ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 7 — ՀԵՐՈԲՈՎԱՄ
*****
Գահ բարձրանալով Դավթի տան դեմ ապստամբած Իսրայելի տասը ցեղերի կողմից’ Հերոբովամը’ Սողոմոնի նախկին ծառան, կարողացավ խելամիտ բարեփոխումներ իրականացնել և’ քաղաքացիական, և’ կրոնական ոլորտներում: Սողոմոնի կառավարման ընթացքում նա ցուցաբերել էր ընդունակություն և առողջ դատողություն, և այն գիտելիքը, որ նա ձեռք էր բերել հավատարիմ ծառայության ընթացքում, նրան պիտանի էր դարձրել’ երկիրը խոհեմությամբ կառավարելու համար: Բայց Հերոբովամը չցանկացավ վստահել Աստծուն: ՄԹ 73.1
Հերոբովամն ամենից շատ վախենում էր, որ ապագայում, ինչ-որ պահի, իր ենթակաների սրտերը կարող են շրջվել դեպի այն կառավարիչը, ով զբաղեցնում է Դավթի գահը: Նա պատճառաբանում էր, որ եթե տասը ցեղերին թույլատրվի հաճախ այցելել հրեական միապետության հնագույն նստավայրը, որտեղ տաճարի ծառայությունները դեռևս անց էին կացվում այնպես, ինչպես Սողոմոնի գահակալության ժամանակներում, շատերը կարող են հակվել վերականգնելու իրենց հավատարմությունը Երուսաղեմում գտնվող կառավարությանը: Խորհրդակցելով իր խորհրդատուների հետ’ Հերոբովամը նպա-տակադրվեց մեկ համարձակ հարվածով [99] հնարավորինս նվազեցնել ապստամբության հնարավորությունը իր կառավարման դեմ: Այդ անելու համար նոր ձևավորվող թագավորության սահմաններում նա պետք է երկրպագության երկու կենտրոններ կառուցեր’ մեկը Բեթելում և մյուսը’ Դանում: Երուսաղեմի փոխարեն տասը ցեղերը պետք է հրավիրվեին այդ վայրերն’ Աստծուն երկրպագելու համար: ՄԹ 73.2
Այս փոփոխությունն իրականացնելու նպատակով Հերոբովամը որոշեց ազդել իսրայելացիների երևակայության վրա’ նրանց առջև կանգնեցնելով անտեսանելի Աստծո ներկայությունը խորհրդանշող ինչ-որ տեսանելի պատկեր: Այդ նպատակով նա ստիպված էր պատրաստել երկու ոսկե հորթեր, որոնք և տեղադրվեցին երկրպագության կենտրոններում գտնվող տաճարներում: Զանալով ներկայացնել Աստծուն’ Հերոբովամը խախտեց Եհովայի հստակ հրամանը. «Քեզ համար կուռք չշինես... Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես»: Ելից 20, 4, 5: ՄԹ 74.1
Այնքան մեծ էր տասը ցեղերին Երուսաղեմից հեռու պահելու Հերոբովամի ցանկությունը, որ նա տեսադաշտից կորցրեց իր ծրագրի հիմնական թույլ կողմը. նա հաշվի չառավ այն մեծ վտանգը, որին ենթարկում էր իսրայելացիներին’ նրանց առջև դնելով Աստծո կռապաշտական խորհրդանիշը, որին նրանց նախնիները ծանոթ էին դարեր շարունակ, եգիպտական գերության մեջ եղած ժամանակ: Ոչ վաղ անցյալում Եգիպտոսում ապրած լինելը պետք է Հերոբովամին սովորեցներ, որ ժողովրդին կռապաշտական որևէ պատկեր ներկայացնելը հիմարություն է: Սակայն