ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

4/69

ԳԼՈՒԽ 1 - ՍՈՂՈՄՈՆԸ

*****

Դավթի և Սողոմոնի թագավորության օրոք Իսրայել ժողովուրդն ավելի հզորացավ մյուս ազգերից և շատ հնարավորություններ ուներ’ հզոր ազդեցություն ձեռք բերելու, որ պետք է օգտագործեր հանուն ճշմարտության և արդարության: Եհովայի անունը մեծարվում էր և պատվի արժանանում, և այն նպատակը, որի համար իսրայելացիները հաստատվել էին խոստացված երկրում, խոստանում էր իրականություն դառնալ: Արգելքները քանդվել էին, և հեթանոսական երկրներից եկած ճշմարտություն որոնողները բավարարված հետ էին վերադառնում: Շատերն էին դարձի գալիս, և Աստծո եկեղեցին ընդարձակվում ու ծաղկում էր երկրի վրա : ՄԹ 14.1

Սողոմոնն օծվեց և թագավոր հռչակվեց իր հայր Դավթի կյանքի վերջին տարիներին, ով հրաժարվեց գահից’ հօգուտ Սողոմոնի: Նրա կյանքի վաղ տարիները խոստումնալից էին: Աստծո նպատակն էր, որ նա շարունակի հզորանալ, գնա փառքից դեպի փառք’ ավելի նմանվելով Աստծո բնավորությանը’ այդպիսով ոգեշնչելով Իր ժողովրդին’ իրագործելու իրեն տրված սուրբ վստահությունը’ որպես աստվածային ճշմարտության կրող: [25] ՄԹ 14.2

Դավիթը գիտեր, որ Իսրայելի ժողովրդի համար Աստծո մեծ նպատակը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ կառավարիչներն ու ժողովուրդն անդադրում զգոնությամբ ձգտեն հասնել այն չա-փանիշներին, որոնք դրված են իրենց առջև: Նա գիտակցում էր, որ այն վստահության իրականացման համար, որով Աստված հաճել էր պատվել Սողոմոնին, երիտասարդ կառավարիչը պետք է լինի ոչ թե պարզապես մարտիկ, պետական և քաղաքական գործիչ և միապետ, այլև ուժեղ, լավ մարդ, արդարության ուսուցիչ և հավատարմության օրինակ: ՄԹ 14.3

Խորաթափանց լրջությամբ Դավիթն աղերսում էր Սողոմոնին’ լինել քաջ և ազնիվ, գթասրտություն, քնքշություն և ողորմածություն ցուցաբերել իր իշխանության տակ գտնվող մարդկանց հանդեպ, իսկ աշխարհի բոլոր ազգերի հետ հարաբերություններում’ պատվել և փառավորել Աստծո անունը և պարզ ներկայացնել սրբության գեղեցկությունը: Այն դաժան և նշանակալից փորձությունները, որոնց միջով Դավիթն անցավ իր կյանքի ընթացքում, սովորեցրին նրան ավելի ազնիվ առա-քինությունների արժեքը և դրդեցին նրան մահվան վերջին պահին հայ-տարարել հետևյալը.«...մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ: Նա նման է առաւօտեան լոյսին, Երբոր արեգակը ծագում է, Մի առաւօտ’ որ ամպեր չ’կան’ Ճառագայթիցն’ անձրեւից յետոյ Գետնից դալար է բուսնում»: Բ Թագավորաց 23.3, 4: ՄԹ 15.1

Ո՜հ, ինչ հնարավորություն էր դա Սողոմոնի համար. եթե հետևի հոր’ աստվածային ոգեշնչմամբ տրված ցուցումին, նրա թագավորությունը կդառնա արդարության թագավորություն, այնպիսին, ինչպիսին նկարագրվում է սաղմոս 72ում. ՄԹ 15.2

