ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 6 - ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ
*****
«Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Ռոբովամը թագաւորեց նորա տեղ»: Գ Թագավորաց 11.43: ՄԹ 64.1
Գահ բարձրանալուց անմիջապես հետո Ռոբովամը գնաց Սյուքեմ, որտեղ ակնկալում էր պաշտոնապես ճանաչում ստանալ բոլոր ցեղերի կողմից: «... Բոլոր Իսրայէլը գնացել էր այնտեղ նորան թագաւոր անելու համար»: Բ Մնացորդաց 10.1: ՄԹ 64.2
Ներկաների մեջ էր նաև Նաբատի որդի Հերոբովամը, այն նույն Հերոբովամը, ով Սողոմոնի կառավարման ժամանակ հայտնի էր որպես «քաջազուն մարդ», և ում ուղղեց ցնցող լուրը սիլոնացի Աքիա մարգարեն. «Ահա ես պիտի պատառեմ թագաւորութիւնը Սողոմոնի ձեռիցը եւ քեզ տամ տասը ցեղը»: Գ Թագավորաց 11.28, 31: ՄԹ 64.3
Իր լրաբերի միջոցով Աստված պարզորոշ խոսել էր Հերոբովամի հետ’ թագավորությունը բաժանելու անհրաժեշտության մասին: Նա հայտարարել էր, որ այս բաժանումը պետք է տեղի ունենա, «որովհետեւ ինձ թողեցին եւ երկրպագութիւն արին [87] Սիդոնացիների Աստարովթ աստուծուն եւ Մովաբի Քամովս աստուծուն, եւ Ամմոնի որդկանց Մեղքոմ աստուծուն, եւ չգնացին իմ ճանապարհներովը, որ իմ աչքի առաջին ուղիղը եւ իմ պատուէրները ու իրաւունքները կատարէին ինչպէս նորա հայր Դաւիթը»: Համար 33: ՄԹ 64.4
Հերոբովամին ասվել էր նաև, որ թագավորությունը չի բաժանվի’ մինչև Սողոմոնի կառավարման ավարտը: «Բայց բոլոր թագաւորութիւնը չեմ առնելու նորա ձեռից,հայտարարել էր Տերը,Որովհետեւ նորան իշխան կդնեմ նորա կեանքի բոլոր օրերումն իմ ծառայ Դաւիթի պատճառով, որին ես ընտրել եմ, որ իմ հրամաններն ու իմ պատուէրները պահել է: Սակայն պիտի առնեմ թագաւորութիւնը նորա որդիի ձեռիցը եւ քեզ տամ այն, այսինքն տասը ցեղերը»: Համարներ 34, 35: ՄԹ 64.5
Թեև Սողոմոնը ձգտել էր նախապատրաստել Ռոբովամի’ իր ընտրած իրավահաջորդի միտքը’ Աստծո մարգարեի կանխատեսած ճգնաժամն իմաստությամբ ընդունելու համար, նա երբեք չկարողացավ դեպի բարին տանող հզոր, բնավորություն կերտող ազդեցություն թողնել իր որդու մտքի վրա, ում դաստիարակությունն այնպես կոպտորեն անտեսվել էր վաղ տարիքում: Իր ամմոնացի մորից Ռոբովամն ստացել էր հեղհեղուկ բնավորության կնիքը: Երբեմն նա ջանում էր ծառայել Աստծուն, և նրան տրվում էր բարգավաճման հնարավորություն, բայց նա կայուն մարդ չէր և վերջիվերջո, տեղի տվեց’ մանկուց իրեն շրջապատող չարի ազդեցությանը: Ռոբովամի կյանքի սխալները և վերջնական ուրացումը բացահայտում են Սողոմոնի’ կռապաշտ կանանց հետ միության սարսափելի հետևանքը: ՄԹ 65.1
Իսրայելի ցեղերը երկար էին տառապել իրենց նախկին կառավարչի դաժան նախաձեռնությունների ծանր սխալներից: Սողոմոնի’ ուրա-ցության ժամանակաշրջանի կառավարման շվայտ դրսևորումները նրան հասցրել էին [88] այն աստիճանի, որ ծանր հարկեր և ստորաքարշ ծառայություն էր դրել ժողովրդի վրա: Նախքան նոր կառավարչի թագադրումը’ ցեղերը ներկայացնող իշխանները ցանկանում էին հավաստիանալ, արդյո՞ք Սողոմոնի որդին նպատակ ունի թեթևացնել այդ բեռը: «Եւ եկաւ Յերոբովամը եւ բոլոր Իսրայէլը եւ խօսեցին Ռոբովամի հետ ասելով. Հայրդ մեր լուծը ծանրացրել էր, բայց դու հիմա թեթեւացրու քո հօր խիստ ծառայութիւնը եւ նորա մեր վերայ դրած ծանր լուծը, այն ժամանակ քեզ ծառայութիւն կանենք»: ՄԹ 65.2
