ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՍՈՒ ՍեՊՏեՄԲեՐ 6
Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել. ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի: Հեսու 1.5: YRPArm 264.1
Մովսեսի մահից հետո Հեսուն նշանակվեց Իսրայելի առաջնորդ’ տանելու նրանց Խոստացված Երկիր: Նա լավ պատրաստված էր այս կարևոր գործի համար: Չէ՞որ Մովսեսի աջ ձեռքն էր իսրայելացիների’ անապատում թափառելու ժամանակի գրեթե ողջ ընթացքում: Նա տեսել էր Մովսեսի միջոցով իրականացրած Աստծո հրաշալի գործերը և լավ էր հասկանում ժողովրդի տրամադրվածությունը: Նա տասներկու լրտեսնե-րից մեկն էր, ովքեր ուղարկվել էին Խոստացված Երկիրն ուսումնասիրելու, և երկուսից մեկը, ովքեր դրա հարստության մասին ճիշտ տեղեկու-թյուններ տվեցին և խրախուսեցին ժողովրդին գնալ առաջ և տիրանալ դրան Աստծո զորությամբ: YRPArm 264.2
Տերը խոստացավ Հեսուին, որ կլինի նրա հետ այնպես, ինչպես եղել էր Մովսեսի հետ, և որ Քանանը նրա համար հեշտ նվաճում կդարձնի, եթե նա հավատարիմ լինի Իր բոլոր պատվիրաններին: Հեսուն անհանգստացած էր ժողովրդին Քանանի երկիր առաջնորդելու իր հանձնարարության կատարման համար, բայց այս հավաստիացումը ցրեց նրա բոլոր վախերը: Նա հրամայեց Իսրայելի որդիներին պատրաստվել եռօրյա ճամփորդությանը և կարգադրեց բոլոր պատերազմող տղամարդկանց նախապատրաստվել ճակատամարտի: YRPArm 264.3
«Եվ Հեսուին պատասխանեցին և ասացին. Ամեն ինչ որ պատվիրեցիր’ կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք: Ինչպես որ Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր: Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանա և չլսի քո ամեն խոսքերին, որ մեզ պատվիրես, պիտի սպանվի, միայն թե զորացիր և քաջ եղիր» (Հեսու 1.16-18): YRPArm 264.4
Աստված ցանկացավ, որպեսզի իսրայելացիների անցումը Հորդանանով հրաշալի լինի: Հեսուն հրամայեց մարդկանց սրբել իրենց, որով-հետև հաջորդ օրը Տերը նրանց մեջ հրաշքներ էր կատարելու: Նշանակված ժամանակ նա պատվիրեց քահանաներին վերցնել Աստծո օրենքը կրող տապանակը և տանել այն մարդկանց առաջ: «Եվ Տերն ասաց Հեսուին. Այսօր կսկսեմ քեզ մեծացնել բոլոր Իսրայելի աչքի առաջ, որ իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ» (Հեսու 3.7): Վկայություններ եկեղեցու համար 4.156, 157: YRPArm 264.5