ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

6/69

ԳԼՈՒԽ 3 - ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ’ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

*****

Երկնային օրենքը մեծարելիս Աստված Սողոմոնի հետ էր, և Իսրայելին անաչառությամբ և ողորմածությամբ կառավարելու նպատակով էր, որ նրան շնորհվել էր իմաստություն: Հարստություն և երկրային փառք ձեռք բերելով, նա սկզբում մնաց խոնարհ, և նրա ազդեցությանը չափ չկար: «Եւ Սողոմոնն իշխում էր բոլոր թագաւորութիւններին Փղշտացիների երկրի վերայ Եփրատ գետից մինչեւ Եգիպտոսի սահմանը: ...եւ խաղաղութիւն ունէր բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը: Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ ...Սողոմոնի բոլոր օրերումը»: Գ Թագավորաց 4.21, 24, 25: ՄԹ 34.1

Սակայն մեծ խոստման մի առավոտից հետո ուրացությունը մթագ-նեց նրա կյանքը: Պատմությունը գրանցել է այն տխուր փաստը, որ նա, ում Հեդիդա’ «Աստծո սիրելի» էին կոչել (Բ Թագավորաց 12.25), նա, ով արժանացել էր Աստծո կողմից շնորհված այնպիսի ուշագրավ պարգևների, որ նրա իմաստությունն ու արդարամտությունը նրան համաշխարհային հռչակ էին բերել, նա, ով ուղղորդում էր մյուսներին’ պատվելու Իսրայելի Աստծուն, [51] շրջվեց Եհովային երկրպագելուց, որպեսզի խոնարհվի հեթանոսական կուռքերի առջև: ՄԹ 34.2

Սողոմոնի գահակալությունից հարյուրավոր տարիներ առաջ, կան-խատեսելով այն վտանգները, որոնք կարող են սպառնալ նրանց, ովքեր ընտրվելու են որպես Իսրայելի կառավարիչներ, Աստված ցուցումներ էր տվել Մովսեսին նրանց առաջնորդելու վերաբերյալ: Տրվել էր հետևյալը’ նա, ով նստի Իսրայելի գահին, «գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է»: «Եւ այն իր մօտ մնայ,ասում է Տերը,Եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել. Որ իր սիրտը իր եղբայրների վերայ չհպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չխոտորուէ. որ իր թագաւորութեան վերայ երկար կեանք ունենայ Իսրայէլի մէջ’ ինքը եւ իր որդիքը»: Երկրորդ օրինաց 18.18-20: ՄԹ 34.3

Աստծո այս հրահանգով հատկապես նախազգուշացվում էր, որ նա, ով կօծվի թագավոր, « իր կանանցը չշատացնէ, որ սիրտը չխոտորուէ. Եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չշատացնէ»: Համար 17: ՄԹ 35.1

Սողոմոնը ծանոթ էր այս զգուշացումներին և որոշ ժամանակ հետևում էր դրանց: Նրա ամենամեծ ցանկությունն էր ապրել և կա-ռավարել Սինայի վրա տրված օրենքների համաձայն: Թագավորության գործերը վարելու նրա ձևն ապշեցուցիչ կերպով տարբերվում էր իր ժամանակի այն ազգերի սովորություններից, որոնք չէին վախենում Աստծուց և որոնց կառավարիչները ոտնահարում էին Նրա սուրբ օրենքը: [52] ՄԹ 35.2

Իսրայելից հարավ ընկած հզոր պետության հետ հարաբերություն-ների ամրապնդման նպատակով Սողոմոնը համարձակվեց ոտք դնել արգելված տարածք: Սատանան գիտեր, թե որոնք են հնազանդության պտուղները, իսկ Սողոմոնի կառավարման վաղ շրջանը, թագավորի իմաստության, բարերարության և արդարամտության շնորհիվ, իրոք փառահեղ մի ժամանակաշրջան էր: Սատանան ձգտում էր ներգործել այն ամենի միջոցով, ինչով կարող էր, որպեսզի նենգաբար քայքայի Սողոմոնի նվիրվածությունը սկզբունքին և ստիպի նրան’ հեռանալ Աստծուց: Այն, որ թշնամու ջանքերը հաջողությամբ պսակվեցին, իմանում ենք հետևյալ գրառումից. «Եւ Սողոմոնը խնամութիւն արաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, եւ առաւ Փարաւօնի աղջիկը ու բերաւ նորան Դաւիթի քաղաքը»: Գ Թագավորաց 3.1: ՄԹ 35.3