«Ո’վ Աստուած, քո իրաւունքները
թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը
թագաւորի որդիին:
Նա քո ժողովրդին դատէ արդարու-
թիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով:
...Նա իրաւունք անէ ժողովրդի աղ-քատներին.
Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած
խոտի վերայ. ինչպէս շաղ’ որ
ոռոգում է երկիրը: [26]
Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ շատ
խաղաղութիւն’ մինչեւ որ լուսին էլ չլինի:
Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. Եւ
Գետիցը մինչեւ երկրի ծայրերը:
...Թարսիսի եւ կղզիների թագաւորներն
ընծայ մատուցանեն.Շաբայի եւ
Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն: Եւ ամեն թագաւորները երկրպա-
գութիւն տան նորան. Ամեն ազգերը
ծառայեն նորան:
Որովհետեւ նա կփրկէ խեղճին որ
աղաղակում է, եւ աղքատին’ որ օգ-
նական չունի:
...Եւ աղօթք կանեն նորա համար
ամեն ժամանակ. Ամեն օր
կօրհնեն նորան:
...Նորա անունը կլինի յաւիտեան.
Դեռ քանի որ արեգակը կկենայ.
Նորա անունը կմնայ, եւ կօրհնուին նորանով.
ամեն հեթանոս-ները երանի կտան նորան:
Օրհնեալ է Տէր Աստուած’ Իսրայէլի
Աստուածը. Որ մինակ նա է
հրաշք անող:
Եւ օրհնեալ է նորա փառաւոր
անունը յաւիտեան.
Եւ թող ամեն երկիր լցուի նորա
փառքովը. ամէն եւ ամէն»:
ՄԹ 15.3

Երիտասարդ տարիքում Սողոմոնը իրենը դարձրեց Դավթի ընտ-րությունը և տարիներ շարունակ քայլեց ուղղությամբ’ կատարելապես հնազանդվելով Աստծո պատվիրաններին: ՄԹ 16.1

Մի անգամ’ թագավորության վաղ շրջանում, իր խորհրդականների հետ նա գնացել էր Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դեռ կանգուն էր’ անմարդաբնակ մի վայրում կառուցված խորանը: Այստեղ, իր ընտրած խորհրդականների’ «հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների» հետ միասին զոհեր մատուցեց Աստծուն և իրեն ամբողջությամբ նվիրեց Նրա ծառայությանը: Բ Մնացորդաց 1.2: Փոքր-ինչ գիտակցելով թագավորական պաշտոնի հետ կապված հսկայածավալ պարտավորությունների չափը’ Սողոմոնը հասկանում էր, որ նրանք, ովքեր ծանր բեռներ են կրում [27] և ցանկանում են բավարար չափով կատարել իրենց պարտականությունները, պետք է ձգտեն դեպի իմաստության Աղբյուրը’ Նրա առաջնորդության համար: Սա նրան դրդեց քաջալերել իր խորհրդականներին’ միաբանվելու իր հետ’ Աստծուն սրտանց ընդունելու հարցում: ՄԹ 16.2

Երկրային ամեն բարիքներից վեր թագավորը ձգտում էր իմաստության և ըմբռնողության’ Աստծո կողմից իրեն տրված գործն իրականացնելու համար: Նա շատ էր ցանկանում ունենալ սուր միտք, մեծ սիրտ, քնքուշ հոգի: Այդ գիշեր Տերը երազում հայտնվեց Սողոմոնին և ասաց. «Խնդրի՜ր, թե քեզ ինչ տամ»: Ի պատասխան’ երիտասարդ և անփորձ ղեկավարն արտահայտեց իր անօգնականության զգացումը և օգնություն գտնելու մեծ ցանկությունը: ՄԹ 17.1

«Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին’ քո ծառային,ասաց նա,ինչպէս որ նա գնաց քո առաջին հաւատարմութեամբ եւ արդարութեամբ եւ սրտի ուղղութեամբ քեզ հետ. Եւ նորա համար պա-հեցիր այդ մեծ ողորմութիւնը եւ նորան մի որդի տուիր որ նստում է նորա աթոռի վերայ ինչպէս այսօր»: ՄԹ 17.2

«Եւ արդ, ով Տէր իմ Աստուած, դու թագաւորեցրիր ծառայիդ իմ հայր Դաւիթի տեղ, բայց ես մի փոքր տղայ եմ չգիտեմ ելնել ու մտնելը: Եւ ծառադ քո ընտրած ժողովրդի մէջ է’ մի մեծ ժողովրդի որ շատութիւնից չի հաշվուիլ եւ չի համարուիլ: Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարիի ու չարի մէջտեղը ջոկելու. Որովհետեւ ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել»: ՄԹ 17.3

