ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 59 - «ԻՍՐԱՅԷԼԻ ՏՈՒՆԸ»
*****
Բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին հավիտենական ավետարանի ճշմարտություններն ազդարարելիս Աստծո երկրային եկեղեցին այսօր իրականացնում է հնագույն մարգարեությունը. «Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով»: Եսայիա 27.6: Երկնային հրեշտակների հետ համագործակցելով’ Հիսուսի հետևորդներն արագ գրավում են երկրի ամայի տարածքները, և նրանց աշխատանքը թանկագին հոգիների առատ բերք է տալիս: Այսօր, ավելի քան երբևէ, նվիրված եկեղեցու միջոցով աստվածաշնչյան ճշմարտությունների տարածումը մարդկանց է հասցնում այն օրհնությունները, որոնք դարեր առաջ կանխագուշակ-ված էին Աբրահամի և ողջ Իսրայելի’ բոլոր դարերում գոյություն ունե-ցող Աստծո երկրային եկեղեցու համար. «Եւ ես ...քեզ օրհնեմ, ... եւ դու օրհնեալ կ՛լինիս»: Ծննդոց 12.2: ՄԹ 521.1
Օրհնության այս խոստումը պետք է մեծ չափով իրագործվեր իսրայելացիների’ իրենց գերության երկրից վերադարձին հաջորդող դարերի ընթացքում: Աստծո [703] ծրագիրն էր, որ ամբողջ երկիրը պատրաստ լինի Քրիստոսի առաջին գալուստին, ինչպես այսօր է ճա-նապարհ պատրաստվում Նրա երկրորդ գալուստի համար: Նվաս-տացուցիչ աքսորի ժամանակաշրջանի ավարտին Զաքարիա մարգարեի միջոցով Աստված ողորմածաբար Իր ժողովրդին’ Իսրայելին վստահեցրեց. «Ես դարձել եմ Սիօնին եւ բնակուելու եմ Երուսաղէմումը, եւ Երուսաղէմը պիտի Հաւատարիմ քաղաք կոչուի, եւ Զօրաց Տիրոջ սարը’ Սուրբ սար»: Իսկ Իր ժողովրդի մասին ասաց. «Ահա .Ես նորանց համար Աստուած լինեմ ճշմարտութիւնով եւ արդարութիւնով»: Զաքարիա 8.3, 7, 8: ՄԹ 521.2
Այս խոստումները տրվել էին հնազանդության պայմանով: Գերու-թյանը նախորդող ժամանակաշրջանում իսրայելացիներին բնորոշ մեղքերը չպետք է կրկնվեին: Վերակառուցման գործն իրականաց-նողներին Տերը հորդորեց. «Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը. Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք»: «Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, ար-դարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը»: Զաքարիա 7.9, 10, 8.16. ՄԹ 522.1
Ինչպիսի՜ հարուստ նյութական և հոգևոր պարգևներ էին սպասվում նրանց, ովքեր իրենց կյանքում գործնականում կկիրառեին ճշմարտու-թյան սկզբունքները: «Ցանգը խաղաղութեամբ է լինելու,հայտարարեց Տերը,որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը: Եւ պիտի լինի որ ինչպէս դուք անէծք էիք ազգերի մէջ, ով Յուդայի տուն եւ Իսրայէլի տուն, նոյնպէս էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնութիւն լինէք»: Զաքարիա 8.12, 13: [704] Բաբելոնյան գերությամբ իսրայելացիները լիովին բժշկվել էին քանդակված պատկերների երկրպագությունից: Վերադարձից հետո նրանք մեծ ուշադրություն դարձրին Օրենքի և մարգարեների գրքերում գրվածների հոգևոր ուսուցմանն ու ուսումնասիրությանը, որ վերաբե-րում էին ճշմարիտ Աստծո երկրպագությանը: Տաճարի վերականգնումը նրանց հնարավորություն տվեց իրականացնելու սրբարանի բոլոր ծիսական ծառայությունները: Զորաբաբելի, Եզրասի և Նեեմիայի առաջնորդությամբ նրանք մշտապես խոստանում էին պահել Եհովայի բոլոր պատվիրաններն ու հրամանները: Հաջորդեց ծաղկման մի շրջան, որը լիովին հաստատեց, որ Աստված պատրաստակամ է ընդունելու ու ներելու, և սակայն ճակատագրական կարճատեսությամբ նրանք կրկին ու կրկին երես էին դարձնում իրենց սպասվող փառահեղ ապագայից և եսասիրաբար յուրացնում այն օրհնությունները, որոնք պետք է բժշկություն և հոգևոր կյանք պարգևեին բազմաթիվ մարդկանց: ՄԹ 522.2
