ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԵԲՈՐԱ ԵՎ ԲԱՐԱԿ ՍեՊՏեՄԲեՐ 7
Եվ այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին. Իսրայելի զորավարներն առաջնորդելով, ժողովուրդը հոժարակամ լինելով’ Օրհնեցեք Տիրոջը: Դատավորաց 5.1, 2: YRPArm 265.1
Իսրայելացիները, կրկին բաժանվելով Աստծուց կռապաշտությամբ, խորապես ճնշվեցին այս թշնամիների կողմից: Մարդկանց ունեցվածքը, նույնիսկ կյանքը մշտական վտանգի տակ էին: Ուստի գյուղերն ու հեռավոր բնակավայրերն ամայացան, և մարդիկ հավաքվեցին պարսպապատ քաղաքներում: Բարձրադիր ճանապարհներն ամայի էին, և մարդիկ վայրից վայր էին տեղափոխվում անանցանելի արահետներով: Ջրամբարների մոտակայքում շատերը թալանվում և նույնիսկ սպանվում էին, և ինչն ավելի էր մեծացնում նրանց մտահոգությունը՝ իսրայելացիներն անզեն էին: Քառասուն հազար տղամարդկանց մեջ գեթ մեկ սուր կամ նիզակ հնարավոր չէր գտնել: YRPArm 265.2
Քսան տարի շարունակ իսրայելացիները տնքացին կեղեքիչների լծի տակ, այնուհետև հետ դարձան իրենց կռապաշտությունից և խոնար-հությամբ ու ապաշխարությամբ աղաղակեցին առ Աստված ազատության համար: Նրանց աղաղակն իզուր չանցավ: Իսրայելում մի կին էր ապրում, ով հայտնի էր իր բարեպաշտությամբ, և նրա միջոցով Աստված որոշեց ազատել Իր ժողովրդին: Նրա անունը Դեբորա էր: Նա հայտնի էր որպես մարգարեուհի, և սովորական դատավորների բացակայության պայմաններում ժողովուրդը խորհրդի և արդարադատության համար դիմում էր նրան: YRPArm 265.3
Աստված Դեբորային հայտնեց Իսրայելի թշնամիներին կործանելու Իր նպատակը և հրամայեց նրան ուղարկել Նեփթաղիմի ցեղից Բարակ անունով մարդու հետևից և նրան իմացնել այն ցուցումները, որոնք նա ստացել էր: Նա համապատասխանաբար մարդ ուղարկեց Բարակի հետևից և հրահանգեց նրան հավաքել տասը հազար մարդ Նեփթաղիմի և Զաբուղոնի ցեղից և պատերազմել Հաբին թագավորի բանակի դեմ: YRPArm 265.4
Դեբորան տոնեց Իսրայելի հաղթանակն ամենավսեմ և խանդավառ երգով: Նա Աստծուն վերագրեց իրենց ազատագրման ողջ փառքը և առաջարկեց ժողովրդին փառաբանել Նրան Իր հիասքանչ գործերի համար: Ժամանակների նշանները, 1881թ. հունիսի 16: YRPArm 265.5