«Եւ այս խօսքը, որ Սողոմոնն այս բանը խնդրեց, հաճոյ երեւեցաւ Տիրոջ աչքին»: ՄԹ 17.4

«Որովհետեւ դու այդ բանը խնդրեցիր,Աստված ասաց Սողոմոնին,եւ քեզ համար չխնդրեցիր շատ օրեր, եւ քեզ համար չխնդրեցիր հարստութիւն եւ չխնդրեցիր քո թշնամիների կեանքը, այլ քեզ համար դատ լսելու իմաստութիւն խնդրեցիր, Ահա քո խօսքի պէս պիտի անեմ, ահա ես քեզ իմաստուն եւ հանճարեղ սիրտ տուի, որ քեզանից առաջ քեզ նմանը եղած չէ, [28] եւ քեզանից յետոյ էլ քեզ նմանը վեր չի կենալ: Ու նաեւ քո չուզածն էլ տուի քեզ, հարստութիւն էլ, փառք էլ, որ քեզ նման մի մարդ չի լինիլ թագաւորների մէջ քո բոլոր օրերումը»: «Եւ եթէ գնաս իմ ճանապարհներումը, որ իմ պատուիրանքներն ու հրամանները պահես ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, այն ժամանակ քո օրերը կերկայնացնեմ»: Գ Թագավորաց 3:5-14, Բ Մնացորդաց 1:7-12 [29] ՄԹ 17.5

Աստված խոստացավ, որ Ինքը Սողոմոնի հետ կլինի, ինչպես որ եղել է Դավթի հետ: Եթե թագավորն Աստծո առաջ ուղղություն անի, եթե անի այն ամենն, ինչ Աստված է պատվիրել իրեն, նրա թագավորությունը կհաստատվի և նրա իշխանությունը կդառնա Իսրայելի’ որպես «մի իմաստուն եւ հանճարեղ ժողովրդի» մեծարման միջոց, լույս’ շրջակա ազգերի համար: Երկրորդ Օրինաց 4.6: ՄԹ 17.6

Գաբավոնում, հնամյա զոհասեղանի առջև Աստծուն աղոթելիս Սողոմոնն օգտագործեց մի այնպիսի լեզու, որը պարզ ցույց էր տալիս նրա խոնարհությունն ու Աստծուն փառաբանելու մեծ ձգտումը: Նա գիտակցում էր, որ առանց աստվածային աջակցության’ իր վրա դրված պարտականություններն ի կատար ածելու համար ինքն անօգնական է, ինչպես մի փոքրիկ երեխա: Նա գիտեր, որ չունի խորաթափանցություն, և իր մեծ կարիքի զգացողությունն է, որ մղում է իրեն դեպի Աստված’ իմաստության խնդրանքով: Նրա սրտում չկար դյուզն-ինչ եսասիրական ցանկություն’ ձեռք բերելու այնպիսի գիտություն, որով ինքը վեր կդասվի մյուսներից: Նա փափագում էր հավատարմորեն իրականացնել այն պարտականությունները, որոնք փոխանցվել են իրեն, և ընտրեց այն պարգևը, որը դառնալու էր’ իր թագավորությամբ Աստծուն փառաբանելու միջոց: Սողոմոնը երբեք այնքան հարուստ, իմաստուն և իսկապես մեծ չի եղել, որքան այն ժամանակ, երբ խոստովանեց. «Ես մի փոքր տղայ եմ չգիտեմ ելնել ու մտնելը»: ՄԹ 18.1

Լավ կլինի, որ նրանք, ում այսօր բարձր դիրք է վստահված, ձգտեն դաս առնել Սողոմոնի աղոթքից: Որքան բարձր դիրք է զբաղեցնում մարդը, այնքան մեծ պատասխանատվություն է կրում, այդպիսով ավելի լայն է նրա թողած ազդեցությունը և մեծ’ նրա կախվածությունն Աստծուց: Նա միշտ պետք է հիշի, որ, կանչվելով գործի համար, կանչվում է նաև շրջահայաց լինելու իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ: Նա կանգնելու է Աստծո առաջ’ որպես սովորող: Դիրքը չի ապահովում բնավորության սրբություն: Աստծուն պատվելով և [30] Նրա պատվի-րաններին հնազանդվելով է, որ իսկապես մեծ մարդ են դառնում: ՄԹ 18.2