Աստվածային նպատակն իրականացնելու ձախողումն ակնհայտ էր Մաղաքիայի օրերում: Տիրոջ պատգամաբերը խստորեն պայքարում էր Իսրայելը նյութական բարեկեցությունից և հոգևոր ուժից զրկող հանցանքների դեմ: Մեղքը հանդիմանելիս’ մարգարեն չխնայեց ո’չ քահանաներին և ո’չ ժողովրդին: Մաղաքիայի միջոցով «Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին» այն էր, որ անցյալի դասերը չպետք է մոռացվեն, և որ Իսրայելի տան հետ Եհովայի հաստատած ուխտն անհրաժեշտ է հավատարմությամբ պահել: Աստծո օրհնությունները իրականություն կդառնան միայն անկեղծ զղջման պարագայում: «Եւ արդ,աղերսում է մարգարեն,աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ»: Մաղաքիա 1.1,9: ՄԹ 523.1
Իսրայելի ժամանակավոր անհաջողությունները չէին սակայն, որ կարող էին խափանել մարդկության փրկության դարավոր ծրագիրը: [705] Նրանք, ում դիմեց մարգարեն, կարող էին ուշադրության չարժանացնել տրված լուրը, սակայն Եհովայի ծրագրերը պետք է իրականացվեին’ հաստատուն կերպով առաջ ընթանային մինչև կատարյալ ավարտ: «Արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը,հայտարարում է Տերն Իր պատագմաբերի միջոցով,մեծ է իմ անունը ազգերի մէջ. Եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ»: Մաղաքիա 1.11: ՄԹ 523.2
Աստված «կեանք եւ խաղաղութիւն» շնորհող ուխտ էր կապել Ղևիի որդիների հետ, որը անպատմելի օրհնություններ պետք է բերեր’ այն պահելու դեպքում. Տերն այժմ առաջարկում էր նորոգել այն’ երբեմնի հոգևոր առաջնորդների հետ, ովքեր սակայն հանցանքի պատճառով դարձել էին «անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ»: Մաղաքիա 2.5, 9: ՄԹ 523.3
Օրինազանցներին զգաստացնող նախազգուշացում տրվեց, որ դատասատանի օրը մոտ է, և Եհովան կայցելի բոլոր ամբարիշտներին, որի արդյունքը կլինի շուտափույթ կործանումը: Սակայն ոչ ոք անհույս չէր թողնված. Մաղաքիայի մարգարեությունները’ դատաստանի մասին, ամբարիշտներին նաև հրավիրում էին խաղաղություն հաստատել Աստծո հետ: «Ետ դարձէք դէպի ինձ,հորդորում էր Տերը,եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ»: Մաղաքիա 3.7: ՄԹ 523.4
Թվում է’ ամեն սիրտ պետք է արձագանքի այսպիսի հրավերի: Երկնքի Աստվածը Իր մոլորյալ զավակներին վերադառնալու կոչ է անում’ Իր հետ համագործակցելու և Իր գործը շարունակելու համար: Աստված պատրաստ է Իսրայելին առաջնորդելու ինքնամերժման նեղ ճանապարհով, որպեսզի [706] նրանք’ որպես Աստծո որդիներ, ժառանգակից լինեն Իրեն: Արդյոք, նրանք կընդունե՞ն այդ հրավերը: Կհասկանա՞ն, որ դա է իրենց միակ հույսը: ՄԹ 523.5
Որքա՜ն տխուր է կարդալ, որ Մաղաքիայի օրերում իսրայելացիները հրաժարվեցին խոնարհեցնել իրենց հպարտ սրտերը և սիրով համագործակցել Աստծո հետ: Նրանց արձագանքի մեջ առկա է ակն-հայտ ինքնաարդարացումը. «Ի՞նչ բանում ետ դառնանք»: ՄԹ 524.1
Աստված Իր ժողովրդին բացում է նրա առանձնահատուկ մեղքերից մեկը: «Մի՞թէ մարդ Աստուած կ՛խաբէ,հարցնում է Նա,որ դուք ինձ խաբում էք»: Սակայն մեղքի դատապարտություն չզգալով’ անհ-նազանդները հարցնում են. «Ի՞նչ բանում ենք քեզ խաբում»: ՄԹ 524.2
Տիրոջ պատասխանը հստակ է. «Տասանորդումը եւ ընծայումը: Անէծքով դուք անիծուած էք, որովհետեւ դուք ինձ խաբում էք բոլոր ազգդ: Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար’ մինչեւ որ նորա համար տեղ չ՛լինի: Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չ՛ապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չ՛լինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը: Եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինիք, ասում է Զօրաց Տէրը»: Համարներ 7-12: ՄԹ 524.3
