ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՀՈՒԶՄՈՒՆՔ, ՈՉ ԶԳԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 15
Ամեն կողմից քո անձը բարի գործերի օրինակ դնելով’ վարդապե-տության մեջ անեղծություն, ծանրաբարոյություն, ողջամիտ խոսք անմեղադրելի, որ հակառակորդը ամաչի’ ձեզ վրա չար ասելու բան չունենալով: Տիտոս 2.7, 8: YRPArm 336.1
Տերը ձեզ համար գործ ունի անելու, և եթե լսեք Նրա ձայնը, դուք խա-վարում չեք մնա: Փրկիչն ասում է. «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են» (Հովհաննես 10.27): «Բայց օտարի հետևից չեն գնում. ... որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում» (համար 5): Ես վստահ եմ, որ Տերը ձեզ բացահայտում է քավության գործի կատարելությունն ու առատությունը, որպեսզի ձեր սիրտը լցվի սիրով ու երախտագիտությամբ, և որպեսզի կարողանաք մյուսներին բացահայտել այն, ինչը Տերը բացում է ձեզ: Սրտում փորագրված Քրիստոսի պատկերն օրեցօր արտացոլվում է բնավորության մեջ և կյանքում, որովհետև մենք ներկայացնում ենք անձնական Փրկչին: YRPArm 336.2
Սուրբ Հոգին խոստացված է բոլորին, ովքեր կխնդրեն: Երբ դուք ու-սումնասիրում եք Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգին ձեր կողքին է’ անձնավորելով Հիսուս Քրիստոսին: Ճշմարտությունը կենդանի սկզբունք է, որը պետք է ընկալման վրա փայլի թանկագին պարզությամբ, իսկ հետո, օ՜, հետո ժամանակն է խոսել կենդանի Քրիստոսից եկող բառերը: «Մենք Աստծո գործակիցներ ենք” (Ա Կորնթացիս 3.9): Քրիստոսը սամարացի կնոջն ասաց. «Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է Նա, որ քեզ ասում է, թէ’ Տուր ինձ խմել, ապա դու Նրանից կխնդրեիր, և Նա կենդանի ջուր կտար քեզ... ջրի աղբյուր, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.10-14): YRPArm 336.3
Նրանք, ովքեր ունեն Քրիստոսի Ավետարանի հեղումը, որը գալիս է Սուրբ Հոգով լցված սրտից, լույս, մխիթարություն և հույս կտան այն սրտերին, որոնք արդարության քաղց և ծարավ են զգում: Մենք կամենում ենք ստեղծել ոչ թե ոգևորություն, այլ խորն ու եռանդուն դիտարկում, որպեսզի նրանք, ովքեր լսեն, անեն հաստատուն գործ, իսկական, առողջ, իրական գործ, որը կշարունակվի մինչև հավիտենություն: Սուրբ Գրքի հանգիստ և եռանդուն պատճառաբանությունը թանկ և պտղաբեր է: Ահա հաջողության գաղտնիքը, քարոզել կենդանի, անձնական Փրկչին այնքան պարզությամբ և եռանդով, որ մարդիկ կարողանան հավատով կառչել Կյանքի Խոսքի զորությանը: Փաուլսոնյան հավաքածու, 101, 102: YRPArm 336.4