ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 10 - ԽԻՍՏ ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ
*****
Այս գլուխը հիմնված է Գ Թագավորաց 17.8-24 և 18.1-19 համարների վրա:
Որոշ ժամանակ Եղիան թաքնված մնաց լեռներում’ Քերիթ հեղեղատի մոտ: Այնտեղ ամիսներ շարունակ հրաշքով սնունդ էր մատակարարվում նրան: Հետագայում, երբ շարունակվող երաշտի պատճառով հեղեղատը չորացավ, Աստված հրամայեց Իր ծառային ապաստան գտնել մի հեթանոսական երկրում: «Վեր կաց,հրամայեց Նա, - գնա Սիդոնացիների Սարեփթան եւ այնտեղ նստիր. Ահա ես այնտեղ մի որբեւայրի կնկայ հրամայել եմ որ քեզ կերակրէ»: ՄԹ 95.1
Այս կինը իսրայելացի չէր: Նա երբեք չէր ունեցել այն առավելու-թյուններն ու օրհնությունները, որ Աստծո ընտրյալ ժողովուրդն էր վա-յելում, բայց նա հավատում էր ճշմարիտ Աստծուն և քայլում այն ամեն լույսի մեջ, որ փայլում էր նրա ճանապարհին: Եվ հիմա, երբ Եղիայի համար Իսրայելի երկրում ապահովություն չկար, Աստված ուղարկում է նրան’ օթևան գտնելու այս կնոջ տանը: ՄԹ 95.2
«Եւ նա վեր կացաւ գնաց Սարեփթա եւ հասաւ քաղաքի դուռը, եւ ահա այնտեղ մի որբեւայրի կին [129] փայտ էր ժողովում. Եւ նա կանչեց նորան եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում որ խմեմ: Եւ երբոր նա գնաց բերելու, նորան կանչեց եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ»: ՄԹ 95.3
Սովը ցավագին նեղում էր ծայր աղքատության մեջ գտնվող այս տունը, և թվում էր’ ուր որ է այս ծայրահեղ աղքատիկ ընթրիքն էլ չի լինի: Եղիայի հայտնվելը մեծապես փորձեց որբևայրու հավատը կենդանի Աստծո’ իր կարիքները հոգալու ուժի հանդեպ հենց այն օրը, երբ նա վախենում էր, որ այլևս կդադարի պայքարել գոյատևման համար: Սակայն նույնիսկ ծայրայեղ աղքատության մեջ նա վկայեց իր հավատի մասին’ կատարելով անծանոթի խնդրանքը, ով խնդրում էր իր հետ կիսել հացի վերջին պատառը: ՄԹ 95.4
Ի պատասխան Եղիայի’ հացի ու ջրի վերաբերյալ խնդրանքին’ որբևայրի կինը պատասխանեց. «Կենդանի է քո Տէր Աստուածը, որ ես մի նկանակ չունեմ, բացի մի բուռ ալիւր սափորումը եւ մի քիչ իւղ կուժումը, եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատ-րաստեմ այն ինձ համար եւ իմ որդիի համար, որ այն ուտենք եւ մեռնենք»: Եղիան ասաց նրան. «Մի վախենար, գնա արա քո խօսքի պէս, միայն թէ առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից եւ բեր ինձ համար, եւ յետոյ քեզ եւ քո որդիի համար կշինես: Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չվերջանայ, եւ կուժիցը իւղը չպակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին»: ՄԹ 96.1
Սրանից ավելի մեծ հավատի փորձություն չէր կարող պահանջվել: Մինչ այժմ որբևայրին բարի ու առատաձեռն էր եղել բոլոր օտարա-կանների նկատմամբ: Այժմ, անկախ այն տառապանքից, որ կարող էին ենթարկվել ինքը և երեխան, վստահելով Իսրայելի Աստծուն, [130] Ով կհոգա իր կարիքները, նա դիմավորեց հյուրընկալության այս ծայրագույն փորձությունը’ վարվելով «Եղիայի խօսքի պէս»: ՄԹ 96.2
