ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

323/367

ՈՉ ՄԻ ԽԱՌՆԱՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 17

Հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել էլ, և հակառակողներին հանդիմանել էլ: Տիտոս 1.9: YRPArm 338.1

Մշտական վտանգ կա, որ մենք թույլ կտանք մեր շարքերում հայտնվել մի բան, ինչը կվերագրենք Սուրբ Հոգու ներգործությանը, սակայն իրականում այն կլինի մոլեռանդության հոգու պտուղ: Քանի դեռ մենք թույլ ենք տալիս ճշմարտության թշնամուն տանել մեզ սխալ ճանապարհով, մենք չենք կարող հույս փայփայել շահել սրտով ազնիվներին երրորդ հրեշտակի լուրով: Մենք պետք է սրբագործվենք՝ ճշմարտությանը հնազանդ լինելով: Ես վախենում եմ այն ամենից, ինչն իր մեջ պարունակում է միտքն Աստծո Խոսքում բացահայտված ճշմարտության հաստատուն վկայություններից շեղելու միտում: YRPArm 338.2

Մենք պետք է մեր մտքերը բերենք բանականության սահմաններից ներս, որպեսզի թշնամին ներս չմտնի և ամեն ինչ խառնաշփոթի չվերածի: Կան հուզական խառնվածքով մարդիկ, ովքեր հեշտությամբ են գնում մոլեռանդության ճանապարհով, և եթե հանկարծ թույլ տանք մեր եկեղեցիներ մտնել ինչ-որ բան, որ նման մարդկանց կդրդի մեղքի, ապա շատ շուտով կտեսնենք այս մեղքերը ծայրահեղ ծավալների հասած, հետո, այս անկանոն տարրերի ընթացքի պատճառով, Յոթերորդ օրվա ադվենտիստների ողջ եկեղեցու վրա խայտառակության դրոշմ կմնա: YRPArm 338.3

Ես ուսումնասիրում էի, թե ինչպես կրկին տպագրեմ վաղ փորձառու-թյուններից մի քանիսը, որպեսզի մեր ժողովրդից շատերը տեղեկացվեն, որովհետև վաղուց գիտեի, որ մոլեռանդությունը տարբեր ճանապարհ-ներով կրկին գլուխ է բարձրացնելու: Մենք պետք է ամրացնենք մեր դիր-քերը՝ մնալով Խոսքում և խուսափելով բոլոր տարօրինակություններից ու անսովոր փորձառություններից, ինչը ոմանք այդքան հապճեպ կյուրացնեն և կկիրառեն: Եթե թույլ տանք, որ խառնաշփոթությունը մտնի մեր շարքերը, չենք կարողանա հավուր պատշաճի ավարտին հասցնել մեր աշխատանքը: YRPArm 338.4

Ես շատ եմ վախենում, որ մոլեռանդական բնույթի որևէ բան չբերեմ մեր ժողովրդի մեջ: Շատ շատերը կան, ովքեր պետք է սրբագործվեն, սակայն նրանք պետք է սրբագործվեն ճշմարտության լուրին հնազանդվելով: Ընտիր լուրեր 2.43, 44: YRPArm 338.5