ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

15/69

ԳԼՈՒԽ 11 - ԿԱՐՄԵՂՈՍ

*****

Այս գլուխը հիմնված է Գ Թագավորաց 18.19-40 համարների վրա:

Կանգնելով Աքաաբի առաջ’ Եղիան պահանջեց, որ ամբողջ Իսրայելը հավաքվի’ Կարմեղոս լեռան վրա դիմավորելու իրեն և Բահաղի ու Աստարովթի մարգարեներին: «Եւ հիմա մարդ ուղարկիր,հրամայեց նա,հաւաքիր բոլոր Իսրայէլին ինձ մօտ Կարմեղոս սարի վերայ. Եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներին, որ ուտում են Յեզաբէլի սեղանից»: Հրամանն արձակվեց մի մարդուց, ով, թվում է, կանգնած էր Եհովայի ներկայության մեջ: Եվ Աքաաբը միանգամից ենթարկվեց այս հրամանին, կարծես մարգարեն միապետն էր, իսկ ինքը’ ենթական: Արագավազ լրաբերներ ուղարկվեցին թագավորության բոլոր կողմերը այսպիսի կոչով’ ներկայանալ Եղիայի և Բահաղի ու Աստարովթի մար-գարեների հետ հանդիպմանը: Մարդիկ բոլոր քաղաքներում և գյուղե-րում պատրաստվեցին հավաքվել նշանակված ժամանակին: Նրանք ճանապարհվեցին դեպի նշված վայրը, և շատերի սրտերը լի էին տա-րօրինակ կանխազգացումներով: Ինչ-որ արտասովոր բան էր սպաս-վում. ապա ինչի՞ համար էին այս կոչերը’ Կարմեղոսում հավաքվելու մասին: [143] Ի՞նչ նոր աղետ էր թափվելու մարդկանց և երկրի վրա: ՄԹ 107.1

Երաշտից առաջ Կարմեղոս սարը գեղեցիկ վայր էր. նրա գետերը սնվում էին մշտահոս աղբյուրներից, իսկ բերրի լանջերը ծածկված էին ծաղիկներով ու փթթուն անտառակներով: Իսկ հիմա այդ գեղեցկու-թյունը նվաղել էր սոսկալի անեծքից: Բահաղի և Աստարովթի երկրպագության համար կառուցված զոհասեղանները այժմ կանգնած էին արդեն տերևազուրկ անտառակներում: Ամենաբարձր լանջերից մեկի գագաթին, այս ամենի հետ խիստ հակադրության մեջ, Եհովայի քանդված զոհասեղանն էր: ՄԹ 107.2

Կարմեղոսից երևում էր երկրի մի ընդարձակ տարածություն, դրա բարձունքները տեսանելի էին Իսրայելի թագավորության շատ կողմերից: Լեռան ստորոտին հարմար դիրքեր կային, որտեղից կարելի էր տեսնել, թե ինչ է տեղի ունենում վերևում: Աստված խստագույնս անարգվել էր լեռան անտառածածկ լանջերին իրականացվող կռա-պաշտական երկրպագությամբ, և Եղիան ընտրել էր այդ բարձունքը’ որպես Աստծո իշխանության ցուցադրման և Նրա անվան պատվի պաշտպանության ամենատեսանելի վայր: ՄԹ 108.1

Նշանակված օրը’ առավոտ վաղ, ուրացյալ Իսրայելի ամբոխն անհամբեր սպասումով հավաքվում է լեռան գագաթի մոտ: Հեզաբելի մարգարեները քայլքով բարձրանում են վեր’ խիստ տպավորիչ դասավորությամբ: Արքայական շքեղությամբ հայտնվում է թագավորը և իր տեղը գրավում քահանաների առջևի մասում, իսկ կռապաշտները ողջույնի բացականչություններ են բարձրացնում: Սակայն քահանանե-րի սրտերում մտավախություն կա. նրանք լավ են հիշում, որ մարգարեի խոսքով Իսրայելի երկիրը երեք ու կես տարի զրկված է ցողից ու անձրևից: Նրանք վստահ են’ ինչ-որ ահարկու ճգնաժամ է մոտենում: Այն աստվածները, ում նրանք վստահել են, չեն կարողացել ապացուցել, որ Եղիան կեղծ մարգարե է: Նրանց երկրպագության առարկաները տարօրինակ կերպով անտարբեր են եղել իրենց խելահեղ գոռոցներին, [144] աղոթքներին, արցունքներին, ստորացումներին, նողկալի ծիսակատարություններին, ճոխ ու անդադար զոհաբերություններին: ՄԹ 108.2

