ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 12 - ՀԵԶՐԱՅԵԼԻՑ ՄԻՆՉև ՔՈՐԵԲ
*****
Այս գլուխը հիմնված է Գ Թագավորաց 18.41-46; 19.1-8 համարների վրա:
Բահաղի մարգարեներին կոտորելը ճանապարհ բացեց’ հյուսիսա-յին թագավորության ցեղերի շրջանում հզոր հոգևոր բարեփախման իրականացման համար: Եղիան ժողովրդի առաջ բացահայտել էր նրանց ուրացության փաստը, նա կոչ էր արել նրանց խոնարեցնել սրտերը և դառնալ դեպի Աստծուն: Երկնքի դատաստանները կատարվել էին, մարդիկ խոստովանել էին իրենց մեղքերը’ ընդունելով իրենց հայրերի Աստծուն’ որպես կենդանի Աստված, և այժմ ժամանակն էր, որ երկնքի անեծքը վեր առնվի և կենսական օրհնությունները վերականգնվեն: Երկիրն անձրևով թարմացնելու ժամանակն էր: «Վեր գնա կեր ու խմիր,ասաց Եղիան Աքաաբին,Որովհետեւ անձրեւի սաստիկ ձայն կա»: Ապա մարգարեն բարձրացավ լեռան գագաթը’ աղոթելու: ՄԹ 115.1
Մոտալուտ տեղատարափ անձրևի արտաքին երևույթի հիման վրա չէր, որ Եղիան այնքան վստահաբար Աքաաբին հրահանգեց պատրաստվել անձրևի տեղալուն: Մարգարեն ոչ մի ամպ չէր տեսնում երկնքում, ամպրոպի ոչ մի ձայն չէր լսում: Նա միայն խոսում էր [155] այն խոսքը, որը Տիրոջ Հոգին մղել էր խոսելու’ ի պատասխան անձնական հզոր հավատի: Ամբողջ օրվա ընթացքում նա աներեր կատարել էր Աստծո կամքը և ցուցաբերել իր կատարյալ վստահությունն Աստծո խոսքի մարգարեությունների հանդեպ: Անելով ամեն ինչ իր ուժերի սահմաններում’ նա հիմա գիտեր, որ երկինքն անկաշկանդ կհեղի նախասահմանված օրհնությունները: Այն նույն Աստվածը, Ով երաշտն էր ուղարկել, խոստացել էր լիառատ անձրև’ որպես արդարության պարգև: Եվ Եղիան այժմ սպասում էր խոստացված հեղեղին: Հնազանդությամբ, «երեսը... ծունկերի մէջտեղը», նա բարեխոսում էր Աստծուն’ ապաշխարող Իսրայելի համար: ՄԹ 115.2
Կրկին ու կրկին Եղիան իր ծառային ուղարկում էր Միջերկրական ծովի ափ’ տեսնելու, թե կա արդյո՞ք Աստծո որևէ տեսանելի նշան, որ Աստված լսում է իր աղոթքը: Ամեն անգամ ծառան վերադառնում էր հետևյալ խոսքերով. «Մի բան չկայ»: Մարգարեն չկորցրեց համբերու-թյունը և ոչ էլ հավատը, այլ շարունակեց ջանադիր խնդրել: Ծառան վեց անգամ գնաց ու վերադարձավ’ ասելով, որ պղնձագույն երկնքում անձրևի ոչ մի նշան չի երևում: Անդրդվելի’ Եղիան մեկ անգամ ևս ու-ղարկեց նրան, և այս անգամ ծառան վերադարձավ’ ասելով. «Ահա մի փոքր ամպ’ մարդի ձեռի չափ’ բարձրանում է ծովիցը»: ՄԹ 116.1
Դա էլ բավական էր: Եղիան չսպասեց, որ երկինքը սևակնի: Այդ փոքրիկ ամպի մեջ նա հավատով տեսավ հորդառատ անձրևը և գոր-ծելով հավատի համաձայն’ ծառային անմիջապես լուրով ուղարկեց Աքաաբի մոտ, թե. «Լծիր եւ իջիր որ անձրեւը քեզ չբռնէ»: ՄԹ 116.2
