ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

67/69

ԳԼՈՒԽ 58 - ՓՐԿՉԻ ԳԱԼՈՒՍՏԸ

*****

«Վիշտ ու խաւարի» և «նեղութեան մէգի» երկար դարերի ընթացքում (Եսայիա 8.22), որ նշանավորեցին մարդկության պատմությունը’ մեր նախածնողների կողմից իրենց եդեմական տնից վտարվելու առաջին օրվանից մինչև այն օրը, երբ Աստծո Որդին հայտնվեց որպես մեղավորների Փրկիչ, ընկած մարդկության հույսը կենտրոնացած է եղել Փրկչի գալուստի վրա, որի շնորհիվ տղամարդիկ ու կանայք կազատագրվեն մեղքի ու մահվան գերությունից: ՄԹ 504.1

Այս հույսի մասին առաջին ակնարկն Ադամը և Եվան լսեցին օձի հանդեպ կայացված դատավճռում, որը հնչեց Եդեմի պարտեզում, երբ նրանց ներկայությամբ Տերը հայտարարեց սատանային. «Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես»: Ծննդոց 3.15: ՄԹ 504.2

Այս խոսքերը լսելով’ մեղավոր զույգը հույսով լցվեց, քանի որ մարգարեությունը’ սատանայի իշխանությունը ջախջախելու մասին, պարունակում էր խոստում’ մեղսագործության պատճառով սպառնացող կործանումից փրկվելու համար[681]: Թեև հակառակորդի իշխանությունը պետք է տառապանք պատճառեր նրանց, քանի որ տրվել էին նրա գայթակղիչ ազդեցությանը և գերադասել էին չենթարկվել Եհովայի պարզ հրամանին, սակայն չպետք է տրվեին կատարյալ հուսալքությանը: Աստծո Որդին կամեցավ նրանց մեղքը քավել Իր իսկ արյամբ: Նրանց շնորհվելու էր փորձաժամկետ, որի ընթացքում Քրիստոսի փրկող ուժի հանդեպ հավատի շնորհիվ նրանք կրկին կարող էին դառնալ Աստծո զավակներ: ՄԹ 504.3

Իրականացնելով մարդուն հնազանդության ճանապարհից հեռաց-նելու ծրագիրը’ սատանան դարձավ «այս աշխարհքի աստուածը»: Բ Կորնթացիս 4.4: Ադամի երբեմնի իշխանությունն անցավ զավթչին: Սակայն Աստծո Որդին որոշեց գալ այս երկիր’ մեղքի վարձը վճարելու համար, այդպիսով’ ոչ միայն փրկելու մարդկությանը, այլև վերա-կանգնելու բռնագրավված իշխանությունը: Այս վերականգնման մասին Միքիա մարգարեն ասում է. «Եւ դու, ով հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլուրը, մինչեւ քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանութիւնը»: Միքիա 4.8: Պողոս առաքյալն այն կոչում է մեր «ստացուածքի փրկութիւնը»: Եփեսացիս 1.14: Խորհելով մարդկության նախնական ժառանգության վերջնական վերականգնման մասին’ սաղմոսերգուն հայտարարում է. «Արդարները երկիրը կժառանգեն, եւ յաւիտեան կբնակուին նորանում»: Սաղմոս 37.29: ՄԹ 505.1

Մարդկանց սրտերում երբեք չի մարել փրկության հույսը, փրկու-թյուն, որ կիրականանա Աստծո Որդու’ Փրկչի ու Թագավորի գալստյան միջոցով: Սկզբից ի վեր եղել են մարդիկ, ում հավատը վեր է կանգնել ներկայի ստվերներից և հասել ապագա իրողություններին: Ադամ, Սեթ, Ենովք, Մաթուսաղա, Նոյ, Սեմ, Աբրահամ, Իսահակ, Հակոբ. [682] այս և մյուս արժանավորների միջոցով Տերը պահպանել է Իր կամքի թանկարժեք բացահայտումները: Այդպիսով, Իսրայելին’ ընտրյալ ազգին, ում միջոցով պետք է աշխարհին տրվեր խոստացված Փրկիչը, Աստված փոխանցեց Իր օրենքի պահանջների և փրկության մասին գիտությունը, որ պետք է իրականանար Իր սիրելի Որդու քավիչ զոհի շնորհիվ: ՄԹ 505.2

Իսրայելի հույսը մարմնավորվեց խոստումի մեջ, որ տրվեց Աբրահամին կանչելու ժամանակ և հետագայում բազմիցս կրկնվեց նրա սե-րունդներին. «Եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»: Ծննդոց 12.3: Երբ Աստծո’ մարդկության փրկության ծրագիրը հայտնվեց Աբրահամին, արդարության Արեգակը փայլեց նրա սրտում, և խավարը ցրվեց: Եվ երբ վերջապես Փրկիչն Ինքը քայլեց ու խոսեց մարդկանց որդիների մեջ, Նա հրեաներին վկայեց նահապետի վառ հույսի մասին’ ազատագրում’ Փրկչի գալստյան միջոցով: «Աբրահամ’ ձեր հայրը ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ,հայտարարեց Քրիստոսը,եւ տեսաւ, եւ ուրախացաւ էլ»: Հովհաննես 8.56: ՄԹ 505.3