Աստված օրհնում է մարդու ձեռքի գործը, որ նա վերադարձնի Իր բաժինը: Նա մարդկանց տալիս է արև ու անձրև, աճեցնում բու-սականություն, տալիս առողջություն և կարողություն’ միջոցներ հայ-թայթելու համար: Ամեն օրհնություն Նրա բարերար ձեռքից է, և Նա ցանկանում է, որ տղամարդիկ և կանայք իրենց երախտագիտությունը դրսևորեն’ վերադարձնելով Նրա բաժինը տասանորդների [707] և շնորհակալական, կամավոր ու մեղքի ընծաների տեսքով: Որպեսզի Աստծո այգին չվերածվի անբերրի ամայության, նրանք իրենց միջոց-ները պետք է նվիրեն Նրա ծառայությանը: Նրանք պետք է պատկե-րացնեն, թե ինչ կաներ Տերն իրենց փոխարեն, պետք է բոլոր դժվար հարցերն աղոթքով հանձնեն Նրան: Նրանք պետք է անշահախնդիր հետաքրքրություն դրսևորեն’ Նրա գործն աշխարհի բոլոր մասերում իրականացնելու հարցում: ՄԹ 524.4
Հինկտակարանյան մարգարեներից վերջինի’ Մաղաքիայի լուրերը, ինչպես նաև հեթանոս թշնամիների ճնշումներն, ի վերջո, իսրայելացի-ներին ստիպեցին հասկանալ, որ իրական բարեկեցությունը բխում է Աստծո օրենքին հնազանդվելուց: Սակայն շատերի համար հնազան-դությունը հավատի և սիրո արդյունքը չէր: Նրանց շարժառիթները եսասիրական էին: Նրանց’ ձևական բնույթ կրող ծառայությունների նպատակը ազգային մեծության հասնելն էր: Ընտրյալ ժողովուրդը չդարձավ աշխարհի լույսը, այլ թաքնվեց աշխարհից, որպեսզի իրեն ապահովագրի կռապաշտության գայթակղություններից: Իր ժողովրդի և հեթանոսների միջև ամուսնությունը, ինչպես նաև շրջակա ազգերի կռապաշտական սովորույթներն արգելող Աստծո հաստատած սահմանափակումներն այն աստիճան էին այլափոխվել, որ բաժանող պատ էր ստեղծվել իսրայելացիների և մյուս բոլոր ազգերի միջև’ փա-կելով այն օրհնությունները, որոնք, համաձայն Աստծո հանձնարարու-թյան, Իսրայելը պետք է փոխանցեր աշխարհին: ՄԹ 525.1
Միևնույն ժամանակ իրենց մեղքերի պատճառով հրեաներն ավելի էին հեռացել Աստծուց: Նրանք անկարող էին ընկալել իրենց խորհր-դանշական ծառայության խոր հոգևոր նշանակությունը: Իրենց արդար կարծելով’ նրանք վստահում էին իրենց սեփական գործերին, զոհերին ու ծեսերին’ փոխանակ վստահելու Նրա արժանիքներին, [708] Ով այդ ամենի նախակերպարն էր: Այսպիսով, «իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով»‘ (Հռովմայեցիս 10.3) նրանք հաստատվեցին ինքնաբավ ձևապաշտության մեջ: Զրկված լինելով Աստծո Հոգուց և շնորհից’ նրանք փորձեցին այդ պակասը լրացնել’ խստորեն պահպա-նելով կրոնական արարողություններն ու ծեսերը: Դժգոհ այն ծիսական արարողություններից, որ Աստված Ինքն էր սահմանել, նրանք ծանրացրին աստվածային հրամաններն իրենց հորինած անթիվ պահանջներով: Որքան հեռանում էին Աստծուց, այնքան խստապահանջ էին դառնում այս ձևերը պահելու մեջ: ՄԹ 525.2
Այս մանրակրկիտ ու ծանր պահանջները գործնականում անհնար էին դարձնում օրենքի կատարումը: Տասը պատվիրանների մեջ ներկա-յացված արդարության վեհ սկզբունքները և խորհրդանշական ծառա-յությամբ կանխագուշակված փառահեղ ճշմարտություններն այս ձևով մթագնվեցին’ թաղվելով մարդկային ավանդությունների և օրենքների զանգվածակույտի տակ: Նրանք, ովքեր իրապես ցանկանում էին ծառա-յել Աստծուն և փորձում պահել ամբողջ օրենքը’ քահանաների ու կառա-վարիչների պահանջի համաձայն, հառաչում էին ծանր բեռան տակ: ՄԹ 525.3