Թեև այս ամուսնությունը հակառակ էր Աստծո օրենքին, մարդկային տեսանկյունից թվում է’ այն օրհնություն բերեց, քանի որ Սողոմոնի հեթանոս կինը կրոնափոխ եղավ և միաբանվեց նրա հետ ճշմարիտ Աստծո երկրպագության մեջ: Ավելին, փարավոնը փայլուն ծառայու-թյուն մատուցեց Իսրայելին’ գրավելով Գազերը և կոտորելով «քաղա-քում բնակող Քանանացիներին», և այն «իբրեւ օժիտ տվեց իր աղջկան, որ Սողոմոնի կինն էր»: Գ Թագավորաց 9.16: Սողոմոնը վերականգնեց քաղաքը և այդպիսով մեծապես ուժեղացրեց իր թագավորությունը Մի-ջերկրականի ափամերձ շրջանում, սակայն դաշինքի մեջ մտնելով հե-թանոս ազգի հետ և ամուսնությամբ միություն հաստատելով կռապաշտ արքայադստեր հետ’ Սողոմոնն անխոհեմ կերպով անտեսեց այն իմաս-տուն պայմանը, որն Աստված էր դրել նրա առաջ’ Իր ժողովրդի մաք-րությունը պահպանելու նպատակով: Այն հույսը, թե իր եգիպտացի կինը դարձի կգա, ոչ այլ ինչ էր, եթե ոչ մեղքի թույլ արդարացում: ՄԹ 36.1

Որոշ ժամանակ Իր կարեկցող ողորմածությամբ Աստված համբերում էր, ընդունում այս սարսափելի սխալը, և թագավորը կարող էր խելամիտ գտնվել, [53] առնվազն նկատել հսկայածավալ չարի ուժերը, որոնց իր իսկ անխոհեմությամբ գործի էր դրել: Բայց Սողոմոնն աստիճանաբար տեսադաշտից կորցնում էր իր ուժի և փառքի Աղբյուրին: Երբ հակումն սկսեց իշխել բանականության վրա, ինքնավստահությունն աճեց, և նա փորձեց Տիրոջ նպատակն իրագործել իր ձևով: Նա մտածում էր, որ քաղաքական և առևտրական դաշինքների միջոցով շրջակա ազգերին կարելի է բերել ճշմարիտ Աստծո ճանաչողությանը, և պիղծ դաշինքներ էր կնքում ազգ ազգի հետևից: Հաճախ այս դաշինքները հաստատվում էին հեթանոս արքայադստրերի հետ ամուսնությամբ: Եհովայի հրամանները մի կողմ էին դրվել և փոխարինվել շրջակա ժողովուրդների սովորույթներով: ՄԹ 36.2

Սողոմոնը կեղծում էր ինքն իրեն’ մտածելով, որ իր իմաստությունն ու անձնական օրինակի ուժն իր կանանց կռապաշտությունից կտանեն դեպի ճշմարիտ Աստծո երկրպագությունը, ինչպես նաև այս նպատակով կնքված ամուսնական դաշինքները սերտ հարաբերություններ կստեղ-ծեն շրջակա ազգերի և Իսրայելի ժողովրդի միջև: Զու՜ր հույսեր: Սողոմոնը սխալվում էր’ իրեն բավականին ուժեղ համարելով հեթանոսա-կան ընկերակցությունների ազդեցությանը դիմակայելու համար, և դա ճակատագրական եղավ: Ճակատագրական էր նաև այն պատրանքը, որը ստիպեց նրան հուսալ, որ թեև ինքն անտեսում է Աստծո օրենքը, մյուսները կհարգեն և կհնազանդվեն օրենքի սուրբ պատվիրաններին: ՄԹ 36.3

