ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նորոգված սրտից բարություն է բխում, 5 Ապրիւ
Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիքներ կՀանի։ Մատթեոս 12: 35: ԱԴ 103.1
Ճշմարիտ սրբագործությունը միավորում Է հավատացյալներին Քրիստոսի և միմյանց հետ ջերմ համակրանքի կապերով։ Այս միության շնորհիվ սիրտը անդադար առատապես լցվում Է Քրիստոսի սի-րով, ապա այն դուրս Է բխում սրտից՝ դրսևորվելով միմյանց նկատմամբ։ ԱԴ 103.2
Բոլորը պետք Է ունենան Քրիստոսի կատարյալ բնավորությանը բնո-րոշ գծերը՝ Նրա սերը, համբերությունը, անշահախնդրությունը, բարու-թյունը։ Այս հատկությունները ձեռք են բերվում բարի սրտով բարի գործեր անելու միջոցով... Քրիստոնյաները սիրում են իրենց շուրջը գտնվող մարդկանց՝ որպես թանկագին հոգիների, որոնց համար Քրիստոսը տվել Է Իր կյանքը։ Սեր չունեցող քրիստոնյա չի կարող լինել, քանզի «Աստված սեր Է”... «Սա Է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի»։ Սա Է այն պտուղը, որ պետք Է վերադարձնենք Աստծուն։ ԱԴ 103.3
Տերը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, երբ ամենից ավելի օգնու-թյան կարիք ունենանք «ես»—ին հաղթելու և նվաճելու մեծ աշխատանքում։ Թող ձեր շուրթերի վրա գրված լինի բարության օրենքը, իսկ սիրտը օծված լինի շնորհի յուղով։ Սա հրաշալի արդյունքներ կտա։ Դուք կլինեք քնքուշ, կարեկից, քաղաքավարի։ Այս բոլոր շնորհներն անհրաժեշտ են։ Սուրբ Հոգին պետք Է ընդունվի և ներգործի ձեր բնավորության վրա. այնժամ Նա կլինի ինչպես սուրբ կրակ, որի շնորհիվ ձեր շուրթերից ոչ թե դատապարտող, այլ մարդկանց հոգիները բժշկող խոսքեր կբխեն ու որպես անուշաբույր խունկ կբարձրանան առ Աստված։ Ձեր դեմքը կարտացոլի աստվածային պատկերը... Աստված պահանջում Է, որ Իրեն ծառայող յուրաքանչյուր անձ իր բուրվառը վառի սրբազան կրակի ածուխներով։ Գռեհիկ, կոպիտ և խայթոդ խոսքերը, որ այնքա՜ն հեշտությամբ ենք արտասանում, պետք Է բացառվեն, և Սուրբ Հոգին պիտի խոսի մարդու միջոցով։ Խորհելով Հիսուսի բնավորության մասին՝ կվերափոխվեք Նրա նմանությամբ։ Միայն Քրիստոսի շնորհը կարող Է նորոգել սիրտը, և այնժամ դուք կարտացոլեք Տեր Հիսուսի պատկերը։ Աստված կոչ Է անում, որ Իր նման մաքուր, սուրբ և անարատ լինենք։ Մենք պետք Է ունենանք Աստծո պատկերը։ ԱԴ 103.4