ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

322/367

ՉՓՆՏՐԵԼՈՎ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՆԵՐ ՆՈՅեմբեր 16

Բայց դու խոսիր, ինչ որ կվայելի ողջամիտ վարդապետությանը: Տիտոս 2.1: YRPArm 337.1

Մեզ շարունակաբար սպառնում է Ավետարանի պարզությանը վերևից նայելու վտանգը: Շատերի մոտ կա մեծ ցանկություն ցնցել աշխարհն ինչ-որ յուրահատուկ բանով, ինչը մարդկանց կհասցնի հոգևոր մտահափշտակության աստիճանի և կփոխի ներկայիս փորձի կարգը: Անկասկած, ներկայիս փորձի կարգում փոփոխության կարիք կա, քանի որ ներկայիս ճշմարտության սրբությունը հավուր պատշաճի չի գիտակցվում, սակայն մենք սրտի փոփոխության կարիք ունենք, և դրան կարող ենք հասնել միայն օրհնությունների համար Աստծուն անհատապես փնտրելով, խնդրելով Նրանից Իր զորությունը, ջերմեռանդ աղոթելով, որ Նրա շնորհը գա մեզ վրա, և որ մեր բնավորությունները վերափոխվեն: Սա է այն փոփոխությունը, որի կարիքը մենք ունենք այսօր, և դա ձեռք բերելու համար պետք է գործադրենք համառ ջանք և դրսևորենք առողջ եռանդ: Մենք պետք է անկեղծությամբ հարցնենք. «Ի՞նչ պետք է անեմ փրկվելու համար”: Մենք պետք է իմանանք, թե որ քայլերն են մեզ ուղղորդում դեպի երկինք: YRPArm 337.2

Քրիստոսն Իր աշակերտներին տվեց ճշմարտություններ, որոնց կա-յունությունը, խորությունն ու արժեքը նրանք չէին գնահատում կամ նույնիսկ չէին էլ ըմբռնում, և նույն վիճակը գոյություն ունի այսօր Աստծո ժողովրդի մեջ: Մենք նույնպես ձախողել ենք ըմբռնելու և ընկալելու ճշմարտության մեծությունը, որ Աստված մեզ է վստահել այսօր: Եթե առաջ գնանք հոգևոր գիտության մեջ, կտեսնենք, որ ճշմարտությունն այնպես է զարգանում և ընդարձակվում, որ այդ մասին մենք չենք էլ երազել: Սակայն երբեք այն չի զարգանա մի ուղղությամբ, որ մենք երևակայենք, թե կարող ենք գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանության տակ դրեց: YRPArm 337.3

Կրկին ու կրկին ես նախազգուշացվել եմ ժամանակի սահմանման առումով: Երբեք նորից Աստծո ժողովրդին չի տրվի ժամանակի վրա հիմնված լուր: Մենք չպետք է իմանանք ո'չ Սուրբ Հոգու հեղման, ո'չ Քրիստոսի գալուստի ճշգրիտ ժամանակը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 22: YRPArm 337.4