ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

11/69

ԳԼՈՒԽ 8 - ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ

*****

Սկսած Հերոբովամի մահից մինչև Աքաբի առաջ Եղիայի հայտնվելն Իսրայելի ժողովուրդը կայուն կերպով հոգևոր անկում էր ապրում: Ղեկավարվելով Եհովայի երկյուղը չունեցող և երկրպագության օտար ձևեր խրախուսող մարդկանց կողմից’ բազմաթիվ մարդիկ մոռացության մատնեցին կենդանի Աստծուն ծառայելու իրենց պարտականությունը և ընդունեցին կռապաշտական մի շարք սովորություններ: ՄԹ 80.1

Հերոբովամի որդի Նաբադն Իսրայելի գահը զբաղեցրեց միայն մի քանի ամիս: Նրա չարությունների արշավն ընդհատվեց հանկարծակի’ Բաասայի’ նրա զորահրամանատարներից մեկի կողմից ղեկավարվող դավադրությամբ, որի նպատակն էր իր ձեռքը վերցնել կառավարման ղեկը: Նաբադն սպանվեց, հաջորդաբար նաև նրա բոլոր սերունդը, «Տիրոջ այն խօսքի համեմատ, որ իր ծառայ Սիլօնացի Աքիա մարգարէի ձեռովը խօսել էր, Յերոբովամի արած եւ Իսրայէլին մեղանչել տուած մեղքերի համար»: Գ Թագավորաց 15.29, 30: ՄԹ 80.2

Այսպիսով, Հերոբովամի տունը կործանվեց: Նրա կողմից ներ-մուծված կռապաշտական երկրպագությունն առաջ էր բերել Երկնքի պատժիչ դատաստանները մեղավոր օրինազանցների վրա, և, այ-նուամենայնիվ, [109] հետագա կառավարիչները’ Բաասան, Էլան, Զամրին և Ամրին գրեթե քառասուն տարի շարունակեցին անօրենու-թյուններ գործելու նույն ճակատագրական ընթացքը: ՄԹ 80.3

Իսրայելում ուրացության այս ժամանակաշրջանի մի մեծ ընթացք Հուդայի թագավորությունում կառավարեց Ասան: Տարիներ շարունակ «Ասան բարութիւն եւ ուղղութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին: Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց: Եւ հրամայեց Յուդային որ իրանց հայրերի Տէր Աստուծուն խնդրեն, եւ որ օրէնքն ու պատուիրանքը կատարեն: Եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձրաւանդակները եւ արեգական կուռքերը, եւ թագաւորութիւնը հանգստացաւ նորա առաջին»: Բ Մնացորդաց 14.2-5: ՄԹ 80.4

Ասայի հավատը խիստ փորձության ենթարկվեց, երբ «Եթովպացի Զարան հազար անգամ հազար զօրքով եւ երեք հարիւր կառքով» ներ-խուժեց նրա թագավորություն: Համար 9: Այս ճգնաժամային պահին Ասան իր վստահությունը հիմնեց ո’չ իր կառուցած «պարիսպներով, աշտարակներով, դռներով եւ նիգերով» «պարսպաւոր քաղաքների» և ո’չ էլ ջանասիրաբար մարզված բանակի «քաջ զօրաւորների» վրա: Համարներ 6-8: Թագավորի վստահությունը զորաց Եհովայի վրա էր, Ում անունով հին Իսրայելի համար սքանչելի փրկություններ էին գործվել: Զորքը մարտական շարելով’ նա Աստծո օգնությունն էր փնտրում: ՄԹ 81.1

Հակառակորդ բանակներն այժմ կանգնած էին դեմառդեմ: Քն-նության ու փորձության ժամանակ էր նրանց համար, ովքեր ծառայում էին Տիրոջը: Բոլոր մեղքերը խոստովանվե՞լ էին: Հուդայի մարդիկ կատարելապես վստահու՞մ էին Աստծո փրկող ուժին: Այսպիսի մտածմունքներ էին ղեկավարների մտքերում: Ամեն մարդկային տե-սանկյունից Եգիպտոսի ստվար հորդան իր առջևից սրբելու-մաքրելու էր ամեն ինչ: Սակայն խաղաղ ժամանակներում Ասան չէր տրվել [110] զվարճանքի ու հաճույքի: Նա պատրաստվում էր ամեն արտակարգ իրավիճակների: Նա ուներ կռիվներին պատրաստ բանակ, ջանացել էր, որ ժողովուրդը խաղաղություն ունենա Աստծո հետ: Եվ հիմա, թեև նրա ուժերը քանակապես ավելի քիչ էին, քան թշնամունը, նրա հավատն այն Մեկի նկատմամբ, Ում իր ապավենն էր դարձրել, չթուլացավ: ՄԹ 81.2