Իր քաղաքականության ընթացքը որոշելու համար Ռոբովամը շատ էր ցանկանում լսել իր խորհրդականների խորհուրդը, և պատասխանեց. «Երեք օրից յետոյ դարձեալ ինձ մօտ եկէք. Եւ ժողովուրդը գնաց»: «Եւ Ռոբովամ թագաւորը խորհուրդ արաւ այն ծերերի հետ, որ կանգնում էին նորա հայր Սողոմոնի առաջին նորա կենդանութեանը, եւ ասեց. Ի՞նչպէս էք դուք ինձ խորհուրդ տալիս, որ ես այս ժողովրդին պատասխան տամ: Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Եթէ դու այս ժողովրդին քաղցր լինիս եւ նորանց հաճոյանաս, եւ նորանց հետ բարի խօսքեր խօսես, այն ժամանակ նորանք միշտ քո ծառաները կլինին»: Բ Մնացորդաց 10.3-7: ՄԹ 65.3
Դժգոհ’ Ռոբովամը շրջվեց դեպի երիտասարդները, ում հետ շփվել էր իր երիտասարդության վաղ և ուշ տարիներին, և հարցրեց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ էք տալիս որ այս ժողովրդին պատասխան տամ, որ ինձ հետ խօսեցին ասելով թէ Այն լուծը թեթեւացրու որ քո հայրը մեզ վերայ է դրել»: Գ Թագավորաց 12.9: Երիտասարդները խորհուրդ տվեցին, որ նա խստորեն վարվի իր թագավորությանն առնչվող բոլոր հարցերում և նրանց պարզ հասկացնի, որ հենց սկզբից չի հանդուրժելու որևէ միջամտություն իր անձնական նպատակներին: ՄԹ 66.1
Չդիմանալով գերագույն հեղինակություն վայելելու հեռանկարի շողոքորթ հաճույքին’ Ռոբովամը որոշեց արհամարհել իր թագավորության ծերերի խորհուրդը [89] և երիտասարդներին դարձնել իր խորհրդատուները: Այսպիսով, եղավ այնպես, որ նշանակված օրը, երբ «Յերոբովամն ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ» իմանալու, թե նա ինչ քաղաքական ընթացքի է հետամուտ լինելու, Ռոբովամը «խիստ պատասխանեց ժողովրդին, ... ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու»: Համարներ 12-14: ՄԹ 66.2
Եթե միայն Ռոբովամն ու նրա անփորձ խորհրդատուները հասկանային Աստծո կամքն Իսրայելի համար, նրանք կլսեին ժողովրդի պահանջը’ կառավարության վարչարարության մեջ վճռական բարեփոխումներ անելու վերաբերյալ: Սակայն հնարավորության ժամին, որ նրանց տրվեց Սյուքեմում հանդիպման ժամանակ, նրանք չկարողացան հասկանալ ո’չ պատճառը, ո’չ հետևանքը և այդպիսով, հավիտյան թուլացրին իրենց ազդեցությունը մեծաքանակ մարդկանց վրա: Սողոմոնի կառավարման ժամանակ սկիզբ առած ճնշումը հաստատելու և ավելացնելու նրանց’ բացահայտ նպատակադրվածությունն ուղղակի հակադրության մեջ էր Աստծո ծրագրի հետ, որ ուներ Նա Իսրայելի համար: Դա մեծ առիթ հանդիսացավ, որ ժողովուրդը կասկածի նրանց դրդապատճառների անկեղծությանը: Իշխանություն բանեցնելու այս անմիտ ու անզգա փորձով թագավորը և նրա ընտրած խորհրդականները բացահայտեցին դիրքի ու հեղինակության հպարտությունը: ՄԹ 66.3