Այս փյունիկացի կինը զարմանալի հյուրընկալություն ցուցաբերեց Աստծո մարգարեին: Զարմանալիորեն էլ պարգևատրվեցին նրա հա-վատը և մեծահոգությունը: «Նա եւ կինը եւ իր տունը կերան բաւական ժամանակ: Եւ սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը»: ՄԹ 96.3
«Եւ այս բաներից յետոյ եղաւ որ այն տան տիկին կնկայ տղան հի-ւանդացաւ, եւ նորա հիւանդութիւնը շատ սաստիկ էր մինչեւ որ նորա-նում շունչ չէր մնացել: Եւ կինն ասեց Եղիային. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդիս մեռցնես»: ՄԹ 96.4
«Եւ նա ասեց կնկան. Ինձ տուր տղադ. Եւ առաւ նորան նորա գրկիցը եւ վեր տարաւ նորան վերնատունը ուր որ ինքը բնակվում էր, եւ պառկեցրեց նորան իր անկողնի վերայ: Եւ... ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը... Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ»: ՄԹ 97.1
«Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է: Եւ կինն ասեց Եղիային. Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է»: ՄԹ 97.2
Սարեփթացի այրի կինը իր հացի պատառը կիսեց Եղիայի հետ, և ի պատասխան’ պահպանվեց նրա և նրա որդու կյանքը: Եվ բոլոր նրանց, ովքեր փորձության և կարիքի պահին կարեկցանք [131] ու օգնություն են ցուցաբերում ավելի մեծ կարիքի մեջ գտնվողի հանդեպ, Աստված մեծ օրհնություններ է խոստացել: Նա չի փոխվել: Նրա ուժն ավելի պակաս չէ, քան Եղիայ ի օրերում էր: Ոչ պակաս վստահությամբ է հնչում մեր Տիրոջ խոստումն այսօր. «Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ»: Մատթեոս 10.41: ՄԹ 97.3
«Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գի-տենալու հրեշտակներ ընդունեցին»: Եբրայացիս 13.2: Այս խոսքերը ժամանակի ընթացքում բոլորովին չեն կորցրել իրենց ուժը: Մեր երկ-նային Հայրը դեռ շարունակում է թաքնված օրհնությունների հնարավո-րություններ ստեղծել Իր զավակների ճանապարհին, և նրանք, ովքեր զարգացնում են այս հնարավորությունները, մեծ ուրախություն կգտնեն: «Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լոյսը կծագի խաւարումը, եւ քո խաւարը կլինի կէս օրուայ պէս: Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդէ, եւ կկշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կզօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կլինես, եւ ջրի ակնի պէս’ որի ջուրը չի պակասիլ»: Եսայիա 58.10, 11: Այսօր Քրիստոսն Իր հավատարիմ ծառաներին ասում է. «Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղար-կողին է ընդունում»: Նրա անունով ցուցաբերված ոչ մի բարի գործ աննկատ և անպատասխան չի մնա: Եվ Քրիստոսը նույն քնքուշ ընդու-նելությանն է արժանացում Աստծո ընտանիքի նույնիսկ ամենաթույլ ու ամենափոքր անդամներին: «Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը»: Մատթեոս 10.40, 42: [132] ՄԹ 97.4
Երաշտի ու սովի երկար տարիներին Եղիան անկեղծորեն աղոթում էր, որ իսրայելացիների սրտերը դառնան կռապաշտությունից և նվիրվեն Աստծուն: Մարգարեն համբերատար սպասում էր, մինչդեռ Տիրոջ ձեռքը ծանրորեն կախված էր պատուհասված երկրի վրա: Երբ նա տեսնում էր, որ տառապանքը և կարիքն ամենուր բազմապատկվում են, սիրտը գալարվում էր ցավից, և նա ուժ էր խնդրում շտապ բարեփոխում իրականացնելու համար: Սակայն Աստված Ինքն էր մշակում Իր ծրագրերը և այն ամենը, ինչ կարող էր անել Նրա ծառան’ հավատով աղոթելը և հետագա քայլեր կատարելու ժամանակին սպասելն էր: ՄԹ 98.1