Այս նույն երանելի հույսի մասին հիշատակեց մեռնող Հակոբ նա-հապետն իր որդի Հուդային ուղղված օրհնության խոսքերում. ՄԹ 506.1

«Ով Յուդա, քեզ կգովեն քո եղբայրները.
Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ
լինի. Երկրպագութիւն անեն քեզ քո հօր
որդիքը: ... Չպակասէ իշխողութիւնը
Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի
մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է
ժողովուրդների հնազանդութիւնը»:
ՄԹ 506.2

Ծննդոց 49.8-10: [683]

Կրկին խոստացված երկրի սահմանին աշխարհի Փրկչի գալուստը կանխագուշակվեց Բաղաամի մարգարության մեջ. ՄԹ 506.3

«Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում
եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ
Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի
գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի
կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին
բնաջինջ անում»:
ՄԹ 506.4

Թվոց 24.17:

Մովսեսի միջոցով Իսրայելին բացահայտվեց Աստծո ծրագիրը, ըստ որի’ Նա պետք է ուղարկի Իր Որդուն’ ընկած մարդկության փրկության համար: Մի առիթով, մահից կարճ ժամանակ առաջ, Մովսեսը հայտարարեց. «Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կկացնէ քեզ համար. Նորան լսեցէք»: Մովսեսի միջոցով Իսրայելին հստակ հրահանգներ տրվեցին սպասվող Մեսիայի աշխատանքի մասին: «Քեզ պէս մի մարգարէ վեր կկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը» արտահայտությունը Եհովայի խոսքն էր Իր ծառային և այն շարունակվում էր. «Եւ իմ խօսքերը նորա բերանումը կդնեմ. Եւ նա կասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ»: Երկրորդ Օրինաց 18.15, 18: ՄԹ 506.5

Նահապետական ժամանակաշրջանում Աստծո երկրպագությանն առնչվող զոհերը Փրկչի գալստյան հավիտենական հիշեցում էին, և այդպես էր սրբարանի ծառայությունների ամբողջ ծիսակարգում Իսրայելի պատմության ընթացքում: Սրբարանի, հետագայում նաև դրան փոխարինելու եկած տաճարի ծառայությունների ժամանակ նախա-կերպարների և նախանշանների միջոցով մարդիկ ամեն օր սովորում էին մեծ ճշմարտությունները’ Քրիստոսի’ որպես Փրկչի, Քահանայի և Թագավորի գալստյան մասին, և [684] տարին մեկ նրանց մտքերն ուղղվում էին Քրիստոսի և սատանայի միջև մեծ պայքարի վերջին իրադարձություններին, մեղքից և մեղավորներից տիեզերքի վերջնա-կան մաքրագործմանը: Մովսիսական ծիսկատարությունների զո-հաբերություններն ու նվիրաբերությունները մշտապես մատնացույց էին անում ավելի կատարյալ’ երկնային ծառայությունը: Երկրային սրբարանը «օրինակ էր այն յառաջիկայ ժամանակի համար», որտեղ տրվում էին ընծաները և կատարվում զոհաբերությունները, դրա երկու սուրբ բաժանմունքները «երկնքումը եղած բաների օրինակներն» էին, քանի որ Քրիստոսը’ մեր մեծ Քահանայապետը, այսօր համարվում է «Պաշտօնեայ սրբութիւններին եւ ճշմարիտ խորանին, որն որ Տէրը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդ»: Եբրայեցիս 9.9, 23, 8.2: ՄԹ 506.6

Այն օրվանից, երբ Եդեմում Տերը հայտարարեց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը» (Ծննդոց 3.15), սատանան հասկացավ, որ ինքը երբեք չի կարող բացարձակ իշխանություն ունենալ այս աշխարհի բնակիչների վրա: Երբ Ադամն ու նրա որդիներն սկսեցին ծիսական զոհեր մատուցել, որոնք Աստծո կողմից սահմանվել էին որպես սպասվող Փրկչի նախակերպարներ, սատանան տեսավ երկրի և երկնքի միջև հաղոր-դակցության խորհրդանիշը: Հետագա դարերի ընթացքում նա մշտա-պես փորձում է խաթարել այս կապը: Անխոջ կերպով նա ցանկացել է սխալ ներկայացնել Աստծուն և խեղաթյուրել Փրկչին մատնանշող ծեսերը, և նրան հաջողվել է հաղթանակ տանել մարդկային ընտանիքի շատ անդամների հանդեպ: ՄԹ 507.1

