ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

5/69

ԳԼՈՒԽ 2 - ՏԱՃԱՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄԸ

*****

Տիրոջ տաճարի կառուցման ծրագիրը, որը Դավիթը երկար ժամանակ փափագում էր իրականացնել, իմաստուն կերպով իրականացվեց Սողոմոնի կողմից: Յոթ տարի շարունակ Երուսաղեմը լցված էր եռանդուն աշխատավորներով, ովքեր զբաղված էին ընտրված տա-րածքի չափագրումով, հաստ պարիսպներ կառուցելով, «մեծ քարերով, ...պատուական քարերով, ...տաշած քարերով» դրա ընդարձակ հիմքերը գցելով, Լիբանանի անտառներից բերված ծանր գերանները տաշել-պատրաստելով և հոյակապ սրբարանը կառուցելով: Գ Թագավորաց 5.17: ՄԹ 22.1

Փայտը և քարը մշակելուն զուգահեռ, որտեղ հազարավորներն էին ներդնում իրենց եռանդը, տաճարի հարդարման աշխատանքներն էին ընթանում տյուրացի Քիրամի ղեկավարությամբ’ «մէկ իմաստուն մարդ ...հանճար գիտացող ... որ գիտէր գործել ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով քարերով եւ փայտերով, ծիրանեգոյնով, կապուտակով, բե-հեզով եւ կարմիրով»: Բ Մնացորդաց 2.13, 14: ՄԹ 22.2

Այսպիսով, շինությունն անաղմուկ [35] վեր էր բարձրանում Մորիա լեռան վրա, «եւ տունը շինուելիս քարահանքի սրբատաշ քարերովն էր շինվում, եւ տանը մէջ նորա շինուելու ժամանակին ոչ մուրճի ոչ տա-պարի եւ բնաւ ոչ մի երկաթի գործիքի ձայն չէր լսվում», իսկ հարդա-րանքի գեղեցիկ պարագաները’ «Աստուծոյ տան բոլոր գործիքները», պատրաստվում էին այն օրինակներին համապատասխան, որ հանձնարարել էր Դավիթը որդուն: Գ Թագավորաց 6.7, Բ Մնացորդաց 4.19: Դրանք ներառում էին խունկի սեղանը, առաջավորության հացի ՄԹ 22.3

սեղանը, աշտանակները և սրբարանի ճրագակալները’ քահանաների ծառայության համար, անոթները և գործիքները’ բոլորը «ոսկիից’ բո-լորովին ոսկիից»: Բ Մնացորդաց 4.21: Փայլուն պղնձից պատրաստված կահույքը’ ողջակեզի զոհասեղանը, տասներկու եզների վրա կանգնած հսկա ավազանը, ավելի փոքր չափի ավազանները շատ այլ անոթներով «Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարեդայի մէջտեղը»: Բ Մնացորդաց 4.17: Այս պարագաները պատրաստվում էին մեծ քանակով, որպեսզի ոչ մի բանի պակասություն չլինի: ՄԹ 23.1

Գերազանց գեղեցկությամբ և անզուգական շքեղությամբ էր աչքի ընկնում պալատական կառույցը, որը Սողոմոնը և նրա գործընկերները կառուցեցին Աստծո և Նրան երկրպագելու համար: Թանկարժեք քարերով զարդարված, հոյակապ մատույցներով լայնարձակ գավիթ-ներով շրջապատված և զարդաքանդակ եղևնափայտով ու փայլուն ոսկով եզրագծված ասեղնագործ վարագույներով և հարուստ կահավորմամբ տաճարի կառույցը’ երկրի վրա Աստծո կենդանի եկեղեցու իսկական խորհրդանիշն էր, եկեղեցի, որ դարեր շարունակ շինվում էր աստվածային օրինակի համաձայն, այն նյութերով, որոնք համեմատ-վում են «պալատների ձեւով քանդակուած» «ոսկու, արծաթի, ազնիւ քարերի» հետ: Սաղմոս 144.12, Ա Կորնթացիս 3.12: Այս հոգևոր տա-ճարի համար «անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է. Որ նորանում բո-լոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով»: Եփեսացիս 2.20, 21: [36] ՄԹ 23.2