Հեթանոս ազգերի հետ ամուսնական միությունները և առևտրային հարաբերությունները թագավորին փառք, պատիվ և այս աշխարհի հարստությունները բերեցին: Նա կարողացավ մեծ քանակի ոսկի բերել Ոփիրից և արծաթ’ Թարսիսից: «Եւ թագաւորը արծաթն ու ոսկին Երուսաղէմումը քարերի պէս արաւ, եւ եղեւնափայտերը դաշտի միջի մոլաթզենիների չափ արաւ շատութեամբ»: Բ Մնացորդաց 1.15: Սո-ղոմոնի օրոք հարստությունն [54] իրեն ուղեկցող փորձություններով այցելեց բազմաթիվ մարդկանց, բնավորության հրաշալի ոսկին խամրեց ու ապականվեց: ՄԹ 37.1

Սողոմոնն աստիճանաբար դեպի ուրացություն էր գնում, և մինչ կկարողանար գիտակցել դա, բավականին հեռացել էր Աստծուց: Գրեթե աննկատ նա սկսեց ավել ի ու ավել ի քիչ վստահել աստվածային ղեկավարությանն ու օրհնությանը’ փոխարենը վստահելով իր սեփական ուժերին: Կամաց-կամաց մերժելով Աստծո այն անշեղ հնազանդությունը, որը պետք է առանձնահատուկ ժողովուրդ դարձներ Իսրայելին’ նա ավելի ու ավելի հարմարվեց շրջակա ազգերի սովորույթներին: Տեղի տալով իր հաջողությանն ու պատվավոր դիրքին ներհատուկ գայթակղություններին’ նա մոռացության մատնեց իր բարգավաճման Աղբյուրին: Բոլոր մյուս ազգերին հզորությամբ և մե-ծությամբ գերազանցելու սնափառությունը նրան մղեց եսասիրական նպատակների համար օգտագործել երկնային պարգևները, որ մինչ այդ պահը շնորհվել էին իրեն’ Աստծուն փառավորելու նպատակով: Այն դրամները, որոնք առանձնահատուկ պատասխանատվությամբ պետք է օգտագործվեին’ ի շահ ուշադրության արժանի աղքատների, ինչպես նաև աշխարհով մեկ սուրբ կենսակերպի սկզբունքների տարածման նպատակով, եսասիրաբար ծախսվեցին փառասիրական ծրագրերի իրականացման համար: ՄԹ 37.2

Գերված մյուս ազգերին արտաքին դրսևորումներում գերազանցելու անհաղթահարելի ցանկությամբ’ թագավորն անտեսեց բնավորության գեղեցկություն և կատարելություն ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իր փառքը փնտրելով աշխարհի առջև’ նա վաճառեց իր պատիվն ու ազնվությունը: Բազմաթիվ երկրների հետ առևտրի միջոցով ձեռքբերված հսկայական միջոցները համալրվում էին ծանր հարկերով: Այսպիսով, հպարտությունը, փառասիրությունը, զեխությունն ու բավականություններով տարվելը հանգեցրին դաժանության և հարստահարման: Կարեկից և նրբազգաց հոգին, որով թագավորության վաղ շրջանում նա հայտնի էր մարդկանց հետ իր ընկերական հարաբերություններում, հիմա արդեն փոխվել էր: Ամենաիմաստուն [55] և ամենագթառատ կառավարչից նա փոխակերպվեց դաժան բռնակալի: Մի ժամանակ կարեկցող, մարդկանց Աստծո վախով առաջնորդող մարդը դարձավ ճնշող և ինքնիշխան: Մարդկանց վրա էր դրվում հարկը հարկի հետևից, և այդ միջոցները ուղղվում էին պերճասեր թագա-վորական պալատի ծախսերը հոգալուն: ՄԹ 37.3