Շրջապատված Աքաաբ թագավորի և կեղծ մարգարեների առջև կանգնած ու հավաքված իսրայելացիների բազմությամբ’ Եղիան միակն է, ով եկել է պաշտպանելու Եհովայի պատիվը: Նա, ում համայն թագավորությունը մեղադրում է իրեն պատուհասած աղետի ամբողջ ծանրության համար, այժմ ակնհայտորեն անպաշտպան կանգնած է Իսրայելի կայսեր, Բահաղի մարգարեների ու ռազմիկների առջև’ հազարավոր մարդկանցով շրջապատված: Բայց Եղիան մենակ չէ: Գլխավերևում ու նրա շուրջբոլորը նրան պաշտպանող երկնային զորքն է’ գերազանց ուժի տեր հրեշտակները: ՄԹ 108.3

Առանց ամոթի ու վախի զգացումի’ մարգարեն կանգնած է բազմու-թյան առջև’ լիովին գիտակցելով իր հանձնառությունը, այն է’ իրակա-նացնել աստվածային հրամանը: Նրա դեմքը փայլում է պատկառանք ներշնչող վեհությամբ: Մարդիկ անհանգիստ սպասում են, որ նա խոսի: Սկզբում նայելով վեր’ Եհովայի քանդված սեղանին և ապա բազմությանը’ Եղիան բացականչում է պարզ, շեփորաբարբառ տոնով. «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք»: ՄԹ 109.1

Ժողովուրդը ոչինչ չպատասխանեց: Մեծաքանակ հավաքվածների մեջ չկար մեկը, որ համարձակվեր ցուցաբերել իր հավատարմությունը Եհովայի հանդեպ: Խաբեությունն ու կուրությունը սև ամպի նման տարածվել էին Իսրայելի վրա: Այս ճակատագրական ուրացությունը միանգամից չէ, որ պարուրել էր նրանց, այլ աստիճանաբար, քանի որ ժամանակի ընթացքում նրանք հրաժարվել էին ուշադրություն դարձնել նախազգուշացման և հանդիմանության խոսքերին, որ Տերն էր ուղղել նրանց: Ամեն անգամ, երբ նրանք խուսափում էին ճշմարտությունը գոր-ծելուց, մերժում ապաշխարության ամեն մի կանչ, նրանց մեղքը խորա-նում էր և ավելի հեռացնում երկնքից: Եվ հիմա, այս ճգնաժամի պահին, նրանք համառորեն հրաժարվում են պաշտպանել Աստծուն: [147] ՄԹ 109.2

Աստված ատում է անտարբերությունն ու անհավատարմությունը, որ դրսևորվում է Իր գործում ճգնաժամային պահին: Համայն տիեզերքն անասելի հետաքրքրությամբ դիտում է բարու և չարի միջև մեծ պայքարի եզրափակիչ տեսարանները: Աստծո ժողովուրդը մոտենում է հավերժական աշխարհի սահմաններին: Ի՞նչը կարող է ավելի կարևորվել, քան հավատարմությունը երկնքի Աստծո հանդեպ: Դարերի ընթացքում Աստված ունեցել է Իր բարոյական հերոսները: Այսօր ևս Նա ունի մարդիկ, ովքեր Հովսեփի, Եղիայի և Դանիելի նման ամոթ չեն համարում իրենց համարել Նրա ընտրյալները: Նրա հատուկ օրհնությունն ուղեկցում է գործող մարդկանց ջանքերը, մարդիկ, ովքեր չեն խոտորվի պարտականության անշեղ գծից, այլ աստվածային ուժով կհարցնեն. «Ով որ Եհովայինն է»: (Ելից 32.26), մարդիկ, ովքեր չեն բավարարվի միայն հարցնելով, այլ կպահանջեն, որ նրանք, ովքեր որոշում են միանալ Աստծո ժողովրդին, առաջ քայլեն և բացահայտ դրսևորեն իրենց նվիրվածությունը թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը: Այսպիսի մարդիկ իրենց կամքն ու ծրագրերը ստորադասում են Աստծո օրենքին: Նրա հանդեպ սերը մղում է, որ իրենց կյանքը թանկ չհամարեն: Նրանց գործը Նրա խոսքից լույս ստանալը և այն փոխանցելն է, որ ջինջ ու հաստատուն ճառագայթներով փայլի աշխարհին: Նրանց նշանաբանը հավատարմությունն է Աստծուն: ՄԹ 109.3

