ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

219/367

ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ’ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՕԳՈՍՏՈՍ 5

Եվ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երևաց նրան մորենու միջից, և նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում: Ելից 3.2 YRPArm 231.1

1896թ. մարտի 20, ուրբաթ, ես վաղ արթնացա, առավոտյան ժամը 3:30-ի սահմաններում: Մինչ գրում էի Հովհաննեսի 15-րդ գլխի վերաբերյալ, հանկարծ զարմանահրաշ խաղաղություն իջավ վրաս: Թվում էր, թե ամբողջ սենյակը լցված է երկնային մթնոլորտով: Թվում էր, թե իմ սենյա-կում կա սուրբ Ներկայություն: Ես ցած դրեցի իմ գրիչն ու սպասում էի, թե ինչ կասի ինձ Հոգին: Ես ոչ մի մարդու չտեսա, չլսեցի քիչ թե շատ լսելի ձայն, բայց թվում էր, թե երկնային Պահակ կա իմ կողքին. ես զգացի, որ գտնվում եմ Հիսուսի ներկայության մեջ: YRPArm 231.2

Այն քաղցր խաղաղությունն ու լույսը, որը կար իմ սենյակում, անհնար է բացատրել կամ նկարագրել: Սուրբ մթնոլորտ էր ինձ շրջապատում, և իմ մտքին ու ընկալունակությանը ներկայացվեցին մեծ հետաքրքրության և կարևորության հարցեր: Գործողությունների մի շարք ներկայացվեց իմ առջև, կարծես անտեսանելի Ներկայությունը խոսում էր ինձ հետ: Այն թեման, որի մասին ես գրում էի, կարծես անհետացավ իմ մտքից, և մեկ այլ թեմա հստակորեն բացվեց իմ առաջ: Մի մեծ ակնածանք պատեց ինձ, երբ զգացի, որ թեմաները տպավորվում էին իմ մտքում: Ընտիր լուրեր 3.35, 36: YRPArm 231.3

Ես վաղ արթնացա հինգշաբթի օրը, կեսգիշերն անց էր, ժամը 2-ի սահմաններում, և մտազբաղ գրում էի Ճշմարիտ Որթի թեմայի շուրջ, երբ զգացի Ներկայությունն իմ սենյակում, ինչպես նախկինում շատ անգամներ, և կորցրեցի ողջ հիշողությունս այն մասին, թե ինչ էի գրում: Թվում էր՝ ես գտնվում էի Հիսուսի ներկայության մեջ: Նա ինձ ասում էր այն, ինչում ես պետք է ցուցումներ ստանայի: Ամեն ինչ այնքան պարզ և հստակ էր, որ ես չէի կարող սխալ հասկանալ: Ընտիր լուրեր 3.36: YRPArm 231.4