Ժողովուրդն սկսեց բողոքել: Հարգանքն ու հիացմունքը, որ մի ժա-մանակ նրանք տածում էին իրենց թագավորի հանդեպ, փոխվեցին դժգոհության և ատելության: ՄԹ 38.1

Որպես պաշտպանություն մարդկային բազկից կախվածության, Աստված նախազգուշացրել էր Իսրայելի կառավարիչներին չբազմա-պատկել իրենց ձիերն իրենց համար: Սակայն այս հրամանը լիովին անտեսելով’ «Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից»: «Եւ Սողո-մոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից եւ ամեն երկիրներից»: «Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց եւ ունէր հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նորանց տեղաւորեց կառքերի քաղաքներումը եւ Երուսաղէմ’ թագաւորի մօտ»: Բ Մնացոր-դաց 1.16, 9.28, Գ Թագավորաց 10.26: ՄԹ 38.2

Թագավորն ավելի ու ավելի էր հակվում դեպի շքեղությունը, ինքնաբավարարվածությունը և աշխարիկ շահը’ դրանք համարելով մեծության ցուցիչներ: Գեղեցիկ ու գրավիչ կանայք էին բերվում Եգիպտոսից, Փյունիկիայից, Եդովմից և Մովաբից և շատ ուրիշ տեղերից: Այս կանանց թիվը հասնում էր հարյուրների: Նրանց կրոնը կռապաշտու-թյունն էր, և նրանք սովորել էին իրականացնել դաժան ու այլասերված ծեսեր: Նրանց գեղեցկությամբ գրավված’ թագավորն արհամարհեց իր պարտականություններն Աստծո և իր թագավորության հանդեպ: ՄԹ 38.3

Նրա կանայք ուժեղ ազդեցություն էին թողնում նրա վրա և աստիճանաբար ստիպեցին միաբանվել իրենց երկրպագության մեջ: Սողոմոնն անտեսեց Աստծո կողմից իրեն տրված հրահանգը, այն է’ պատնեշ ծառայել ուրացության դեմ: [56] Իսկ հիմա նա տրվել էր կեղծ աստվածների երկրպագությանը: «Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը: Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից»: Գ Թագավորաց 11.4, 5: ՄԹ 38.4

Մորիա լեռան դիմաց ընկած Ձիթենյաց լեռան հարավային բար-ձունքին, որտեղ կանգնած էր Եհովայի գեղեցիկ տաճարը, Սողոմոնը կառուցել էր բարձրավանդակների մի պատկառազդու զանգված, որոնք ծառայում էին որպես կռապաշտական տաճարներ: Իր կանանց հաճոյանալու համար մրտենիների ու ձիթենիների անտառակի մեջտե-ղում նա կանգնեցրել էր հսկայածավալ կուռքեր’ տձև փայտե ու քարե արձաններ: Այնտեղ’ հեթանոսական աստվածների’ «Մովաբացիների գարշելի Քամովսի» և «Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի» զոհասե-ղանների առջև, հեթանոսական ամենազազրելի ծեսերն էին կատարվում: Համար 7: ՄԹ 39.1