Աքաբի օրերում գերիշխող հավատուրացությունը երկար տարիների չարությունների արդյունք էր: Քայլ առ քայլ, տարեցտարի, Իսրայելը հեռանում էր ճշմարիտ ճանապարհից, քանի որ սերունդ սերնդի հետևից նրանք մերժում էին ուղղել իրենց գնալու ճանապարհները, և, վերջիվերջո, ժողովրդի մեծ մասը հանձնվել էր խավարի ուժերի առաջնորդությանը: ՄԹ 98.2
Դավիթ թագավորի կառավարման ժամանակից անցել էր մոտ մեկ դար, ժամանակ, երբ Իսրայելն, ուրախությամբ միաբանված, Ամենա-բարձրյալին ուղղված օրհներգեր էր երգում’ ընդունելով իր կատարյալ կախվածությունը Նրանից’ ամենօրյա ողորմությունների համար: Լսեցե’ք, թե փառաբանական ինչ խոսքերով էին նրանք երգում. ՄԹ 98.3
«Ով մեր փրկութեան Աստուած,
...որ ուրախացնում ես առաւօտեան եւ
իրիկուան ելքը:
Դու տես ես գալիս երկրին եւ
խմեցնում ես նորան.
Շատ հարստացնում ես նորան.
Աստուծոյ գետը լիքն է ջրով.
Ցորեն ես պատրաստում նորանց համար.
Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան:
Դու խմեցնում ես նորա ակօսներին.
Ցածացնում ես նորա վարածը. [133]
Անձրեւով կակղացնում ես նորան
եւ օրհնում ես նորա բուսածը:
Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ
քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում: Պարարտ են անապատի դաշտերը.
Եւ բլուրները ցնծութիւն են հագած:
Արօտները հագուած են ոչխարներով,
եւ հովիտները ծածկուած են ցորենով.
Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում»:
ՄԹ 98.4
Սաղմոս 65.5, 8-13:
Այն ժամանակ Իսրայելն ընդունում էր Աստծուն որպես Մեկը, Ով «հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ»: Իրենց հավատն արտա-հայտելու համար նրանք երգում էին. ՄԹ 99.1
«Անդունդովը ծածկեցիր նորան
ինչպէս հանդերձով.
Զուրերը կանգնում են սարերի վերայ:
Քո սաստելուցը փախչում են նորանք,
քո որոտմունքի ձայնիցը
սարսափելով ետ են գնում:
Սարերը բարձրանում են, ձորերը
իջնում’ այնտեղ ուր որ հաստատեցիր
նորանց համար:
Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ.
յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն»:
ՄԹ 99.2
Սաղմոս 104.5-9:
Անսահմանի հզոր ուժով է, որ երկրում, ծովում և երկնքում սահման է դրված բնության տարրերի առաջ: Նա այս տարրերն օգտագործում է Իր արարածների երջանկության համար: «Իր բարութեան գանձն» ազատ օգտագործում է, «որ ...անձրեւը տայ իր ժամանակին, եւ քո ձեռքի ամեն գործը օրհնէ»: Երկրորդ օրինաց 28.12: ՄԹ 99.3
«Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը.
Սարերի միջովը գնում են նորանք:
Նորանք խմեցնում են բոլոր վայրի գա-զաններին,
եւ վայրի էշերը կոտրում են
իրանց ծարաւը:
Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում.
Ճիւղերի միջիցը ձայն են տալիս:... [134]
Խոտ է բուսցնում անասունների համար.
