ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Աստծո խաղաղությունը պտհպտնnմ է նոր սիրտը, 7 Ապրիւ
Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքիg վեր է, կպաՀպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիuտոս Հիսուսում։ Փիլիպպեցիս 4 : 7: ԱԴ 105.1
Երբ Քրիստոսին ընդունում ենք մեր սիրտը՝ որպես մշտական հյուր, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, պահպանում է մեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Փրկչի երկրային կյանքը, թեև պայքարի մեջ էր անցնում, սակայն լի էր խաղաղությամբ։ Մինչ կատաղի թշնամիները անվերջ հետապնդում էին Նրան, Նա ասաց. «Ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»։ Մարդկային կամ սատանայական բարկության ոչ մի փոթորիկ չէր կարող խանգարել Աստծո հետ Նրա սերտ հաղորդակցության անդորրը։ Եվ Նա ասում է մեզ. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղա-ղությունն եմ տափս ձեզ»։ «Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»։ Ինձ հետ կրեք ծառայության լուծը՝ հանուն Աստծո փառքի և մարդկության վեհացման և կտեսնեք, որ այդ լուծը քաղցր է, և բեռը՜ թեթև... ԱԴ 105.2
Երկրային աղբյուրներից քաղված երջանկությունը նույնքան փոփոխական է, որքան կյանքի պարագաները, մինչդեռ Քրիստոսի խաղաղությունը հարատև է։ Այն կախված չէ հանգամանքներից, աշխարհային բարիքների քանակից, կամ երկրային ընկերների թվից։ Քրիստոսը կենաց ջրի աղբյուր է, և Նրա շնորհած երջանկությունը անվերջ է։ ԱԴ 105.3
Յուրաքանչյուր մարդու կյանքի փորձառությունը հաստատում է աստ— վածաշնչյան հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Ամբարիշտները ալեծուփ ծովի նման են, որ չի կարող հանդարտվել... Խաղաղություն չկա, ասում է իմ Աստվածը ամբարիշտների համար»։ Մեղքը ոչնչացրել է մեր խաղաղությունը։ Քանի դեռ «ես»—ը նվաճված չէ, մենք չենք կարող հանգիստ լինել։ Ոչ մի մարդկային ուժ չի կարող վերահսկել սրտի վրա իշխող կրքերը։ Այստեղ մենք նույնքան անօգնական ենք, որքան անօգնական էին աշակերտները մոլեգին փոթորկի առաջ։ Սակայն Նա, Ով Իր խոսքով հանդարտեցրեց Գա— լիլիայի կոհակները, խաղաղության խոսք է ասել յուրաքանչյուր հոգու համար։ Որքան էլ սաստիկ փնի մրրիկը, Հիսուսին դարձողները... փրկություն կգտնեն։ Նրա շնորհը... հանդարտեցնում է մարդկային կրքերը, և սիրտը իր հանգիստն է գտնում Քրիստոսի սիրո մեջ։ ԱԴ 105.4