ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

250/367

ՄՈՎՍԵՍ ՍեՊՏեՄԲեՐ 5

Եվ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ո՞վ եմ, որ Փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանեմ: Եվ ասաց. թե Ես քեզ հետ կլինեմ, և սա քեզ համար նշան կլինի, որ Ես եմ քեզ ուղարկել, երբ որ ժողովուրդը Եգիպտոսից հանես, այս սարի վրա կպաշտեք Աստծուն: Ելից 3.11, 12: YRPArm 263.1

Նվիրվածությունն ու խոնարհությունը մշտապես բնութագրել են մարդկանց, ում Աստված վստահել է կարևոր պատասխանատվություն Իր գործում: Անապատում աստվածային կոչը Մովսեսին ստիպեց անվս-տահություն ցուցաբերել իր անձի նկատմամբ: Նա գիտակցեց իր անհա-մապատասխանությունն այն դիրքին, որին Աստված կանչում էր իրեն, սակայն, ընդունելով վստահությունը, նա փայլեցված գործիք դարձավ Աստծո ձեռքում’ իրականացնելու մահկանացուներին երբևէ հանձնա-րարված մեծագույն գործը: YRPArm 263.2

Եթե Մովսեսը վստահեր իր սեփական ուժին և իմաստությանը և պատրաստակամորեն ընդուներ մեծագույն հանձնարարությունը, նա կդրսևորեր իր ողջ անհամապատասխանությունը նման գործի համար: Այն փաստը, որ մարդն զգում է իր սեփական թուլությունը, գոնե վկայում է այն մասին, որ նա գիտակցում է իրեն հանձնարարված գործի ողջ մեծությունը, և սա հույսի տեղ է թողնում, որ նա Աստծուն կդարձնի իր խորհրդականն ու իր զորությունը: Նման մարդը չի գնա ավելի հեռու կամ ավելի արագ, քան Աստծո առաջնորդությունն է: YRPArm 263.3

Մարդը ձեռք կբերի զորություն և ազդեցություն, երբ ընդունի Աստծո’ իր վրա դրած պատասխանատվությունը և իր ողջ հոգով ձգտի պատ-րաստվել այն ճշտորեն իրականացնելուն: Ինչքան էլ որ սահմանափակ լինեն նրա կարողությունները, և խոնարհ’ նրա դիրքը, անհատը ձեռք կբերի ճշմարիտ մեծություն, երբ ուրախությամբ կարձագանքի պար-տականության կոչին և, վստահելով աստվածային զորությանը, կձգտի հավատարմությամբ կատարել իր աշխատանքը: Նա կզգա, որ ստացել է սուրբ հանձնարարություն’ պայքարել սխալի դեմ, ուժեղացնել ճիշտը, բարձրացնել, մխիթարել և օրհնել իր ընկերներին: Ծուլությունը, եսա-սիրությունը, սերն աշխարհային արժեքների նկատմամբ պետք է տեղի տան այս բարձր և սուրբ կանչին: YRPArm 263.4

Նման աշխատանքում ներգրավված թույլ մարդը կուժեղանա, վեհե-րոտը կխիզախանա, անվճռականը կդառնա ամուր և անկոտրում: Յու-րաքանչյուրը տեսնում է իր դիրքի և ընթացքի կարևորությունը, քանի որ երկինքն է ընտրել իրեն’ կատարելու հատուկ գործ արքաների Արքայի համար: Նման մարդիկ ավելի շուտ կթողնեն աշխարհը, քան կապրեն նրանում: Նրանց գործադրած ազդեցությունը վեհացնում, մաքրագործում և ազնվացնում է բոլոր նրանց, ում հետ նրանք շփվում են: Այդպիսով նրանք օգնում են իրենց ընկերներին պատրաստվել իրենց երկնային տների համար: Ժամանակների նշանները, 1881թ. օգոստոսի 11: YRPArm 263.5