Մինչ Կարմեղոսի վրա Իսրայելը կասկածում և տատանվում էր, Եղիայի ձայնը կրկին խախտում է լռությունը. «Մինակ ես եմ մնացել Եհովայի մարգարէ. Իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն մարդ են: Արդ թող մեզ երկու զուարակ տան. Եւ նորանք իրանց համար ընտրեն մէկ զուարակը, նորան կտորեն եւ դնեն փայտերի վերայ, բայց կրակ չդնեն. Եւ ես էլ անեմ միւս զուարակը եւ դնեմ փայտերի վերայ, եւ կրակ չդնեմ: Յետոյ դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ [148] ես կկանչեմ Եհովայի անունը. Եւ կլինի’ այն աստուածը, որ կրակով պատասխան կտայ, նա է Աստուածը»: ՄԹ 110.1

Եղիայի առաջարկն այնքան խելամիտ էր, որ ժողովուրդը չի կա-րողանում խուսափել դրանից և քաջություն հավաքելով’ մի կերպ պատասխանում է. «Լաւ խօսք է»: Բահաղի մարգարեները չեն հա-մարձակվում անգամ ձայն հանել’ իրենց անհամաձայնությունն ար-տահայտելու համար: Դիմելով նրանց’ Եղիան հրամայում է. «Ընտրեցէք ձեզ համար մէկ զուարակը, եւ սկիզբը դուք արէք. Որովհետեւ դուք շատ էք, եւ կանչեցէք ձեր աստուծոյ անունը, բայց կրակ մի դնէք»: Արտաքուստ համարձակ և հանդուգն, բայց ահը մեղսաթաթախ սրտերում, կեղծ քահանաները պատրաստում են իրենց զոհասեղանը’ տեղադրելով փայտը և զվարակը, ապա սկսում իրենց հմայախոսությունները: Նրանց ճիչերը կրկին ու կրկին արձագանքում են ան-տառներում և շրջակա բարձունքներում, երբ նրանք կանչում են իրենց աստծո անունը. «Ո՜վ Բահաղ, պատասխան տուր մեզ»: Զոհասեղանի շուրջը հավաքված, ոստոստալով, ցավից կծկվելով, գոռգոռալով, մազերը պոկելով, մարմինը կտրտելով’ քահանաներն աղերսում են իրենց աստծո օգնությունը: ՄԹ 110.2

Առավոտն անցնում է, գալիս է ցերեկը, սակայն նշան անգամ չկա, որ Բահաղը լսում է իր մոլորյալ հետևորդների կանչերը: Ոչ մի ձայն, ոչ մի պատասխան նրանց խելահեղ աղոթքներին: Զոհաբերությունը մնում է չիրականացված: ՄԹ 110.3

Շարունակելով իրենց անձնվեր բարեպաշտությունը’ ճարպիկ քա-հանաները շարունակ հնարքներ են մտածում’ փորձելով կրակ վառել զոհասեղանի վրա և մարդկանց հավատացնել, թե կրակը հենց Բահաղից է գալիս: Սակայն Եղիան ամեն վայրկյ ան հետևում է նրանց, որ խաբելու որևէ հնարավորության հույսը կորցրած’ շարունակում են իրականացնել իրենց անմիտ արարողությունները: ՄԹ 111.1

«Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով [149] ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտա-ծութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցէ նա քնած է եւ զարթնանայ: Եւ նորանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից: Եւ երբոր կէսօրն անցաւ, նորանք դեռ մարգարէանում էին մինչեւ երեկոյեան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող»: Սատանան ուրախությամբ կգար օգնելու նրանց, ում մոլորեցրել էր, և ովքեր նվիրված էին իր ծառայությանը, ուրախ կլիներ կայծակ ուղարկել նրանց զոհն այրելու համար: Սակայն Եհովան սահմանների մեջ է դնում սատանային, սահմանափակում նրա իշխանությունը, և թշնամու ոչ մի հնարք չի կարողանում անգամ մի կայծ առաջացնել Բահաղի զոհասեղանի վրա: ՄԹ 111.2

Ի վերջո, քահանաները հուսահատվեցին: Նրանց ձայնը խռպոտվել էր գոռալուց, իսկ հագուստներն արնաթաթախ էին ինքնախարա-զանման վերքերից: Կատաղությունից թուլացած’ հիմա նրանք իրենց խնդրանքներին խառնում են արևի աստծո սոսկալի անեծքները: Իսկ Եղիան շարունակում է ուշադիր հսկել’ գիտենալով, որ եթե ինչ-որ հնարքով հանկարծ քահանաներին հաջողվի կրակ վառել իրենց սեղանի վրա, իրեն վայրկենական ծվեն-ծվեն կանեն: ՄԹ 111.3