Այն տաճարը, որը ծրագրվել էր Դավիթ թագավորի կողմից և կա-ռուցվեց նրա որդու’ Սողոմոնի կողմից, վերջապես պատրաստ էր: «Եւ ամեն ինչ որ եկել էր Սողոմոնի սիրտը, որ անէր Տիրոջ տանը եւ իր տանը’ յաջողուեց»: Բ Մնացորդաց 7.11: Եվ հիմա, որպեսզի Մորիա լեռան բարձրունքներում պալատի օծումն իրոք այնպես կատարվի, ինչպես Դավիթն էր այնքան փափագում, որպեսզի այն լինի բնակության տեղ, որ «մարդի համար չէ այլ Աստուծոյ» (Ա Մնացորդաց 29.1), մնում էր միայն պաշտոնական հանդիսավոր արարողությունը’ այն Եհովային և Նրա երկրպագությանը նվիրաբերելու համար: ՄԹ 23.3

Տաճարի կառուցման տեղը’ որպես նվիրաբերման վայր, շատ ավելի վաղ էր որոշվել: Այստեղ էր, որ Աբրահամը’ հավատացյալների հայրը, դրսևորեց իր միակ որդուն զոհաբերելու կամքը’ ցուցաբերելով իր հնազանդությունը Եհովայի հրամանին: Այստեղ Աստված նորոգեց Աբրահամին տրված օրհնության ուխտը, որը պարունակում էր մարդ-կային ցեղի փրկության մեսիական փառահեղ խոստումը’ Բարձրյալի Որդու զոհաբերությամբ: Տե’ս Ծննդոց 22.9, 16-18: Այստեղ էր, որ Դավիթը ողջակեզ և խաղաղության զոհեր մատուցեց’ կործանող հրեշտակի վրեժխնդրության սուրը կանգնեցնելու համար, և Աստված երկնքից կրակով պատասխանեց նրան: Տե’ս Ա Մնացորդաց 21: Եվ հիմա Եհովային երկրպագողները կրկին այստեղ են, որպեսզի հան-դիպեն իրենց Աստծուն և նորոգեն Նրան տրված հավատարմության խոստումները: ՄԹ 24.1

Նվիրաբերման համար շատ հարմար ժամանակ էր ընտրված’ յոթերորդ ամիսը, երբ թագավորության բոլոր կողմերից ժողովուրդը, սովորաբար, հավաքվում էր Երուսաղեմում’ Տաղավարահարաց տոնը նշելու համար: Այս տոնն առաջին հերթին ուրախության առիթ էր: Բերքահավաքի աշխատանքներն արդեն ավարտված էին և նոր տարվա գործերը դեռ չէին սկսվել, մարդիկ ազատ էին հոգսերից և կարող էին տրվել պահի սուրբ, զվարթ ազդեցությանը: [37] ՄԹ 24.2

Նշանակված ժամին իսրայելացիները բազմաթիվ այլ ազգերի ճոխ հագնված ներկայացուցիչների հետ հավաքվեցին տաճարի գավիթներում: Արտասովոր հոյակապ տեսարան էր: Մեծ հանդիսավորությամբ Սողոմոնը և Իսրայելի ծերերն ու ժողովրդի ամենաազդեցիկ մարդիկ վերադարձել էին քաղաքի մյուս ծայրից’ իրենց հետ բերելով ուխտի տապանակը: Գեբեոնի բարձրունքների վրա գտնվող սրբարանից տե-ղափոխվում էր հնագույն «ժողովքի խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիքը» (Բ Մնացորդաց 5.5), և Իսրայելի ժողովրդի վաղ շրջանի’ անապատի դեգերումների և Քանանը գրավելու ժամանակ ունեցած փորձառությունների այս նվիրական հիշեցումները հիմա ար-դեն գտել են մշտական տուն հրաշակերտ մի կառույցում, որը շինվել է’ իր մեջ առնելու շարժական կառույցը: ՄԹ 24.3

