ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

335/367

ՈՒԺ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՅեմբեր 29

Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգնած է քո ժողովրդի որդիների վրա, և նեղության ժամանակ կլինի, որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչ այս ժամանակը, և այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի’ ամեն, ով որ գտնվի գրքում գրված: Դանիել 12.1: YRPArm 350.1

Քանի որ Քրիստոսի մարմնի անդամները մոտենում են իրենց հակա-մարտության վերջին փուլին’ «Հակոբի նեղության ժամանակին», նրանք կաճեն Քրիստոսում և առատապես հաղորդակից կլինեն Նրա Հոգուն: Քանի որ երրորդ լուրը դառնում է բարձր գոչ, և մեծ զորությունն ու փառքը ուղեկցում են փակման գործին, Աստծո հավատարիմ ժողովուրդը հաղորդակից կլինի այդ փառքին: Վերջին անձրևն է, որ վերածնում և ու-ժեղացնում է նրանց դժվարին ժամանակներն անցնելու համար: Նրանց դեմքերը կփայլեն երրորդ հրեշտակին ուղեկցող լույսի փառքից: YRPArm 350.2

Ես տեսա, որ դժվարին օրերին Աստված հրաշալի կերպով պահպանում է Իր ժողովրդին: Քանի որ Հիսուսը տառապանքով հեղեց Իր սիրտն այգում, նրանք գիշեր ու ցերեկ ջերմեռանդ կգոչեն և կպայքարեն ազատագրման համար: Հրաման կարձակվի, որ նրանք պետք է արհամարհեն Շաբաթը’ չորրորդ պատվիրանը, և պատվեն առաջին օրը, այլապես կկորցնեն իրենց կյանքը: Սակայն նրանք տեղի չեն տա, ոտնակոխ չեն անի Տիրոջ Շաբաթը և չեն պատվի պապականության հաստատած կանոնները: Սատանայի հրեշտակներն ու չար մարդիկ կշրջապատեն նրանց և կծաղրեն, որովհետև կթվա, թե փախուստի ճանապարհ չկա նրանց համար: Սակայն նրանց խրախճանքի և հաղթանակի մեջտեղում կլսվի բարձր ամպրոպի որոտ որոտի հետևից: Երկիրը խավարել է և լուսավորվում է միայն երկնքից եկող փայլուն լույսով և սարսափելի փառքով, որովհետև Աստված խոսում է Իր խոսքն Իր սուրբ բնակավայրից: YRPArm 350.3

Երկրի հիմքերը երերում են, շենքերը ճոճվում և ընկնում են սարսափելի թնդյունով: Ծովը եռում է ինչպես կաթսա, և ողջ երկրագունդն է սարսափելի խառնաշփոթության մեջ: Արդարների գերությունն ավարտ-ված է, և քաղցր ու հանդիսավոր շշունջով նրանք ասում են միմյանց. «Մենք ազատված ենք: Սա Աստծո ձայնն է”: Հանդիսավոր ակնածանքով նրանք լսում են այդ ձայնը: Վկայություններ եկեղեցու համար 1.353, 354: YRPArm 350.4