ՄԹ 99.4
Եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց
հանես երկրիցը:
Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը,
նորա երեսը փայլեցնում է իւղից.
Եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը:...
Ո՜րքան մեծ են քո գործերը, ով տէր.
Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել.
«Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը:
Այս մեծ եւ լայն ծովն է.
Այնտեղ սողացողները անթիւ են.
Փոքր կենդանիներ մեծերի հետ:...
Սորանք ամենքը քեզ են սպասում,
որ նորանց կերակուր տաս իրանց ժամա-
նակին:
Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են.
«Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով»:
ՄԹ 100.1
Սաղմոս 104.10-15, 24-28: ՄԹ 100.2
Իսրայելն ունեցել էր ցնծության բազմաթիվ առիթներ: Այն երկիրը, ուր նրանց բերել էր Աստված, կաթ ու մեղր բխող երկիր էր: Անապա-տում դեգերելիս Աստված վստահեցրել էր նրանց, որ առաջնորդում է դեպի մի երկիր, որտեղ երբեք անձրևի պակաս չեն ունենա: «Որով-հետեւ այն երկիրը’ ուր որ դու գնում ես նորան ժառանգելու համար,ասել էր նրանց,Եգիպտոսի երկրի պէս չէ’ որտեղից դուք դուրս եկաք, որ սերմ էիր ցանում, եւ յետոյ բանջարի պարտէզի պէս ոտքովդ ջրում էիր. Այլ այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. Նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում. Այնպիսի երկիր’ որ քո Եհովայ Աստուածն է դարմանում նորան, քո Եհովայ Աստուծուդ աչքը միշտ նորա վերայ է տարուայ սկիզբիցը մինչեւ վերջը»: ՄԹ 100.3
Առատ անձրևների խոստումը տրվել էր [135] հնազանդության պայմանով: «Եւ եթէ լինի,հայտարարել էր Աստված,որ ուշադրութեամբ լսէք իմ պատուիրանքներին, որ այսօր ձեզ պատուիրում եմ, որ ձեր Եհովայ Աստուծուն սիրէք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը, Այն ժամանակ ձեր երկրի անձրեւը իր ժամանակին կտամ առաջին եւ վերջին անձրեւը, եւ կժողովես քո ցորենը, քո գինին ու քո իւղը: Եւ քո արտի մէջ խոտ կտամ քո անասունների համար, որ ուտես եւ կշտանաս»: ՄԹ 100.4
«Ձեր անձերին զգուշութիւն արէք,հորդորել էր Տերն Իր ժողովրդին,մի գուցէ ձեր սիրտը խաբուի, ու դուք խոտորուելով օտար աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք. Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուէ ձեզ դէմ, եւ նա երկինքը փակէ որ անձրեւ չլինի եւ երկիրը իր պտուղը չտայ, եւ շուտով կորչէք այն բարի երկրիցը, որ Եհովան տալիս է ձեզ»: Երկրորդ օրինաց 11.10-17: ՄԹ 101.1
«Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չլսես, եւ չպահես եւ չանես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները,նախազգուշացվել էր իսրայելացիներին,Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կդառնայ: Եհովան քո երկրի անձրեւի տեղ հող ու փոշի կտայ. Նորանք երկնքիցը քեզ վերայ կիջնեն մինչեւ որ բնաջինջ լինես»: Երկրորդ օրինաց 28.15, 23, 24: ՄԹ 101.2
