ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐ՝ ՏԵՍԻԼՔ ՕԳՈՍՏՈՍ 6
Պարծենալը հիրավի օգուտ չի բերում ինձ, բայց կգամ Տիրոջ տե-սիլքներին և հայտնություններին: Մեկ մարդ գիտեմ Քրիստոսում տասնչորս տարուց առաջ, թե մարմնով էր’ չգիտեմ, և թե առանց մարմնի էր’ չգիտեմ, Աստված գիտի, նա հափշտակվեց մինչև երրորդ երկինքը: Բ Կորնթացիս 12.1, 2: YRPArm 232.1
Քանի որ հաճախ են հարցեր տրվում տեսիլքում և դրանից դուրս գա-լուց հետո իմ վիճակի վերաբերյալ, ես կասեմ, որ երբ Տերը հարմար է գտնում տեսիլք տալը, ես վերցվում եմ Հիսուսի և հրեշտակների ներկա-յության մեջ և ամբողջովին մոռանում երկրային բաները: Ես ավելին չեմ կարող տեսնել, քան որ հրեշտակներն ուղղորդում են ինձ: Իմ ուշադրու-թյունը հաճախ ուղղորդվում է երկրի վրա կատարվող տեսարանների: YRPArm 232.2
Ժամանակ առ ժամանակ ինձ տանում են դեպի հեռավոր ապագա և ցույց տալիս, թե ինչ պետք է կատարվի: Այնուհետև կրկին ինձ ցույց են տրվում բաներ, որոնք կատարվել են անցյալում: Երբ դուրս եմ գալիս տեսիլքից, միանգամից չեմ վերհիշում ամենը, ինչ տեսել եմ, և թեման այնքան էլ պարզ չի ներկայանում իմ առաջ, մինչև որ սկսում եմ գրել. այդ ժամանակ տեսարանը հառնում է իմ առջև, ինչպես այն ցույց էր տրվել, և ես կարողանում եմ տեսիլքն ազատորեն շարադրել: YRPArm 232.3
Երբեմն այն ամենը, ինչ տեսել եմ, տեսիլքից դուրս գալուց հետո փակ-վում է ինձանից, և ես չեմ կարողանում ոչինչ վերհիշել, մինչև որ բերվում եմ մի խմբի առաջ, որում այդ տեսիլքը կիրառելի է. այդժամ իմ տեսած բաները ուժով վերադառնում են միտքս: Ես նույնքան կախված եմ Տիրոջ Հոգուց տեսիլքը կապակցելու և գրառելու ժամանակ, որքան որ կախված եմ այն տեսնելու ժամանակ: Ինձ համար անհնար է հիշել ինձ ցույց տրված բաները, մինչև որ Տերը բերում է դրանք իմ առաջ այն ժամանակ, երբ Իրեն հաճո է, որ ես կապակցեմ և գրառեմ դրանք: Ընտիր լուրեր 1.36, 37: YRPArm 232.4
Թեև տեսիլքը գրառելիս նույնքան կախված եմ Տիրոջ Հոգուց, ինչքան այն ստանալիս, այնուամենայնիվ, այն բառերը, որոնք ես օգտագործում եմ տեսածս նկարագրելու համար, իմ սեփականն են, եթե դրանք այն բառերը չեն, որոնք ինձ ասել է հրեշտակը, և որոնք ես մշտապես նշում եմ որպես մեջբերում: Ընտիր լուրեր 1.37: YRPArm 232.5