Այն դեպքում, երբ Աստված ցանկացել է մարդուն սովորեցնել, որ Իր սիրուց է բխում այն Պարգևը, Ով նրանց հաշտեցնում է Իր հետ, մարդկության ոխերիմ թշնամին ձգտել է ներշնչել, որ Աստված Մեկն է, Ում հաճույք է պատճառում նրանց ոչնչացումը: Այսպիսով, երկնքի կողմից աստվածային [685] սերը բացահայտելու համար սահմանված զոհաբերություններն ու ծիսական արարողությունները փոփոխվել էին, և, թվում է, մեղավորները ապարդյուն հույս էին տածում’ ընծաների և բարի գործերի միջոցով հանդարտեցնելու վիրավորված Աստծո բարկությունը: Միևնույն ժամանակ, սատանան փորձել է արթնացնել և բորբոքել մարդու մեղավոր կրքերը, որպեսզի շարունակական մեղքերը շատերին հեռացնեն Աստծուց և նրանց անհուսորեն կապեն իրենց կապանքներում: ՄԹ 507.2

Երբ Աստծո գրավոր խոսքը տրվեց հրեա մարգարեների միջոցով, սատանան ջանասիրաբար ուսումնասիրեց Մեսիայի մասին հատվածները: Ուշադիր զննեց այն խոսքերը, որ ակնհայտ պարզությամբ բացահայտում էին այն գործերը, որ պետք է մարդկանց մեջ իրա-կանացներ Քրիստոսը’ որպես տառապող զոհ և հաղթող թագավոր: Հինկտակարանյան գրքերի մագաղաթյա փաթույթներում նա կարդաց այն մասին, որ Նա, Ով գալու է, պետք է լինի «ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում», և «խանգարուած է նորա տեսքը մարդի տես-քից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից»: Եսայիա 53.7, 52.14: Մարդկության խոստացված Փրկիչը պետք է լինի «անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ: ... Աստուածանից զարկուած եւ նկուն եղած»: Սակայն Նա պետք է նաև Իր հզոր ուժը կիրառի, որպեսզի «իրաւունք անէ ժողովրդի աղքատներին»: Նա պետք է «խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ»: Եսայիա 53.3, 4, Սաղմոս 72.4: Այս մարգարեությունները սատանային ստիպեցին վախենալ և դողալ, սակայն նա չհրաժարվեց իր ծրագրից’ հնարավորության դեպքում խափանել Եհովայի’ կորուսյալ մարդկային ցեղի փրկության համար նախատեսված ողորմած դրույթները: Նրա նպատակն էր հնարավորինս կուրացնել մարդկանց աչքերը, որպեսզի նրանք չհասկանան մեսիական մարգարեությունների իրական նշանակությունը, [686] և այդ կերպ ճանապարհ պատրաստել եկող Քրիստոսին մերժելու համար: ՄԹ 508.1

Զրհեղեղին անմիջապես նախորդող դարերի ընթացքում սատանայի’ Աստծո դեմ ապստամբություն հրահրելու ջանքերը հաջողությամբ պսակվեցին ամբողջ աշխարհում: Սակայն նույնիսկ ջրհեղեղի դասերը շուտով մոռացվեցին: Խորամանկ հնարքներով սատանան մարդկանց որդիներին քայլ առ քայլ կրկին առաջնորդեց դեպի հանդուգն ապստամբություն: Եվ կրկին թվում է’ ուր որ է նա կհաղթի, սակայն Աստծո ծրագիրն’ ընկած մարդկության համար, հնարավոր չէ ոչնչացնել: Սեմի շառավղով, հավատարիմ Աբրահամի սերունդների միջոցով Եհովայի բարերար ծրագրերի մասին գիտությունը պետք է պահպանվեր’ ի շահ ապագա սերունդների: Ժամանակ առ ժամանակ Աստծո կողմից սահմանված ճշմարտության լրաբերներ պետք է ելնեն, որպեսզի ուշադրություն հրավիրեն զոհաբերական ծեսերի նշանակության և հատկապես Եհովայի’ այն Մեկի գալստյանը վերա-բերող խոստման վրա, Ում խորհրդանշում էին զոհաբերական համա-կարգի բոլոր ծիսական ծառայությունները: Այս ձևով պետք է կասեցվեր համատարած ուրացությունը: ՄԹ 508.2

Աստվածային ծրագիրը հանդիպեց վճռական դիմադրության: Ճշ-մարտության և արդարության թշնամին գործում էր ամեն հնարավոր միջոցներով, որպեսզի ստիպի Աբրահամի սերունդներին’ մոռանալու իրենց վեհ ու սուրբ կոչումը և շրջվելու դեպի կեղծ աստվածները: Եվ նրա ջանքերը հաճախ, գրեթե, հաջողություն էին ունենում: Քրիստոսի առաջին գալուստին նախորդող դարերի ընթացքում չարը պատել էր երկիրը, և մարդկանց’ թանձր խավարը: Սատանան իր դժոխային ստվերն էր ձգում մարդկության ճանապարհի վրա, որպեսզի խոչընդոտի նրանց կողմից Աստծո և գալիք աշխարհի մասին գիտության ձեռքբերումը: [687] Շատերն էին նստած մահվան ստվերում: Խավարը ցրելու նրանց միակ հույսն Աստծո հայտնությունն էր: ՄԹ 509.1