Սրանք Եհովայի’ Իսրայելին տված իմաստուն խորհուրդներից մի քանիսն էին: «Եւ այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք,հրա-մայեց Նա Իր ընտրյալ ժողովրդին,եւ նորանց նշանի համար ձեր ձեռ-քերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը. Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, [136] եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ»: Երկրորդ օրինաց 11.18, 19: Պարզ հրամաններ էին սրանք, սակայն դարեր անցան, և սերունդ սերն-դի հետևից տեսադաշտից կորցրին իրենց հոգևոր բարեկեցությանն ուղղված դրույթները. ուրացության կործանարար ազդեցությունները սպառնում էին հեռացնել աստվածային շնորհի բոլոր արգելագծերը: Եղավ այնպես, որ Աստված սկսեց Իր ժողովրդին այցել ել Իր խստագույն դատաստաններով: Եղիայի կանխագուշակումներն իրագործվում էին սարսափելի կերպով: Երեք տարի շարունակ դժբախտությունների լրաբերին փնտրում էին բոլոր ազգերի մեջ’ գնալով քաղաքից քաղաք: Աքաաբի հրամանին ի պատասխան’ շատ կառավարիչներ երդվեցին իրենց պատվով, որ օտար մարգարեն իրենց տերություններում չի: Սակայն փնտրտուքը շարունակվում էր, քանի որ Հեզաբելը և Բահաղի մարգարեները սոսկալի ատելությամբ էին լցված Եղիայի նկատմամբ և ոչ մի ջանք չէին խնայում, որ նա հայտնվի իրենց իշխանության ներքո: Եվ դեռ անձրև չկար: ՄԹ 101.3
Վերջապես, «շատ ժամանակ անցնելուց յետոյ» Տիրոջ խոսքը եղավ Եղիային. «Գնա երեւեցիր Աքաաբին, եւ ես անձրեւ պիտի տամ երկրի երեսին»: ՄԹ 102.1
Հնազանդվելով հրամանին’ «Եղիան գնաց Աքաաբին երեւելու համար»: Մոտավորապես այն ժամանակ, երբ մարգարեն ճանապարհ ընկավ դեպի Սամարիա, Աքաաբը հրահանգեց իր տան վերակացու Աբդիային, որ մանրազնին ջրի աղբյուրներ և հեղեղատներ փնտրի’ հույս ունենալով արոտատեղեր գտնել ծարավից պապակված հոտերի ու նախիրների համար: Երկար շարունակվող երաշտի ազդեցությունը իր ամբողջ ուժգնությամբ զգացվում էր նույնիսկ արքունիքի վրա: Իր ընտանիքին սպասվող հեռանկարով խորապես անհանգստացած’ թագավորը որոշեց անձնապես միանալ իր ծառային’ փնտրելու նպաստավոր տեղեր, որտեղ [137] կարող էին արոտավայրեր լինել: «Եւ երկիրը բաժանեցին իրանց մէջ, նորա մէջ շրջելու համար. Աքաաբն մէկ ճանապարհով գնաց առանձին, եւ Աբդիան մէկ ճանապարհով գնաց առանձին»: ՄԹ 102.2
«Եւ երբոր Աբդիան ճանապարհին էր, ահա Եղիան հանդիպեց նորան, եւ նա ճանաչեց նորան եւ ընկաւ իր երեսի վերայ եւ ասեց. Սա դո՞ւ ես, տէր իմ Եղիա»: ՄԹ 102.3
Իսրայելի ուրացության տարիներին Աբդիան հավատարիմ էր մնացել: Նրա տերը’ թագավորը, չէր կարողացել նրան հետ դարձնել կենդանի Աստծո հավատարմությունից: Հիմա նրան պատիվ էր վերա-պահվել հանձնառություն ստանալ Եղիայից, ով էլ նրան ասաց. «Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան»: ՄԹ 102.4