Եղիայի’ մեծ հավատի տեր մարդ լինելու շնորհիվ Աստված կարո-ղացավ օգտագործել նրան’ Իսրայելի պատմության մեջ տեղի ունեցած այս լուրջ ճգնաժամի պահին: [156] Երբ նա աղոթում էր, հավատով կառչում էր երկնային խոստումներին և մնում աղոթքի մեջ այնքան ժա-մանակ, մինչև խնդրանքները լսվում էին: Նա չէր սպասում, որ կատար-յալ վկայություն տրվի այն մասին, որ Աստված լսել է իրեն, այլ պատ-րաստ էր խիզախումի’ աստվածային շնորհի ամենափոքր նշանն իսկ ստանալով: Եվ սակայն այն, ինչ նա հնարավորություն ստացավ անելու Աստծո ղեկավարությամբ, բոլորը կարող են անել’ ծառայելով Աստծուն գործունեության տարբեր բնագավառներում, քանի որ Գաղաադի լեռների մարգարեի մասին գրված է հետևյալը. «Եղիան մարդ էր մեզ պէս’ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս»: Հակոբոս 5.17: ՄԹ 116.3
Այսօր այսպիսի հավատ է պետք աշխարհին, հավատ, որ հիմնված է Աստծո խոսքի խոստումների վրա և չի համաձայնում թողնել, մինչև որ երկինքը չլսի: Այսպիսի հավատը մեզ սերտորեն կապում է երկնքին և ուժ է տալիս’ դիմակայելու խավարի ուժերին: Հավատով Աստծո զավակները «թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին. Կրակի զօ-րութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. Պա-տերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին»: Եբրայացիս 11.33, 34: Եվ հավատով է, որ մենք այսօր պետք է հասնենք Աստծո’ մեզ համար ունեցած նպատակի բարձունքներին: «Այն’ եթէ կա-րող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին»: Մարկոս 9.22: Հավատն աղոթքի կարևոր տարրն է: «Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ՛լինի»: «...Ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ: [157] Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից»: Եբրայացիս 11.6, Ա Հովհաննես 5.14, 15: Հակոբի ամուր հավատով, Եղիայի աննկուն հետևողականությամբ մենք կարող ենք մեր խնդրանքները ներկայաց-նել Հորը’ պահանջելով այն ամենն, ինչ Նա խոսացել է անել: Եվ նրա խոսքի իրագործումն էլ պահպանում է գահի պատիվը: ՄԹ 116.4
Գիշերվա ստվերներն էին հավաքվում Կարմեղոս սարի վրա, երբ Աքաաբը պատրաստվեց իջնել այնտեղից: «Եւ մինչեւ այս կողմը այն կողմը դառնալը’ երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. Եւ մեծ անձրեւ եղաւ. Եւ Աքաաբը հեծաւ եւ գնաց Յեզրայէլ»: Մթության և տեսադաշտը փակող անձրևի միջով դեպի թագավորանիստ քաղաքն ընթանալիս Աքաաբը չէր կարողանում նշմարել ճանապարհը: Եղիան, ով’ որպես Աստծո մարգարե, այդ օրն Աքաաբին նվաստացրել էր իր ենթակաների առջև և կոտորել նրա կռապաշտ քահանաներին, դեռևս շարունակում էր ընդունել նրան’ որպես Իսրայելի թագավոր: Եվ հիմա, Աստծո ուժով ամրապնդված, որպես հարգանքի քայլ, նա վազեց արքայական կառքի առջևից’ թագավորին ուղեկցելով մինչև քաղաքի դարպասները: ՄԹ 117.1
Չար թագավորի նկատմամբ Աստծո պատգամաբերի բարեհոգի պահվածը դաս է բոլոր նրանց համար, ովքեր հայտարարում են, որ Աստծո ծառաներ են, սակայն իրենց ավելի բարձր են դասում: Կան մարդիկ, ովքեր որոշ պարտականություններ կատարելը համարում են ստորաքարշ գործ: Նրանք վարանում են կատարել նույնիսկ անհրա-ժեշտ ծառայությունը’ անհանգստանալով, որ, միգուցե, ծառայի գործ են անում: Այսպիսիները շատ բան ունեն սովորելու Եղիայի օրինակից: Երեք տարի շարունակ նրա խոսքով երկնքի գանձերը հետ էին պահվում երկրից, Աստված հրաշալի պատվի արժանացրեց նրան, քանի որ, ի պատասխան Կարմեղոսի վրա նրա աղոթքի, կրակ իջավ երկնքից և այրեց զվարակը, նրա [158] ձեռքն իրականացրեց Աստծո դատաստանները’ կոտորելով կռապաշտ մարգարեներին, լսվեցին նրա խնդրանքները’ կապված անձրևի հետ: Եվ, այնուամենայնիվ, փայլուն հաղթանակներից հետո, որոնցով Աստված հաճեց նշանավորել նրա հասարակական ծառայությունը, նա պատրաստակամ կատարում էր ծառայի պարտականությունները: ՄԹ 117.2
Հեզրայելի դարպասների մոտ Եղիան և Աքաաբը բաժանվեցին: Մարագարեն, նախընտրելով մնալ քաղաքի պատերից դուրս, փաթաթվեց թիկնոցի մեջ և մերկ գետնին պառկեց քնելու: Թագավորը, մտնելով ներս, շուտով հասավ իր պալատի ծածկի տակ և կնոջը պատմեց օրվա հրաշալի իրադարձությունների և աստվածային ուժի զարմանալի հայտնության մասին, որն Իսրայելին ապացուցեց, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, իսկ Եղիան’ Նրա նախընտրած մարգարեն: Երբ Աքաաբը թագուհուն պատմեց կռապաշտ մարգարեներին կոտորելու մասին, խստասիրտ ու անգութ Հեզաբելը բարկությունից կատաղեց: Կարմեղոսում տեղի ունեցած իրադարձությունները նա հրաժարվեց ընդունել որպես Աստծո հաղթանակած նախախնամության արդյունք և հանդգնաբար համարձակվեց հայտարարել, որ Եղիան պետք է մեռնի: ՄԹ 118.1
Այդ գիշեր պատգամավորն արթնացրեց հոգնած մարգարեին և նրան փոխանցեց Հեզաբելի խոսքը, թե. «Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ էգուց այս ժամանակին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չդնեմ»: ՄԹ 118.2
Թվում է’ անվեհեր քաջություն ցուցաբերելուց, թագավորի, քա-հանաների և ժողովրդի դեմ կատարյալ հաղթանակ տանելուց հետո Եղիան հետագայ ում այլևս չի երկչի որևէ բանից: Սակայն նա, ով արժանացել էր Աստծո սիրառատ հոգատարության այդքա՜ն վկայությունների, զուրկ չէր մարդկային թուլություններից, և այս խա-վար ժամին նրա հավատն ու քաջությունը լքեցին նրան: Շփոթության մատնվելով’ նա [159] սթափվեց նիրհից: Երկնքից անձրև էր հեղում, և շուրջբոլորը մութ ու խավար էր: Մոռանալով, որ երեք տարի առաջ Աստված առաջնորդել էր իր ճանապարհը դեպի թաքստոց’ Հեզաբելի ատելությունից և Աքաաբի փնտրտուքից փրկելու նպատակով, այժմ մարգարեն փախչում էր, որպեսզի փրկի կյանքը: Հասնելով Բերսաբե’ նա «իր պատանիին թողեց այնտեղ: Բայց ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց անապատումը»: ՄԹ 118.3
Եղիան չպետք է փախչեր իր դիրքերից: Նա պետք է ընդուներ Հեզաբելի սպառնալիքը’ պաշտպանություն խնդրելով Նրանից, Ով հանձնարարել էր նրան պաշտպանել Եհովայի պատիվը: Նա պետք է ասեր պատգամավորին, որ այն Աստվածը, Ում նա վստահում է, կպաշտպանի իրեն թագուհու ատելությունից: Միայն մի քանի ժամ էր անցել, ինչ նա ականատես էր եղել աստվածային ուժի հրաշալի դրսևորմանը, որը պետք է վստահեցներ նրան, որ ինքը լքված չի թողնվի: Եթե նա մնար այնտեղ, որտեղ գտնվում էր, եթե Աստծուն դարձներ իր ապաստանն ու ուժը’ անվարան կանգնելով հօգուտ ճշմարտության, նա պաշտպանություն կգտներ չարիքի դեմ: Տերը նրան մեկ այլ փայլուն հաղթանակ կտար’ Հեզաբելի վրա ուղարկելով Իր դատաստանները, իսկ թագավորի ու ժողովրդի վրա ունեցած տպավորությունը մեծ բարեփոխումներ կառաջացներ: ՄԹ 119.1