Ծաղկման օրերին փնտրելով Աստծուն’ թագավորը թշվառության օրը ևս կարող էր ապավինել Նրան: Նրա աղոթքները ցույց էին տալիս, որ նա անծանոթ չէ Աստծո հրաշալի ուժին: «Ով Տէր, քեզ համար մի բան չէ,խնդրում էր նա,թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չլինի»: Համար 11: ՄԹ 81.3

Ասայի աղոթքն այնպիսի աղոթք է, որ ամեն քրիստոնյա հավատացյալ կարող է ներկայացնել անհրաժեշտ պահին: Մենք պատերազմի մեջ ենք ոչ թե ընդդեմ մարմնի ու արյան, այլ իշխանությունների ու պետությունների ու երկնավորների մեջ տիրող հոգևոր չարության: Տե’ս’ Եփեսացիս 6.12: Կյանքի հակամարտության մեջ մենք պետք է հանդիպենք չարի գործակալություններին, որոնք համախմբվել են ընդդեմ արդարների: Մեր հույսը մարդու վրա չէ, այլ կենդանի Աստծո: Հավատի կատարյալ վստահությամբ մենք կարող ենք ակնկալել, որ Իր անվան փառքի համար Նա Իր ամենազորությունը կմիավորի մարդկային ջանքերին: Նրա արդարության սպառազինությունը հագած’ մենք կարող ենք հաղթանակ տանել բոլոր թշնամիների դեմ: Ասա թագավորի հավատը փայլուն կերպով վարձատրվեց: «Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան: Եւ Ասան ու նորա հետ եղող ժողովուրդը հալածեցին նորանց մինչեւ Գերարա. Եւ ընկան Եթովպացիներից մինչեւ որ նորանցից կենդանի մնացող չեղաւ. [111] Որովհետեւ Տիրոջ առաջին եւ նորա բանակի առաջին ջարդուեցան»: Բ Մնացորդաց 14.12, 13: ՄԹ 82.1

Երբ Հուդայի և Բենիամինի հաղթական բանակները վերադառնում էին Երուսաղեմ, «Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վե-րայ. Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան որոնէք, կգտնէք նորան, իսկ եթէ նո-րան ձգէք, նա էլ ձեզ կձգէ»: «Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չթու-լանան. Որովհետեւ վարձք կայ ձեր գործին»: Բ Մնացորդաց 15.1, 2, 7: Այս խոսքերից մեծապես ոգևորված’ Ասան շուտով Հուդայում իրա-կանացրեց երկրորդ բարեփոխումը: Նա «դէն ածեց պղծութիւնները Յուդայի եւ Բենիամինի բոլոր երկրիցը եւ Եփրեմի սարիցն’ իր առած քաղաքներից, եւ Տիրոջ սեղանը, որ Տիրոջ սրահի առաջ էր, նորոգեց»: «Եւ նա ժողովեց բոլոր Յուդան եւ բենիամինը եւ նորանց հետ եղող պանդուխտներին Եփրեմից, Մանասէից եւ Շմաւոնից. Որովհետեւ Իսրայէլից շատ մարդիկ անցան նորա կողմը, տեսնելով որ նորա Տէր Աստուածը նորա հետ էր: Եւ նորանք Երուսաղէմ ժողովուեցան Ասայի թագաւորութեան տասնեւհինգերորդ տարուայ երրորդ ամսումը, Եւ այն օրը զոհ արին Տիրոջ համար իրանց բերած աւարիցը եօթը հարիւր արջառ եւ եօթը հազար ոչխար: Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն»: «Եւ գտան նորան. Եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ»: Համարներ 8-12, 15: [112] ՄԹ 82.2

Ասայի հավատարիմ ծառայության մասին երկար հիշատակումներին ստվեր են գցում մի քանի սխալներ, որոնք նա թույլ է տվել’ կորցնելով կատարյալ վստահությունը Աստծու հանդեպ: Երբ մի առիթով Իսրայելի թագավորը մտավ Հուդայի թագավորություն և պաշարեց Ռաման’ Երուսաղեմից ընդամենը հինգ մղոն հեռու գտնվող ամուր քաղաքը, Ասան փրկություն էր փնտրում’ դաշինքի մեջ մտնելով Բենադադի’ Սիրիայի թագավորի հետ: Կարիքի պահին նա պետք է վստահեր միայն Աստծուն և այս ձախողումը խստորեն հանդիմանվեց Անանի մարգարեի կողմից, ով Ասայի մոտ եկավ հետևյալ ուղերձով. ՄԹ 83.1

«Որովհետեւ դու ապաւինեցիր Ասորիների թագաւորին, եւ չապաւինեցիր քո Տէր Աստուծուն, նորա համար Ասորիների թագաւորի զօրքը ազատուեցաւ քո ձեռիցը: Մի՞թէ Եթովպացիք եւ Լիբէացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիւ զօրք չէին. Բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց: Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ. Դու անմտութիւն արիր սորանում. Որովհետեւ սորանից յետոյ պատերազմներ ես ունենալու»: Բ Մնացորդաց 16.7-9: ՄԹ 83.2

Իր սխալի համար Աստծո առաջ խոնարհվելու փոխարեն’ «Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ նորան բանտը դրաւ. Որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ. Եւ այն ժամանակ Ասան ժողովրդից մի քանիսին հարստահարեց»: Համար 10: ՄԹ 83.3

«Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. Մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. Բայց իր հիւանդութիւնումն էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց»: Համար 12: Թագավորը մահացավ իր թագավորության քառասունմե-կերորդ տարում, և նրա որդի Հովսափատը հաջորդեց նրան: [113] ՄԹ 83.4

Ասայի մահից երկու տարի առաջ Աքաաբն սկսեց թագավորել Իսրայելում: Նրա թագավորության սկիզբը նշանավորվեց անսովոր ու սարսափելի ուրացությամբ: Նրա հայր Ամրին’ Սամարիայի հիմնադիրը, «Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործեց, եւ իրանից առաջ եղողների ամենից աւելի չարը եղաւ» (Գ Թագավորաց 16.25), բայց Աքաաբի մեղքերն է’լ ավելի մեծ էին: «Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն: Եւ այդ դեռ քիչ էր որ նա գնում էր Նաբատեան Յերոբովամի մեղքերովը»: Համարներ 33, 31: Բեթելում և Դանում իրականացվող կրոնական ձևերի խրախուսումից դժգոհ’ նա համարձակորեն ժողովրդին ուղղորդեց դեպի ամենամեծ հեթանոսությունը’ Եհովայի երկրպագությունը փոխարինելով Բահաղի երկրպագությամբ: «Սիդոնացիների թագաւոր Եթբաաղի աղջիկ Յեզաբէլին էլ իր համար կին առաւ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան», «եւ Բահաղի համար մի սեղան շինեց իր Սամարիայում շինած Բահաղի տանը»: Համարներ 31, 32: ՄԹ 83.5

Աքաաբը ոչ միայն Բահաղի երկրպագությունը ներմուծեց մայրա-քաղաք, այլ Հեզաբելի առաջնորդությամբ կառուցեց հեթանոսական սեղաններ շատ «բարձրավանդակներում», որտեղ շրջակա թավուտ-ների ստվերում քահանաներն ու կռապաշտական այս գրավիչ ձևի հետ կապված շատերը գործադրում էին իրենց կործանարար ազդե-ցությունը, մինչև որ գրեթե ամբողջ Իսրայելը գնաց Բահաղի հետևից: «Բնաւ չէ եղել Աքաաբի պէսը, որ իրան ծախած լինէր Տիրոջ աչքի առաջին չարութիւն անելու համար, որ նորան մոլորեցրեց իր Յեզաբէլ կինը: Եւ նա շատ գարշելի եղաւ կուռքերի ետեւից գնալով բոլորովին այն Ամօրհացիների արածին պէս, որոնց Տէրը [114] քշեց Իսրայէլի որդկանց առաջից»: Գ Թագավորաց 21.25, 26: ՄԹ 84.1

Աքաաբը բարոյապես թույլ մարդ էր: Նրա ամուսնական միությունը վճռական բնավորություն ու հաստատուն խառնվածք ուենցող կռա-պաշտ կնոջ հետ հանգեցրեց աղետալի վիճակի և’ իրեն, և’ ազգին: Բարոյազուրկ և արդարության ոչ բարձր չափանիշների տեր’ նրա բնավորությունը հեշտությամբ ճկվում էր Հեզաբելի վճռական հոգու կողմից: Նրա եսասեր էությունն անկարող էր գնահատել Իսրայելի Աստծո ողորմությունները և իր իսկ պարտականությունները’ որպես ընտրյալ ժողովրդի խնամակալ և առաջնորդ: ՄԹ 84.2