Սարսափահար’ Աբդիան բացականչեց. «Ես ի՞նչ եմ մեղանչել, որ դու ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս որ ինձ մեռցնէ»: Այսպիսի լուրը հասցնել Աքաաբին, նշանակում էր ստորագրել սեփական մահվան դատավճիռը: «Կենդանի է Եհովան’ քո Աստուածը,բացատրեց նա մարգարեին,որ չկայ մի ազգ եւ թագաւորութիւն ուր որ իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց ասում են’ Չկայ. Եւ այն ազգին եւ այն թագաւորութեանը երդում է տուել թէ քեզ չեն գտել: Եւ հիմա դու ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան: Եւ կլինի որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չգիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չգտնէ, այն ժամանակ նա ինձ կսպանէ. Բայց ծառադ Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից: Եւ կլինի որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չգիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չգտնէ, այն ժամանակ նա ինձ կսպանէ»: ՄԹ 102.5
Աբդիան անկեղծորեն աղերսում էր Եղիային, որ իրեն չստիպի դա անել: «Ծառադ,շարունակում էր պնդել նա,Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից: Մի՞թէ չեն իմացրել իմ տիրոջը այն որ արի’ Յեզաբէլը Տիրոջ մարգարէներին սպանելիս, որ թաքցրի Տիրոջ մարգարէներից հարիւր մարդ յիսուն յիսուն’ քարայրներում եւ նորանց կերակրեցի [138] հացով ու ջրով: Եւ հիմա դու ինձ ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան, որ ինձ սպանէ»: ՄԹ 103.1
Եղիան հանդիսավոր երդումով խոստացավ Աբդիային, որ առա-քելությունն անօգուտ չի լինի: «Կենդանի է Զօրաց Տէրը, որի առաջին կանգնած եմ,-հայտարարեց նա,որ այսօր պիտի երեւեմ նորան»: Այսպես համոզված’ «Աբդիան գնաց ու Աքաաբին դիմաւորեց եւ նորան պատմեց»: ՄԹ 103.2
Սարսափախառն զարմանքով թագավորը լսեց լուրն այն մարդու մասին, ումից վախենում և միևնույն ժամանակ ատում և այնպես անխոջ փնտրում էր: Նա շատ լավ գիտեր, որ Եղիան իրեն վտանգի չի ենթարկի պարզապես իր հետ հանդիպելու համար: Հնարավո՞ր է արդյոք, որ մարգարեն Իսրայելին սպասվող մեկ այլ աղետի լուր է պատրաստվում հայտնել: Թագավորի սիրտը վախով էր լցվել: Նա հիշեց Հերոբովամի չորացած ձեռքը: Աքաաբը չկարողացավ խուսափել կանչին հնազանդվելուց և ոչ էլ համարձակվեց ձեռք բարձրացնել Աստծո լրաբերի վրա: Եվ այսպես, թիկնապահ զինվորների ուղեկցությամբ վախից դողդողացող միապետը գնում էր մարգարեին հանդիպելու: ՄԹ 103.3
Թագավորն ու մարգարեն կանգնած են դեմառդեմ: Թեև Աքաաբն անզուսպ ատելությամբ է լցված, սակայն Եղիայի ներկայությամբ նա մենակ ու անօգնական է թվում: Արտաբերած առաջին անվճռական բառերով’ «Սա դո՞ւ ես, ով Իսրայէլի խանգարողը», նա անգիտակցաբար բացահայտում է սրտում եղած գաղտնի զգացմունքները: Աքաաբը գիտեր, որ Աստծո խոսքով է երկինքը դարձել արույրի նման, սակայն նա ձգտում էր երկրին պատուհասած դաժան դատաստանների մեղքը բարդել մարգարեի վրա: ՄԹ 103.4