Տաճար բերելով քարե երկու տախտակների վրա Աստծո մատով գրված տասը պատվիրանները պարունակող նվիրական տապանակը’ Սողոմոնը հետևել էր իր հայր Դավթի օրինակին: Յուրաքանչյուր վեց քայլ առաջանալուց հետո նա զոհաբերություն էր կատարում: Երգելով, երաժշտության ուղեկցությամբ և մեծ հանդիսավորությամբ’ «քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջը քերովբէների թեւերի տակ»: Համար 7: Դուրս գալով ներքին սրբարանից’ նրանք գրավեցին իրենց համար նախանշված տեղերը: Երգիչ ղևտացիները’ սպիտակ բեհեզ հագած, ձեռքներին ծնծղաներ, տավիղներ և քնարներ, կանգնեցին զոհասեղանի արևելյան կողմին, իսկ հարյուր քսան քահանաներ նրանց նվագակցում էին փողերով: Տե՜ս համար 12: ՄԹ 24.4

«Եւ էր ինչպէս մէկ’ փող հնչեցնողները եւ երգողները’ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ [38] գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը. Եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը»: Համարներ 13, 14: ՄԹ 25.1

Հասկանալով այս ամպի նշանակությունը’ Սողոմոնը հայտարարեց. «Տէրն ասեց թէ մառախուղում է բնակվում. Եւ ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, այսինքն մի տեղ որ դու յաւիտեան բնակուես»: Բ Մնացորդաց 6.1, 2: ՄԹ 25.2

«Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող
շփոթուին.
նա նստում է քերովբէների վերայ’ թող
երկիրը շարժուի:
Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է
ամեն ժողովուրդների վերայ:
Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը.
Որ սուրբ է:
...Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ
երկրպագութիւն արէք նորա ոտների
պատուանդանի առաջին. նա սուրբ է»:
ՄԹ 25.3

Սաղմոս 99.1-5:

Տաճարի «գաւիթի մէջտեղը» «մի պղնձի ամբիոն»‘ հարթակ էր կառուցվել, նրա «երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնն» էր: Սողոմոնը կանգնեց դրա վրա և ձեռքերը դեպի վեր բարձրացնելով’ օրհնեց իր առջև կանգնած մեծաթիվ ժողովրդին: «Եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր»: Բ Մնացորդաց 6.13, 3: ՄԹ 25.4

«Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը,բացականչեց Սողոմոնը,որ իր բերանովը խօսեց [39] իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց, ասելով.... Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի»: Համարներ 4-6: ՄԹ 26.1

Ապա Սողոմոնը ծնկի իջավ ամբիոնի վրա և նվիրաբերման աղոթք բարձրացրեց բոլոր մարդկանց առջև: Ձեռքերը տարածելով դեպի եր-կինք, մինչ մարդիկ խոնարհել էին իրենց երեսները դեպի գետինը, թա-գավորն աղերսեց. «Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չկայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար»: ՄԹ 26.2

«Բայց իրա՞ւ Աստուած կբնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը: Սակայն նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, ով իմ Տէր Աստուած, որ լսես այս պաղատանքը եւ այս աղօթքը, որ ծառադ աղօթում է քո առաջին. Որ քո աչքերը բաց լինին այս տան վերայ’ գիշեր եւ ցերեկ այս տեղի վերայ, որի համար ասեցիր թէ քո անունը այնտեղ պիտի լինի. Որ լսես այն աղօթքը որ ծառադ աղօթում է այս տեղը. Որ լսես ծառայիդ. Եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից’ երկնքիցը, եւ լսելով ներիր»: ՄԹ 26.3

«Եւ եթէ քո ժողովուրդն Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իր թշնամիի առաջին յաղթուի, եւ դէպի քեզ դառնան եւ քո անուանը փառք տան եւ աղօթեն ու աղերսեն քո առաջին այս տանը, Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը, եւ նորանց ետ դարձրու այն երկիրը, որ տուել ես նորանց’ եւ նորանց հայրերին»: [40] «Եւ երբոր երկինքը գոցուի եւ անձրեւ չլինի նորանց քեզ դէմ մե-ղանչելուն համար, եւ նորանք աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անուանը, եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատ-ճառով, Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն»: ՄԹ 26.4

«Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակա-հարութիւն, կամ դալուկ, մարախ կամ թրթուր, կամ երբոր նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի, Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը, Այն ժամանակ դու լսիր երկնքիցը’ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. Եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, ... Որպէս զի քեզանից վախենան որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին»: ՄԹ 27.1

«Եւ օտարականն էլ, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, որ հեռու երկրից գայ քո մեծ անուան եւ քո զօրաւոր ձեռքի եւ քո մեկնած բազուկի համար, եւ գայ եւ աղօթք անէ այս տանը. Այն ժամանակ դու լսիր երկնքիցը’ քո բնակուելու տեղիցը, եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի իմանան երկրի բոլոր ազգերը քո անունը եւ քեզանից վախենան քո իսրայէլ ժողովրդի պէս, որ իմանան թէ քո անունը կանչուել է այս տան վերայ, որ ես շինեցի»: [41] ՄԹ 27.2

«Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիների դէմ այն ճանապարհով որով դու նորանց կուղարկես, եւ նորանք աղօթք անեն դէպի քեզ այս քո ընտրած քաղաքի եւ իմ քո անուան համար շինած տան ճանապարհովը, Այն ժամանակ լսիր երկնքիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունքը արա»: ՄԹ 27.3

«Երբոր քեզ դէմ մեղանչեն, (որովհետեւ չկայ մարդ որ չմեղանչէ.) եւ դու նորանց վերայ բարկանաս եւ նորանց մատնես թշնամիի ձեռքը, եւ նորանց գերեվարները նորանց հեռու կամ մօտ երկիր գերի տանեն, Եւ զղջան իրանց սրտովը այն երկրումը, ուր որ գերի են տարուել, եւ դարձի գան եւ դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով’ Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք, Եւ դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովը իրանց գերութեան երկրումը, ուր որ նորանց գերի են տարել, եւ նորանք աղօթք անեն այն երկրի ճանապարհովը որ դու տուել ես նորանց հայրերին, եւ դէպի այն քաղաքը, որին դու հաւանեցիր, եւ դէպի այս տունը որ ես շի-նեցի քո անուան համար, Այն ժամանակ լսիր երկնքիցը’ քո բնակուելու տեղիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա, եւ ներիր քո ժողովրդին որ քեզ դէմ մեղանչել է»: ՄԹ 27.4

«Հիմա, ով իմ Աստուած, թող քո աչքերը բաց լինին եւ քո ականջները մտիկ անեն այս տեղի աղօթքին: Եւ արդ, ով Տէր Աստուած, վեր գնա քո հանգստեան տեղը, դու եւ քո զօրութեան տապանակը. Քո քահանաները, ով Տէր Աստուած, փրկութիւն հագնեն, եւ քո սուրբերն ուրախանան բարութիւնով: Ով Տէր Աստուած, քո օծեալի երեսը մի մերժիր. յիշիր քո ծառայ Դաւիթին խոստացած ողորմութիւններդ»: Համարներ 14-42: [42] ՄԹ 28.1

Երբ Սողոմոնն ավարտեց իր աղոթքը, «կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը»: Քահանաները չկարողացան մտնել տաճար, որովհետև «Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը»: «Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին ...Տիրոջ փառքը տան վերայ էր: Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին’ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է»: ՄԹ 28.2

Ապա թագավորը և ժողովուրդը զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ: «Այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին»: Բ Մնացորդաց 7.1-5: Յոթ օր շարունակ թագավորության բոլոր կողմերից’ «Եմաթից մինչեւ Եգիպտոսի հեղեղատի» սահմաններից եկած բազմությունը «շատ մեծ ժողովքով» ուրախ տոն նշեց: ՄԹ 28.3

Ուրախ բազմությունը հաջորդ շաբաթն անցկացրեց’ տոնելով Տաղավարահարաց տոնը: Վերանվիրաբերման և ուրախության շրջանի ավարտին ժողովուրդը վերադարձավ ամեն մեկն իր տունը’ «ուրախա-ցած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին»: Համարներ 8, 10: ՄԹ 28.4