Մարգարեկան հայացքով Դավիթը’ Աստծո օծյալը, կանխագուշակել էր, որ Քրիստոսի գալուստը «նման է առաւօտեան լոյսին, երբոր արեգակը ծագում է, մի առաւօտ’ որ ամպեր չ՛կան»: Բ Թագավորաց 23.4: Եվ Ովսեեն վկայեց, որ «արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը»: Ովսեե 6.3: Երկրի վրա խաղաղ ու մեղմորեն բացվում է արշալույսը’ ցրելով խավարի ստվերները և կյանքի կոչելով երկիրը: Այդպես կբարձրանա արդարության Արեգակը’ «բժշկութիւն ... թեւերի վերայ»: Մաղաքիա 4.2: «Մահուան ստուերի երկրումը» բնակվող շատ շատերը պետք է «մեծ լոյս» տեսնեին: Եսայիա 9.2: ՄԹ 509.2

Հիացմունքով նայելով այս փառահեղ ազատագրմանը’ Եսայիա մարգարեն բացականչեց. ՄԹ 509.3

«Մեզ համար մի մանուկ ծնուեցաւ,
մեզ մի որդի տրուեցաւ, եւ
իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ,
եւ նորա անունը կկոչուի Սքանչելի,
Խորհրդական, Հզօր Աստուած, Յա-ւիտենականութեան Հայր, Խաղա-
ղութեան իշխան: Իշխանութիւնը շա-
տացնելուն եւ խաղաղութեանը վերջ
չկայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա
թագաւորութեան վերայ, որ նորան
հաստատէ եւ պնդացնէ նորան իրա-
ւունքով եւ արդարութիւնով հիմա-
կուանից մինչեւ յաւիտեան: Զօրաց
Տիրոջ նախանձը պիտի անէ այս»:
ՄԹ 509.4

Համարներ 6, 7:

Իսրայելի պատմության ավելի ուշ դարերում’ առաջին գալուստի նախաշեմին, տարածված էր այն կարծիքը, թե այս մարգարեությունը խոսում է Մեսիայի գալուստի [688] մասին. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը»: «Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն»: Եսայիա 49.6, 40.5: Մարդկությանը շնորհված այս լույսի մասին է, որ Հովհաննես Մկրտիչը հետագայում համարձակորեն վկայեց. «Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց»: Հովհաննես 1.23: ՄԹ 510.1

Քրիստոսի մասին էր այս մարգարեական խոստումը. «Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ու-նեցողին, ազգերի ատելի եղողին, ... Տէրն այսպէս է ասում. ... քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները: Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են’ թէ Փայ-լեցէք: ... Նորանք պիտի չսովածանան եւ չծարաւեն, եւ նորանց պիտի չզարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց»: Եսայիա 49.7-10: ՄԹ 510.2

Այս և նման այլ հատվածներ ամրապնդեցին հրեա ազգի’ սուրբ շա-ռավղի սերունդների հավատարիմների հավատը, ում միջոցով Աստծո մասին գիտությունը պահպանվեց: Չափազանց մեծ էր նրանց ուրախու-թյունը, երբ կարդում էին, որ Տերն օծելու է Մեկին’ «աղքատներին աւետիք տալու», «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին [689] ազատութիւն հրատարակելու» և «Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին»: Եսայիա 61.1, 2: Սակայն նրանց սիրտը տխրությամբ էր լցվում, երբ խորհում էին այն տառապանքների մասին, որ Նա պետք է կրի աստվածային ծրագիրն իրականացնելու համար: Հոգու խոր խոնարհությամբ էին նրանք հետևում մարգարեկան մագաղաթի խոսքերին. ՄԹ 510.3

«Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ
բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ: Որովհետեւ
նա մատաղատունկի պէս դուրս
եկաւ նորա առաջին, եւ արմատի
պէս’ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք
ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ
մենք տեսանք նորան, եւ մի տեսք
չկար, որ նորան ախորժէինք: Նա
անարգուած եւ մարդկանց երեսից
ընկած, հարուածների տէր եւ ցաւի
տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից
պէտք է երես ծածկել. Անարգուած
էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում:
Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր
առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր
վերայ, բայց մենք նորան պատուհարուած
էինք համարում, Աստուածանից
զարկուած եւ նկուն եղած: Բայց
նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ,
եւ մեր անօրէնութիւնների
համար հարուածուեցաւ, մեր խաղա-
ղութեան պատիժը նորա վերայ եղաւ,
եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք:
Մենք ամենքս ոչխարների
պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն
իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը
նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը:
Նա անիրաւութիւն կրեց եւ չարչա-
րուեցաւ, բայց իր բերանը չբացաւ,
ինչպէս մի ոչխար որ մորթուելու է
տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի
իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ»: [690]

«Կալանքից եւ դատապարտութիւնից
վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը
ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ
նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը.
Իմ ժողովրդի մեղքի համար նա
զարկուեցաւ: Եւ ամբարիշտների հետ
որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց
հարուստի հետ եղաւ նա մեռած ժա-մանակը.
Ըստ որում նա զրկողութիւն
չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա
բերանումը»:
ՄԹ 511.1

