ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

69/69

ԳԼՈՒԽ 60 - ԱՊԱԳԱ ՓԱՌՔԻ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ

*****

Չարի ուժերի հետ երկարուձիգ հակամարտության ամենամութ օրերին Աստծո եկեղեցուն տրվել են հայտնություններ’ Եհովայի հավերժական ծրագրերի մասին: Նրա ժողովրդին թույլ է տրվել ներկա փորձություններից այն կողմ տեսնել ապագայի հաղթանակները, երբ պատերազմը կավարտվի և փրկվածները կմտնեն խոստացված երկիր: Ապագա փառքի այս տեսիլքները, Աստծո ձեռքով նկարագրված տեսարաններն այսօր պետք է թանկ լինեն Նրա եկեղեցու համար, երբ դարավոր պայքարն շուտով ավարտին է մոտենում, և խոստացված օրհնությունները շուտով կիրականանան իրենց կատարյալ լիությամբ: Անցյալի մարգարեների միջոցով բազմաթիվ մխիթարական լուրեր տրվեցին եկեղեցուն: «Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին». (Եսայիա 40.1) սա էր Եսայիային տրված Աստծո հանձնարարականը, և հանձնարարկանի հետ տրվեցին նաև հրաշալի տեսիլքներ, որոնք հավատացյալների հույսը և ուրախությունն են եղել հետագա բոլոր դարերի ընթացքում: Թեպետ մարդկանցից արհամարհված, հալածված ու լքված’ Աստծո զավակները բոլոր դարերում [722] Նրա հավատարիմ խոստումների աջակցությունն են ունեցել: Հավատով նրանք սպասել են այն ժամանակներին, երբ Աստված կիրականացնի Իր եկեղեցուն տված «Ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն’ ազգից ազգ» խոստումը: Եսայիա 60.15: ՄԹ 535.1

Պայքարող եկեղեցին հաճախ ստիպված է եղել փորձություն ու տառապանք կրել, որովհետև եկեղեցին առանց ծանր պայքարի չի հաղթանկի: «Նեղութեան հաց եւ տառապանքի ջուր». (Եսայիա 30.20) սա է բոլորի բաժինը, բայց նրանք, ովքեր իրենց փրկությունը կվստահեն Հզորի ձեռքերին, վերջնականապես չեն ջախջախվի: «Այսպէս է ասում Տէրը’ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես: Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը’ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ: Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, Եթովպիան եւ Սաբան’ քեզ տեղ փոխարէն: Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. Եւ ես քեզ սիրեցի. Եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ’ քո հոգիի փոխարէն»: Եսայիա 43.1-4: ՄԹ 535.2

Աստված ներում է շնորհում, և մենք կատարյալ և անվճար ընդունե-լություն ենք գտնում Հիսուսի’ մեր խաչյալ և հարություն առած Տիրոջ արժանիքների շնորհիվ: Եսայիան լսեց, որ Տերը հայտարարում է Իր ընտրվածներին. «Ես’ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում: Յիշեցրու ինձ, միասին դատուինք. Դու պատմիր, որպէս զի արդարանաս»: «Եւ իմանալու ես, որ ես Տէրս [723] եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը’ Յակոբի հզօրս»: Համարներ 25, 26, 60.16: ՄԹ 536.1

«Նա ... իր ազգի ամօթը պիտի հեռացնէ»,հայտարարեց մարգարեն: «Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ»: Նա նախասահմանել էր, որ «նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրա-խութեան իւղ’ սուգի տեղ, գովութեան պատմուճան’ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար»: ՄԹ 536.2

«Զարթնիր, զարթնիր, հագիր զօ-
րութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր
հանդերձները հագիր, ով Երուսաղէմ’
սուրբ քաղաք. Որովհետեւ այլեւս
պիտի միւսանգամ չ’մտնէ քո մէջը
անթլփատը եւ պիղծը: Քեզ թափ
տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով
Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ
կապերը, ով Սիօնի գերի աղջիկը»:
ՄԹ 536.3

