ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

13/69

ԳԼՈՒԽ 9 - ԹԵԶԲԱՑԻ ԵՂԻԱՆ

*****

Գլուխը հիմնված է Գ Թագավորաց 17.1-7 համարների վրա:

Հորդանանից արևելք’ Գաղաադի լեռների մեջ, Աքաաբի օրերում հավատի ու աղոթքի մի մարդ էր ապրում, ում անվախ ծառայ ությունը կոչված էր կասեցնելու ուրացության արագ տարածումն Իսրայելում: Հայտնի քաղաքներից հեռու’ կյանքում բարձր դիրք չգրավող այս մարդը’ թեզբացի Եղիան, այնուամենայնիվ, ստանձնեց այս առաքելությունը’ վստահ, որ Աստված նպատակ ունի իր առջև ճանապարհ պատրաստելու և իրեն անսահման հաջողություն տալու: Շուրթերին հավատի ու ուժի խոսքեր էին, իսկ ամբողջ կյանքը նվիրված էր բա-րենորոգման գործին: Նրանն էր անապատում կանչողի ձայնը, որ հանդիմանում էր մեղքն ու հետ մղում չարի ալիքը: Եվ երբ նա եկավ ժողովրդի մոտ’ որպես մեղքը հանդիմանող, նրա ուղերձը մեղքի հի-վանդությամբ տառապող հոգիներին’ բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին բուժվել, Գաղաադի բալասանն էր առաջարկում: ՄԹ 88.1

Երբ Եղիան տեսավ, որ Իսրայելն ավելի ու ավելի է ընկղմվում կռապաշտության մեջ, նրա հոգին տրտմեց, և զայրույթը բորբոքվեց: Աստված մեծ բաներ էր արել Իր ժողովրդի համար: Նա նրանց փրկել էր [119] գերությունից և նրանց տվել «հեթանոսների երկիրները, ...Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն»: Սաղմոս 105.44, 45: Սակայն այժմ Եհովայի գթառատ նպատակները գրեթե մոռացության էին մատնվել: Անհավատությունն ընտրյալ ազգին արագ կերպով հեռացնում էր իր ուժի Աղբյուրից: Եղիան տրտմում էր’ իր լեռնային ապաստարանից հետևելով այս ուրացությանը: Հոգու տառապանքով նա աղաչում էր Աստծուն’ կանգնեցնել մի ժամանակ արտոնյալ այս ժողովրդի չար ընթացքը և, եթե անհրաժեշտ է, այցելել նրանց դատաստաններով’ նրանց մղելու ճշմարիտ լույսի ներքո տեսնել, որ հեռացել են Երկնքից: Նա փափագում էր տեսնել նրանց զղջումը’ նախքան այնքան հեռու գնաը իրենց չարություններում, որ ստիպեն Աստծուն վերջնականապես ոչնչացրել իրենց: ՄԹ 88.2

Եղիայի աղոթքին պատասխան տրվեց: Հաճախ կրկնվող կոչերը, բողոքներն ու զգուշացումները չէին կարողացել ապաշխարության տանել Իսրայելին: Ժամանակն էր, որ Աստված խոսի նրանց հետ դատաստանների միջոցով: Քանի որ Բահաաղին երկրպագողները հայտարարում էին, որ երկինքի գանձերը’ ցողն ու անձրևը ոչ թե Եհովայից են գալիս, այլ բնությունը կառավարող ուժերից, և որ արևի ստեղծարար էներգիայի շնորհիվ է հողը հարստանում և պարարտ բերք տալիս, Աստծո նզովքը պետք է ծանրորեն իջներ աղտոտված երկրի վրա: Իսրայելի հավատուրաց ցեղերին պետք էր ցույց տալ վաղանցիկ օրհնությունների համար Բահաաղի ուժին վստահելու հիմարությունը: Քանի դեռ նրանք ապաշխարությամբ դարձի չէին եկել դեպի Աստված և ընդունել Նրան որպես բոլոր օրհնությունների աղբյուր, երկրի վրա ո’չ ցող էր լինելու, ո’չ անձրև: ՄԹ 89.1