Որպես Մեսիայի գալուստը փափագող ազգ’ Իսրայել ժողովուրդը հոգով և կյանքով այնքան էր հեռացել Աստծուց, որ չէր կարող ճշմարիտ ըմբռնում ունենալ խոստացված Փրկչի բնավորության և առաքելության մասին: Մեղքից ազատագրվելու, սրբության փառքին ու խաղաղությանը ձգտելու փոխարեն’ նրանք կենտրոնացել էին ազգը թշնամիներից փրկելու և աշխարհիկ իշխանությունը վերականգնելու գաղափարի վրա: Նրանք սպասում էին, որ Մեսիան կգա որպես նվաճող, որպեսզի կոտրի ամեն լուծ և բարձրացնի Իսրայելը’ բոլոր ազգերի վրա գերիշխելու համար: Այդպիսով, ասատանային հաջողվել էր մարդկանց սրտերը պատրաստել’ [709] որ մերժեն Փրկչին, Ով պետք է գա: Նրանց սրտի հպարտությունը և Նրա բնավորության ու առաքելության մասին ունեցած կեղծ գաղափարները խանգարեցին իրապես գնահատել այն վկայությունները, որ Նա Մեսիան է: ՄԹ 526.1
Ավելի քան հազար տարի հրեա ժաղովուրդը սպասում էր խոստացված Փրկչի գալուստին: Նրանց ամենավառ հույսերը կապված էին այս իրադարձության հետ: Հազար տարի շարունակ Նրա անունը’ որպես սրբություն, պահվել էր երգերի, մարգարեությունների, տա-ճարային ծեսերի և տնային աղոթքների մեջ, սակայն երբ Նա եկավ, չընդունեցին Նրան որպես Մեսիա, Ում այդքա՜ն երկար սպասել էին: «Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ՛ընդունեցին»: Հովհաննես 1.11: Նրանց նյութապաշտ սրտերի համար երկնքի Սիրելին երևում էր «արմատի պէս’ ծարաւուտ երկրից»: Նրանց հայացքով Նա «ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն», Նրա մեջ ոչ մի գեղեցկություն չգտան, որի համար փափագեին Նրան: Եսայիա 53.2: ՄԹ 526.2
Հիսուս Նազարեթցու ողջ կյանքը հրեա ազգի եսասիրության հան-դիմանությունն էր, որը բացահայտվում էր նրանց’ այգու Տիրոջ արդար պահանջներն ընդունելու դժկամության մեջ, այն այգու, որի մշակներն էին կարգված իրենք: Մարդիկ ատեցին Նրա’ ճշմարտության և աստ-վածապաշտության օրինակը, և երբ եկավ վերջին փորձությունը, որը պահանջում էր հնազանդություն հավիտենական կյանքի համար կամ անհնազանդություն դեպի հավիտենական մահ, նրանք մերժեցին Իս-րայելի Սուրբին և իրենց վրա վերցրին Նրան’ Գողգոթայում խաչելու պատասխանատվությունը: ՄԹ 526.3
Իր երկրային ծառայության ավարտին, այգու մասին առակում Քրիստոսը հրեա ուսուցիչների ուշադրությունը հրավիրեց Իսրայելի վրա հեղվող հարուստ օրհնությունների վրա’ դրանով ցույց տալով Աստծո պահանջին հնազանդվելու անհրաժեշտությունը: Նա հստակ [710] ներկայացրեց Աստծո ծրագրի հաղթանակը, որին կարող էին հասնել հնազանդության միջոցով: Բացելով ապագայի վարագույրը’ Նա ցույց տվեց, թե ինչպես է ողջ ազգը կորցրել Իր օրհնություններն ստանալու իրավունքը և մատնվել կործանման’ ձախողելով Իր ծրագրի իրականացումը: ՄԹ 527.1
«Մի տանուտէր մարդ կար,ասաց Քրիստոսը,որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. Եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. Եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք»: Մատթեոս 21.33: ՄԹ 527.2
Փրկիչը նկատի ուներ «Զօրաց Տիրոջ այգին», որը Եսայիա մարգա-րեն դարեր առաջ «Իսրայէլի տուն» էր կոչել: Եսայիա 5.7: ՄԹ 527.3
«Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ,շարունակեց Քրիստոսը, -տանտերը ուղարկեց իր ծառաները մշակների մօտ’ նորա պտուղները առնելու: Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին’ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձեալ ուղարկեց ուրիշ ծա-ռաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին: Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կ՛ամաչեն: Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք: Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին»: ՄԹ 527.4