Եսայիա 53.1-9:

Փրկչի չարչարանքների մասին Եհովան Ինքը հայտարարեց Զաքարիայի միջոցով. «Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ իմ ընկեր մարդի վերայ»: Զաքարիա 13.7: Դառնալով մեղավոր մարդու Փոխարինողը և Երաշխավորը’ Քրիստոսը պետք է Իր վրա կրեր աստվածային արդարադատությունը: Նա պետք է հասկանար, թե ինչ է արդարությունը: Նա պետք է իմանար, թե մեղավորի համար ինչ է նշանակում կանգնել Աստծո առաջ, առանց բարեխոսի: Սաղմոսերգուի միջոցով Փրկիչն Իր մասին մարգարեացել էր. ՄԹ 512.1

«Նախատինքը կոտրեց իմ սիրտը’
եւ ես հիւանդ եղայ. Ցաւակցութեան
սպասեցի’ բայց չկար. մխիթարիչների’
բայց չեմ գտնում: Եւ կերակուրիս
մէջ թոյն են դնում. Եւ ծարաւութեանս
մէջ քացախ են խմեցնում ինձ»:
ՄԹ 512.2

Սաղմոս 69.20, 21:

Իր նկատմամբ վերաբերմունքի մասին մարգարեանալով’ ասաց. «Շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին: Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայ ում եւ դիտում են ինձ: Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում»: Սաղմոս 22.16-18: [691] Խոստացված Փրկչի դառը չարչարանքները և դաժան մահը նկարագրող այս հատվածները որքան տխուր’ միևնույն ժամանակ պարունակում էին սքանչելի խոստում Նրա մասին, Ում «Տէրը հաճեց... զարկել» և զրկանքների մատնել, որպեսզի Նա դառնա «մեղքի զոհ»: Եհովան հայտարարեց. ՄԹ 512.3

«Նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը
երկարացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը
պիտի յաջողուէ նորա ձեռքովը: Իր
անձի աշխատութեան պտուղը
պիտի տեսնէ եւ կշտանայ. Իրգիտութեամբը
պիտի արդարացնէ իմ արդար ծառան
շատերին, որովհետեւ նորանց
անօրէնութիւնը ինքը կրեց: Նորա
համար նորան բաժին պիտի տամ
շատերի հետ, եւ նա հզօրների հետ
աւար պիտի բաժանէ, նորա փոխա-
րէն որ իր անձը մատնեց մահուան,
եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ
նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յան-
ցաւորների համար միջնորդեց»:
ՄԹ 513.1

Եսայիա 53.10-12:

Մեղավորների նկատմամբ սերն էր, որ Քրիստոսին մղեց վճարել փրկության գինը: «Եւ տեսաւ որ մարդ չկար, եւ զարմացաւ որ միջնորդ չկար», ուրիշ ոչ ոք չէր կարող տղամարդկանց ու կանանց փրկագնել թշնամու իշխանությունից. «Եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց»: Եսայիա 59.16: ՄԹ 513.2

«Ահա իմ ծառան, որին ես հաստա-
տել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է
իմ հոգին. Ես իմ հոգին դրել եմ նորա
վերայ, նա իրաւունքը պիտի հանէ
ազգերի համար»:
ՄԹ 513.3

Եսայիա 42.1:

Ոչ մի անձնական պահանջ չպետք է տեղ գտներ Նրա կյանքում: Աստծո Որդուն պետք է օտար լիներ այն պատիվը, որն աշխարհը տալիս է դիրքին, հարստությանը և տաղանդին: Մեսիան չպետք է դիմեր այն միջոցներից և ոչ մեկին, որոնք մարդիկ կիրառում են իշ-խանության հասնելու կամ իրենց հանդեպ հարգանք ներշնչելու [692] համար: Նրա կատարյալ ինքնամերժումը կանխագուշակվել է հետևյալ խոսքերում. ՄԹ 513.4

«Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի
բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ
դուրսումը: Զախջախած եղէգը չի
փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի
հանգցնիլ»:
ՄԹ 514.1

Համարներ 2, 3: ՄԹ 514.2

Փրկչի պահվածքը պետք է խստորեն տարբերվեր Իր ժամանակի ուսուցիչների պահվածքից: Նրա կյանքում չպետք է լիներ որևէ աղմկոտ վիճաբանություն, ցուցադրական երկրպագություն, ծափեր կորզելու որևէ գործողություն: Մեսիան պետք է ծածկված լիներ Աստծո մեջ, և Աստված պետք է բացահայտվեր Իր Որդու բնավորության մեջ: Առանց Աստծո գիտության մարդկությունը հավիտենապես կկորչեր: Առանց աստվածային օգնության մարդիկ ավելի ցած կարող էին իջնել: Կյանքն ու ուժը պետք է տրվեն Նրա կողմից, Ով աշխարհն էր ստեղծել: Մարդկային պահանջմունքներն այլ կերպ չէին կարող բավարարվել: Ապա Մեսիայի մասին մարգարեության մեջ ասվեց. «Նա չի տկարանալ եւ չի թուլանալ. մինչեւ որ հաստատէ իրաւունքը երկրի վերայ. եւ կղզիները սպասում են նորա օրէնքին»: Աստծո Որդին «մեծացրեց եւ փառաւորեց օրէնքը»: Համարներ 4, 21: Նա չպետք է նվազեցներ դրա կարևորությունը և պարտադիր պահանջները, առավել ևս’ պետք է մե-ծարեր այն: Միևնույն ժամանակ Նա պետք է աստվածային պատվի-րանները ազատագրեր մարդահնար ու դժվարակիր պահանջներից, որոնց պատճառով շատերն էին հուսալքվել’ ջանալով ընդունելի ծա-ռայություն մատուցել Աստծուն: ՄԹ 514.3