Տերը թույլ չտվեց, որ Ռոբովամն իրականացնի իր նախանշած ծրագիրը: Ցեղերի հազարավոր մարդիկ, ովքեր միանգամայն բարկացած էին Սողոմոնի կառավարման ծանր նախաձեռնություններից, հիմա արդեն զգում էին, որ այլ կերպ չեն կարող վարվել, քան ապստամբել Դավթի տան դեմ: «Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսաւ, որ թագաւորը նորանց չլսեց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագաւորին ասելով. [90] Մենք ի՞նչ բաժին ունենք Դաւիթի մօտ. Եւ Յեսսէի որդիի մօտ ժառանգութիւն չունենք. Քո վրանները գնա, ով Իսրայէլ. Հիմա դու հոգա քո տունը, ով Դաւիթ. Եւ Իսրայէլը գնաց իր վրանները» Համար 16: ՄԹ 67.1
Ռոբովամի անխոհեմ ելույթի հետևանքով առաջացած ալիքն ան-դառնալի էր: Այնուհետ Իսրայելի ցեղերը բաժանվեցին’ Հուդայինն ու Բենիամինինը կազմելով Հուդայի ստորին կամ հարավային թագավո-րությունը՝ Ռոբովամի կառավարման ներքո, մինչդեռ տասը հյուսիսային ցեղերը ձևավորեցին ու հաստատեցին առանձին կառավարություն՝ Հերոբովամի ղեկավարման ներքո, որը հայտնի էր որպես Իսրայելի թագավորություն: Այսպիսով, մարգարեի կանխատեսումը թագավո-րության քայքայման վերաբերյալ իրականություն դարձավ: «Տիրոջ կողմից այսպէս էր դարձուած»: Համար 15: ՄԹ 67.2
Երբ Ռոբովամը տեսավ, որ տասը ցեղերը իրենց հավատարմությունը հետ քաշեցին իրենից, նա գործի անցավ: Իր թագավորության մի ազդեցիկ մարդու՝ «հարկերի տեսուչ Ադորամի» միջոցով նա հաշտության փորձեր ձեռնարկեց: Սակայն խաղաղության դեսպանն այնպիսի վերաբերմունքի արժանացավ, որը Ռոբովամի դեմ ունեցած զգացմունքի վկայությունն էր: «Բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ»: Խռովության ուժգնության այս փաստից ցնցված՝ «Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ եւ փախչէ Երուսաղէմ»: Համար 18: ՄԹ 67.3
«Եւ Ռոբովամն եկաւ Երուսաղէմ եւ ժողովեց բոլոր Յուդայի տունը եւ Բենիամինի ցեղը՝ հարիւր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ Իսրայէլի տան հետ պատերազմէ, թագաւորութիւնը Սողոմոնի որդի Ռոբովամին դարձնելու համար: Եւ Աստուծոյ խօսքը եղաւ Աստուծոյ մարդ Սեմայիային ասելով. Ասիր Յուդայի թագաւոր Սողոմոնեան Ռոբովամին եւ բոլոր Յուդայի եւ Բենիամինի տանը [91] եւ ժողովրդի մնացորդին ասելով. Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների՝ Իսրայէլի որդկանց հետ. Ետ դառէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը: Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ դառան գնացին Տիրոջ խօսքի համեմատ»: Համարներ 21-24: ՄԹ 67.4
Իր կառավարման սկզբում՝ երեք տարի շարունակ, Ռոբովամը փորձեց օգտվել իր տխուր փորձառությունից, որը նրան հաջողվեց: Նա «պարսպաւոր քաղաքներ շինեց Յուդայի մէջ» և «պարիսպներն ամրացրեց եւ նորանց մէջ զօրապետներ դրաւ, [92] եւ կերակուրի ու իւղի եւ գինիի շտեմարաններ»: Նա ջանասիրաբար «նրանց խիստ շատ ամրացրեց»: Բ Մնացորդաց 11.5, 11, 12: Սակայն Ռոբովամի կառավարման առաջին տարիներին Հուդայի ծաղկման գաղտնիքն այս նախաձեռնությունների շնորհիվ չէր: Աստծուն որպես Գերագույն ղեկավար