Աքաաբի կառավարման կործանիչ ազդեցության ներքո Իսրայելը բավականին հեռացավ կենդանի Աստծուց և այլասերեց իր ճա-նապարհները Նրա առաջ: Տարիների ընթացքում նրանք կորցրեցին իրենց ակնածանքի և աստվածային երկյուղի զգացողությունը, իսկ հիմա, ասես, չկա մեկը, ով կարող է համարձակվել բացահայտորեն ընդդիմանալ իշխող անարգանքին: Ուրացության մութ ստվերը պատել էր ամբողջ երկիրը: Բահաղիմի և Աստարովթի արձան-ներն ամենուր էին: Կռապաշտական տաճարներն ու նվիրաբերման անտառակները, ուր մարդկային ձեռքի գործերն էին երկրպագվում, բազմապատկվեցին: Օդն աղտոտված էր կեղծ աստվածներին մա-տուցվող զոհաբերությունների ծխից: Սար ու հովիտ արձագանքում էին արևին, լուսնին և աստղերին զոհաբերություններ կատարող հեթանոս քուրմերի հարբած գոչյուններին: ՄԹ 84.3

Հեզաբելի և նրա անսուրբ քրմերի ազդեցությամբ ժողովուրդը սովո-րեց, որ կանգնած կուռքերն աստվածներ են, որոնք իրենց խորհրդավոր ուժով կառավարում են հողի, կրակի և ջրի տարրերը: Երկնքի ողջ պարգևները’ վազող վտակները, կենդանի ջրերի հոսանքները, քնքուշ շաղը, տեղատարափ անձրևը, որ թարմացնում էին հողն ու ստիպում [115] դաշտերին առատ բերք պարգևել, վերագրվում էին Բահաղի և Աստարովթի շնորհին’ ամեն բարիք ու կատարյալ պարգև Տվողի փոխարեն: Մարդիկ մոռացել էին, որ սարերն ու հովիտները, գետերն ու աղբյուրները կենդանի Աստծո ձեռքին են, որ Նա է կառավարում արևը, երկնքի ամպերն ու բնության բոլոր ուժերը: ՄԹ 85.1

Հավատարիմ պատգամաբերների միջոցով Աստված անընդհատ զգուշացնում էր ուրացող թագավորին ու ժողովրդին, սակայն ապարդյուն էին հանդիմանության այդ խոսքերը: Հոգով ներշնչված’ իզուր էին լրաբերները փորձում պաշտպանել Եհովայի’ որպես Իսրայելի միակ Աստվածը լինելու իրավունքը: Իզուր էին նրանք մեծարում այն օրենքները, որ Նա վստահել էր իրենց: Կռապաշտության ճոռոմ ցուցադրմամբ ու թովիչ ծեսերով գերված’ ժողովուրդը հետևում էր թագավորի ու նրա արքունիքի օրինակին’ տրվելով զգայական երկրպագության արբեցուցիչ, նվաստացնող հաճույքներին: Իրենց կույր հիմարությամբ նրանք մերժեցին Աստծուն ու Նրա երկրպագությունը: Մեծ ողորմածությամբ նրանց շնորհված լույսը խավար էր դարձել: Հրաշալի ոսկին աղտոտվել էր: ՄԹ 85.2

Իսրայելի փառքն, ավա՜ղ, հեռացել էր: Երբեք այսքան խորն ուրա-ցության մեջ չէր հայտնվել Աստծո ընտրյալ ժողովուրդը: «Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներից» բացի կային նաև «Աստարովթի չորս հարիւր մարգարէներ»: Գ Թագավորաց 18.19: Աստծո հրաշագործ զորությունից բացի, արագա-հաս ոչինչ չէր կարող պահպանել ազգին լիակատար կործանումից: Իսրայելը կամավոր կերպով հեռացել էր Եհովայից: Այնուհանդերձ, Աստված կարեկցաբար դեռ ձգտում էր դեպի նրանց, ովքեր հայտնվել էին մեղքի մեջ, և արդեն ժամանակն էր, որ Նա ուղարկի Իր մեծագույն մարգարեներից մեկին, ում միջոցով շատերը պետք է առաջնորդվեին դեպի հետ’ դեպի նվիրվածությունը իրենց հայրերի Աստծուն: [116] ՄԹ 85.3