Եղիան մեծ սպասելիքներ էր ունեցել Կարմեղոսում գործած հրաշքներից: Նա հուսով էր, որ Աստծո ուժի այդպիսի դրսևորումից հետո Հեզաբելն այլևս որևէ ազդեցություն չի ունենա Աքաաբի վրա, և որ ամ-բողջ Իսրայելում արագ բարենորոգում կիրականացվի: Ամբողջ օրը լինելով Կարմեղոսի բարձունքներում’ նա աշխատել էր առանց սնվելու: Սակայն, երբ Աքաաբի կառքը ուղեկցում էր դեպի Հեզրայելի դար-պասները, նրա համարձակությունն անսասան էր, թեև ստիպված էր եղել աշխատել ֆիզիկական մեծ լարվածություն գործադրելով: [160] Այնուամենայնիվ, մեծ հավատին ու փառահեղ հաղթանակին հաջորդող արձագանքը սարսափելի էր. Եղիան ճնշված էր զգում: Նա վախենում էր, որ Կարմեղոսում սկիզբ առած բարենորոգումը չի շարունակվի, և վհատությունը պաշարեց նրան: Նա բարձրացել էր Փասգա լեռան կատարը և հիմա արդեն հովտում էր: Քանի դեռ նա ենթարկվում էր Ամենակարողի հոգու ազդեցությանը, կարողանում էր հաղթահարել հավատի ամենադաժան փորձություններն անգամ, սակայն հուսահատության այս ժամին, երբ ականջին դեռ հնչում էր Հեզաբելի սպառնալիքը, [161] իսկ սատանան էլ, թվում է, հաղթանակում էր այս չար կնոջ դավադրության միջոցով, նա սկսեց կորցրնել հույսն Աստծո նկատմամբ: Նրա հավատը հասել էր գագաթնակետին, իսկ հիմա արձագանքը սարսափելի էր: Մոռանալով Աստծուն’ Եղիան այսուայնկողմ էր փախչում, մինչև որ միայնակ հայտնվեց մի մռայլ անապատում: Հոգնատանջ’ նա նստեց մի գիհու տակ’ հանգստանալու: Այնտեղ նստած’ ինքն իր համար մահ էր խնդրում: «Արդէն բաւական է, ով Տէր,ասաց նա,իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ»: Փախստական, մարդկային բնակատեղիներից հեռու’ նրա սիրտը ճմլվում էր դառը հիասթափությունից, նա այլևս չէր ցանկանում մարդու երես տեսնել: Վերջապես քուն մտավ’ սաստիկ ուժասպառ: ՄԹ 119.2
Բոլորի կյանքում էլ գալիս են սուր հիասթափության և ծայրահեղ վհատության ժամանակներ, երբ վիշտն է մեր բաժինը, և դժվարանում ենք հավատալ, որ Աստված դեռևս Իր երկրածնունդ զավակների բա-րեսիրտ բարերարն է, երբ հոգիդ խռովված է անհանգստություններից, երբ մահը կյանքից գերադասելի է թվում: Այդ դեպքում է, որ շատ մար-դիկ կորցնում են հույսն Աստծո նկատմամբ և հայտնվում կասկածների ու անհավատության գերության մեջ: Եթե միայն այդ պահերին կարո-ղանայինք հոգևոր հայացքով ներթափանցել Աստծո նախախնամու-թյունների նպատակի մեջ, ապա կտեսնեինք հրեշտակներին, որոնք ցանկանում են փրկել մեզ հենց մեզնից’ ձգտելով մեր ոտքերը կանգ-նեցնել ավելի ամուր հիմքի վրա, քան հավիտենական բլուրներն են, և մեր էությունը լցնել նոր հավատով ու նոր կյանքով: ՄԹ 120.1
Խոր տրտմության ու խավարի ժամին հավատարիմ Հոբը բացականչեց.
