ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄԱԲԱՆԸ, ՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻԿ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՕԳՈՍՏՈՍ 7
Որովհետև շատերը ձեռնարկեցին մեր մեջ հաստատված բաների պատմությունը վերստին կարգել, ինչպես մեզ ավանդեցին սկզբիցն ականատես և խոսքին սպասավոր լինողները, ես էլ, որ սկզբից բոլոր բաներին ճշմարտությունով հետևեցի, կամեցա կարգավ գրել քեզ, ո'վ պատվականդ Թեոփիլե: Ղուկաս 1.1-3: YRPArm 233.1
Քանի որ Աստծո Հոգին իմ մտքին բացել է Նրա Խոսքի մեծագույն ճշմարտությունները, ինչպես նաև անցյալի և ապագայի տեսարանները, ինձ առաջարկվել է իմացնել ուրիշներին այն, ինչն այդ կերպ բացահայտվել է’ հետևելու համար պայքարի պատմությանը անցյալ դարերում և հատկապես այն այնպես ներկայացնելու, որ լույս սփռի ապագայի արագ մոտեցող պայքարի վրա: Հետապնդելով այս նպատակը’ ես փորձեցի ընտրել և միասին հավաքել եկեղեցու պատմության մեջ դեպքերն այն կերպ, որպեսզի հետևենք մեծագույն ստուգիչ ճշմարտությունների բացահայտմանը, որոնք տարբեր ժամանակներում տրվել են աշխարհին, որոնք հարուցել են սատանայի ցասումը և աշխարհը սիրող եկեղեցու ատելությունը. և այն պահպանվել է նրանց վկաների կողմից, ովքեր «չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ” (Հայտնություն 12.11): YRPArm 233.2
Բարեփոխության առաջընթացը մատնանշող մեծագույն դեպքերն անցյալ դարերում պատմական դեպքեր են, հայտնի և համընդհանուր ձևով ընդունված Բողոքական աշխարհում. այդ փաստերը ոչ ոք չի կարող ժխտել: Այս պատմությունը, որ հակիրճ ներկայացրեցի գրքի շրջանակներում, և հակիրճությունը, որը պարտադիր պետք է դիտարկվի, փաստերը, որոնք խտացված էին փոքր տարածքում, կարծես համահունչ էին դրանց կիրառման ճիշտ ընկալմանը: YRPArm 233.3
Որոշ դեպքերում, երբ պատմաբանն այնպես է խմբավորել իրադար-ձությունները, որպեսզի ներկայացնի առարկայի հակիրճ, համապարփակ տեսակետ, կամ ամփոփել է մանրամասները համապատասխան ձևով, նրա խոսքերը մեջբերվել են: Սակայն շատ դեպքերում հատուկ ուշադրություն չի ցուցաբերվել, եթե մեջբերումները չեն տրվել գրողի հեղինակությունը մեջբերելու համար, այլ որովհետև նրա պնդումը արտահայտում է թեմայի պատրաստի և հարկադրական ներկայացում: YRPArm 233.4
Մեր ժամանակներում բարեփոխումների գործն առաջ տանողների փորձի և տեսակետների մասին պատմելիս այդ կերպ օգտագործվել են նրանց հրատարակված աշխատանքները: Մեծ պայքար, xi, xii: YRPArm 233.5