Եղիային էր վստահված Աքաաբին երկնային դատաստանի լուրը հասցնելու առաքելությունը: Նա չէր ձգտում [120] Աստծո լրաբերը լինել, Աստված Ինքը տվեց նրան Իր խոսքը: Նախանձախնդիր Աստծո գործի պատվին’ նա չերկմտեց հնազանդվել աստվածային կանչերին, թեև հնազանդվել’ նշանակում էր հրահրել արագահաս կորուստ չար թագավորի ձեռքով: Մարգարեն անմիջապես ճանապարհ ընկավ և, գնալով գիշեր ու ցերեկ, հասավ Սամարիա: Պալատ հասնելով’ ո’չ ըն-դունելություն խնդրեց և ո’չ էլ սպասեց, որ պաշտոնապես հայտարարեն իր մասին: Կոշտ կտորից հագուստով, որ սովորաբար այդ ժամանակվա մարգարեներն էին կրում, նա աննկատ անցավ պահակախմբի կողքով և հաջորդ պահին կանգ առավ ապշած թագավորի առաջ: Եղիան ներողություն չխնդրեց իր անսպասելի հայտնության համար: Իսրայելի կառավարչից ավելի Մեծն էր հանձնարարել նրան խոսել: Ձեռքը բարձրացնելով դեպի երկինք’ նա կենդանի Աստծո անունից հանդիսավոր կերպով վկայեց, որ Բարձրյալի դատաստանները թափվելու են Իսրայելի վրա: «Կենդանի է Իսրայէլ Տէր Աստուածը, որի առաջին կանգնում եմ,հայտարարեց նա,որ այս տարիներից ցօղ եւ անձրեւ պիտի չլինի, բայց եթէ իմ խօսքովը»: ՄԹ 89.2

Միայն Աստծո խոսքի անսպառ ուժի հանդեպ մեծ հավատքի փոր-ձառությամբ էր, որ Եղիան հայտնեց իր լուրը: Եթե նա չունենար կա-տարյալ վստահություն Նրա նկատմամբ, Ում ծառայում էր, երբեք չէր հայտնվի Աքաաբի առջև: Սամարիա գնալու ճանապարհին Եղիան անցել էր մշտահոս գետերով, կանաչով ծածկված սարերով ու սա-ղարթախիտ անտառներով, որոնց երաշտը, թվում է, չէր կարող հարվածել: Այն ամենը, ինչի վրա հայացքը կանգ էր առնում, գեղեցկություն էր հագած: Գուցե, մարգարեն կասկածեր, թե ինչպես կարող են չորանալ հոսքը երբևէ չընդհատած գետերը, կամ երաշտից այրվել այդ սարերն ու հովիտները: Սակայն նա տեղի չտվեց [121] անհավատությանը: Նա լիովին վստահ էր, որ Աստված կհնազանդեցնի ուրացյալ Իսրայելին, և որ դատաստանների միջոցով նրանք ապաշխարության կմղվեն: Երկնքից հրաման էր դուրս եկել, Աստծո խոսքը չէր կարող չկատարվել. կյանքը վտանգի ենթարկելով’ Եղիան քաջաբար իրականացրեց իր հանձնառությունը: Ինչպես կայծակի հարվածը մաքուր երկնքից, վերահաս դատաստանի մասին լուրը հասավ չարագործ թագավորի ականջին, սակայն մինչ Աքաաբը կկարողանար զարմանքից ուշքի գալ կամ ձևակերպել ասելիքը, Եղիան անհետացավ նույնքան հանկարծակի, որքան հայտնվել էր’ առանց սպասելու, որ ականտես լինի իր լուրի ազդեցությանը: Եվ Աստված գնում էր նրա առջևից’ [122] ճանապարհը ցույց տալով: «Դարձիր դէպի արեւելք,հրաման ստացավ մարգարեն,եւ թաք կաց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դէմ: Եւ այն հեղեղատիցը կխմես, եւ ես ագռաւներին հրամայել եմ որ քեզ կերակրեն այնտեղ»: ՄԹ 90.1