Այն Աստվածը, Ում մենք ծառայում ենք, չի ենթարկվում մարդկային կանոններին: Նա, Ով Սողոմոնին օժտեց իմաստության հոգով, ցանկանում է այդ նույն օրհնությունը տալ նաև Իր մյուս զավակներին: «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նա-խատում, եւ կ’տրուի նորան»: Հակոբոս 1.5: Երբ բեռը կրողը փափա-գում է իմաստություն ավելի, քան հարստություն, իշխանություն կամ փառք, նա հիասթափություն չի ապրի: Այդպիսի մարդը մեծ Ուսուցչից կսովորի ոչ միայն ինչ անել, այլ նաև ինչպես անել, որ իր արածն արժանանա Աստծո հավանությանը: ՄԹ 18.3

Քանի դեռ Աստծո կողմից իմաստությամբ և կարողությամբ օժտված մարդը մնում է սրբության մեջ, նա չի ձգտի բարձր պաշտոնի և ոչ էլ կձգտի իշխել կամ վերահսկել ուրիշներին: Եթե պահանջվում է, նա պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա, բայց ոչ գերիշ-խանության նպատակով: Իսկական առաջնորդը կաղոթի’ հասկացող սիրտ ունենալու, բարին չարից տարբերելու համար: ՄԹ 19.1

Հեշտ չէ այն մարդկանց ճանապարհը, ովքեր կարգված են’ լինելու առաջնորդներ: Սակայն նրանք աղոթքի կանչ պետք է տեսնեն ամեն դժվարության մեջ և երբեք բաց չթողնեն համայն իմաստության մեծ Աղբյուրի հետ խորհրդակցելու հնարավորությունը: Զորացած և լու-սավորված Վարպետ ծառայի կողմից’ նրանք կկարողանան հաստատուն կերպով դիմակայել անսուրբ ազդեցություններին և զանազանել լավը վատից, բարին’ չարից: Նրանք հավանություն կտան այն բանին, ինչին Աստված է հավանություն տալիս, և անկեղծորեն կձգտեն հեռու մնալ Նրա բարի գործի մեջ սխալ սկզբունքներ ներմուծելուց: ՄԹ 19.2

Աստված Սողոմոնին տվեց այն իմաստությունը, որը նա փափագում էր հարստությունից, պատվից ու երկար կյանքից առավել: Սուր միտք, մեծ սիրտ և քնքուշ հոգի ունենալու նրա խնդրանքն ընդունվեց: «Եւ Աստուած [31] Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս: Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպ-տոսի իմաստութիւնից շատ էր: Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, ...Եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայ ազգերի մէջ»: Գ Թագավորաց 4.29-31: «Եւ բոլոր Իսրայէլը... թագաւորի երեսից վախեցան. Որովհետեւ տեսան որ նորանում Աստուծոյ իմաստութիւնը կար դա-տաստան անելու համար»: Գ Թագավորաց 3.28: Մարդկանց սրտերը դարձան դեպի Սողոմոնը այնպես, ինչպես եղել էին Դավթի հետ, և հնազանդվեցին նրան ամեն հարցերում: «. Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. Եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մե-ծացրեց բարձրացնելով»: Բ Մնացորդաց 1.1: ՄԹ 19.3

Տարիներ շարունակ Սողոմոնը Աստծուն նվիրված կյանք ապրեց’ ազնիվ, հաստատուն սկզբունքներով, խիստ հնազանդ Աստծո պատվիրաններին: Նա ուղղորդում էր յուրաքանչյուր կարևոր նախաձեռ-նություն և իմաստությամբ գլուխ հանում թագավորությանն առնչվող բոլոր գործնական հարցերից: Նրա հարստությունը և իմաստությունը, հսկա շինություններն ու հասարակական կառույցները, որոնք նա կառուցեց իր կառավարման վաղ տարիներին, այն եռանդը, երկյուղա-ծությունը, արդարությունը և մեծահոգությունը, որ նա բացահայտեց և’ խոսքով, և’ գործով, շահեց իր ենթակաների նվիրվածությունը և շատ երկրների կառավարիչների հիացմունքն ու հարգանքը: ՄԹ 19.4