«Ով ողորմելի ալեկոծեալ անմխի-
թար, ահա ես քո քարերը ծարուրով
պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ
շափիւղաներով: Եւ քո բուրդերը կարմիր
յակինթներով պիտի շինեմ, եւ քո
դռները’ կարկեհաններով, եւ քո բոլոր
սահմանը պատուական քարերով:
Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած
պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո
որդկանց խաղաղութիւնը: Արդարու-
թիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր
բռնութիւնից, որովհետեւ չես
վախենալու, եւ արհաւիրքից’ որովհե-
տեւ քեզ չէ մօտենալու: Ահա նորանք
անպատճառ հաւաքուելու են, առանց
ինձանից լինելու. Ով որ քեզ վերայ
հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի: ...
[724] Բոլոր քեզ դէմ շինած գործիքը
պիտի չ՛յաջողուի, եւ ամեն լեզու
որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի,
պիտի դատապարտուի. Սա է
Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ
նորանց արդարութիւնը ինձանից է,
ասում է Տէրը»:
ՄԹ 537.1

Եսայիա 25.8, 62.12, Եսայիա 61.3, 52.1, 2,
Եսայիա 54.11-17:

Քրիստոսի արդարության սպառազինությունը հագած’ եկեղեցին մտնելու է վերջին մենամարտի մեջ: «Գեղեցիկ լուսնի նման, մաքուր’ արեգակի պէս, ահարկու’ դրօշակիր զօրքերի պէս» (Երգ երգոց 6.10)’ այն պետք է գնա բովանդակ աշխարհ’ հաղթելով և հաղթելու համար: ՄԹ 537.2

Չարի ուժերի դեմ եկեղեցու պայքարի խավար ժամն անմիջապես կնախորդի նրա վերջնական ազատագրման օրվան: Սակայն նրանք, ովքեր Աստծուն են վստահում, չպետք է վախենան, քանի որ երբ «զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է», Աստված «ապաւէն’ փոթորիկից» կլինի Իր եկեղեցու համար: Եսայիա 25.4: ՄԹ 537.3

Միայն արդարներին է փրկություն խոստացված այդ օրը: «Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում: Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը: Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են»: Եսայիա 33.14-16: Տիրոջ խոսքը Իր հավատարիմներին հետևյալն է. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո [725] դռները ետեւիցդ. Ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ: Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին»: Եսայիա 26.20, 21: ՄԹ 537.4

Ահեղ դատաստանի օրվա տեսիլքներում Եհովայի ներշնչված պատգամախոսները տեսան նրանց սարսափահար պատկերները, ովքեր պատրաստ չէին խաղաղությամբ դիմավորել Տիրոջը: ՄԹ 538.1

«Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին: ... Որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը’ փոխել, յաւի-տենական ուխտը’ խափանել: Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին: ... Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնարի զուարճութիւնը»: Եսայիա 24.1-8: ՄԹ 538.2

«Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. Եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից: ... Սերմերը փտել են հողի կոշտերի տա-կին, ամայացել են շտեմարանները, քանդուել’ ամբարները, որ խորշա-կահար է եղել ցորենը: Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են ար-ջառների հօտերը, որովհետեւ արօտ չ’կայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են»: «Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին’ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը»: Հովել 1.15-18,12: «Սրտիս խուցերը տակնուվրայ է սրտովս»,բացականչում է Երեմիան’ պատմության վերջին իրադարձությունների ընթացքում ականատես լինելով երկրին պատուհասած աղետներին: «Ես չեմ լռիլ. Որովհետեւ [726] փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը: Կոտորած կոտորածի վերայ է կանչվում, որովհետեւ բոլոր երկիրը աւերակ եղաւ»: Երեմիա 4.19, 20: ՄԹ 538.3

«Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի»,հայ-տարարում է Եսայիան Աստծո վրեժխնդրության օրվա մասին: «Եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կ’լինի այն օրը: Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն: ...Այն օրը մարդ կ’գցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ. Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից»: Եսայիա 2.17-21: ՄԹ 539.1

Անցման այն ժամանակաշրջանի մասին, երբ մարդկային հպարտու-թյունը կցածրացվի, Երեմիան վկայում է. «Նայեցի երկրի վերայ, եւ ահա պարապ եւ անձեւ էր, եւ երկնքին’ եւ նորա լոյսը չ’կար: Նայեցի սարե-րին, եւ ահա դողում էին, եւ բոլոր բլուրները սասանվում էին: Նայեցի, եւ ահա մարդ չ’կար, եւ երկնքի բոլոր թռչունները փախել էին: Նայեցի, եւ ահա Կարմեղոսը անապատ էր. Եւ նորա բոլոր քաղաքները քարուքանդուած էին Տիրոջ երեսից»: «Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ’կայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից»: Երեմիա 4.23-26, 30.7: ՄԹ 539.2

Աստծո թշնամիների սաստիկ բարկության օրը Նրա եկեղեցու վերջնական փրկության օրն է: Մարգարեն ազդարարում է. ՄԹ 539.3

«Ուժովացրէք թուլացած ձեռքերը,
եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք:
[727] Ասեցէք թուլասիրտներին,
Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր
Աստուածը գալիս է վրէժ առնելու,
Աստուծոյ հատուցումով է գալիս նա
եւ նա ձեզ փրկելու է»:
ՄԹ 539.4

«Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում»: Եսայիա 35.3, 4, 25.8: Եվ երբ մարգարեն տեսնում է Տիրոջը’ բոլոր սուրբ հրեշտակների հետ փառքով երկնքից վայր իջնելիս, որպեսզի երկրի բոլոր ազգերից հա-վաքի մնացորդ եկեղեցուն, նա լսում է, թե ինչպես են սպասողները միասին ցնծալից բացականչում. ՄԹ 539.5

«Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել
ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան
է սա, որին յուսացել ենք, ուրախանալու
եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը»:
ՄԹ 540.1

Եսայիա 25.9:

Լսվում է Աստծո Որդու ձայնը, որ կանչում է քնած սուրբերին, և տես-նելով, թե ինչպես են նրանք դուրս գալիս մահվան բանտից, մարգարեն բացականչում է. «Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին»: «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին: Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է»: Եսայիա 26.19, 35.5, 6: [728] Մարգարեն տեսիլքում տեսնում է, թե որքան երջանիկ են նրանք, ովքեր հաղթանակ են տարել մեղքի և գերեզմանի հանդեպ: Նրանք իրենց Ստեղծողի ներկայության մեջ և ազատ զրուցում են Նրա հետ այնպես, ինչպես մարդը խոսում էր Աստծո հետ սկզբում: «Այլ դուք պիտի ուրախանաք,ասում էր Տերը նրանց,եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ: Որովհետեւ ահա ես ստեղ-ծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը’ ուրախութիւն: Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. Եւ այլ եւս պիտի չ՛լսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն»: «Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ’ նորա անօրէնութիւնը թողուած է»: ՄԹ 540.2

«Անապատումը ջուրեր են բղխելու եւ
ամայի տեղումը’ առուներ: Եւ խորշա-.
կահար երկիրը լճի պիտի փոխուի,
եւ ծարաւուտը’ ջրերի աղբիւրների»:
«Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի,
դժնիկի փոխարէն մրտենի պիտի
բուսնի»: «Եւ այնտեղ պողոտայ եւ
ճանապարհ է լինելու, եւ նորան
սուրբ ճանապարհ է ասուելու. նորա
վերայ պիղծը պիտի չ՛անցնի.Նա
նորանցն է. Ճանապարհը գնացողը
եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ»:
ՄԹ 540.3

«Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել»: Եսայիա 65.18, 19, 33.24, Եսայիա 35.6, 7, 55.13, Եսայիա 35.8, 40.2: ՄԹ 541.1

Երբ մարգարեն տեսավ փրկվածներին, որ ապրում են Աստծո քա-ղաքում, ազատ մեղքից և անեծքի բոլոր հետևանքներից, նա հիաց-մունքով բացականչեց. «Երուսաղէմի հետ ուրախացէք, եւ բերկրացէք նորանով, դուք ամենքդ որ նորան սիրում էք. Ուրախացէք նորա հետ ուրախութիւնով»: [729] ՄԹ 541.2

«Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը
բռնութիւն, եւ աւերում ու կոտորած’
քո սահմաններումը. Եւ դու Փրկութիւնը
կոչելու ես քո պարիսպները եւ քո
դռները Օրհնաբանութիւնը: Այլ եւս
արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ
լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորե
լու համար. Այլ Եհովան կ՛լինի քեզ
համար յաւիտենական լոյսը, եւ քո
Աստուածը’ քո փառքը: Քո արեւն այլ
եւս պիտի մար չ՛մտնէ, եւ քո լուսինը
չ՛նուաղի, այլ Եհովան պիտի լինի քո
յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան
քո սուգի օրերը: Եւ քո ժողովրդի
բոլորն էլ արդար պիտի լինեն,
յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը,
իբրեւիմ տնկած ընձիւղը’ իմ ձեռքերի
գործը’ փառաւորուելու համար»:
ՄԹ 541.3

Եսայիա 66.10, 60.18-21:

Մարգարեին հասան երգի և երաժշտության ձայներ: Դրանք այն հրաշալ ի ելևէջներն էին, որ որևէ մարդկային ականջ չէր լսել կամ միտք’ երևակայել, եթե ոչ’ միայն Աստծո տեսիլքներում: «Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին’ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է»: «Ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն»: «Եւ երգիչները’ ինչպէս որ պար բռնողները կ’ասեն’ Իմ ամեն աղբիւրները քեզանում են»: «Եւ նորանք կ՛բարձրացնեն իրանց ձայնը, կ՛ցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կ՛աղաղակեն»: Եսայիա 35.10, 51.3, Սաղմոս 87.7, Եսայիա 24.14: Նորաստեղծ երկրում փրկվածները կընդգրկվեն այնպիսի զբաղ-մունքների ու զվարճանքների մեջ, որոնք մի ժամանակ ուրախություն էին պարգևում Ադամին և Եվային: Նրանք կապրեն եդեմական կյանքով’ [730] պարտեզում և դաշտերում: «Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն: Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. Որովհե-տեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռ-քերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները»: Եսայիա 65.21, 22: Այնտեղ կզարգանան բոլոր տաղանդները և բոլոր հմտությունները կաճեն: Կիրագործվեն ամենահզոր ձեռնարկումները, ամենավսեմ ձգտումներն իրականություն կդառնան, ամենամեծ տենչերն ի կատար կածվեն: Եվ սակայն կհայտնվեն նորանոր բարձունքներ’ հաղթահա-րելու, նոր հրաշքներ’ հիանալու, նոր ճշմարտություններ’ հասկանալու, ուսումնասիրության նոր առարկաներ, և անընդհատ կզարգանան նրանց ֆիզիկական, մտավոր և հոգևոր ուժերը: ՄԹ 541.4

Մարգարեները, ում բացվել էին այս բոլոր հոյակապ տեսարանները, մեծ ցանկություն ունեին հասկանալու դրանց ամբողջ նշանակությունը: Նրանք «որոնեցին եւ քննեցին ... Քննելով թէ որ’ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, ... Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատա-կարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն»: Ա Պետրոս 1.10-12: ՄԹ 542.1