Խոսելով քահանաների ծայրաստիճան չարության մասին’ Քրիստոսը նրանց հետևյալ հարցն ուղղեց. «Արդ’ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կ՛անէ այն մշակներին»: Քահանաները խոր հետաքրքրությամբ հետևում էին պատմության ընթացքին: Համարելով, որ խնդիրը որևէ առնչություն չունի իրենց հետ’ նրանք միացան [711] ժողովրդին’ պա-տասխանելով. «Չարերին չարաչար կ՛կորցնէ, եւ այգին կ՛տայ ուրիշ մշակների, որ պտուղները կ՛տան նորան իրանց ժամանակներումը»: Ակամա նրանք հայտարարեցին իրենց դատավճիռը: Հիսուսը նայեց նրանց կողմը, և Նրա զննող հայացքի ներքո նրանք հասկացան, որ Նա իրենց սրտի թաքուն մտքերն է կարդում: Նրա աստվածությունն ակնհայտ զորությամբ փայլեց նրանց առաջ: Մշակների նկարագրու-թյան մեջ նրանք իրենց տեսան, և ինքնաբերաբար բացականչեցին. «Աստված մի’ արասցե»: ՄԹ 527.5
Լրջորեն և ափսոսանքով Քրիստոսը հարցրեց. «Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը’ այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է: Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ: Եւ այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի. Եւ ում վերայ որ նա ընկնի’ կ’ջարդէ նորան»: Մատթեոս 21.34-44: Քրիստոսը բեկման կենթարկեր հրեա ազգի դատավճիռը, եթե մարդիկ ընդունեին Իրեն: Սակայն նախանձն ու ատելությունը անդրդվելի էին դարձրել նրանց: Նրանք հաստատակամ էին Հիսուս Նազարեթցուն որպես Մեսիա չընդունելու մտադրության մեջ: Նրանք մերժեցին աշխարհի Լույսին, և դրանից հետո նրանց կյանքը պատվեց խավարով’ թանձր, ինչպես կեսգիշերային մութը: Կանխագուշակված կործանումը վրա հասավ հրեա ազգին: Իրենց կատաղի, անկառավարելի կրքերը գործեցին նրանց կործանումը: Իրենց կույր կատաղությամբ նրանք ոչնչացրին մեկը մյուսին: Նրանց խռովարար, համառ հպարտությունը հրահրեց հռոմեացի [712] նվաճողների ցասումը: Երուսաղեմն ավերվեց, տաճարը փլատակների վերածվեց, իսկ շրջակայքը’ դաշտի: Հուդայի զավակները մահվան ամենասարսափելի ձևերի զոհը դարձան: Միլիոնավոր մարդիկ ստրկության վաճառվեցին հեթանոսական երկրներում: ՄԹ 528.1
Այն, ինչ Աստված մտադիր էր անել աշխարհի համար’ Իսրայելի’ ընտրված ազգի միջոցով, Նա, ի վերջո, կիրականացնի Իր ներկա երկ-րային եկեղեցու միջոցով: Նա Իր «այգին կ’տայ [713] ուրիշ մշակների»‘ Իր ուխտը պահող մարդկանց, ովքեր հավատարմորեն «պտուղները կ’տան նորան իրանց ժամանակներումը»: Այս երկրի վրա Տերը երբեք չի մնացել առանց ճշմարիտ ներկայացուցիչների, ովքեր Նրա շահերն իրենցն են դարձրել: Աստծո այս վկաները պատկանում են հոգևոր Իսրայելին, և նրանց համար կիրագործվեն ուխտի բոլոր խոստումները, որոնք Եհովան տվել էր Իր հին ժողովրդին: ՄԹ 528.2
Այսօր Աստծո եկեղեցին ազատ է’ առաջ տանելու և ավարտին հասց-նելու կորած մարդկության փրկության աստվածային ծրագիրը: Աստծո մարդիկ դարեր շարունակ կրել են ազատության սահմանափակումներ: Ավետարանի քարոզությունն իր մաքրությամբ արգելվել է, և ամենադաժան պատիժներ են բաժին հասել նրանց, ովքեր համարձակվել են չհնազանդվել մարդկային պհանջներին: Արդյունքում Տիրոջ մեծ բարո-յական այգին գրեթե ամբողջությամբ դատարկվել է: Մարդիկ զրկվել են Աստծո Խոսքի լույսից: Մեղքի և սնահավատության խավարը սպառնում էր վերացնել ճշմարիտ կրոնի գիտությունը: Ինչպես Իսրայելի զավակները բաբելոնյան գերության մեջ, այնպես էլ Աստծո երկրային եկեղեցին երկար ժամանակ անողոք հալածանք էր կրում: ՄԹ 528.3