Բնական է, որ մեղքը գործողն Աստծո մարգարեների վրա է բարդում պատասխանատվությունն այն աղետների, որոնք գալիս են’ որպես արդարության ճանապարհից հեռանալու պարտադիր հետևանք: Նրանք, [139] ովքեր իրենց սատանայի իշխանությանն են հանձնում, անկարող են նայել իրերին այնպես, ինչպես Աստված է նայում: Երբ ճշմարտության հայ ելին է դրվում նրանց առջև, նրանք վրդովվում են հանդիմանություն ստանալու մտքից: Մեղքից կուրացած’ նրանք հրա-ժարվում են ապաշխարել, կարծում են, որ Աստծո ծառաներն իրենց դեմ են դուրս եկել և արժանի են ամենադաժան պարսավանքի: ՄԹ 104.1
Գիտակցված անմեղությամբ կանգնելով Աքաաբի առաջ’ Եղիան չի փորձում արդարանալ կամ հաճոյանալ թագավորին: Եվ ոչ էլ ձգտում է խուսափել թագավորի ցասումից’ հայտնելով բարի լուրն այն մասին, որ երաշտը շուտով կդադարի: Նա ոչ մի ներողություն չունի հայտնելու: Զայրացած և Աստծո պատվի համար նախանձախնդիր’ նա հետ է մղում Աքաաբի մեղադրանքները’ համարձակ հայտարարելով, որ նրա և նրա հայրերի մեղքերն են, որ Իսրայելի վրա են բերել այս սարսափելի դժբախտությունները: «Ես չեմ խանգարել Իսրայէլին,համարձակորեն հայտարարում է Եղիան,այլ դու եւ քո հօր տունը, որ թողելով Տիրոջ պատուէրները գնում ես Բահաղների ետեւից»: Այսօր խիստ հանդիմանության ձայն բարձրացնելու կարիք կա, քանի որ ծանր մեղքերը մարդկանց բաժանել են Աստծուց: Անհավատարմությունն արագ նորաձև է դառնում: «Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ». սրանք հազարավորների խոսքերն են: Ղուկաս 19.14: Հաճախ հնչող հարթ ու հանգիստ քարոզները տևական տպավորություն չեն թողնում, շեփորը կոնկրետ ազդանշան չի տալիս: Մարդկանց սրտերին չեն հասցվում Աստծո խոսքի պարզ, սուր ճշմարտությունները: ՄԹ 104.2
Կան կրթված ձևական քրիստոնյաներ, ովքեր, եթե արտահայտեին իրենց իրական զգացմունքները, կասեին’ ի՞նչ կարիք կա այսպես ուղղակիորեն խոսելու: Նրանք կարող են նաև հարցնել’ ի՞նչ կարիք կար, որ Հովհաննես Մկրտիչը փարիսեցիներին ասեր. « Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը»: [140] Ղուկաս 3.7: Ի՞նչ կարիք կար հրահրելու Հերովդիայի զայրույթը’ ասելով Հերովդեսին, որ իր եղբոր կնոջ հետ ապրելն անօրինական է: Քրիստոսի նախակարապետը կորցրեց իր կյանքը շիտակ խոսքերի պատճառով: Չէ՞ր կարող առաջ ընթանալ’ առանց իր վրա հրավիրելու մեղքի մեջ ապրողների դժգոհությունը: ՄԹ 104.3
Այսպիսով, մարդիկ, ովքեր պետք է կանգնած լինեին որպես Աստծո օրենքի հավատարիմ պահապաններ, վիճաբանել են, մինչև որ նպատակահարմարությունը գրավել է հավատարմության տեղը, իսկ մեղքը շարունակում է մնալ առանց հանդիմանության: Ե՞րբ է եկեղե-ցում նորից լսվելու ճշմարիտ հանդիմանության ձայնը: ՄԹ 105.1
«Այն մարդը դու ես»: Բ Թագավորաց 12.7: Նաթանի’ Դավթին ուղղ-ված անառարկելիորեն ճշմարիտ խոսքերը այսօր հազվադեպ են հնչում ամբիոններից, հազվադեպ հանդիպում հանրային լրատվության էջերում: Եթե դրանք այդքան հազվադեպ չլիեին, մենք ավելի շատ կտես-նեինք Աստծո ուժի բացահայտումը մարդկանց շրջանում: Աստծո լրա-բերները չպետք է բողոքեն, թե իրենց ջանքերն անպտուղ են մնում, մինչև որ չապաշխարեն’ հավանություն ստանալու և մարդկանց հաճոյանալու ցանկության համար, որը մղում է նրանց թաքցնել ճշմարտությունը: ՄԹ 105.2