Մոտենում է երեկոն: Բահաղի մարգարեները հոգնած, թույլ և շփոթված են: Մեկը մի բան է առաջարկում, մյուսը’ մեկ այլ բան, մինչև որ նրանք դադարեցնում են իրենց ջանքերը: Նրանց ճչոցներն ու անեծքներն այլևս չեն արձագանքում Կարմեղոսում: Հուսահատ’ նրանք հրաժարվում են շարունակել մրցավազքը: ՄԹ 111.4

Ամբողջ օրը ժողովուրդն իրեն մոլորեցրած քահանաների ցուցադ-րումների ականատեսն է եղել: Տեսել են նրանց վայրենի ցատկոտելը զոհասեղանի շուրջը, ասես կառչել են արևի այրող ճառագայթներից’ դրանք իրենց նպատակին ծառայեցնելու համար: Նրանք սարսափով են նայել, [150] թե ինչպես են քահանաները հրեշավոր կերպով խեղում իրենք իրենց և հնարավորություն ունեն գիտակցելու կուռքին երկրպագելու անմտությունը: Հավաքվածներից շատերը հոգնել են դիվապաշտական ցուցադրություններից և այժմ խորը հետաքրքրու-թյամբ են սպասում Եղիայի գործողություններին: ՄԹ 111.5

Երեկոյան զոհի ժամն է, և Եղիան հրամայում է ժողովրդին. «Ինձ մօտ եկէք»: Երբ նրանք առաջանում են դողդողալով, նա շարժվում է դեպի այն տեղը, ուր մի ժամանակ մարդիկ երկրպագում էին երկնքի Աստծուն, և որտեղ այժմ քանդված զոհասեղանն է, և վերանորոգում է այն: Նրա համար այս հողակույտն ավելի թանկ է, քան հոյակապ հեթանոսական զոհասեղանները: ՄԹ 112.1

Վերակառուցելով այս հնամենի զոհասեղանը’ Եղիան բացահայտում է իր հարգանքն այն ուխտի նկատմամբ, որ Աստված կապել էր Իսրայելի հետ Հորդանանն անցնելիս’ խոստացված երկիր գնալու նպատակով: Ընտրելով «տասնեւերկու քարեր Յակոբի որդկանց թիւին չափ, ...մի սեղան շինեց Տիրոջ անունովը»: ՄԹ 112.2

Բահաղի հուսախաբ քահանաները’ ուժասպառ ապարդյուն ջանքերից, սպասում են տեսնելու, թե ինչ է անելու Եղիան: Նրանք ատում են մարգարեին, ով իրենց աստվածների թուլությունն ու անկարողությունը մերկացնող փորձաքննություն առաջարկեց: Սակայն նրանք նաև վախենում են նրա ուժից: Ժողովուրդը նույնպես վախեցած է. սպասումից գրեթե շնչակտուր’ նայում է, թե ինչպես է Եղիան շարունակում իր նախապատրաստական աշխատանքները: Մարգարեի սառը պահվածքը Բահաղի հետևորդների մոլի, անմիտ մոլեգնության սուր հակադրությունն է: ՄԹ 112.3

Զոհասեղանի վերակառուցումն ավարտվում է, մարգարեն փոս է փորում դրա շուրջբոլորը և, կարգով դասավորելով փայտը, նախա-պատրաստելով զվարակը, այն տեղադրում է սեղանին և հրամայում ժողովրդին ջուր հեղել զոհի ու սեղան վրա: «Չորս սափոր ջուր լցրէք,կարգադրում է նա,եւ ածեցէք ողջակէզի [151] եւ փայտերի վերայ. Եւ ասեց. Կրկին արէք. Եւ կրկին արին. Եւ ասեց. Երրորդ անգամ արէք. Եւ երրորդ անգամ արին: Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով»: ՄԹ 112.4

Ժողովրդին հիշեցնելով երկար շարունակվող ուրացության մասին, որը և արթնացրել էր Եհովայի ցասումը’ Եղիան կոչ է անում նրանց խոնարհեցնել սրտերը և շրջվել իրենց հայրերի Աստծուն, որպեսզի Իսրայելի երկիրը հարվածող անեծքը հեռացվի: Հետո, ակնածանքով խոնարհվելով անտեսանելի Աստծո առաջ, բարձրացնում է ձեռքերը դեպի երկինք և կարճ աղոթք հնչեցնում: Առավոտից մինչ ուշ կեսօր Բահաղի քահանաները գոռում-գոչում, փրփրում ու թռչկոտում են, իսկ Եղիան աղոթում է. ոչ մի անիմաստ գոռգոռոց չի հնչում Կարմեղոսի բարձունքներում: Նա աղոթում է, ասես գիտի, որ Եհովան այդտեղ է, ականատես տեսարանին, ականջալուր’ իր կոչին: Բահաղի մարգարե-ներն աղոթում են անզուսպ, կցկտուր կերպով: Եղիան աղոթում է պարզ ու ջերմեռանդ’ խնդրելով Աստծուն ցուցաբերել Իր գերազանցությունը Բահաղի նկատմամբ, որպեսզի Իսրայելը դեպի Իրեն դառնա: ՄԹ 112.5