Թագավորը եռանդուն կերպով հարցուփորձ էր անում, սակայն մար-գարեն ոչ մի տեղ չէր գտնվում: Երկնքի գանձերի առաջը փակող լուրից բարկացած’ Հեզաբել թագուհին ժամանակ չկորցրեց’ խորհրդակցելու Բահաաղի քրմերի հետ, ովքեր, արհամարհելով Եհովայի ցասումը, միացան նրան’ մարգարեին նզովելու համար: Սակայն ի հեճուկս այն աղետի մասին խոսք արձակողին գտնելու նրանց ցանկությանը’ նրանց նախասահմանված էր հուսահատության հանդիպել: Եվ ոչ էլ նրանք կարողացան մյուսներից թաքցնել համատարած ուրացության պատ-ճառով սպասվող դատաստանի մասին ազդարարված լուրը: Իսրայելի մեղքերի դատապարտման և վերահաս պատժի վերաբերյալ Եղիայի մարգարեությունների մասին լուրերն արագ տարածվեցին ամբողջ երկրում: Շատերը լցվեցին ահով, սակայն, ընդհանուր առմամբ, երկ-նային լուրն ընդունվեց արհամարանքով և ծաղրանքով: ՄԹ 90.2

Մարգարեի խոսքերն անմիջապես ուժի մեջ մտան: Նրանք, ովքեր սկզբում հակված էին ծաղրանքով վերաբերվել աղետի մասին լուրին, շուտով առիթ ունեցան լրջորեն վերաբերվել դրան, քանի որ մի քանի ամիս անց երկիրը, չսնուցվելով ցողից ու անձրևից, չորացավ, իսկ բուսականությունը ոչնչացավ: Ժամանակն անցնում էր, գետերի ջրերը, որ նախկինում երբեք նման բան չէր եղել, սկսեցին պակասել, իսկ վտակները’ չորանալ: Սակայն կառավարիչները մարդկանց դրդում էին վստահել Բահաաղի ուժին և բանի տեղ չդնել Եղիայ ի մարգարեության անհիմն խոսքերին: Քրմերը դեռևս պնդում էին, որ Բահաաղի ուժով են անձրևները հեղվում: Չվախենալ Եղիայի Աստծուց և չդողալ [123] Նրա խոսքերից’ համոզում էին նրանք: Բահաաղն է տալիս բերքը ժամանակին և ապահովում մարդուն ու կենդանուն: ՄԹ 91.1

Աքաաբին ուղղված Աստծո լուրը հնարավորություն էր Հեզաբելի, նրա քրմերի և Բահաաղի ու Աստարովթի հետևորդների համար’ իրենց աստվածների ուժը փորձելու և, եթե հնարավոր է, ապացուցելու, որ Եղիայի խոսքերը կեղծ են: Եղիայի մարգարեությունը կանգնած էր մենակ’ ընդդեմ հարյուրավոր կռապաշտ քրմերի հավաստիացումների: Եթե, հակառակ մարգարեի հայտարարությանը, Բահաաղը դեռևս կարողանա ցող ու անձրև տալ’ ստիպելով գետերին հոսել և բուսականությանը’ ծաղկել, այդ դեպքում թո՜ղ Իսրայելի թագավորը երկրպագի նրան, և մարդիկ էլ ասեն, որ նա է աստված: ՄԹ 91.2

Նպատակ ունենալով ժողովրդին պահել խաբեության մեջ’ Բահաաղի քրմերը շարունակում են զոհեր մատուցել իրենց աստվածներին և նրանց կանչել զորուգիշեր’ երկիրը թարմացնելու խնդրանքով: Քրմերը փորձում են մեղմել իրենց աստվածների զայրույթը թանկագին նվերներով, մեծ եռանդով և համառությամբ, որն արժե ծախսել ավելի լավ գործի համար, նրանք պտտվում են հեթանոսական զո-հասեղանների շուրջ և ջերմեռանդ աղոթում անձրևի համար: Գիշեր գիշերվա հետևից նրանց կանչերն ու խնդրանքներն են բարձրանում պատուհասված երկրով մեկ, սակայն ոչ մի ամպ չի հայտնվում երկնքում, որպեսզի ծածկի ցերեկվա արևի կիզիչ ճառագայթները: Ո’չ ցող և ո’չ անձրև չի թարմացնում ծարավ երկիրը: Ինչ էլ անեն Բահաաղի քրմերը’ Եհովայի խոսքը մնում է անփոփոխ: ՄԹ 91.3