Սակայն Աստծո շնորհիվ Նրա եկեղեցին այլևս գերության մեջ չէ: Հոգևոր Իսրայելին վերադարձվեցին այն արտոնությունները, որոնք շնորհվել էին Աստծո ժողովրդին’ Բաբելոնի գերությունից փրկվելու ժամանակ: Երկրի բոլոր մասերում մարդիկ արձագանքում են երկնային լուրին, որի մասին Հովհաննես հայտնիչը մարգարեացավ, և որն ազդարարվելու էր Քրիստոսի երկրորդ գալուստի նախաշեմին. «Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ»: Հայտնություն 14.7: [714] Չարի ուժերն այլևս իշխանություն չունեն’ գերության մեջ պահելու Աստծո եկեղե-ցուն, քանի որ «Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը», որն «իր պոռն-կութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին»: Իսկ հոգևոր Իսրայելին հետևյալ պատգամն է տրվում. «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ՛լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք»: Համար 8, 18.4: Այնպես, ինչպես գերի աք-սորյալները լսեցին «Փախէք Բաբիլոնի միջիցը» հրամանը (Երեմիա 51.6) և վերադարձան խոստացված երկիր, այդպես էլ նրանք, ովքեր այսօր վախենում են Աստծուց, ընդունում են հոգևոր Բաբելոնից դուրս գալու լուրը, և շուտով, որպես աստվածային շնորհի պարգևներ, կհայտնվեն նորաստեղծ երկրում’ երկնային Քանանում: ՄԹ 529.1
Մաղաքիայի օրերին ամբարիշտների հնչեցրած «Ո՞ւր է դատաս-տանի Աստուածը» հեգնական հարցը հանդիպեց լուրջ արձագանքի. «Յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, ...եւ ուխտի հրեշ-տակը: ...Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս: Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ նորանք կլինեն արդարութեամբ ընծայ մա-տուցանողներ Տիրոջ համար: Եւ ընդունելի կլինի Տիրոջը’ Յուդայի եւԵրուսաղէմի ընծան. Ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին»: Մաղաքիա 2.17, 3.1-4: ՄԹ 529.2
Խոստացված Մեսիայի հայտնության շեմին Քրիստոսի նախակա-րապետի լուրն էր’ ապաշխարեցե՜ք, դպիրնե՛ր և մեղավորնե՛ր, դարձի՜ եկեք, փարիսեցինե՛ր և սադուկեցինե՛ր, «որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը»: Մատթեոս 3.2: [715] ՄԹ 530.1
Այսօր Եղիայի և Հովհաննես Մկրտչի հոգով ու զորությամբ օժտված Աստծո լրաբերները դատապարտված աշխարհի ուշադրությունը հրավիրում են այն հանդիսավոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենալու շուտով’ փորձաշրջանի վերջին ժամերին և Քրիստոս Հիսուսի’ որպես թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ գալստյան ժամանակ: Շուտով ամեն մարդ պետք է դատվի իր գործերի համաձայն: Աստծո դատաստանի ժամը մոտենում է, և Նրա երկրային եկեղեցու վրա է դրված հավիտենական կործանման եզրին կանգնածներին նախազգուշացնելու կարևոր պարտականությունը: Այս լայնարձակ աշխարհի յուրաքանչյուր բնակչի, ով ուշ կդարձնի լուրին, պետք է պարզ բացատրվեն ընթացող մեծ պայքարում վտանգված սկզբունքները, որոնցից կախված է համայն մարդկության ճակատագիրը: ՄԹ 530.2
Շուտով’ մարդկանց համար սահմանված փորձաշրջանի վերջին ժամերին, երբ յուրաքանչյուր անձի հավիտենական ճակատագիրն է որոշվելու, երկնքի ու երկրի Տերն ակնկալում է, որ Իր եկեղեցին կգործի’ ինչպես երբեք: Թանկագին ճշմարտության գիտության շնորհիվ Քրիստոսում ազատագրվածները Տեր Հիսուսի կողմից ընդունվում են որպես ընտրյալներ և վեր դասվում երկրի երեսին ապրող մյուս մարդկանցից: Նա վստահ է, որ նրանք մարդկանց կպատմեն Իր մասին, Ով իրենց խավարից դուրս է բերել հրաշալի լույսի մեջ: Լիառատ շնորհված օրհնությունները պետք է փոխանցել մյուսներին: Փրկության բարի լուրը պետք է հասնի ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի: ՄԹ 530.3