«Ով Եհովայ’ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը,խնդրում է մարգարեն,թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայ էլ ի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները: Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կդարձնես նորանց սիրտերը»: ՄԹ 113.1

Հանդիսավոր ճնշող լռություն է տիրում ամենքին: Բահաղի քահա-նաները դողում են ահից: Գիտակցելով իրենց մեղքերը’ նրանք շտապ արժանի հատուցման են սպասում: ՄԹ 113.2

Հազիվ է Եղիան աղոթքն ավարտում, երբ կրակի բոցերը’ [152] կայ-ծակի շողշողուն բռնկումների նման, երկնքից իջնում են վերականգն-ված սեղանի վրա’ լափելով ողջակեզը, լիզելով փոսի ջուրը և այրելով նույնիսկ զոհասեղանի քարերը: Բոցի փայլը լուսավորում է լեռը և աչք շլացնում: Ներքևում’ հովիտներում, որտեղից շատերն են տագնապալի անորոշության մեջ դիտում վերևում գտնվողների անցուդարձը, պարզորոշ երևում է երկնքից իջնող կրակը, և նրանք ապշած են տեսարանից: Այն նման է կրակի սյանը, որը Կարմիր ծովում Իսրայելի զավակներին բաժանում էր եգիպտական զորքից: Լեռան վրա գտնվող մարդիկ ահից խոնարհվում են անտեսանելի Աստծո առաջ: Նրանք չեն համարձակվում նայել երկնքից ուղարկված կրակին: Նրանք վախենում են, որ իրենք էլ կարող են հրո ճարակ դառնալ, և գիտակցելով Եղիայի Աստծուն որպես իրենց հայրերի Աստված ընդունելու իրենց պարտքը, Ում պետք է երկրպագել, միասին, գրեթե միաձայն, բացականչում են. «Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած»: ՄԹ 113.3

Ցնցող պարզությամբ բացականչությունը հնչում է լեռան վրա և արձագանքում ներքևում տարածված հարթավայրում: Վերջապես Իսրայելը ոտքի է կանգնում’ անխաբ, ապաշխարող: Վերջապես ժո-ղովուրդը տեսնում է, թե որքան են անարգել Աստծուն: Լիովին բացահայտվում է Բահաղի երկրպագության բնույթը’ ի հակադրություն ճշմարիտ Աստծո կողմից պահանջվող խելամիտ ծառայության: Ժո-ղովուրդն ընդունում է Աստծո արդարությունը և ողորմությունը, որ դրսևորվել էր ցողի ու անձրևի բացակայությամբ այնքան ժամանակ, մինչև որ նրանք դավանեն Նրա անունը: Հիմա արդեն նրանք պատ-րաստ են ընդունելու, որ Եղիայի Աստվածը վեր է բոլոր կուռքերից: Բահաղի քահանաներն ահաբեկված ականատես են լինում Եհովայի ուժի հրաշալի հայտնությանը: Սակայն նույնիսկ իրենց [153] այս շփոթության մեջ և աստվածային փառքի ներկայությամբ նրանք հրաժարվում են ապաշխարել իրենց չարություններից: Նրանք շարու-նակում են մնալ Բահաղի մարգարեները: Նրանք ցույց են տալիս, որ հասունացել է իրենց ոչնչացման ժամանակը: Զղջացող Իսրայելին նրանց մոլորություններից պաշտպանելու համար, ովքեր սովորեցրել են մարդկանց երկրպագել Բահաղին, Աստված Եղիային հրամայում է ոչնչացնել կեղծ ուսուցիչներին: Մարդկանց բարկությունն արդեն վեր էր կացել մեղքի մեջ գտնվող այս ղեկավարների դեմ, և երբ Եղիան հրաման է տալիս, թե. «Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չպրծնի», նրանք պատրաստ են հնազանդվել: Բռնելով քահանաներին’ նրանց իջեցնում են Կիսոն հեղեղատի մոտ: Եվ այնտեղ կոտորվում են Բահաղի ծառայողները, նախքան կավարտվի նա-խորոշված բարենորոգման սկիզբը նշանավորող օրը: Ոչ ոք կենդանի չի մնում, որ ապրի: [154] ՄԹ 113.4