նրա նպատակն էր ստիպել հյուսիսային ցեղերին’ դադարեցնելու իրենց ամենամյա այցելությունները Սուրբ քաղաք, որը և մղեց նրան’ ձեռնարկելու ամենաանխոհեմ միջոցառումները: «Բաւական է ձեզ Երուսաղէմ գնալը,համոզում էր նա,ահա քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ վեր հանեցին Եգիպտոսի երկրիցը»: Գ Թագավորաց 12.28: [100] Այսպես նրանց հորդորեցին’ խոնարհվելու ոսկե պատկերների առջև և որդեգրելու երկրպագության օտար ձևեր: ՄԹ 74.2
Թագավորը փորձում էր համոզել իր թագավորության մեջ բնակվող մի քանի ղևտացիների’ ծառայել որպես քահանաներ Բեթելի և Դանի նորակառույց տաճարներում, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին: Ուստի նա հարկադրված եղավ քահանայություն շինել «ժողովրդի այն մասերից’ որ Ղեւիի որդիներից չէին»: Համար 31: Հեռանկարից անհանգստացած’ շատ հավատարիմ մարդիկ, ներառյալ ղևտացիների մեծ մասը, փախան Երուսաղեմ, որտեղ նրանք կարող էին երկրպագություն կատարել աստվածային պահանջներին համա-պատասխան ձևով: ՄԹ 74.3
«Եւ Յերոբովամը տօն կատարեց ութերորդ ամսի տասնեւհինգին Յուդայումն եղող տօնի պէս, եւ վեր ելաւ սեղանը այսպէս արաւ Բեթէ լումը, որ զոհէ իր շինած որթերին. Եւ բեթէլումը դրաւ իր շինած բարձրաւանդակների քահանաները»: Համար 32: ՄԹ 74.4
Թագավորի’ Աստծո դեմ ուղղված այս համարձակ մարտահրավերը’ Աստծո կողմից սահմանված հաստատությունները մի կողմ դնելը, չէր կարող հանդիմանության չարժանանալ: Եվ երբ նա ծառայություններ էր վարում և խունկ ծխում Բեթելում հիմնած օտար զոհասեղանի նվիրաբերման ժամանակ, Հուդայի թագավորությունից մի Աստծո մարդ հայտնվեց նրա առջև, ով ուղարկվել էր պարսավելու նրան այն բանի համար, որ համարձակվել է ներմուծել երկրպագության նոր ձևեր: Մարգարեն «կանչեց ...դէպի սեղանը եւ ասեց. Ով սեղան, սեղան, Տէրն այսպէս է ասում. Ահա մի որդի կծնուի Դաւիթի տան համար անունը Յովսիա, եւ նա քեզ վերայ կզոհէ բարձրաւանդակների քահանաներին, որ քեզ վերայ խունկ են ծխում, եւ մարդի ոսկորներ կայրեն քեզ վերայ»: ՄԹ 75.1
«Եւ այն օրը մի նշան տուաւ ասելով. Այս է այն նշանը, որ ասել է. Ահա սեղանը [101] կպատառուի, եւ նորա վերայի մոխիրը կթափուի»: Սեղանն անմիջապես «պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան, որ Աստուծոյ մարդը Տիրոջ խօսքովւ տուել էր»: Գ Թագավորաց 13.2, 3, 5: ՄԹ 75.2
Այս տեսնելով’ Հերոբովամը բացահայտ անհնազանդության հոգով լցվեց Աստծո նկատմամբ և փորձեց զսպել այս ուղերձը բերողին: Խիստ վրդովված’ «մեկնեց իր ձեռքը սեղանի վերայից ասելով. Բռնեցէք դորան»: Նրա հանդուգն արարքն արագ հանդիմանանքի արժանացավ. Եհովայի լրաբերին երկարացրած ձեռքը հանկարծ դարձավ անուժ ու չորացավ, և նա չկարողացավ այն հետ քաշել: ՄԹ 75.3
