե՞ք, թե ասպարեզի մեջ վազողներն ամենքն են վազում, բայց մեկն է հաղթանակն առնում, դուք այնպես վազեք, որ հասնեք։ Եվ ամեն, ով որ մրցում է, ամեն բանից ժուժկալ է լինում, հիմա նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք’ անապականելի: Ա Կորնթացիս 9.24, 25: YRPArm 362.1
Քանի՞ տարի ենք մենք Տիրոջ այգում: Եվ ի՞նչ օգուտ ենք բերել Տիրոջը: Ինչպե՞ս ենք մենք կանգնում Աստծո քննող աչքի առաջ: Աճո՞ւմ է արդյոք մեր մեջ հարգանքը, սերը, խոնարհությունն ու վստահությունն առ Աստված: Արդյո՞ք երախտապարտ ենք Նրան Իր բոլոր ողորմածու-թյունների համար: Փորձո՞ւմ ենք արդյոք օրհնել մեզ շրջապատողներին: Ցուցադրո՞ւմ ենք արդյոք Հիսուսի հոգին մեր ընտանիքներում: Սովո-րեցնո՞ւմ ենք արդյոք Նրա Խոսքը մեր երեխաներին, ճանաչեցնո՞ւմ ենք նրանց Աստծո հրաշալի գործերը: Քրիստոնյան Հիսուսին պետք է ներ-կայացնի և’ բարի լինելով, և’ բարին գործելով: Այնուհետև կլինի կյանքի անուշահոտություն, բնավորության գրավչություն, ինչը կբացահայտի այն փաստը, որ նա Աստծո զավակ է’ երկնքի ժառանգ: YRPArm 362.2
Եղբայրնե'ր, դադարեք լինել ծույլ ծառաներ: Յուրաքանչյուր հոգի պետք է պայքարի հակումների դեմ: Քրիստոսը չեկավ մարդկանց փրկելու իրենց մեղքերի մեջ, այլ եկավ փրկելու իրենց մեղքերից: Նա մեզ համար հնարավոր դարձրեց սուրբ բնավորություն ունենալը, ուրեմն մի հանդուրժեք թերություններն ու այլանդակությունները: Եվ մինչ եռանդուն կերպով փնտրում ենք բնավորության կատարելություն, պետք է հիշենք, որ սրբագործումը ոչ թե մի վայրկյանի գործ է, այլ ամբողջ կյանքի: Պողոսը գրում է. «Ես ամեն օր մեռնում եմ» (Ա Կորնթացիս 15.31): Օրեցօր հաղթանակի գործը պետք է առաջ գնա: Ամեն օր մենք պետք է դիմակայենք գայթակղություններին և հաղթանակ տանենք եսասիրության բոլոր դրսևորումների դեմ: YRPArm 362.3
Օրեցօր մենք պետք է փայփայենք սեր և խոնարհություն և մեր մեջ զարգացնենք բնավորության այն բոլոր կատարելությունները, որոնք հաճելի կլինեն Աստծուն և մեզ համապատասխան կդարձնեն երկնքի օրհնյալ հասարակությանը: Այս գործն իրականացնել փորձող բոլոր ան-ձանց տրված խոստումը շատ թանկ է. «Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի. և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ» (Հայտնու-թյուն 3.5): Պատմական ակնարկներ, 181: YRPArm 362.4