Թագավորն արեց հնարավորը’ դրդելու մարդկանց, որ ամբողջությամբ նվիրվեն Աստծուն և Նրա ծառայությանը և մեծարեն Նրա սուրբ անունը: Եվ հիմա, ևս մեկ անգամ, ինչպես Գեբեոնում’ իր թագա-վորության վաղ շրջանում, Իսրայելի կառավարիչն ստացավ Աստծո ընդունելությունն ու օրհնությունը: Գիշերվա տեսիլքում Տերը հայտնվեց նրան հետևյալ լուրով. «Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն: Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չլինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ [45] ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նորանց մեղքը եւ կբժշկեմ նորանց երկիրը: Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին: Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը յաւիտեան այնտեղ լինի. Եւ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին»: Համարներ 12-16: ՄԹ 28.5

Եթե Իսրայելը հավատարիմ մնար Աստծուն, այս փառահեղ շինու-թյունը հավիտյան կանգուն կմնար’ որպես Աստծո առանձնահատուկ բարեհաճության հավիտենական նշան Իր ընտրյալ ժողովրդի նկատմամբ: «Եւ այն օտարականների որդիքը,հայտարարեց Աստված,որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պա-հողները եւ իմ ուխտը բռնողները, Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սա-րը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տու-նը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար»: Եսայիա 56.6, 7: ՄԹ 29.1

Իր ընդունելության այս հավաստիացումների առնչությամբ’ Աստված թագավորի առջև պարզ կերպով բացեց պարտականությունների ճանապարհը: «Եւ դու էլ,հայտարարեց Նա,եթէ իմ առաջին գնաս ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը եւ բոլոր քեզ պատուիրածիս պէս անես եւ իմ կանոններն ու իրաւունքները պահես, Այն ժամանակ քո թագաւորութեան աթոռը հաստատ կպահեմ, ինչպէս որ ուխտեցի քո հայր Դաւիթին ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ Իսրայէլի վերայ իշխող»: Բ Մնացորդաց 7.17, 18: [46] ՄԹ 29.2

Եթե Սողոմոնը շարունակեր հնազանդությամբ ծառայել Աստծուն, նրա ամբողջ թագավորական իշխանությունը հզոր և բարերար ազ-դեցություն կունենար շրջակա ազգերի վրա, ազգեր, որոնք այնքան տպավորված էին նրա հայր Դավթի կառավարմամբ և նրա սեփական թագավորության վաղ շրջանի իմաստուն խոսքերով և ապշեցուցիչ աշխատանքներով: Կանխատեսելով բարեկեցության և աշխարհիկ պատվի առաջարկած սարսափելի գայթակղությունները’ Աստված զգուշացրեց Սողոմոնին ուխտադրժության չարիքի մասին և կանխա-տեսեց մեղքի սարսափելի հետևանքները: Նույնիսկ հենց նոր նվիրա-բերված գեղեցիկ տաճարը, ասում է Նա, կարող է դառնալ «առակ ու խայտառակ ...բոլոր ազգերի մէջ», եթե հանկարծ իսրայելացիները թողնեն «իրանց հայրերի Տէր Աստուծուն» և հարատևեն կռապաշտու-թյան մեջ: Համարներ 20, 22: ՄԹ 29.3

Երկնային լուրով սրտապնդված և շատ ուրախ, քանի որ իր հղած աղոթքը Իսրայելի համար լսվել էր, Սողոմոնը ոտք դրեց իր կառա-վարման ամենափառահեղ ժամանակաշրջանը, երբ «երկրի բոլոր թա-գաւորներն» սկսեցին փնտրել նրա ներկայությունը, «որ լսեն նորա այն իմաստութիւնը որ տուել էր նորա սրտին»: Բ Մնացորդաց 9.23: Շա-տերն էին գալիս տեսնելու, թե նա ինչպես է կառավարում, և ցուցումներ ստանում’ դժվար գործերը վարելու վերաբերյալ: ՄԹ 30.1