Անցյալի մարգարեների տեսիլքներում փառքի Տերը ներկայացվում էր որպես Մեկը, Ով Իր երկրորդ գալուստին նախորդող խավարի ու անհավատության ժամանակներում առանձնահատուկ լույս է սփռում Իր եկեղեցու վրա: [716] Նա պետք է ծագեր Իր եկեղեցու վրա’ որպես արդարության Արեգակ’ «բժշկութիւն ...նորա թեւերի վերայ»: Մաղա-քիա 4.2: Յուրաքանչյուր ճշմարիտ աշակերտ իր շուրջը պետք է սփռի կյանքի լույս, քաջություն, ծառայության պատրաստակամություն և իրական բժշկություն: ՄԹ 530.4
Քրիստոսը կգա համաշխարհային պատմության ամենախավար ժամանակաշրջանում: Նոյի և Ղովտի օրերը պատկերում են աշխարհի վիճակը մարդու Որդու գալուստից անմիջապես առաջ: Խոսելով այս ժամանակաշրջանի մասին’ Սուրբ Գիրքը հայտնում է, որ սատանան կգործի ողջ զորությամբ և «անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով»: Բ Թեսաղոնիկեցիս 2.9, 10: Նրա ջանքերը պարզորոշ երևում են այս վերջին ժամանակներում արագորեն տարածվող խավարի, բազ-մաթիվ մոլորությունների, հերձվածողությունների ու խաբեությունների մեջ: Սատանան ոչ միայն երկիրն է տանում ստրկության, այլև նրա խաբեությունները վարակում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցիները: Մեծ ուրացությունը կվերածվի կեսգիշերային մութ խավարի: Աստծո ժողովրդի համար այն լինելու է փորձության, լացի ու հալածանքի գիշեր: Սակայն այդ խավար գիշերվա միջից կփայլի Աստծո լույսը: ՄԹ 531.1
Նա հրամայում է, որ «խաւարիցը լոյս ծագէ»: Բ Կորնթացիս 4.6: Երբ «երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ», «Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ: Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ»: Ծննդոց 1.2, 3: Այսպես հոգևոր խավարի գիշերը հնչում է Աստծո Խոսքը’ «Լոյս լինի»: Իր ժողովրդին Նա ասում է. «Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ»: Եսայիա 60.1: [717] «Ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն’ ազգերը. Բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ»,ասում է Սուրբ Գիրքը: Համար 2: Քրիստոսը’ Հոր փառքի արտացոլումը, եկավ այս երկիր’ որպես Լույս: Նա եկավ’ Աստծուն ներկայացնելու մարդկանց, և Նրա մասին գրված է, որ Նա օծվեց «Սուրբ Հոգով եւ զորութիւնով» և «ման եկաւ բարի անելով»: Գործք Առաքելոց 10.38: Նազարեթում’ ժողովարանում, Նա ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. Խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»: Ղուկաս 4.18, 19. Այս է այն գործը, որ Նա հանձնարարեց Իր աշակերտներին: «Դուք աշխարհի լոյսն էք,ասաց Նա,Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է»: Մատթեոս 5.14, 16: ՄԹ 531.2
Սա այն գործն է, որը և Եսայիա մարգարեն է նկարագրում’ ասելով. «Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր: Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից»: Եսայիա 58.7, 8: ՄԹ 532.1
Այսպես, Աստծո փառքը կփայլի հոգևոր խավարի գիշերվա մեջ Իր եկեղեցու միջոցով, որ կբարձրացնի խոնարհվածներին և կմխիթարի սգավորներին: [718] Մեր շուրջբոլորը համաշխարհային վշտի լացի ձայնն է լսվում: Ամենուր կարիքավորներ և տառապյալներ են: Մեր պարտականությունն է’ թեթևացնել և մեղմացնել կյանքի դժվա-րություններն ու թշվառությունը: Հոգու պահանջները միայն Քրիստոսի սերը կարող է բավարարել: Մեր սրտերը լցված կլինեն աստվածային կարեկցանքով, եթե Քրիստոսն է բնակվում մեր մեջ: Հենց այդ ժամա-նակ էլ կհորդեն անկեղծ, քրիստոնեական սիրո աղբյուրներ: ՄԹ 532.2