ճանաչելն էր, որ Հուդայի ու Բենիամինի ցեղերին շահավետ հիմք տվեց: Նրանց թվին ավելացան շատ աստվածավախ մարդիկ հյուսիսային ցեղերից: «Իսրայէլի բոլոր ցեղերիցն իրանց սիրտերը Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու տուող մարդիկը եկան Երուսաղէմ իրանց հայրերի Տէր Աստուծուն զոհ անելու համար: Եւ ուժովացրին Յուդայի թագաւորութիւնը, եւ զօրացրին Սողոմոնեան Ռոբովամին երեք տարի. Որովհետեւ գնում էին Դաւիթի եւ Սողոմոնի ճանապարհովը այդ երեք տարին»: Համարներ 16, 17: ՄԹ 68.1
Այս ընթացքին հետևելով’ Ռոբովամը հնարավորություն կունենար մեծապես քավելու անցյալի մեղքերը և վերականգնելու իր հանդեպ վստահությունը, որ կարող է կառավարել խոհեմությամբ: Բայց ներշնչված գրիչը հետևել է Սողոմոնի իրավահաջորդի ցավալի ընթացքին, մեկի, ում չհաջողվեց ուժեղ ազդեցություն ունենալ’ ապահովելու հավատարմությունը Եհովայի հանդեպ: Բնույթով քմահաճ, համարձակ, ինքնակամ և դեպի կռապաշտությունը հակված մարդ էր, այնուամենայնիվ, եթե նա ամբողջովին վստահեր Աստծուն, կկարողանար զարգացնել ուժեղ բնավորություն, հաստատուն հավատ և հնազանդություն’ աստվածային պահանջներին: Սակայն ժամանակն անցնում էր, իսկ թագավորն իր վստահությունը հիմնել էր դիրքի ուժին և իր հզորացրած ամրոցներին: Աստիճանաբար տեղի տալով ժառանգաբար ստացած թուլությանը’ ի վերջո, ամբողջովին շեղվեց դեպի կռապաշտությունը: «Եւ եղաւ երբոր Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուեցաւ եւ ինքը զօրացաւ, այն ժամանակ թողեց Տիրոջ [93] օրէնքը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ»: Բ Մնացորդաց 12.1: ՄԹ 68.2
Որքա՜ն տխուր, որքա՜ն իմաստալից են այս խոսքերը. «Եւ բոլոր Իսրայէլը նորա հետ»: Այն մարդիկ, ում Աստված ընտրել էր’ լույս լինելու շրջակա ազգերի համար, շրջվում էին իրենց ուժի Աղբյուրից’ ձգտելով նմանվել այդ ազգերին: Ինչպես Սողոմոնի, այնպես էլ Ռոբովամի դեպքում վատ օրինակի ազդեցությունը շատերին տարավ մոլորության: Եվ ինչպես նրանց դեպքում էր, այնպես էլ այսօր այս կամ այն չափով չարություն գործող մարդկանց ազդեցությունը չի սահմանափակվում միայն իրենցով: Ոչ ոք չի ապրում միայն իր համար: Մարդը միայնակ չի տառապում իր մեղքի պատճառով: Յուրաքանչյուր կյանք լուսատու է, որ լուսավորում և խրախուսում է այլոց ճանապարհը, կամ վատ ու ավերիչ ազդեցություն է թողնում, որը հանգեցնում է հուսահատության ու կործանման: Մենք այլոց տանում ենք կա’մ դեպի վեր’ երջանկություն և հավիտենական կյանք, կա՜մ դեպի վար’ վիշտ ու հավիտենական մահ: Եվ եթե մեր արարքներով ուժգնացնում կամ գործողությունների ենք մղում մեր շուրջը գտնվող մարդկանց չար մղումները, մենք կիսում ենք նրանց մեղքը: ՄԹ 69.1
Աստված թույլ չտվեց, որ Հուդայի կառավարչի ուրացությունն ան-պատիժ մնա: «Եւ եղաւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին որ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ. Որովհետեւ ապստամբուել էին Տիրոջ դէմ, Հազար երկու հարիւր կառքով եւ վաթսուն հազար ձիաւորով. Եւ նորա հետ Եգիպտոսից եկած ժողովրդին թիւ չկար... Եւ նա առաւ Յուդայի պարսպաւոր քաղաքները, եւ եկաւ մինչեւ Երուսաղէմ»: ՄԹ 69.2