Փրկչի առաքելության մասին Եհովան ասել է. «Ես’ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի [693] ժողովրդի ուխտ շինեմ եւ’ ազգերի լոյս. Կոյրերի աչքերը բանալու, բանտարկեալներին բանտից հանելու, եւ կապանքի տնից’ խաւարի տանը նստողներին: Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը’ կուռքերին: Առաջի բաները ահա կատարուել են. եւ նորերը ես եմ պատմում. նորանք դեռ չբղխած’ ձեզ իմացնում եմ»: Համարներ 6-9: [694] Խոստացված սերնդի միջոցով Իսրայելի Աստվածը պետք է իրականացներ Սիոնի ազատագրումը: «Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը»: «Ահա կոյսը կյղանայ եւ կծնէ մի որդի, եւ նորա անունը կկանչէ Էմմանուէլ: Նա կոգի եւ մեղր կ՜ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել»: Եսայիա 11.1, 7.14, 15: ՄԹ 514.4

«Եւ նորա վերայ կհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին: Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կյանդիմանէ: Այլ արդարութեամբ կդատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կյանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կզարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կմեռցնէ ամբարշտին: Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կլինի, եւ ճշմարտութիւնը’ նորա երանքի գօտին»: «Եւ այն օրը կլինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կլինի»: Եսայիա 11.2-5, 10: «Ահա մի մարդ’ անունը Շառաւիղ: ... Նա կշինէ Տիրոջ տաճարը, եւ նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ»: Զաքարիա 6.12, 13: ՄԹ 515.1

Մի աղբյուր է բացվելու «մեղքի համար եւ պղծութեան համար» (Զաքարիա 13.1), մարդկանց որդիները լսելու էին երանելի հրավերը. [695] ՄԹ 515.2

«Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին
մօտ. Եւ դուք որ փող չունիք, եկէք,
ծախու առէք եւ կերէք, եկէք առէք
առանց փողի, առանց վճարի’ գինի եւ
կաթ: Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ
թէ հացի համար, եւ ձեր վաստակը’
չկշտացնող բանի համար: Մէկ ինձ
լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին
զուարճանայ պարարտութիւնով:
Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ
մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ.
Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ
պիտի դնեմ’ Դաւիթի հաւատարիմ
ողորմութիւնները»:
ՄԹ 515.3

Եսայիա 55.1-3:

Իսրայելին խոստում տրվեց. «Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար: Ահա չճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած’ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, որ քեզ փառաւորեց»: Համարներ 4, 5. ՄԹ 516.1

«Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկու-թիւնը չէ ուշանալու. Եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի հա-մար, որ իմ փառքն է»: Եսայիա 46.13: ՄԹ 516.2

Հայր Աստծո փառքը պետք է բացահայտվեր մարդկությանը Մեսիայի երկրային ծառայության ժամանակ’ խոսքով և գործով: Նրա ամեն քայլը, ամեն արտաբերած խոսքը և գործած հրաշքն ընկած մարդկությանը պետք է հայտնեին Աստծո անսահման սիրո մասին: ՄԹ 516.3

«Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի
աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու,
ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար,
ասիր Յուդայի քաղաքներին.
Ահա ձեր Աստուածը: [696] Ահա Եհովայ
Տէրը զօրութեամբ կգայ, եւ նորա
բազուկը կիշխէ նորա համար. Ահա իր
վարձքն իր հետ է եւ իր հատուցումը’ իր
առաջին: Հովիւի նման հովուելու է նա
իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու
գառնուկներին, եւ իր գրկումը կրելու
է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող
ոչխարներին»:
ՄԹ 516.4

Եսայիա 40.9-11:

«Եւ այն օրը խուլերը կլսեն գրքի
խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը
կտեսնեն կոյրերի աչքերը: Եւ խեղ-
ճերը ուրախութիւն պիտի աւելացնեն
Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի
զուարճանան Իսրայէլի Սուրբովը:
...Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են
հասկանալու, եւ տրտնջողները
խրատ են սովորելու»:
ՄԹ 516.5

Եսայիա 29.18, 19, 24:

Այսպիսով, նահապետների և մարգարեների, ինչպես նաև նա-խակերպարների ու խորհրդանիշների միջոցով Աստված խոսեց աշ-խարհի հետ մեղքից Փրկողի գալուստի մասին: Ներշնչված մարգարությունների երկար շարքը մատնացույց էր անում, որ գալու է «բոլոր ազգերի ցանկալիքը» Անգե 2.7: Նույնիսկ Նրա ծննդյան վայրը և Նրա հայտնության ժամանակն են ճշգրտորեն նշված: ՄԹ 517.1

Դավթի Որդին պետք է ծնվեր Դավթի քաղաքում: Մարգարեն ասել էր, որ Բեթլեհեմից «պիտի դուրս գայ ... նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց’ յաւիտենական օրերից է»: Միքիա 5.2: ՄԹ 517.2

«Եւ դու, Բեթլէհէմ’ Յուդայի երկիր,
բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշ-
խանների մէջ. Որովհետեւ քեզանից
իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իս-
րայէլ ժողովուրդին հովուէ»:
ՄԹ 517.3

Մատթեոս 2.6: [697]

Առաջին գալուստի ժամանակը և Փրկչի կյանքի մի շարք կարևոր իրադարձությունների մասին Դանիելին հայտնեց Գաբրիել հրեշտակը: «Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար»,ասաց հրեշտակը: Դանիել 9.24: Մարգարեական մեկ օրը համապատասխանում է մեկ տարվան: Տե’ս Թվոց 14.34, Եզեկիել 4.6: Յոթանասուն շաբաթը կամ չորս հարյուր իննսուն օրը չորս հարյուր իննսուն տարի է ներկայացնում: Այս ժամանակաշրջանի սկզբնակետը տրված է. «Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ» (Դանիել 9.25), վաթսունինը շաբաթ կամ չորս հարյուր ութսուներեք տարի: Երուսաղեմի վերականգնման ու կառուցման մասին Արտաքսերքսես Առաջինի հրամանը [698] հրապարակվեց Ք.Ա. 457 թվականի աշնանը: Տե’ս Եզրաս 6.14, 7.1, 9: Այս ժամանակից չորս հարյուր ութսուներեք տարին հասնում է Ք.Հ. 27 թվականի աշնանը: Մարգարեության համաձայն’ այս ժամանակահատվածը պետք է հասցներ Օծյալ Փրկչին: Ք.Հ. 27 թվականին մկրտության ժամանակ Հիսուսն ստացավ Սուրբ Հոգու օծությունը և դրանից անմիջապես հետո սկսվեց Նրա ծառայությունը: Ապա հրապարակվեց լուրը’ «Թէ ժամանակը կատարուել է»: Մարկոս 1.15: ՄԹ 517.4

Հետո հրեշտակն ասաց. «Նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ (յոթ տարի)»: Փրկչի’ ծառայության անցնելուց յոթ տարի անց Ավետարանը պիտի քարոզվեր հատկապես հրեաներին’ երեքուկես տարի Իր’ Քրիստոսի, իսկ հետագայում առաքյալների կողմից: «Եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը»: Դանիել 9.27: Ք.Հ. 31 թվականի գարնանը Քրիստոսը’ ճշմարիտ Զոհը, զոհաբերվեց Գողգոթայում: Հետո տաճարի վարագույրը երկկիսվեց’ ապացուցելով, որ զոհաբերությունների ծառայությունն այլևս կորցրեց իր սրբությունն ու առանձնահատուկ նշանակությունը: Եկել էր երկրա-յին զոհն ու պատարագը դադարցնելու ժամանակը: ՄԹ 518.1

Մեկ շաբաթը, այսինքն յոթ տարին, ավարտվեց Ք.հ. 34 թվականին: Այնուհետև, Ստեփանոսին քարկոծելով, հրեաները վերջնականապես կնքեցին Ավետարանի իրենց մերժումը: Հալածանքից փախչելով’ երկրի սահմաններից դուրս ցիրուցան եղած աշակերտները «ման էին գալիս’ խօսքն աւետարանելով» (Գործք առաքելոց 8.4), և կարճ ժամանակ անց հալածիչ Սողոսը դարձի եկավ’ դառնալով հեթանոսների քարոզիչ Պողոս առաքյալը: ՄԹ 518.2

Փրկչի գալստյան մասին շատ մարգարեություններ հրեաներին ստիպում էին ապրել մշտական սպասման մեջ: [999] Շատերը մահացան հավատքի մեջ’ խոստումները չստանալով: Սակայն հեռվից տեսնելով դրանք’ նրանք հավատացին և խոստովանեցին, որ օտարականներ և ուխտավորներ են երկրի վրա: Ենովքի օրերից ի վեր նահապետների և մարգարեների միջոցով մշտապես կրկնվող այդ խոստումները կենդանի էին պահել Նրա հայտնության հույսը: ՄԹ 518.3

Աստված անմիջապես չբացահայտեց առաջին գալուստի ճշգրիտ ժամանակը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Դանիելի մարգարեությունը հայտնեց այդ մասին, ոչ բոլորը ճիշտ մեկնաբանեցին լուրը: Դարեր անցան, և, ի վերջո, մարգարեների ձայները դադարեցին: ՄԹ 518.4