«Կորչի այն օրը որ ես ծնուեցի:
«Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ տրտմութինը,
եւ իմ ցաւերը միանգամայն կշռքի մէջ
դրուէին: [162]
Երանի թէ ուզածս կատարուէ՜ր.
Եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.
Եւ հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, եւ
ձեռքն արձակէ՜ր ու ինձ կտրէր:
Այն ժամանակ դեռ մխիթարութիւն
կունենայի:
«Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու
եմ հոգուս նեղութեան ժամանակին,
գանգատելու եմ սրտիս դառնութեան
ժամանակին: Որ իմ հոգին ընտրում է... մահը’
քան թէ այս ոսկորներս:
Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ
ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ
օրերս ունայնութիւն են»:
ՄԹ 120.2
Հոբ 3.3, 6.2, 8-10, 7.11, 15, 16:
Հոբին թույլ չտրվեց մեռնել, թեև կյանքից հոգնած էր: Նրան ապրելու հնարավորություն և հույս տրվեց. ՄԹ 121.1
«Հաստատ կլինիս եւ չես վախենալ:
Որովհետեւ թշուառութիւնը կմոռանաս, br/> անցած ջրերի պէս միտքդ կգայ.
Եւ կեանքը կէսօրից պայծառ կկանգնէ,
խաւարուի էլ’ առաւօտեան պէս պիտի լինի:
Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ.
...Եւ կպառկես, ու վախեցնող չի լինիլ.
Եւ շատերը քեզ կաղաչեն:
Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին,
եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից,
եւ նորանց յոյսը հոգեվարքի է»:
ՄԹ 121.2
Հոբ 11.15-20:
Աստծո ողորմության և փրկող ուժի շնորհիվ’ հուսալքության և հիաս-թափության խորխորատներից Հոբը բարձրացավ մինչև կատարյալ ճշմարտության բարձունքները: Հաղթանակած’ նա բացականչեց. [163] ՄԹ 121.3
«Տես’ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու,
...Նաեւ նա է իմ փրկութիւնը»:
«Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է,
և նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:
Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ,
այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ
Աստուծուն:
Որին որ ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն
են մտիկ տալու նորան, և ոչ թէ ուրիշը»:
ՄԹ 121.4
Հոբ 13.15, 16, 19.25-27:
«Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը» (Հոբ 38.1) և Իր ծառային բացեց Իր ուժի ողջ զորությունը: Երբ Հոբը հա-յացքն ուղղեց իր Արարչին, նա նողկաց իրենից և ապաշխարեց’ նստելով հող ու մոխրի վրա: Այդ ժամանակ Տերն անսահման օրհնեց նրան’ կյանքի վերջին տարիները դարձնելով կյանքի լավագույն տարիները: Հույսն ու համարձակությունը կարևոր են Աստծուն կատարյալ ծա-ռայելու համար: Դրանք հավատի պտուղներ են: ՄԹ 121.5