Սարսափահար’ թագավորը դիմեց մարգարեին’ խնդրելով բարե-խոսել իր համար: «Քո Տէր Աստուծուն աղօթք արա,նա աղաչեց,եւ խնդրիր ինձ համար, որ իմ ձեռքը ետ դառնայ դէպի ինձ. Եւ Աստուծոյ մարդը Տիրոջն աղօթք արաւ, եւ թագաւորի ձեռքը ետ դառաւ դէպի իրան եւ առաջուայ պէս եղաւ»: Համար 4, 6: ՄԹ 75.4
Զուր եղան Հերոբովամի’ հանդիսավորությամբ օտար սեղան նվի-րաբերելու ջանքերը, որի նկատմամբ հարգանքը անպատվելու էր Եհովայի երկրպագությունը Երուսաղեմի տաճարում: Մարգարեի լուրը պետք է որ մղեր Իսրայելի թագավորին’ զղջալու և հրաժարվելու իր չար մտադրություններից, որոնք հետ էին պահում ժողովրդին’ Աստծուն ճշմարիտ երկրպագություն մատուցելուց: Սակայն նա խստացրեց սիրտը և որոշեց հետևել իր ընտրած ճանապարհին: ՄԹ 75.5
Բեթելի տոնակատարության ժամանակ իսրայելացիների սրտերը ամբողջովին չէին խստացել: Շատերն էին ենթակա Սուրբ Հոգու ազդեցությանը: Աստված նախատեսել էր, [102] որ փորձության են-թարկվի արագ քայլերով ուրացության գնացողների ընթացքը, քանի դեռ չափազանց ուշ չէ: Նա ուղարկեց Իր լրաբերին, որ ընդհատի կռապաշտական գործողությունները և բացահայտի ուրացության հետևանքները թագավորի ու ժողովրդի համար: Զոհասեղանի կոր-ծանումն Աստծո դժգոհության նշանն էր’ Իսրայելում գործվող այդ զզվելի արարքի նկատմամբ: ՄԹ 76.1
Աստված ձգտում է փրկել, ոչ թե կործանել: Նա ուրախանում է մեղավորների փրկությամբ: «Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում»: Եզեկիել 33.11: Նախազգուշացնելով ու աղերսելով’ Նա կամակորներին կոչ է անում հրաժարվել չարագործություններից և դառնալ դեպի Իրեն ու ապրել: Նա Իր ընտրյալ լրաբերներին օժտում է առանձնահատուկ համարձակությամբ, որպեսզի նրանց լսողները վախենան և ապաշխարեն: Որքա՜ն անհողդողդ էր Աստծո մարդը հանդիմանում թագավորին: Եվ այս հաստակամությունը շատ կարևոր էր. գոյություն ունեցող չարու-թյունները այլ կերպ չէին կարող հանդիմանվել: Տերն Իր ծառային քաջությամբ էր օժտել, որպեսզի հաստատուն տպավորություն գործի լսողների վրա: Տիրոջ լրաբերները երբեք չեն վախենում դեմառդեմ կանգնել մարդու առջև, հանուն ճշմարտության նրանք պետք է աննահանջ լինեն: Քանի դեռ նրանք վստահում են Աստծուն, վա-խենալու պատճառ չունեն, որովհետև Նա, Ով նրանց հանձնարա-րություն է տալիս, տալիս է նաև Իր պաշտպանող հոգատարության վստահությունը: ՄԹ 76.2
Իր լուրը փոխանցելով’ մարգարեն պատրաստվում էր հեռանալ, երբ Հերոբովամն ասաց նրան. «Ինձ հետ եկ տուն, եւ ճաշիր, եւ ես քեզ պարգեւներ տամ»: «Եթէ ինձ քո տան կէսն էլ տալու լինես,մարգարեն պատասխանեց,քեզ հետ չեմ ուտիլ եւ ջուր չեմ խմիլ այս տեղում: Որովհետեւ ինձ այսպէս հրամայուեցաւ [105] Տիրոջ խօսքովը թէ Հաց չուտես եւ ջուր չխմես եւ այն ճանապարհով ետ չդառնաս որով գնացիր»: Գ Թագավորաց 13.7-9: ՄԹ 76.3