«Եւ Սեմայիա մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի իշխանների մօտ, որոնք Սիսակի երեսից ժողովուել էին [94] Երուսաղէմ, եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ թողեցի ձեզ Սիսակի ձեռքին»: Համարներ 2-5: ՄԹ 69.3
Ժողովուրդը դեռ այնքան շատ հեռու չէր գնացել ուրացության մեջ, որ անտեսի Աստծո դատաստանները: Սիսակի ներխուժման հետևանքով կրած կորուստներում նրանք ճանաչեցին Աստծո ձեռքը և որոշ ժամանակ խոնարհվեցին: «Տէրը արդար է»,ընդունեցին նրանք: «Եւ երբոր Տէրը տեսաւ նորանց խոնարհելը, Տիրոջ խօսքը եղաւ Սեմայիային ասելով. Նորանք խոնարհեցին. Ես նորանց չեմ կորցնիլ, եւ նորանց շուտով ազատութիւն կտամ, եւ իմ բարկութիւնը չի թափուիլ Երուսաղէմի վերայ Սիսակի ձեռքով: Բայց նորան ծառաներ կլինին, եւ կհասկանան իմ ծառայութիւնը եւ երկրաւոր թագաւորների ծառայութիւնը»: ՄԹ 69.4
«Եւ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ եւ առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը’ բոլորը առաւ. Սողոմոնի շինած ոսկի ասպարներն էլ առաւ: Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի ասպարներ շինեց, եւ յանձնեց թագաւորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխաւորներին: ... Եւ հէնց որ նա խոնարհեց, Տիրոջ բարկութիւնը ետ դառաւ նորանից, եւ նա նորան բոլորովին չկորցրեց. Եւ Յուդայի մէջ լաւ բաներ էլ կային»: Համարներ 6-12: ՄԹ 70.1
Բայց հենց որ նեղության ձեռքը հեռացվում էր, և ազգը նորից ծաղկունք էր ապրում, շատերը մոռանում էին իրենց վախերն ու նորից շրջվում դեպի կռապաշտությունը: Նրանց մեջ էր նաև ինքը’ Ռոբովամ թագավորը: Թեև իրեն պատուհասած աղետից խոնարհված’ [95] նրան չհաջողվեց այս փորձառությունը վճռական շրջադարձ դարձնել իր կյանքում: Մոռանալով այն դասը, որն Աստված այնպես ջանում էր սովորեցնել իրեն’ նա վերադառնում էր դեպի այն մեղքերը, որոնք դատաստաններ էին բերում ազգի վրա: Մի քանի անփառունակ տարիներից հետո, որոնց ընթացքում թագավորը «չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չուղղեց, որ Տիրոջը խնդրէր: ...Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աբիան թագաւոր եղաւ նորա տեղ»: Համարներ 14, 16: ՄԹ 70.2
Ռոբովամի կառավարման վաղ շրջանում, թագավորության քայքայմանը զուգընթաց, փառքը սկսեց լքեց Իսրայելին, որպեսզի այլևս երբեք չվերականգնվի իր լիությամբ: Հետագա դարերի ընթացքում երբեմն-երբեմն բարոյական արժանիքներ և խորաթափանց մտածողություն ունեցող մարդիկ զբաղեցրին Դավթի աթոռը, և այս միապետների կառավարման ընթացքում Հուդայի ժողովորդին տրված օրհնությունները տարածվեցին նաև շրջակա ժողովուրդների վրա: Ժամանակ առ ժամանակ Եհովայի անունը մեծարվում էր ամեն կեղծ աստվածներից վեր, և Նրա օրենքը’ հարգվում: Ժամանակ առ ժամանակ հզոր մարգարեներ էին վեր կենում’ թագավորների ձեռքերն ամրացնելու և ժողովրդին դեպի շարունակական հավատարմություն քաջալերելու նպատակով: Բայց չարի սերմերը, որ արդեն ծլարձակել էին, երբ Ռոբովամը գահ բարձրացավ, երբեք ամբող ջովին արմատախիլ չարվեցին: Աստծո’ մի ժամանակ արտոնյալ ժողովուրդն այնքան ցած ընկավ, որ առակ դարձավ հեթանոսների շրջանում: ՄԹ 70.3