Ի՜նչ խոր նշանակություն և կենդանի հետաքրքրություն են ներկացնում գալիք իրադարձությունների այդ նկարագրությունները մեզ համար, որ կանգնած ենք դրանց իրականացման նախաշեմին, իրա-դարձություններ, որոնց հետևել ու սպասել են Աստծո զավակները, փափագել ու աղոթել այն ժամանակից ի վեր, երբ մեր նախածնողները վտարվեցին Եդեմի պարտեզից: ՄԹ 542.2

Սիրելի՜ ուխտավոր, մենք դեռ երկրային կյանքի աղմուկ-աղաղակի և տանջանքների ստվերում ենք գտնվում, սակայն շուտով մեր Փրկիչը կհայտնվի, որպեսզի փրկի և հանգստություն պարգևի: Եկե՜ք հավատով նայենք այն երանելի ապագային, որ Աստծո ձեռքն է նկարել: Նա, Ով [731] մահացավ աշխարհի մեղքերի համար, լայն բացում է դրախտի դռները բոլոր նրանց առաջ, ովքեր վստահում են Նրան: Շուտով ճակատամարտը կավարտվի, և հաղթանակը կշահվի: Շուտով մենք կտեսնենք Նրան, Ում մեջ կենտրոնացված են մեր հավիտենական կյանքի հույսերը: Եվ նրա ներկայությամբ այս կյանքի փորձություններն ու տառապանքները ոչինչ կթվան: Առաջին բաները «պիտի չ՛յիշուին եւ միտքը պիտի չ՛գան»: «Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի: Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք: Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է’ կ՛գայ եւ չի ուշանալ»: «Իսրայէլը պիտի փրկուի ... յաւիտենական փրկութիւնով. Պիտի չ՛ամաչէք եւ չ՛պատկառէք յաւիտեանս յաւիտենից»: Եսայիա 65.17, Եբրայեցիս 10.35-37, Եսայիա 45.17: ՄԹ 542.3

Վե՜ր նայեք, վե՜ր նայեք, և թող ձեր հավատն աճի անընդհատ: Թող այդ հավատն առաջնորդի ձեզ նեղ ճանապարհով’ հասցնելով մեծ հավիտենության քաղաքի դռներին, դեպի անսահման ու փառահեղ ապագան’ պատրաստված փրկվածների համար: «Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ: Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է»: Հակոբոս 5.7, 8: ՄԹ 543.1

Փրկված ազգի համար կգործի միայն մեկ օրենք’ երկնքի օրենքը: Բոլորը կկազմեն երջանիկ ու միաբան մեկ ընտանիք’ կրելով գովա-սանքի և երախտագիտության հագուստը: Այս պատկերից դրդված’ առավոտյան աստղերը կերգեն միասին, իսկ Աստծո զավակները [732] հրճվանքից կբացականչեն, երբ Աստված և Քրիստոսը միասին հայտարարեն. «Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. ... եւ մահն այլեւս չի լինիլ»: ՄԹ 543.2

«Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը»: «Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն»: «Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին»: «Այն օրը Զօրաց Տէրն է լինելու զարդի պսակ, եւ շքեղ թագ’ իր ժողովրդի մնացորդի համար»: ՄԹ 543.3

«Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւե-րակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը’ Տիրոջ պարտէզի պէս»: «Լիբանանի փառքը նորան կ՛տրուի’ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը»: «Այլ եւս քեզ չեն ասիլ’ Թողուած, եւ քո երկրին այլ եւս չեն ասիլ’ Աւերակ, այլ քեզ պիտի ասուի’ Իմ հաւանածը, եւ քո երկրին’ Ամուսին ունեցող: ... Փեսան հարսի վերայ ուրախանալու պէս’ պէտք է քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը»: Եսայիա 66.23, 40.5, Եսայիա 61.11, 28.5, Եսայիա 51.3, 35.2, Եսայիա 62.4,5: [733] ՄԹ 544.1

*****