Եհովայի անունը մեծ պատվի արժանացավ Սողոմոնի կառավարման վաղ շրջանում: Թագավորի կողմից ցուցաբերվող իմաստությունն ու արդարությունը բոլոր ազգերի համար եղել են այն Աստծո որակների գերազանցության վկայությունը, Ում նա ծառայել է: Որոշ ժամանակ Իսրայելի ժողովուրդն աշխարհի լույսն էր, որի միջոցով բացահայտվում էր Եհովայի մեծությունը: Ոչ թե Սողոմոնի գերազանց իմաստությունը, աներևակայելի հարստությունը, հեռանկարային իշխանությունն էին ստեղծել [32] նրա կառավարման վաղ շրջանի իրական փառքը, այլ այն պատիվը, որ նա բերել էր Իսրայելի Աստծո անվանը’ երկնքի շնորհած պարգևները իմաստուն կերպով օգտագործելու շնորհիվ: ՄԹ 20.1

Տարիներն անցնում էին, և Սողոմոնի հռչակը աճում էր: Նա ձգտում էր մեծարել Աստծուն’ աճեցնելով իր մտավոր և հոգևոր ուժը, շարու-նակելով մյուսների հետ կիսվել այն օրհնություններով, որ ստանում էր: Ոչ ոք նրանից լավ չէր կարող հասկանալ, որ Եհովայի շնորհիվ է, որ ինքը ձեռք է բերել ուժ, իմաստություն և հասկացողություն, և որ այս պարգևները շնորհվել են իրեն, որպեսզի կարողանա աշխարհին փո-խանցել գիտությունը’ թագավորների Թագավորի մասին: ՄԹ 20.2

Սողոմոնը հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում բնական գի-տությունների հանդեպ, բայց նրա ուսումնասիրությունները չէին սահ-մանափակվում գիտության որևէ ճյուղով: Բոլոր արարվածներին’ թե’ կենդանի, թե’ անկենդան, ջանասիրաբար ուսումնասիրելու միջոցով նա հստակ պատկերացում էր կազմել Արարչի մասին: Բնության ուժերի, հանքային նյութերի և կենդանական աշխարհի, ամեն ծառի, թփի և ծաղկի մեջ նա տեսնում էր Աստծո իմաստության դրսևորումը, և քանի որ ձգտում էր ավելին իմանալ, աստվածաճանաչությունը և սերը Նրա հանդեպ մշտապես աճում էր: ՄԹ 20.3

Սողոմոնին շնորհված աստվածային իմաստությունն իր արտա-հայտությունն էր գտնում փառաբանական երգերում և շատ առակներում: «Եւ նա երեք հազար առակ խօսեց, եւ նորա երգերն էին հազար ու հինգ: Եւ խօսեց ծառերի վերայ’ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ»: Գ Թագավորաց 4.32, 33: ՄԹ 20.4

Առակներում Սողոմոնը գրի է առել սկզբունքներ սուրբ կյանքի և վսեմ ջանքերի վերաբերյալ, որոնք երկնային ծնունդ ունեն և տանում են աստվածապաշտության, սկզբունքներ, որոնք պետք է կառավարեն [33] կյանքի բոլոր քայլերը: Այս սկզբունքների լայն տարածումը, Աստծուն ընդունելը որպես Մեկի, Ում պատկանում է ամբողջ գովաբանությունն ու պատիվը, Սողոմոնի վաղ թագավորության շրջանը դարձրին բարոյական վերելքի, ինչպես նաև նյութական բարգավաճման շրջան: ՄԹ 21.1

«Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել,գրում է նա,եւ այն մարդին որ հանճար է ստանում: Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը’ մաքուր ոսկիից: Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն: Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին’ հարստութիւն եւ փառք: Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են: Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ»: Առակաց 3.13-18: ՄԹ 21.2

«Իմաստութեան սկիզբն է’ «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր»: Առակաց 4.7: «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է»: Սաղմոս 111.10. «Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգա-ւոր բերանը ես ատում եմ»: Առակաց 8.13: ՄԹ 21.3

Ո՜հ, եթե կյանքի վերջին տարիներին Սողոմոնն անսար այս հրաշալի իմաստուն խոսքերին: Ո՜հ, եթե նա, ով բացականչել էր. «Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում» (Առակաց 15:7), և ով սո-վորեցրել էր աշխարհի թագավորներին’ թագավորների Թագավորին տալ այն փառքը, որը նրանք փափագել են տալ երկրային ղեկավարի, «բերանի ծռութիւնով», «հպարտութիւնով ու ամբարտաւանութիւնով» երբեք իրեն չվերցներ միայն Աստծուն պատկանող փառքը: [34] ՄԹ 21.4