Անցնում է մեկ տարի, և դեռ անձրև չկա: Երկիրն ասես այրվում է կրակից: Արևի կիզիչ տաքությունը ոչնչացնում է այն քիչ բուսակա-նությունը, որ փրկվել է: Գետերը չորանում են, իսկ բառաչող նախիր-ներն ու մայող հոտերը հուսահատ այսուայնկողմ են դեգերում: Երբեմնի փթթուն դաշտերը անապատի այրող ավազի են նման, ինչպես մի ամայի վայր: Կռապաշտությանը նվիրված պուրակները տերևաթափ են, անտառի ծառերը, վերածվելով բնության մռայլ կմախքների, [124] ստվեր չեն անում: Օդը չոր է ու խեղդող, փոշու քամիները կուրացնում են աչքերն ու գրեթե շնչահեղձ անում: Երբեմնի ծաղկուն քաղաքներն ու գյուղերը դարձել են սգո վայրեր: Սովն ու ծարավը մարդուն և կեն-դանուն սոսկալի մահ են բերում: Սովն իր ամբողջ սարսափով ավելի ու ավելի է մոտենում: ՄԹ 92.1

Չնայած Աստծո ուժի այս վկայություններին’ Իսրայելն, այնուամե-նայնիվ, չապաշխարեց, ոչ էլ քաղեց այն դասը, որ Աստված ցանկանում էր տալ: Նրանք չէին հասկանում, որ Նա, Ով ստեղծել է բնությունը, նաև կառավարում է դրա օրենքները և դրանք կարող է դարձնել կա՜մ օրհնության, կա՜մ անեծքի գործիքներ: Հպարտ, սիրահարված [125] իրենց կեղծ երկրպագությանը’ նրանք չցանկացան խոնարհվել Աստծո հզոր ձեռքի ներքո և սկսեցին այլ պատճառներ փնտրել իրենց տառապանքների համար: ՄԹ 92.2

Հեզաբելը կտրականապես հրաժարվում էր ընդունել երաշտը’ որպես Եհովայի դատաստան: Երկնքի Աստծուն մերժելու իր նպատակադրման մեջ անկոտրում’ նա և գրեթե ողջ Իսրայելը միաբանվեցին’ մեղադրելով Եղիային’ որպես իրենց հասած բոլոր տառապանքների պատճառ: Նա՞ չէր, որ վկայել էր իրենց երկրպագության ձևերի դեմ: Եթե միայն հնարավոր լինի նրան հեռացնել ճանապարհից, համոզում էր թագուհին, ապա իրենց աստվածների բարկությունը կմեղմվի, և իրենց դժբախտությունները կդադարեն: ՄԹ 92.3

Թագուհու պարտադրանքով’ Աքաաբը նախաձեռնեց մարգարեի թաքստոցի ջերմեռանդ փնտրտուքը: Լրաբերներ ուղարկվեցին շրջակա ազգերի մոտ, մոտիկ թե հեռու փնտրել ու այն մարդուն, ում նա ատում, սակայն միևնույն ժամանակ ումից վախենում էր, և որոնումը հնարավորինս մանրազնին կատարելու իր այս բուռն ցանկության մեջ նա այս թագավորություններին և ազգերին հրամայեց երդվել, որ ոչինչ չգիտեն մարգարեի գտնվելու վայրի մասին: Սակայն որոնումն ապարդյուն անցավ: Մարգարեն ապահով էր թագավորի քինախնդ-րությունից, ում մեղքերը վիրավորված Եհովայի’ երկիրը պատուհասած դատաստանների պատճառն էին դարձել: ՄԹ 92.4

Եղիայի դեմ ուղղված ջանքերում հաջողության չհասնելով’ Հեզաբելը որոշեց վրեժ լուծել’ Իսրայելում Եհովայի բոլոր մարգարեներին կոտորելով: Ոչ ոք չպետք է կենդանի մնար: Կատաղած կինն իրականացրեց Աստծո ծառաներից շատերին կոտորելու իր նպատակը: Սակայն ոչ բո-լորը ոչնչացվեցին: Աքաաբի տան վերակացու Աբդիան, որ հավատարիմ էր մնացել Աստծուն, «հարիւր մարգարէ առաւ» և իր կյանքը վտանգելով’ «նորանցից յիուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով» Գ Թագավորաց 18.4: [126] ՄԹ 93.1