Սողոմոնի ընթացքն անկասկած հանգեցրեց պատժի: Կռապաշտների հետ փոխհարաբերության միջոցով Աստծուց զատվելը նրա կոր-ծանումը եղավ: Կորցնելով Աստծո հանդեպ հավատարմությունը’ նա կորցրեց նաև ինքնատիրապետումը: Նրա բարոյական ներգոր-ծությունն այլևս չկար: Նրա զգայական կարողություններն ու խիղճը բթացել էին: Նա, ով իր կառավարման վաղ շրջանում այնքան մեծ իմաստություն և կարեկցանք էր ցուցաբերել’ անօգնական մանկանը վերադարձնելով դժբախտ մորը (տե’ս Գ Թագավորաց 3.16-28), այնքան ցած իջավ, որ համաձայնեց կուռք կառուցել, որին կենդանի երեխաներ էին զոհաբերվում: Նա, ով իր երիտասարդ տարիներին խոհեմությամբ և իմաստությամբ էր օժտված և ով հասուն տարիքում ոգեշնչված գրում էր, թե. «Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են» (Առակաց 14.12), հետագա տարիներին, հեռանալով [57] սրբությունից, հասավ Քամովսի և Աստարովթի երկրպագությանը նվիրված սանձարձակ ու նողկալի ծեսերին: Նա, ով տաճարի նվիրաբերման ժամանակ ասում էր իր ժողովրդին, թե. «...ձեր սիրտը մեր Տէր Աստուծոյ հետ ուղիղ լինի» (Գ Թագավորաց 8.61), ինքը դարձավ օրինազանց մարդ’ սրտում և կյանքով ժխտելով իր իսկ խոսքերը: Նա ազատությունը սխալմամբ սանձարձակության տեղ ընդունեց: Նա փորձում էր (սակայն ի՜նչ գնով) միավորել լույսը խավարի, բարին’ չարի, սուրբը’ անսուրբի, Քրիստոսին’ Բելյարի հետ: ՄԹ 39.2

Երբևէ արքայական գավազան կրած մեծագույն թագավորներից մեկը’ Սողոմոնը, դարձավ անառակ մարդ, այլոց գործիքը և ստրուկը: Նրա բնավորությունը’ մի ժամանակ ազնիվ և առնական, թուլացավ ու ջլատվեց: Կենդանի Աստծո նկատմամբ նրա հավատը փոխարինվեց աթեիստական կասկածներով: Անհավատությունն ապականեց նրա երջանկությունը, թուլացրեց սկզբունքները և քայքայեց կյանքը: Կառա-վարման վաղ ժամանակաշրջանի արդարությունը և մեծահոգությունը փոխարինվեցին մենիշխանությամբ ու բռնակալությամբ: Խե՜ղճ, թու՜յլ մարդկային էություն: Աստված գրեթե ոչինչ չի կարող անել այն մարդ-կանց համար, ովքեր կորցնում են Նրանից’ իրենց կախվածության զգացողությունը: ՄԹ 40.1

Ուրացության այս տարիներին Իսրայել ժողովրդի հոգևոր անկումը գնալով աճում էր: Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, երբ նրանց թա-գավորն իր շահերը միավորել էր սատանայական գործակալությունների հետ: Այս գործակալությունների միջոցով թշնամին աշխատում էր խառնաշփոթ առաջացնել իսրայելացիների գլխում’ ճշմարիտ ու կեղծ երկրպագությունների վերաբերյալ, և նրանք դյուրին ճարակ դարձան: Այլ ազգերի հետ առևտուրը հանգեցրեց անձնական կապերի ստեղծ-մանը նրանց հետ, ովքեր Աստծուն չէին սիրում, իսկ իրենց սերն Աստծո հանդեպ մեծապես թուլացավ: Աստծո վեհ, սուրբ բնավորության ընկալումը մարեց: Նրանք փոխակերպեցին իրենց հավատարմությունը և դարձան արդարության թշնամի’ մերժելով հնազանդության ճանապարհը: [58] Ամուսնությունը կռապաշտների հետ բնականոն էր դարձել, և իսրայելացիներն արագորեն կորցնում էին իրենց ատելու-թյունը կռապաշտական երկրպագության հանդեպ: Բազմակնությունը հավանության էր արժանանում: Կռապաշտ մայրերը դաստիարակում էին իրենց զավակներին’ պահելու հեթանոսական սովորույթները: Աստծո կողմից սահմանված հոգևոր ծառայության կարգը ոմանց կյանքում փոխարինվում էր խավարագույն կռապաշտությամբ: ՄԹ 40.2