Կեղեքչի ձեռքն էր ծանրացել Իսրայելի վրա: Երբ հրեաները թողեցին Աստծուն, հավատը թուլացավ, և հույսը գրեթե դադարեց լուսավորել ապագան: Մարգարեների խոսքերը չընկալվեցին շատերի կողմից, և նրանք, ում հավատը պետք է ամուր պահպանվեր, պատրաստ է էին բացականչել. «Օրերը երկարանում են, եւ ամեն տեսիլք ոչնչանում է»: Եզեկիել 12.22: Սակայն երկնային խորհուրդը որոշել էր Քրիստոսի գալու ժամը, և «երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին ... Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք»: Գաղատացիս 4.4, 5: ՄԹ 518.5

Մարդկությանը պետք է սովորեցնել մարդկային լեզվով: Ուխտի Պատգամաբերը պետք է Ինքը խոսի: Նրա ձայնը պետք է լսվի Իր տաճարում: Նա’ ճշմարտության Հեղինակը, պետք է սրբի ճշմար-տությունը դրա ընկալմանը խոչընդոտող մարդկային ուսմունքների աղբից: Աստծո կառավարման սկզբունքները և փրկության ծրագիրը պետք է հստակ սահմանվեն: Հին Կտակարանի դասերը պետք է ամբողջությամբ բացվեն մարդկանց: [700] Երբ Փրկիչը վերջապես հայտնվեց’ «մարդկանց նման լինելով», (Փիլիպեցիս 2.7) և սկսեց Իր շնորհի ծառայությունը, սատանան կարողացավ վնասել միայն Նրա գարշապարը, մինչդեռ Քրիստոսի խոնարհեցման յուրաքանչյուր գոր-ծողության և չարչարանքի միջոցով հարված էր հասցվում Նրա հա-կառակորդի գլխին: Մեղքի հարուցած տառապանքը թափվեց Անմեղի հոգու վրա, և երբ Քրիստոսը կրում էր Իր դեմ ուղղված մեղավորների ժխտումը, Նա վճարում էր պարտքը մեղավոր մարդու փոխարեն և ջարդում մարդկությանը գերի պահող կապանքները: Տառապանքի պատճառած յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր վիրավորանք գործում էր մարդկության փրկությունը: Եթե հանկարծ սատանային հաջողվեր ստիպել Քրիստոսին, որ տեղի տա անգամ մեկ գայթակղության, եթե նա կարողանար ստիպել Նրան, որ արատավորի Իր կատարյալ մաքրությունը մեկ քայլով կամ անգամ մտքով, խավարի իշխանը հաղթանակ կտաներ մարդկության Երաշխավորի հանդեպ և իրենը կդարձներ մարդկային ամբողջ ընտանիքը: Սակայն, թեև սատանան կարողացավ վշտացնել, նրան չհաջողվեց ապականել: Նա կարողացավ հոգեվարքի հասցնել, բայց ոչ պղծության: Նա Քրիստոսի կյանքը վերածեց հակամարտությունների և փորձությունների մի երկար շարքի, սակայն իր յուրաքանչյուր հարձակումով կորցնում էր մարդկության վրա ունեցած իշխանությունը: ՄԹ 519.1

Փորձությունների անապատում, Գեթսեմանի այգում և խաչի վրա մեր Փրկիչը մարտնչում էր խավարի իշխանի հետ: Նրա վերքերը դարձան մարդկության համար ձեռք բերած հաղթանակի նշանները: Երբ ՄԹ 519.2

Քրիստոսը հոգեվարքի մեջ գամված էր խաչին, իսկ չար հոգիներն ուրախանում էին և չար մարդիկ’ հայհոյում, այդ ժամանակ սատանան իրոք խայթեց Նրա գարշապարը: Սակայն հենց այդ գործողությունները օձի գլուխն էին վնասում: Քրիստոսը մահացավ, որպեսզի «իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային»: Եբրայեցիս 2.14: Այս գործողությունը վճռեց ապստամբ առաջնորդի ճակատագիրը և հավիտենապես ապահովեց փրկության ծրագիրը: [701] Նա մահով հաղթանակ ձեռք բերեց նրա իշխանության վրա. կրկին հարություն առնելով’ Նա բացեց Իր բոլոր հետևորդների գերեզմանները: Այն վերջին մեծ պայքարում մենք տեսնում ենք մարգարեության իրականացումը. «Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես»: Ծննդոց 3.15: ՄԹ 520.1

«Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է»: Ա Հովհաննես 3.2: Մեր Փրկիչը բացել է ճանապարհը, որպեսզի մեղավոր, աղքատ, ճնշված և արհամարհված մարդիկ մուտքի հնարավորություն ունենան դեպի հայրը: ՄԹ 520.2

«Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես
քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո
անունը. որովհետեւ դու սքանչելիք
արիր, վաղեմի խորհուրդներ,
հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն»:
ՄԹ 520.3

Եսայիա 25.1: [702]