Սովի երկրորդ տարին էլ անցավ, իսկ անգութ երկինքը դեռ անձրևի ոչ մի նշան ցույց չէր տալիս: Երաշտն ու սովը շարունակում էին իրենց ավերմունքն ամբողջ թագավորությունով մեկ: Անզոր լինելով թեթևացնել իրենց երեխաների տառապանքը’ հայրերն ու մայրերը ստիպված էին տեսնել, թե ինչպես են նրանք մահանում: Այնուհանդերձ, ուրացյալ Իսրայելը հրաժարվում էր սիրտը խոնարհել Աստծո առաջ’ շարունակելով տրտնջալ այն մարդու դեմ, ում խոսքով այս սարսափելի դատաստանները եկել են իր վրա: Թվում էր, թե նրանք անկարող են իրենց տառապանքի ու վշտի մեջ ապաշխարության կոչ նկատել, տեսնել փրկությանն ուղղված աստվածային միջամտությունը’ իրենց թույլ չտալու անել երկնքի ներման սահմաններն անցնող ճակատագրական քայլը: ՄԹ 93.2

Իսրայելի ուրացությունն ավելի սարսափելի չարիք էր, քան սովի բոլոր սարսափները միասին վերցրած: Աստված ձգտում էր մարդկանց փրկել մոլորությունից և օգնել նրանց հասկանալու, որ հաշվետու են Նրա առաջ, Ում պարտական են իրենց կյանքի ու ամեն ինչնի համար: Նա փորձում էր օգնել նրանց’ վերականգնելու կորցրած հավատը, և ստիպված էր մեծ դժբախտություններ բերել նրանց վրա: ՄԹ 93.3

«Մի՞թէ ես երբէք կուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում»: «Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով Իսրայէլի տուն: Որովհետեւ ես հաճութիւն չունիմ մեռնողի մեռնելուն, ասում է տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք»: «Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ի՞նչու համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն»: Եզեկիել 18.23, 31, 32, 33.11: ՄԹ 93.4

Աստված լրաբերներ էր ուղարկել Իսրայելի մոտ’ կոչ անելու հետ դառնալ դեպի հավատարմություն: Եթե միայն նրանք ուշադրություն դարձնեին’ [127] Բահաաղից դեպի կենդանի Աստծուն հետ դառնալու կանչերին, ապա Եղիայի դատաստանի լուրը երբեք չէր տրվի: Սակայն նախազգուշացումները, որ կարող էին դառնալ կյանքի հոտ դեպի կյանք, դարձան մահվան հոտ դեպի մահ: Նրանց հպարտությունը վիրավորվեց, բարկությունը վեր ելավ լրաբերների հանդեպ, և հիմա նրանք մեծ ատելությամբ էին լցված Եղիա մարգարեի նկատմամբ: Եթե միայն նա հայտնվեր նրանց ձեռքում, նրան ուրախությամբ Հեզաբելին կհանձնեին, կարծես, նրա ձայնը կտրելով, կարող էին կանգնեցնել նրա խոսքերի իրականացումը: Չնայած աղետին’ նրանք շարունակում էին հաստատուն մնալ կռապաշտության մեջ: Այդպիսով, նրանք ավելացնում էին այն մեղքերը, որ երկնքի դատաստաններն էին բերել երկիր վրա: ՄԹ 94.1

Պատուհասված Իսրայելի համար մեկ դեղամիջոց կար’ թողնել այն մեղքերը, որ իրենց վրա էին բերել Ամենակարողի պատժող ձեռքը և դառնալ Աստծուն սրտի ամբողջ ցանկությամբ: Նրանց հավաստիացում էր տրված. «Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չլինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նորանց մեղքը եւ կբժշկեմ նորանց երկիրը»: Բ Մնացորդաց 7.13, 14: Այս օրհնված արդյունքին հասցնելու համար էր, որ Աստված շարունակում էր հետ պահել ցողն ու անձրևը, մինչև որ տեղի ունենար որոշված բարեփոխումը: [128] ՄԹ 94.2