ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ՇԻՆԾՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՆՈՅեմբեր 28
Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին, և որ դրա պատուհասից չընդունեք: Հայտնություն 18.4: YRPArm 349.1
Չնայած հավատից և բարեպաշտությունից լայնածավալ շեղմանը՝ այս եկեղեցիներում կան Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ: Երկրի վրա Աստծո վերջնական դատաստաններից առաջ Տիրոջ ժողովրդի մեջ կհանդիպեն այնպիսի մարդիկ, որպիսիք չեն եղել առաքյալների ժամանակներից ի վեր, և կլինի նախնական աստվածապաշտության իսկական վերածնունդ: Աստծո Հոգին և զորությունը կհեղվեն Նրա զավակների վրա: Այդ ժամանակ շատերը կառանձնանան այն եկեղեցիներից, որոնցում աշխարհի սերը դուրս է մղել Աստծո և Նրա Խոսքի նկատմամբ եղած սերը: Շատերը՝ և’ ծառայողները, և’ անդամները, ուրախությամբ կընդունեն այն մեծ ճշմարտությունները, որոնք Աստված հռչակել է տվել այս ժամանակներում՝ պատրաստելու ժողովուրդ Տիրոջ երկրորդ գալուստի համար: YRPArm 349.2
Հոգիների թշնամին ցանկանում է խոչընդոտել այս գործին, և նախքան այս շարժման սկսվելը՝ նա կփորձի կանխել սա՝ կեղծիք ներկայացնելով: Այն եկեղեցիներում, որոնք նա հաջողությամբ իր մոլորեցնող ուժի տակ կներքաշի, նրան կհաջողվի ցույց տալ, թե իբր հեղվել է Աստծո յու-րահատուկ օրհնությունը, կցուցադրվեն բաներ, որոնք իբրև թե մեծ կրո-նական հետաքրքրություն են ներկայացնում: Շատերը կցնծան, որ Աստված հրաշալի կերպով աշխատում է իրենց համար, երբ իրականում այդ աշխատանքն ուրիշ հոգուց կլինի: Կրոնական դիմակի տակ սատանան կփորձի ընդլայնել իր ազդեցությունը քրիստոնեական աշխարհի վրա: YRPArm 349.3
Վերջին կես դարի ընթացքում տեղի ունեցած արթնացումների մեծ մասում շատ թե քիչ չափով գործել են այն նույն ուժերը, որոնք դրսևորվելու են ապագա ավելի զանգվածային շարժումներում: Զգացմունքային գրգռվածությունն ու ճշմարտության ու կեղծիքի խառնուրդը շատ հարմար են մոլորեցնելու համար: Բայց ոչ ոք չպետք է խաբվի: Աստծո խոսքի լույսի ներքո դժվար չէ որոշել այդ շարժումների բնույթը: Մեծ պայքար, 464: YRPArm 349.4