ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԺՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՆՈՅեմբեր 30
Ուրեմն արթուն կացեք, և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգնել մարդի Որդու առաջին: Ղուկաս 21.36: YRPArm 351.1
Այն հավատացյալները, ովքեր դժվարին ժամանակներին հասնեն անպատրաստ, հուսահատության մեջ կխոստովանեն իրենց մեղքերն աշխարհի առաջ այրող տառապանքով, իսկ անհավատները կհրճվեն նրանց վշտի վրա: Բոլոր նման մարդկանց դրությունն անհույս է: Երբ Քրիստոսը վեր կենա և լքի Սրբությունների Սրբությունը, պատուհասները կսկսվեն, յուրաքանչյուր մարդու վիճակը որոշված կլինի, և չի լինի կեղտից ու մեղքից մաքրող քավչարար արյուն: Երբ Հիսուսը լքի Սրբությունների Սրբությունը, Նա կխոսի վճռական և արքայական տոնով. «Անիրավություն գործողը թող է'լ անիրավանա, և կեղտոտը թող է'լ կեղտոտվի, և արդարը թող է'լ արդարանա, և սուրբը թող է'լ սրբվի: Եվ ահա շուտով գալիս եմ և Իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ, ինչպես իր գործը կլինի” (Հայտնություն 22.11, 12): YRPArm 351.2
Նրանք, ովքեր ուշացրել են Աստծո օրվան պատրաստվելը, չեն կարող դա անել պատուհասների ժամանակ կամ ապագայում որևէ օր: Արդարները չեն դադարեցնի իրենց ջերմեռանդ և տառապալից լացը փրկության համար: Նրանք չեն մտաբերի որևէ հատուկ մեղք, սակայն իրենց կյանքում քիչ լավ բան կտեսնեն: Նրանց մեղքերը նախօրոք են դատի առաջ բերվել և արդարացում ստացել: Նրանց մեղքերը թաղվել են մոռացության հողում, և նրանք չեն կարող մտաբերել դրանք: Անխուսափելի ոչնչացում է սպառնում նրանց, բայց ինչպես Հակոբի դեպքում էր, նրանց հավատը չի նվազի, եթե իրենց աղոթքները միանգամից չպատասխանվեն: Քաղցի խայթոցներից տառապելով’ միևնույնն է, նրանք չեն դադարեցնի իրենց բարեխոսությունները: Նրանք կառչում են Աստծո զորությանը, ինչպես Հակոբը կառչեց հրեշտակին, և նրանց սրտի լեզուն կլինի. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես” (Ծննդոց 32.26): YRPArm 351.3
Աղետի ու տառապանքի այդ ժամանակը կպահանջի ջերմեռանդ ու վճռական հավատի ջանք. հավատացյալը կարող է դիմանալ սպասում-ներին, քաղցին և չթուլանալ, որքան էլ խստորեն փորձվի: Փորձաշրջանն այն ժամանակն է, որը տրված է բոլորին Աստծո օրվան պատրաստվելու համար: Ժամանակների նշանները, 1879թ. նոյեմբերի 27: YRPArm 351.4