Երբ այս մարդիկ այցելում էին Սողոմոնին, նա սովորեցնում էր Աստծո մասին’ որպես ամեն ինչի Արարիչ, և նրանք վերադառնում էին իրենց տներն ավելի պարզ պատկերացումով’ Իսրայելի Աստծո և մարդկային ցեղի նկատմամբ ունեցած Նրա սիրո մասին: Բնության գործերում նրանք այժմ տեսնում էին Նրա սիրո արտահայտությունը և Նրա բնավորության հայտնությունը, և շատերն էին մղվում երկրպա-գելու Նրան’ որպես իրենց Աստծո: ՄԹ 30.2

Սողոմոնի հնազանդությունն այն ժամանակ, երբ նրա վրա դրվեց պետության կառավարման բեռը, երբ նա Տիրոջ առաջ խոստովանեց [47] թե. «Ես մի փոքր տղայ եմ» (Գ Թագավորաց 3.7), Աստծո նկատ-մամբ նրա ակնհայտ սերը, աստվածային հարցերի նկատմամբ խորն ակնածանքը, անվստահությունը սեփական անձի հանդեպ և ամենի անսահման Արարչի մեծարումը, բնավորության այս բոլոր գծերը, որոնց համար արժե պայքարել, բացահայտվեցին այն ծառայությունների ժամանակ, որոնք կապված էին տաճարի կառուցման հետ, երբ նվիրաբերման աղոթքի ժամանակ նա ծունկի իջավ’ որպես մի խոնարհ հայցվոր: Քրիստոսի հետևորդներն այսօր պետք է ուշադիր լինեն, որ-պեսզի չկորցնեն ակնածանքի հոգին և բարեպաշտ երկյուղը: Սուրբ Գրքերը սովորեցնում են մարդկանց, թե ինչպես պետք է մոտենան իրենց Ստեղծողին, այն է’ խոնարհությամբ և վախով, աստվածային Բարեխոսի նկատմամբ հավատով: Սաղմոսերգուն հայտարարում է. ՄԹ 30.3

«Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թա
-գաւոր’ ամեն աստուածների վերայ:
... Եկէք երկրպագութիւն անենք եւ
երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք
մեզ ստեղծող Տիրոջ առաջին»:
ՄԹ 30.4

Սաղմոս 95.3-6:

Ե’վ հասարակական, և’ անձնական երկրպագության ժամանակ մենք առավելություն ունենք’ ծունկի գալով խոնարհվել Աստծո առջև’ մեր խնդրանքները Նրան ներկայացնելիս: Հիսուսը’ մեր օրինակը, «ծունր դրաւ, աղօթք էր անում»: Ղուկաս 22.41: Նրա աշակերտներից մեկի մասին նույնպես ասվում է, որ նա «ծունկ դրաւ’ աղոթք արաւ»: Գործք առաքելոց 9.40: Պողոսը հայտարարում է. «...կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին»: Եփեսացիս 3.14: Իսրայելի մեղքերն Աստծո առաջ խոստովանելիս Եզրասը ծունկի էր իջնում: Տե’ս Եզրաս 9.5: Դանիելն «օրը երեք անգամ ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն»: Դանիել 6.10: ՄԹ 31.1

Աստծո անսահման մեծությունը և Նրա ներկայության գիտակցումը Նրա նկատմամբ ճշմարիտ երկյուղածություն է ներշնչում: Բոլորի սրտերը պետք է խորապես ազդվեն Անտեսանելիի նկատմամբ այս զգացողությամբ: Աղոթքի ժամն ու տեղը սուրբ են, որովհետև Աստված է [48] այնտեղ: Եվ քանի որ ակնածանքը դրսևորվում է վերաբերմունքի և վարքի մեջ, այն առաջացնող զգացումը կխորանա: «Սուրբ եւ ահաւոր է նորա անունը». ազդարարում է սաղմոսերգուն: Սաղմոս 111. 9: Այդ անունը արտաբերելիս հրեշտակները ծածկում են երեսները: Առավել ևս մենք, որ ընկած և մեղավոր ենք, ինչպիսի՜ երկյուղածությամբ պետք է արտաբերենք այն մեր շուրթերով: ՄԹ 31.2