Որքա՜ն մարդիկ են կորցրել իրենց հույսը: Հե՜տ բերեք նրանց հոգու արևածագը: Շատերը կորցրել են քաջությունը: Ուրախության խոսքե՜ր ասեք նրանց: Աղոթե՜ք նրանց համար: Կան մարդիկ, ովքեր կյանքի հացի կարիքն ունեն: Կարդացե՜ք նրանց համար Աստծո Խոսքից: Շա-տերի հոգին է հիվանդ, որը ոչ մի երկրային բալասան և ոչ մի բժիշկ չի կարող բուժել: Աղոթե՜ք այդ մարդկանց համար: Բերե՜ք նրանց Հիսուսի մոտ: Ասացե՜ք նրանց, որ Գաղաադում բալասան և Բժիշկ կա: Լույսն օրհնություն է, համընդհանուր օրհնություն, որ իր գանձերն է հեղում անշնորհակալ, անսուրբ, բարոյազուրկ աշխարհի վրա: Այդպես է նաև արդարության Արեգակի լույսի դեպքում: Ողջ երկիրը’ պարուրված մեղքի խավարի, վշտի ու ցավի մեջ, լուսավորվելու է Աստծո սիրո գիտությամբ: Երկնային գահից փայլող լույսը չի շրջանցելու ոչ մի հարանվանության, դասի կամ դասակարգի պատկանող մարդու: Հույսի և ողորմության լուրը պետք է հասնի աշխարհի ծայրերը: ՄԹ 532.3
Ով ցանկանա, կարող է հասնել և ամուր կառչել Աստծո ուժից և խաղաղություն հաստատել Նրա հետ. և Նա Ինքը խաղաղություն կհաստատի նրանց հետ: Հեթանոսներն այլևս չպետք է մնան կեսգիշերային խավարում: Մութը կփախչի արդարության Արեգակի պայծառ շողերի առջևից: [719] Քրիստոսն ամեն ինչ արել է, որ Իր եկեղեցին դառնա աշխարհի Լույսով լուսավորված ու վերափոխված մարմին, որն Էմանուելի փառքն ունի: Նա ցանկանում է, որ յուրա-քանչյուր քրիստոնյա շրջապատված լինի լույսի և խաղաղության հոգևոր մթնոլորտով: Նա փափագում է, որ մենք Իր ուրախությունը բացահայտենք մեր կյանքում: ՄԹ 532.4
«Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ»: Եսայիա 60.1: Քրիստոսը գալիս է զորությամբ և մեծ փառքով: Նա գալիս է Իր փառքով և Իր Հոր փառքով: Եվ սուրբ հրեշտակներն են ընկերակցելու Նրան: Մինչ ողջ աշխարհը թաղված կլինի խավարում, լույս կլինի բոլոր սրբերի տներում: Նրանք կորսան Նրա երկրորդ գալստյան լույսի առաջին շողը: Նրանից հոյակապ լույս է փայլելու, և Քրիստոս Փրկչով կհիանան բոլոր նրանք, ովքեր ծառայել են Նրան: Չարերը կփախչեն, իսկ Քրիստոսի հետևորդները կուրախանան Նրա ներկայությամբ: ՄԹ 533.1
Ապա փրկվածները կստանան խոստացված ժառանգությունը: Այդպիսով, Իսրայելի համար բառացիորեն կիրականանա Աստծո ծրագիրը: Այն, ինչ Աստված է ծրագրել, մարդն անկարող է խափանել: Չնայած չարի համառությանը’ Աստծո ծրագրերն անշեղորեն առաջ են ընթանում դեպի իրականացում: Այդպես էր Իսրայելի տան պարագայում մասնատված թագավորության ամբողջ պատմության ընթացքում, այդպես է այսօր հոգևոր Իսրայելի դեպքում: ՄԹ 533.2
Պատմոս կղզում, դարերի միջով հայացք գցելով նորաստեղծ երկրում Իսրայելի վերականգնման ժամանակին’ առաքյալը վկայեց. «Տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ [720] լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին: Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն, Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից»: ՄԹ 533.3
«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց: Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան»: Նա «տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են»: Հայտնություն 7.9-12, 19.6, 7, 17.14: [721] ՄԹ 534.1