Հուսահատությունը մեղավոր և անմիտ զգացում է: Աստված կարող է և ցանկանում է Իր ծառաներին «առատութեամբ» (Եբրայացիս 6:17) շնորհել այն ուժը, որի կարիքը նրանք ունեն փորձությունների մեջ և ուժերի փորձության ժամին: Նրա գործի թշնամիների ծրագրերը, միգուցե, լավ մշակված ու ամուր հաստատված թվան, միևնույն է’ Աստված կարող է տապալել ամենհզորներն անգամ: Եվ սա Նա անում է Իր ժամանակին և Իր ձևով, երբ տեսնում է, որ Իր ծառաների հավատը բավականաչափ փորձություն է անցել: ՄԹ 122.1
Հուսալքվածների համար կա վստահելի դեղամիջոց’ հավատը, աղոթքը, աշխատանքը: Հավատն ու աշխատանքը օրեցօր աճող վստահություն և գոհություն են բերում: Դուք գայթակղությու՞ն եք զգում’ տեղի տալու տագնապալի կանխազգացումներին և բացարձակ հիասթափության զգացումներին: Կյանքի խավարագույն օրերին անգամ մի’ վախեցեք: Վստահե՜ք Աստծուն: Նա գիտի ձեր կարիքները: Նա ամենակարող է: Նա երբեք չի հոգնում անսահման սեր ու գթասրտություն ցուցաբերելուց: Մի’ կարծեք, թե Նա չի կատարի Իր խոստումը: Նա հավիտենական ճշմարտություն է: Նա երբեք չի խախտի Իրեն սիրողների հետ կապած ուխտը: Եվ Նա Իր հավատարիմ ծառաներին առատապես կշնորհի նրանց անհրաժեշտության չափով: Պողոս առաքյալը վկայում է. «Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. ...Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»: Բ Կորնթացիս 12.9, 10: [164] ՄԹ 122.2
Փորձության ժամին Աստված լքե՞ց Եղիային: Օ՜, ո՜չ: Երբ Եղիան կարծում էր, թե Աստված և մարդիկ թողել են իրեն, Նա ավելի պակաս չէր սիրում Իր ծառային, քան այն ժամանակ, երբ, ի պատասխան նրա աղոթքի, երկնքից կրակ իջավ’ լուսավորելով ամբողջ լեռնագագաթը: Եվ հիմա, երբ Եղիան քնած էր, մի քնքուշ հպում և մի քաղցր ձայն արթնացրեց նրան: Նա վախով արթնացավ’ պատրաստ փախչելու’ վախենալով, որ թշմանին հայտնաբերել է իրեն: Սակայն կարեկցանքով լի դեմքը, որ հակված էր նրա վրա, թշնամու դեմք չէր, այլ բարեկամի: Աստված երկնքից հրեշտակ էր ուղարկել’ Իր ծառային կերակուր տանելու համար: «Վե՜ր կաց, կե՜ր», - ասաց հրեշտակը: «Եւ Եղիան մտիկ տուաւ եւ ահա նորա գլխի կողմին մի քարի վերայ թխած նկանակ եւ մի կուժ ջուր կար»: ՄԹ 122.3
Իր համար պատրաստած կերակուրն ուտելուց հետո Եղիան դարձյալ քնեց: Հրեշտակը եկավ երկրորդ անգամ: Դիպչելով հոգնած մարդուն’ նա կարեկցանքով ու քնքշությամբ ասաց. «Վեր կաց կեր, որովհետեւ ճանապարհդ շատ է քեզ համար»: «Եւ նա վեր կացաւ եւ կերաւ ու խմեց» և այն կերակուրով զորացած’ կարողացավ գնալ «քառասուն օր եւ քառասուն գիշեր մինչեւ Աստուծոյ Քորեբ սարը», որտեղ ապաստան գտավ մի քարայրում: [166] ՄԹ 123.1