Քրիստոնյաները պետք է զատվեն և հեռու մնան աշխարհից, նրա հոգուց և ազդեցություններից: Աստված ի զորու է լիովին պահպանել մեզ աշխարհում, բայց մենք չպետք է աշխարհինը լինենք: Նրա սերն անհաստատ և փոփոխական չէ: Նա մշտապես անսահման հոգա-տարությամբ հսկում է Իր զավակներին: Սակայն Նա պահանջում է անմնացորդ նվիրվածություն: «Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ: Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային»: Մատթեոս 6.24: ՄԹ 40.3

Սողոմոնին շնորհվել էր հրաշալի իմաստություն, բայց աշխարհը նրան հեռացրեց Աստծուց: Մարդիկ այսօր նրանից ավելի ուժեղ չեն: Նույնչափ էլ նրանք են հակված ենթարկվելու այն ազդեցություններին, որոնք հանգեցրին նրա անկմանը: Ինչպես Սողոմոնին էր նախազգու-շացնում այս վտանգի մասին, այնպես էլ այսօր Աստված նախազ-գուշացնում է Իր զավակներին’ վտանգի չենթարկել իրենց անձերը’ հարաբերվելով աշխարհի հետ: «Նորա համար’ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք: Եւ ես կ՛ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»: Բ Կորնթացիս 6.17, 18: ՄԹ 41.1

Ծաղկման կենտրոնում վտանգ է թաքնված: Դարեր շարունակ հարստությունն ու փառքը վտանգ են ներկայացրել խոնարհության ու հոգևորության համար: Դա դատարկ բաժակ չէ, [59] որ մենք դժվա-րանում ենք տանել. դա մինչև բերանը լցված բաժակ է, որը պետք է զգուշությամբ հավասարակշիռ վիճակում պահել: Դժբախտությունն ու թշվառությունը կարող են վիշտ պատճառել, սակայն բարգավաճումն ամենավտանգավորն է հոգևոր կյանքում: Քանի դեռ մարդկային էությունը հաստատապես չի հնազանդվել Աստծո կամքին, քանի դեռ նա չի սրբագործվել ճշմարտությամբ, բարգավաճումը անպայման բնական հակում կառաջացնի դեպի ինքնավստահությունը: ՄԹ 41.2

Վիրավորանքի հովտում, որտեղ մարդիկ կախվածություն են զգում Աստծուց, որպեսզի Նա սովորեցի և առաջնորդի իրենց ամեն քայլը, հարաբերական անվտանգություն է տիրում: Սակայն բարձրագույն դիրքերում կանգնած մարդիկ, ովքեր, իրենց զբաղեցրած դիրքի հա-մաձայն, պետք է որ մեծ իմաստություն ունենան, մեծագույն վտանգի մեջ են: Եթե այս մարդիկ ամբողջովին կախված չլինեն Աստծուց, նրանք միանշանակ կընկնեն: Կյանքն ապականվում է, երբ անձնատուր ենք լինում հպարտությանը և փառասիրությանը, քանի որ հպարտությունն ու կարիքի զգացողության կորուստը փակում են սիրտը Երկնքի անսահման օրհնությունների առջև: Նա, ով իր նպատակն է դարձնում ինքնափառաբանումը, կզրկի իրեն Աստծո շնորհից, ում զորությամբ իրական հարստություն և իսկապես գոհացնող ուրախություն է ձեռք բերվում: Իսկ նա, ով ամենը տալիս է Քրիստոսին և ամեն ինչ անում Նրա համար, կստանա «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ» խոստման իրականացումը: Առակաց 10.22: Շնորհի քնքուշ հպմամբ Փրկիչն անձից հեռացնում է խռովարար ու անսուրբ ձգտումները’ ատելությունը փոխելով սիրո և անհավատությունը’ վստահության: Երբ Նա խոսում է մարդու հետ’ ասելով’ հետևի՜ր Ինձ, աշխարհի թովչանքի կախարդանքը փշրվում է: Նրա ձայնը լսելով’ ագահության և փառասիրության հոգին լքում է սիրտը, և ազատագրվելով’ մարդը ոտքի է կանգնում և հետևում Նրան: [60] ՄԹ 41.3