Լավ կլիներ, որ մարգարեն հավատարիմ մնար իր նպատակին և առանց հապաղելու վերադառնար Հուդա: Այլ ճանապարհով տուն վերադառնալիս նրան մի ծեր մարդ հանդիպեց, ով իրեն մարգարե հայտարարելով և կեղծ խոսքերով Աստծո մարդուն դիմելով’ հայ-տարարեց. «Ես էլ մարգարէ եմ քեզ պէս, եւ մի հրեշտակ խօսեց ինձ հետ Տիրոջ խօսքովն ասելով. Նորան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտէ եւ ջուր խմէ»: Կրկին սուտը կրկնվեց, և հրավերը պարտադրվեց, մինչև որ Աստծո մարդը համաձայնեց հետ դառնալ: Քանի որ ճշմարիտ մարգարեն գնաց պարտականությանը հակառակ ընթացքով, Աստված նրան թույլ տվեց կրելու մեղքի պատիժը: Մինչ նա և նրա Բեթել վերադառնալը խրախուսող կեղծ մարգարեն միասին նստած էին սեղանի շուրջ, Ամենակարողի հոգին իջավ վերջինիս վրա «եւ նա կանչեց Յուդայից եկած Աստուծոյ մարդին ասելով. Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ դու անհնազանդութիւն արիր Տիրոջ խօսքին եւ չպահեցիր քո Տէր Աստուծոյ քեզ պատուիրած պատուէրը, ...քո դիակը չմտնէ քո հայրերի գերեզմանը»: Համարներ 18-22: ՄԹ 77.1
Շուտով այս ճակատագրական մարգարեությունը բառացիորեն իրականացավ: «Եւ երբոր նա հաց էր կերել եւ ջուր էր խմել, նա պատ-րաստեց այն իր ետ դարձրած մարգարէի էշը: Եւ նա գնաց. Բայց ճանապարհին մի առիւծ գտաւ նորան եւ մեռցրեց նորան, եւ նորա դիակն ընկած էր ճանապարհումը եւ էշը կշտին կանգնած. Եւ առիւծն էլ կանգնել էր դիակի կշտին: Եւ ահա այն ճանապարհովը անցնողներ կային, [106] որ տեսան դիակը ճանապարհումն ընկած եւ առիւծը կանգնած դիակի կշտին, եւ եկան ու ասեցին քաղաքումը, ուր որ այն ծեր մարգարէն բնակվում էր: Եւ սա լսեց նորան իր ճանապարհիցը եւ դարձնող մարգարէն եւ ասեց. Նա այն Աստուծոյ մարդն է, որ Տիրոջ խօսքին անհնազանդութիւն է արել»: Համարներ 23-26: ՄԹ 77.2
Անհավատարիմ լրաբերի կրած պատիժը’ զոհասեղանի վրա ար-տաբերված մարգարեության ճշմարիտ լինելու ևս մեկ վկայություն էր: Եթե մարգարեին թույլ տրվեր ապահովությամբ գնալ’ Աստծո խոսքին չհնազանդվելուց հետո, թագավորն այս փաստը կօգտագործեր’ փոր-ձելով արդարացնել իր իսկ անհնազանդությունը: Ավերված սեղանի, անդամալույծ ձեռքի և Եհովայի պարզ հրամանին չհնազանդվել համարձակվողի սարսափելի ճակատագրի մեջ Հերոբովամը պետք է նկատեր վիրավորված Աստծո միմյանց արագ հաջորդող դժգոհությունները, իսկ այս դատաստանները պետք է նախազգուշացում լինեին’ համառորեն չշարունակելու անօրեն արարքները: Սակայն, ապաշխարությունից շատ հեռու, Հերոբովամը «ետ չդառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի մասերից բարձրաւանդակների համար քահանաներ շինեց, ուզողին’ ձեռքերը լցնում էր, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում»: Այսպիսով, ոչ միայն ինքը մեծապես մեղանչեց, այլև «Իսրայէլին մեղանչել տուաւ» և «այս բանովը առիթ եղաւ Յերոբովամի տան մեղք անելուն, որ կորչի եւ բնա-ջինջ լինի երկրիս երեսիցը»: Համարներ 33, 34, 14.16: ՄԹ 77.3
Քսաներկու տարվա անհանգիստ թագավորության ավարտին Հերոբովամը կործանիչ պարտություն կրեց Աբիայի’ Ռոբովամի հաջորդի հետ պատերազմում: «Եւ Յերոբովամն այլ եւս ոյժ չգտաւ Աբիայի օրերումը. Եւ Տէրը նորան զարկեց, եւ նա մեռաւ»: Բ Մնացորդաց 13.20: ՄԹ 78.1
Հերոբովամի կառավարման տարիներին սկիզբ առած ուրացությունը գնալով ավելի զգալի էր դառնում, ի վերջո, այն հանգեցրեց Իսրայելի թագավորության հիմնահատակ ավերմանը: Մինչ Հերոբովամի մահը’ [107] նույնիսկ Աքիան’ Սելովից ծեր մարգարեն, ով տարիներ առաջ արդեն կանխատեսել էր Հերոբովամի գահ բարձրանալը, հայտարարեց. «Եւ Տէրը պիտի զարկէ Իսրայէլին ինչպէս որ եղէգը շարժվում է ջրերի մէջ, եւ պիտի խլէ Իսրայէլին այս բարի երկրիցը, որ տուել է իրանց հայրերին, եւ պիտի ցրուէ նորանց Գետի միւս կողմումը. Որովհետեւ իրանց համար կուռքի անտառներ շինեցին Տիրոջը բարկացնելով: Եւ Իսրայէլին պիտի մատնէ, այն մեղքերի համար որ Յերոբովամն արաւ, եւ որ Իսրայէլին մեղանչել տուաւ»: Գ Թագավորաց 14.15, 16: ՄԹ 78.2
Այնուամենայնիվ, Աստված չլքեց Իսրայելին’ նախապես անելով այն ամենը, ինչ հնարավոր էր’ վերադարձնելու Իր հանդեպ հավատարմությունը: Երկար, մութ տարիների ընթացքում, երբ Երկնքի հան-դեպ բացահայտ անհնազանդությամբ կառավարիչը կառավարչի հետևից առաջնորդում ու տանում էր Իսրայելին ավելի ու ավելի խորը կռապաշտության, Աստված Իր նահանջած ժողովրդին ուղարկում էր լուրը լուրի հետևից: Իր մարգարեների միջոցով Նա տալիս էր ու-րացության մակընթացությանը դիմակայելու և Իրեն վերադառնալու ամեն հնարավորություն: Թագավորության քայքայմանը հաջորդող տարիներին Եղիան և Եղիսեն պետք է ապրեին ու աշխատեին, և երկրում լսվելու էին Ովսեեի, Ամովսի ու Աբդիայի մեղմ կոչերը: Իսրայելի թագավորությունը երբեք չէր թողնվելու առանց ազնիվ վկաների, ովքեր կհավաստեին մեղքից փրկող Աստծո հզոր ուժի մասին: Նույնիսկ ամենախավար ժամերին ոմանք հավատարիմ էին մնալու իրենց աստ-վածային Կառավարչին և, գտնվելով կռապաշտության կենտրոնում, ապրեին անմեղ’ սուրբ Աստծո աչքի առջև: Այս հավատարիմ մարդիկ մտնում էին այն մնացորդի մեջ, ում միջոցով վերջնականապես պետք է իրագործվեր Եհովայի երկնային նպատակը: [108] ՄԹ 78.3