ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նորոգված սիրտը մաքուր սիրտ է, 6 Ապրիւ
Երսնի նրանց, որ սրտով մաքուր էն, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Մատթեոս 5: 8: ԱԴ 104.1
Վերին իմաստությունը «նախ և առաջ սուրբ է»։ Աստծո քաղաքը պղծություն առաջացնող ոչինչ չի մտնի; Նրանք, ովքեր ապրե-լու են այնտեղ, պետք է այստեղ դառնան սրտով մաքուր։ Հիսուսի աշա-կերտի համար ավելի ու ավելի տհաճ կլինեն անփույթ շարժուձևերը, ան-վայելուչ խոսելաձևն ու գռեհիկ մտքերը։ ԱԴ 104.2
Երբ Քրիստոսը բնակվում է սրտում, մտքերը մաքրվում են, շարժու— ձեերը՝ նրբանում։ ԱԴ 104.3
«Երանի նրանց, որ սրտով մաքուր են» խոսքերը ավելի խոր իմաստ ունեն։ Հիսուսը նկատի ուներ նրանց, ովքեր ոչ միայն ցանկասեր ու կրքոտ չեն, այլև ազնիվ նպատակներ ու շարժառիթներ ունեն, զերծ են հպարտությունից և շահախնդրությունից, խոնարհ, անանձնասեր ու մանկանման են... ԱԴ 104.4
Սրտով մաքուրները տեսնում են Աստծուն նոր և սեր ներշնչող լույսի ներքո՝ որպես իրենց Փրկչի և գնահատելով Նրա բնավորության սրբու-թյունն ու գրավչությունը՝ ձգտում են արտացոլել Նրա պատկերը։ Նրանք ընդունում են Նրան որպես հոգատար Հոր, որը փափագում է Իր գիրկն առնել ապաշխարող որդուն, ու նրանց սրտերը լցվում են ուրախությամբ... ԱԴ 104.5
Սրտով մաքուրները տեսնում են Արարչին՝ nղջ տիեզերքր լցնող Իր զորավոր ձեռքի սքանչելի գործերի միջոցով։ Նրա գրավոր խոսքն ավելի պարզորոշ է բացահայտում Աստծո տրտմությունը, բարությունն ու շնոր-հը։ Իմաստուններից և գիտուններից ծածկված ճշմարտությունները հայտնվում են երեխաներին։ ճշմարտության գեղեցկությունն ու արժեքը... անվերջ բացվում են նրանց, ովքեր մանկական հավատով ցանկանում են իմանալ և կատարել Աստծո կամքը... ԱԴ 104.6
Սրտով մաքուրները ասես Աստծո տեսանելի ներկայությամբ են ապ-րում այս աշխարհում։ Եվ ապագայում, անապական վիճակում նրանք կտեսնեն Նրան դեմ՜հանդիման, ինչպես տեսնում էր Ադամը, երբ զբոսնում և զրուցում էր Աստծո հետ Եդեմում։ «Հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ՝ դեմառդեմ»։ ԱԴ 104.7