ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐ—ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀՈԳՈՒՄ
ՀՈԳԵՎՈՐ ՊԱՅՔԱՐ դեկտեմբեր 1
Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշ-խանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Եփեսացիս 6.12: YRPArm 353.1
Քրիստոնեական կյանքը պատերազմ է: Սակայն «մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են»: Արդարության և անարդարության այս հակամարտության մեջ մենք կարող ենք հաջողակ լինել միայն աստ-վածային օգնությամբ: Մեր սահմանափակ կամքը պետք է ենթարկվի Անսահմանի կամքին, մարդկային կամքը պետք է խառնվի աստվածայինի հետ: Այս դեպքում Սուրբ Հոգին մեզ օգնության կգա, և յուրաքանչյուր նվաճում հակված կլինի մարդու մեջ Նրա պատկերի վերականգնմանը: YRPArm 353.2
Տեր Հիսուսը գործում է Սուրբ Հոգու միջոցով, քանի որ Նա Իր ներ-կայացուցիչն է: Նրա միջոցով է Նա հոգևոր կյանք ներարկում մարդու մեջ՝ արթնացնելով նրա բարի եռանդը, մաքրելով այն բարոյական այ-լասերումից և պիտանի դարձնում նրան Աստծո արքայության համար: Հիսուսն առատ օրհնություններ ունի տալու, հարուստ պարգևներ’ բա-ժանելու մարդկանց: Նա է հրաշալի Խորհրդատուն, անսահման իմաս-տության և զորության Տերը, և եթե մենք ընդունենք Նրա Հոգու զորու-թյունը և հանձնվենք, որպեսզի Նա մեզ վերափոխի, կլինենք կատարյալ Նրանում: Ի՜նչ հրաշալի միտք է սա: Քրիստոսում «բնակված է Աստվա-ծության ամեն լիությունը մարմնապես: Եվ դուք Նրանով լցված եք» (Կողոսացիս 2.9, 10): YRPArm 353.3
Մարդկային սիրտը երբեք երջանկություն չի ճաշակի, մինչև չհանձնվի Աստծո Հոգու վերափոխող ազդեցությանը: Հոգին նորոգված սիրտը նմանեցնում է Օրինակին՝ Հիսուս Քրիստոսին: Հոգու ազդեցությամբ թշնամանքն Աստծո նկատմամբ փոխվում է հավատի և սիրո, հպարտու-թյունը՝ խոնարհության: Անձն ընկալում է ճշմարտության գեղեցկությունը, և Քրիստոսը պատիվ է առնում բնավորության գերազանցության և կատարելության մեջ: Երբ այս փոփոխություններն իրականանում են, հրեշտակները խանդավառ երգ են սկսում, և Աստված ու Քրիստոսն ու-րախանում են աստվածային նմանությամբ փոփոխված հոգիների համար: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. փետրվարի 10: YRPArm 353.4