Այն ծառայողները, ովքեր գոհություն են պատճառում մարդկանց, ովքեր գոռում են’ խաղաղություն, խաղաղություն, երբ Աստված խա-ղաղության մասին չի խոսում, կարող են խոնարհել իրենց սրտերն Աստծո առաջ’ ներողություն խնդրելով իրենց կեղծավորության, ինչպես նաև բարոյական անհամարձակություն ցուցաբերելու համար: Հարևանի նկատմամբ սիրուց չէ, որ նրանք մեղմացնում են իրենց վստահված լուրը, այլ որովհետև նրանք ինքնահաճո և հարմարավե-տություն սիրող մարդիկ են: Ճշմարիտ սերն առաջին հերթին ի փառս Աստծո և հոգիների փրկության է: Նրանք, ովքեր ունեն այս սերը, չեն խուսափի ճշմարտությունից’ անկեղծ խոսքի տհաճ հետևանքներից իրենց ազատելու համար: Երբ մարդկային հոգիները վտանգի տակ են, Աստծո ծառաներն իրենց անձը չեն [141] որոնի, այլ կխոսեն իրենց տրված խոսքը’ հրաժարվելով արդարացնել կամ սքողել մեղքը: ՄԹ 105.3
Երբևէ կլինի՞, որ բոլոր ծառայողները գիտակցեն իրենց պաշտոնի առանձնահատկությունն ու աշխատանքի սրբությունը և Եղիայի նման հմարձակություն ցուցաբերեն: Որպես Աստծո կողմից նշանակված լրաբերներ’ ծառայողները սարսափելի պատասխանատվություն են կրում: Նրանք պետք է հանդիմանեն, սաստեն, հորդորեն «ամեն երկայնմտութիւնով»: Բ Տիմաթեոս 4.2: Քրիստոսի փոխարեն’ նրանք պետք է աշխատեն որպես երկնային խորհուրդների կառավարիչներ’ քաջալերելով հնազանդներին և զգուշացնելով անհնազանդներին: Նրանց համար երկրային քաղաքականությունը չպետք է որևէ կշիռ ունենա: Նրանք երբեք չպետք է շեղվեն այն ճանապարհից, որով Հիսուսը պատվիրել է քայլել: Նրանք պետք է հավատով առաջ ընթանան’ հիշելով, որ շրջապատված են վկաների բազմությամբ: Նրանք չպետք է խոսեն իրենց սեփական խոսքերը, այլ այս երկրի տիրակալներից ավելի մեծ Մեկի խոսքը, Ով հրամայել է նրանց խոսել: Նրանց ուղերձը պետք է լինի. «Այսպէս է ասում Տէրը»: Աստված կանչում է Եղիայի, Նաթանի և Հովհաննես Մկրտչի նման մարդկանց, ովքեր, անկախ հետևանքներից, հավատարմությամբ կկրեն Իր լուրը, ովքեր ճշմարտությունը կխոսեն համարձակությամբ, թեև այն հնչի որպես կոչ’ զոհաբերելու այն ամենը, ինչ ունեն: ՄԹ 105.4
Աստված չի կարող օգտագործել այն մարդկանց, ովքեր վտանգի պահին վախենում են վճռականորեն պաշտպանել ճշմարտությունը, երբ կարիք կա ուժի, համարձակության և ազդեցության: Նա կանչում է մարդկանց, ովքեր անձնվիրաբար կպայքարեն սխալի դեմ, կպատերազմեն իշխանությունների և պետությունների հետ, այս աշ-խարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Այսպիսիներին է, որ Նա կասի. «Լա’ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ... Մտիր քո տիրոջ ուրախութիւնը»: Մատթեոս 25.23: [142] ՄԹ 106.1