Լավ կլինի, որ թե’ ծերերը, թե’ երիտասարդները խորհեն Սուրբ Գրքի այն խոսքերի շուրջ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես պետք է վերաբերվել այն վայրին, որը նախատեսված է Աստծո հատուկ ներ-կայության համար: «. կօշիկներդ հանիր ոտքերիցդ,խորհուրդ է տալիս Նա Մովսեսին այրվող մորենու մոտ,որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է»: Ելից 3.5: Հակոբը հրեշտակի մասին տեսիլքը տեսնելուց հետո բացականչեց. «Իրաւի Եհովան այստեղ է, եւ ես չգիտէի: .սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը»: Ծննդոց 28.16, 17: ՄԹ 31.3

Նվիրաբերման ծառայության ժամանակ իր ելույթում Սողոմոնը ներկաներին մղում էր մտքներից հեռացնել Արարչի վերաբերյալ ունեցած այն նախապաշարումները, որոնք մշուշել են հեթանոսների մտքերը: Երկնքի Աստվածը հեթանոսական աստվածների նման ամ-փոփված չէ ձեռակերտ տաճարներում, այնուամենայնիվ, Նա կարող է հանդիպել Իր ժողովրդին Իր Հոգու միջոցով, երբ էլ որ նրանք հավաքվեն Իր երկրպագությանը նվիրաբերված տանը: ՄԹ 31.4

Դարեր անց Պողոսը սովորեցնում է նույն ճշմարտությունը հետևյալ խոսքերով. «Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան’ որ նորանում կայ’ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում: Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ’ եւ ամեն բան տուողը: ...որ Աստուծուն խնդրեն. Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. [49] թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը: րովհետեւ մենք նորանով ենք ապ-րում եւ շարժվում եւ կանք»: Գործք առաքելոց 17.24-28: ՄԹ 32.1

«Երանի այն ազգին’ որ նորա Աս-
տուածը Տէրն է, եւ այն ժողովրդին’ որ
նա իր համար ժառանգութիւն ընտրեց
նորան: Տէրը մտիկ է անում երկնքիցը.
տեսնում է մարդկանց ամեն
որդիքը: Իրան բնակութեան վայրիցը
նայում է երկրի ամեն բնակիչների
վերայ»:

«Տէրը երկնքումը հաստատեց իր
աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տի-
րում է բոլորին»:

«Ով Աստուած, քո ճանապարհը
սրբութեան մէջ է. ո՞ր աստուած
է մեծ ինչպէս Աստուած: Դու ես Աստուած
որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր
քո զօրութիւնը ժողովուրդների մէջ»
ՄԹ 32.2

Սաղմոս 33.12-14, 103.19, 77.13,14:

Թեև Աստված ձեռակերտ տաճարներում չի բնակվում, սակայն Նա Իր ներկայությամբ պատվում է Իր ժողովրդի հավաքույթները: Նա խոստացել է, որ երբ նրանք մեկտեղ հավաքվեն’ Իրեն փնտրելու նպատակով, իրենց մեղքերի գիտակցությամբ և միմյանց համար աղո-թելու համար, Նա կհանդիպի նրանց Իր Սուրբ Հոգու միջոցով: Բայց Նրան երկրպագելու համար հավաքվածները պետք է թողնեն ամեն չար բան: Մինչև նրանք չերկրպագեն Նրան հոգով և ճշմարտությամբ ու սրբության գեղեցկությամբ, նրանց մեկտեղ հավաքվելն օգուտ չի ունենա: Այսպիսիների մասին Տերն ասում է. «Այս ժողովուրդն իր բերա-նով է մոտենում Ինձ և շրթունքներով է Ինձ պատվում, բայց իր սիրտն Ինձանից հեռացած, ջոկված է»: Մաթևոս 15.8: Աստծուն երկրպա-գողները պետք է երկրպագեն Նրան «հոգով եւ ճշմարտութիւնով, ... որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին»: Հովհան-նես 4.23: «Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր»: Ամբակում 2.20: [50] ՄԹ 32.3