Չնայելով կռապաշտական սովորույթներին հակվածների կամա-կորությանը, Աստված Իր ողորմածությամբ դեռևս ամեն ինչ կաներ Իր ուժի սահմաններում, որ բաժանված թագավորությունը փրկի բացարձակ կործանումից: Տարիներն անցնում էին, և Նրա նպատակը Իսրայելի համար, ասես, կատարյալ ձախողման էր գնում սատանայական գործակալությունների կողմից ոգեշնչված մարդկային միջոցներով, սակայն Նա դեռևս ցուցաբերում էր [96] Իր բարերար նպատակներն’ ընտրյալ ազգի գերեվարության և վերականգնման միջոցով: ՄԹ 71.1
Սակայն թագավորության անկումը մի հրաշալի պատմության սկիզբ է, որտեղ բացահայտվում է Աստծո համբերատար վերաբերմունքն ու քնքուշ ողորմածությունը: Դեպի չարն ունեցած ժառանգական և ձեռքբերովի հակումների պատճառով նրանք ստիպված էին անցնել վշտի ծանր փարձության միջով, նրանք, ում Աստված ջանում էր սրբել որպես Իր համար հատուկ, բարի գործերի նախանձավոր ժողովուրդ, և ովքեր, ի վերջո, կընդունեին, որ. «Բնաւ չկայ քեզ նմանը, ով Տէր, դու մեծ ես, եւ մեծ է քո անունը զօրութիւնով: Ո՞վ չի վախենալ քեզանից, ով ազգերի Թագաւոր... Որովհետեւ ազգերի բոլոր իմաստունների մէջ են նորանց բոլոր թագաւորութիւնների մէջ բնաւ չկայ քեզ նմանը»: «Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր»: Երեմիա 10.6, 7, 10: ՄԹ 71.2
Եվ կուռք պաշտողները պետք է վերջապես սովորեին, որ կեղծ աստվածներն անկարող են բարձրացնել ու փրկել: «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից»: Համար 11: Միայն կենդանի Աստծուն’ համայնի Ստեղծողին և ամենի Ղեկավարին հավատարիմ լինելով մարդը կարող է գտնել հանգստություն և խաղաղություն: Համաձայնության մեկ քայլով Իսրայելի և Հուդայի պատժվածներն ու զղջացողները կարող էին վերջապես նորոգել իրենց դաշնադրային հարաբերությունը զորաց Եհովայի’ իրենց հայրերի Աստծո և Նրա հետ, Ում մասին նրանք հայտարարում էին. ՄԹ 71.3
«Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը,
հաստատել աշխարհքը’ իր իմաս-
տութիւնովը, եւ իր հանճարովը
տարածել’ երկինքը: [97]
Նա ձայն տալիս’ ջրերի բազմութիւն է լի-
նում երկնքումը.
Եւ նա վեր է հանում գոլորշիները երկրի
ծայրերից, կայծակներ է շինում անձրեւի
համար, եւ հողմը հանում է իր շտեմ
արաններից:
Անասնացել է ամեն մարդ առանց գի-
տութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ
կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ
հոգի չկայ նորանցում:
Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ,
նորանց այցելութիւն եղած ժամանակ
պիտի կորչեն:
Սորանց պէս չէ Յակոբի Բաժինը.
Որովհետեւ նա ամենի Ստեղծողն է,
եւ Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է
Նորա անունը Զօրաց Տէր է»:
ՄԹ 72.1
Համարներ 12-16: [98]